日本可駕駛可動機械人 ArcaX 發售【有片睇】全高 4.5 米 + 設計動畫風格
好多人都夢想可以操作一個真正機械人,而位於日本東京都從事機器人開發的「燕子工業」,就宣佈開始在日本國內先行發售 […]
The post 日本可駕駛可動機械人 ArcaX 發售【有片睇】全高 4.5 米 + 設計動畫風格 appeared first on 香港 unwire.hk 玩生活.樂科技.
#科技趣聞 #ArcaX #搭乘型機械人 #日本
https://unwire.hk/2023/08/21/robot-arcax/fun-tech/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=robot-arcax
日本可駕駛可動機械人 ArcaX 發售【有片睇】全高 4.5 米 + 設計動畫風格

好多人都夢想可以操作一個真正機械人,而位於日本東京都從事機器人開發的「燕子工業」,就宣佈開始在日本國內先行發售搭乘型機器人「ArcaX」。價格達到 4 億日元(約港幣 2200 萬元),限量 5 部。該公司表示,這是一款「凝聚了日本最擅長的動畫與機器人文化之產品」。     ArcaX

香港 unwire.hk 玩生活.樂科技

Ադրբեջանը շատ լավ գիտի՝ ինչքան խոցելի է Արցախի հարցում. Արամ Վարդևանյան

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում «ինքնորոշման իրավունք» արտահայտությունը՝ խոսելով Արցախի մասին․ այսպիսի հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նա ասում է, որ Արցախի շուրջ բանակցությունները հասել էին մի կետի, երբ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև հավասարություն էր դրվել, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի օգտվում ստեղծված իրավիճակից։ Վարդևանյանը նաև անդրադարձավ Արցախում հումանիտար խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

The post Ադրբեջանը շատ լավ գիտի՝ ինչքան խոցելի է Արցախի հարցում. Արամ Վարդևանյան appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #hadrut #shushi #ակցիա #արցախիբնակիչ #արցախիցտեղահանված #եահկմինսկիխումբ #հադրութ #մակ #շուշի

Մարտունի, Արցախ. ռոբոտաշինություն, դիզայն և այլ հմտություններ՝ երիտասարդական կենտրոնում

Մարտունի քաղաքում մոտ երկու տարի է՝ գործում է երիտասարդական կենտրոն։ Կենտրոնը համագործակցում է «Ես» կրթական հիմնադրամի հետ։ Այստեղ պատանիները և երիտասարդները սովորում են ռոբոտաշինություն, դիզայն, մարքեթինգ և ծրագրավորում։ Նպատակն է «Ես» կրթական ծրագրում ներառել ամբողջ Մարտունու շրջանը, իսկ հեռանկարում շրջանի յուրաքանչյուր պատանու տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորության տալ։

The post Մարտունի, Արցախ. ռոբոտաշինություն, դիզայն և այլ հմտություններ՝ երիտասարդական կենտրոնում appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #կրթություն #arcax #eskrtakanhimnadram #krtutyun #աշակերտներ #եսկրթականհիմնադրամ #երիտասարդականկենտրոն #կենտրոն #մարտունի

Արցախ․ տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ

Արցախի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում ակտիվ ընթանում են նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ։ Նոր ստեղծվող բնակավայրում ապրելու են Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչները։ Շինաշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆինանսավորմամբ։

The post Արցախ․ տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #տնտեսություն #arcax #astxashen #civilnet #gyux #hamaynq #paterazm #կորսվածհամայնքներ #համայնքներ #շինարություններ #պատերազմ #ջրաղացներ #սիվիլնեթաստղաշեն #սղնախ

Ընտրություն՝ Արցախի Մարտունի և Գիշի համայնքներում

Դեկտեմբերի 10-ին Արցախի Մարտունի քաղաքում և Գիշի համայնքում ՏԻՄ ընտրություններ են։ Մարտունի քաղաքում ընտրությանը գրանցված է մեկ թեկնածու ՝ Ազնավուր Սաղյանը, իսկ Գիշի համայնքում երկու թեկնածու՝ Սերոբ Աղաբեկյանը և Արմեն Ավագիմյանը։ ՍիվիլՆեթի թիմը շրջել է երկու համայնքների ընտրական տեղամասերում և հետևել ընտրական գործընթացին։

The post Ընտրություն՝ Արցախի Մարտունի և Գիշի համայնքներում appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #քաղաքական #քաղաքականություն #arcax #civilnet #gishi #gyux #martuni #stepanakert #teknacu #yntrutyunner #գիշի #գյուղ #թեկնածու #համայնք #մարտունի #սիվիլնեթ #տիմընտրություններ

«Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինվորականները կրակել են տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, երեքը վիրավորվել են, մեկը՝ տեղում մահացել։ ՍիվիլՆեթի արցախյան թիմն այցելել է հիվանդանոց և զրուցել վիրավորների հետ։

The post «Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #shushi #war #zoh #աշխատանք #զոհ #կրակոցներ #շուշի #պատերազմ #վիրավոր

Մարտունի, Արցախ․ Կարմիր խաչի վերանորոգած հիվանդանոցը պատերազմ չի ուզում այլևս

Հոկտեմբերի 27-ին բացվեց Արցախում բացվեց Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այն վերանորոգվել և կահավորվել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ։

The post Մարտունի, Արցախ․ Կարմիր խաչի վերանորոգած հիվանդանոցը պատերազմ չի ուզում այլևս appeared first on CIVILNET.

#sidebanner #առողջապահություն #արցախ #լրահոս #հասարակություն #arcax #hivandanoc #karmirxach #martuni #redcross #stepanakert #war #առողջապահությաննախարարություն #բացում #բժիշկներ #կարմիրխաչ #հիվանդանոց #մարտունի #պատերազմ

Նորշեն, Արցախ․ բնակիչները՝ հրադադարի խախտման մասին

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան դիրքերի ուղղությամբ՝ Նորշեն համայնքի մոտ։ Հրազենային վիրավորում է ստացել վեց հայ զինծառայող։ ՍիվիլՆեթի արցախյան թիմը հոկտեմբերի 15-ին եղել է Նորշեն համայնքում և զրուցել բնակիչների հետ։

The post Նորշեն, Արցախ․ բնակիչները՝ հրադադարի խախտման մասին appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #թոփ #լրահոս #հարեւաններ #տարածաշրջան #actomat #arcax #armenia #bnakichner #krakocner #norshen #war #դիրքեր #զինվոր #զու #կրակոցներ #հայաստան #հայկականդիրքեր #հարձակում #նորշեն #պատերազմ #վրավորներ

«Երեխուս էի փնտրում, «Զինվորի հայրը» կինոյի գլխավոր դերում էի զգում ինձ»

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմն սկսվելուն պես, Անգել Գալստյանը ուղևորվել է որդու ծառայության վայր։ Մինչև հայրը տեղ է հասել, շրջափակման մեջ հայտնված որդու ստորաբաժանման հետ կապը խզվել է։ Մատաղիս-Թալիշ պաշտպանությանը մասնակցելուն զուգահեռ Անգելը փնտրել է որդուն։

The post «Երեխուս էի փնտրում, «Զինվորի հայրը» կինոյի գլխավոր դերում էի զգում ինձ» appeared first on CIVILNET.

#sidebanner #արցախ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #karabakh #անգելգալստյան #արմանգալստյան #թալիշ #լղհ #ղարաբաղ #մատաղիս #պատերազմիառաջինօրը #սեպտեմբերի27

«Ադրբեջանցիները օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել»․ Թաղավարդի գյուղապետը՝ կրակոցների մասին

Սեպտեմբերի 14-ին Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը լուր էր տարածել այն մասին, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել։

«Շատ ինտենսիվ հրաձգություն է ընթանում, պայթյուններ են լսվում (հնարավոր է ականանետ են կիառում)»,- գրել է ալիքը։

Սեպտեմբերի 15-ին ՍիվիլՆեթը կապ հաստատեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանի հետ։ Վերջինս հերքեց ինտենսիվ հրաձգության մասին տեղեկությունը․ «Ոչ մի լուրջ բան չի եղել, նրանք օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել։ Այդքան բան»։

Պատերազմի հետևանքով Վերին Թաղավարդ հատվածը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության, իսկ Ներքին Թաղավարդ հատվածը` Արցախի Պաշտպանության բանակի ներքո։

Ադրբեջանական զինված ուժերն այս ուղղությամբ պարբերաբար կրակ են բացում՝ թիրախավորելով նաև տները։

Հայկ Ղազարյան

The post «Ադրբեջանցիները օդ են կրակել, մերոնք էլ են օդ կրակել»․ Թաղավարդի գյուղապետը՝ կրակոցների մասին appeared first on CIVILNET.

#ադրբեջան #արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հարեւաններ #arcax #ահ #արցախartsaks #թաղավարդ #լղհ #կրակոցներ #հրձագություն #ղարաբաղ #մարտունի