Արդեօ՞ք երեւանը վատ քաղաք ա

Անցած ամիս գնացել էինք Հռոմ։ Ամէն շէնքի ու փողոցի կողքով անցնելիս մտովի փորձում էի համեմատել երեւանի հետ։ — Տես իրանք էլ են շէնքի վերեւում հարկ աւելացնում, իսկ հարեւան շէնքը փակում ա սրա լույսը։ Տես իրանց փողոցներն էլ մաքուր չի ու ասֆալտը կարկատած ա։

Բա ի՞նչն ա լաւ։

ՄԻ քանի լաւ բան նոյնպէս նկատեցի։ Օրինակ իրենց մօտ բաց բալկոն ունենալը առաւելութիւն ա ոչ թե թերութիւն ու մարդիկ երբէք չեն փակի դրանք։ Վստահ եմ իրաւունք էլ չունեն փակելու։ Բոլոր շէնքերի բոլոր բալկոններում, տանիքներում, բակերում լիքը բոյսեր կան։ Էդ բոյսերը էնքան են փոխում քաղաի տեսքը, որ էլ չասած։

Արդէն ասեցի որ աւելացնում են հարկեր, կամ իրար կպած տներ են կառուցում, բայց դերանք էդքան վատ տեսք չունեն, երբ նոյն գոյնի նոյն նիւթով ա արած։ Եթե մեզ մօտ քաղաքապետարանը արգելեր տարբեր գոյների պատուհաններ դնել, դա էլ զգալի կլաւացներ շէնքի տեսքը։

Իրենց մօտ մեքենաները շատ չէին։ Գրեթե բոլորը երկակնանի բաներ էին քշում։ Նոյնիսկ տատիկները եւ պապիկները մոպեդներում էին տեղ գնում։ Դրա շնորհիւ բակերում ազատ տեղեր կային, ու փողոցներում էլ գրեթե խցանում չկար։

հանրային տրանսպորտը մերի պէս էր, բայց մերից թանկ։ տաքսի ընդհանրապես չէր կարող նստել։

Ի հարկէ էլի կային լաւ բաներ, բայց դրանք աչք չէին ծակում համեմատութեան մէջ։ Երեւանը քիչ քիչ զարգանում ա, ու միւս քաղաքներն էլ հետեւից։ Պէտք ա էստեղ մնալ ու նպաստել դրան։

#երեւան #հայաստան #եւրոպա #հռոմ #իտալիա #քաղաք #շէնքեր #շէնք #միջավայր #կառուցապատում #քաղաքաշինութիւն #քաղաքապետարան

Before you continue to YouTube

ոչ մի պետական կառոյց հեռախօս չի վերցնում։ էս էլ նոր մշակոյթ ա մարդկանց խնդիրները անպատասխան թողնելու։

իսկ երբ գորավոր ես դիմում մէկ ամիս անց վերացական պատասխան են ուղարկում, նորից ես գրում էլի մէկ ամիս ու տէնց տարներ։

դատարան ես դիմում, էլի օրէնքով սահմանուած ժամկետով չեն պատասխանում։ էլի հեռախօս չեն վերցնում, կամ վերցնելուց ասում են՝ դատարանը ծանրաբեռնուած ա։ նոյնիսկ երբ օրէնքով սահմանուած ժամկէտ կայ, ու դրանից 3 ամիս ուշացրել են, մէկ ա չեն պատախանում։

ահաւոր ա ուղղակի։

#պետութիւն #հայաստան #նիկոլ #դատարան #հեռախօս

Starlink-ը կենտրոնացուած, կորպորատիւ, քաղաքական, փակ ծրագրակազմով գործիք ա։ չեմ հասկանում ինչի են մարդիկ էդքան ուրախ, որ հայաստան ա եկել։

եթե կաբելային ինտերները մէկ անգամ վրացի տատիկն ա պատահաբար կտրել, ապա սթարլինքը էլոն մասկն ա անջատելու, որ պահին ուզի։

արդէն եղել են նման սպառնալիքներ էլոն մասկի կողմից ուղղուած ուկրաինային։

#Starlink #սթարլինք #ուկրաինա #հայաստան #էլոնմասկ #մասկ

խաղաղութեան պայմանագիրը շատ վատ բովանդակութիւն ունի, չնայած նրան որ անունը գրաւիչ ա։ ադրբեջանը յայտարարեց որ բանակցութիւնները վերջացել են, ինչը նշանակում ա որ կարող ենք վերջնական գնահատական տալ։

մի քանի բառով ներկայացնեմ, ինչը ինձ համար ընդունելի չի՝

1. կողմերը հրաժարուում են միջազգային դատարան դիմել։

դա նշանակում ա, որ հայաստանը չի կարող դատարան դիմել տեղահանուածների հարցով։ ոչ հիմա, ոչ էլ ապագայում։

իսկ ադրբեջանը առանձնապէս դատարան դիմելու խնդիր չունի։ հողերը վերցրել ա, իշխանութիւնը պահել ա։

2. կողմերը հրաժարուում են սահմանին երրորդ երկրի ուժեր տեղակայել։

մենք շատ ուրախ էնք եւրոպական դիտորդների տեղակայմամբ։ փաստացի տեսանք որ դիտորդների ներկայութիւնը զսպում ա ադրբեջանին։ երբ դիտորդները գնան, ադրբեջանը կշարունակի սադրիչ գործողութիւնները, եւ կասի որ հայաստանն ա սկսել։ ոնց որ միշտ։

իսկ ադրբեջանի բանակում ծառայող թուրք զինուորականները դժուար թե սահմանից դուրս գան։

3. ադրբեջանը նախապայմաններ ա դրել համաձայնագիրը ստորագրելու համար։ հայաստանը պէտք ա սահմանադրութիւն փոխի։

նիկոլը վերջին ասուլիսների ժամանակ ասեց, ակնարկեց որ սահմանադրութիւն փոխելը կօգնի խաղաղութեան գործընթացին։

այսինքն ադրբեջանը մեզ ստիպուամ ա սահմանադրութիւն փոխել, նաեւ թոյլ չի տալիս մեր սահմանին երրորդ երկրի ուժեր տեղակայել։ յետոյ էլ կասենք ինքնիշխան երկիր ենք, ու կհպարտանանք։

4. խաղաղութեան պայմանագիրը ոչ մի երաշխաւոր չունի։

եթե ադրբեջանը խախտի որեւէ կէտ, հայաստանը չի կարող միջազգային դատարան դիմել, ոչ էլ երրորդ երկրի օգնութեանը։

5. կողմերը ընդունում են միմեանց սահմանները ալմա աթայի հռչակագրի համաձայն։ եթե ի հարկէ խաղաղութեան պայմանագրի վերջնական տարբերակում էդպէս ձեւակերպուի։

բայց ոչ մի քարտէզ տէնց էլ չհրապարակուեց։ ոչ սահմանազատման կանոնակարգում, ոչ էլ խաղաղութեան պայմանագրում։ իսկ սահմանի միայի մի փոքր մասն ա սահմանազատուած։ պարզ չի չի ոնց են շարունակելու սահամանզատումը։ եթե շարունակուի։

6. խաղաղութեան պայմանագիրը չի պարտաւորեցնում ադրբեջանին ազատել գերիներին։

ադրբեջանը կարա շուրունակի դատավարութիւնը իր երկրի ներսում, պատճառաբանելով որ յանցագործների ա դատում։ դատարանը անկախ մարմին ա ու տէնց։

————————

խաղաղութեան պայմանագրի հաստատուած տարբերակը ոչ մի բան չի պարտադրում ադրբեջանին, միեւնոյն ժամանակ շատ բաներ պարտադրելով հայաստանին։

#պայմանագիր #խաղաղութիւն #հայաստան #ադրբեջան #արցախ #անկախութիւն #պարտութիւն

Համացանցով ման էի գալիս ու տեսայ հետեւեալ գրառումը՝ Air pollution flyer in Armenian, petition, maqurod.am website and socials ready — sign the petition, follow and share։

Շատ հաւէս կայք են սարքել՝ maqurod.am, որը ներկայացնում է Երեւանի օդի որակը։ Ակնյայտօրէն շատ վատ վիճակում ենք։

Կայքը նաեւ ուղիղ եթերով օգտագործում է IQAir կայքի տուեալները, որը համայնքի կողմից աշխատանք է։ Ինձ թւում է, նաեւ լաւ կը լինի, որ նման կայաններ դնենք Հայաստանի այլ մասերում, համեմատական տուեալներ ունենալու համար։ Բոլորը միշտ ասում են «վայ ինչ հաւէս էր դիլիջանում, մաքուր օդ, քիչ շուխուռ», դէ երեւի արժի ե՛ւ ձայնի ե՛ւ օդի չափիչներ դնել, հանրութեանը ներկայացնելու համար։

Յոյս ունեմ այս աշխատանքը արդիւնք կունենայ։

Պատասխանել մեյլով

#Երեւան #համացանց #Հայաստան


հին պինակոտեկում վաճառում են ուրսուլայի զոնտտկների լուսանկարով բացիկներ։

տես նաեւ

անձրեւանոցի լուսանկար պատրիկ բիներտ, ազգային պատկերասրահ, երեւան ֆոտօ ֆեստ։

անձրեւանոցներ կոպենհագէնի սուպերկիլեն այգում

#զոնտիկ #զոնծիկ #անձրեւանոց #դիզայն #նախագծում #պինակոտեկ #թանգարան #ուրսուլա #հայաստան #արուեստ

Հին պինակոտեկ - Վիքիպեդիա

hoser֊ը պատմում ա որ բարսելոնայում ջրով կրակում են զբօսաշրջիկներին՝

իսկ մեզ մօտ չեն խտրականացնում՝ բոլորին էլ կրակում են։ զի NEUTRALITÄT։

վրաստանի կենդանի՛ ունի՝

ու նոյնիսկ հայաստանի՝

մերը՝ քարայծ ա։

#քարայծ #վրաստան #հայաստան #էկրանահան #եօթիւբ #տուրիզմ #քաղաք

"TOURISTS, GO HOME!!"

YouTube

Հիպերմեդիա համակարգերը եւ Հայաստանեան կայքերը

մի քանի շաբաթ առաջ կարդացի Hypermedia Systems գիրքը, ու պէտք ա ասել որ երբէք այսքան կպնող գիրք չեմ կարդացել։ Խօսքը իհարկէ ՏՏ գրքերի մասին է։

եթէ վերջին տաս տարում մի բան կար, որ շատ էր խանգարում ինձ, դա այսպէս կոչուած front-end ծրագրաւորման աշխարհն էր։ ամէն ինչ ահագին բարդ ա սարքած։

Երբ ես որոշեցի front-end ծրագրաւորում սովորել, այսինքն կոդ գրել բրաուզերի համար, ապա շատ հեշտ էր ամէն բան։ բացում էի մի հատ ֆայլ ու մէջը գրում էի ինչ ուզում եմ որ իմ ծրագիրը կատարի։ ապա էդ ֆայլը աւելացնում էի օգտագործելով <script> պիտակը։ ահագին պարզ ու հանգիստ պրոցես ա։

Բայց յետոյ ինչ֊որ պատճառով բրաուզերի ծրագրաւորումը սկսեց բարդանալ։ էլ չէիր կարող ուղղակի <script> պիտակը օգտագործել։ չէ, չէ։ պէտք էր ինչ որ bundler ունենայիր որը քո JS ֆայլերը կը «սեղմի» ու կը դարձնի մի հատ անհասկանալի ֆայլ։

Յետոյ եկաւ 2015 թուականը, եւ մարդիկ սկսեցին օգտագործել React֊ը, որը ոչ թէ աշխատում էր HTML֊ի հետ, այլ ստանում էր JSON տուեալներ ու դրա հիման վրայ նկարում էր էկրանին ինչ֊որ միջերես։

Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայով, ի վերջոյ՝ Hypermedia Systems գիրքը շատ լաւ բացատրում ա ամէն ինչ։

Բայց նման գրքերը ինձ միշտ յիշացնում են Հայաստանի մասին։ բացատրեմ.

մենք շատ փոքր երկիր ենք։ Ինչքան էլ ասենք, որ մեր մօտ ՏՏ ոլորտը զարգացած ա, մէկ ա մեր մօտ միշտ հետ ա լինելու աշխարհից։ Մեր ֆինանսական կարողութիւնները թոյլ չեն տալիս խմբերով ծրագրաւորողներ պահել մի հատ ֆորմի ու մի հատ վճարման համակարգից օգտուելու համար։

Սա նաեւ գլխաւոր պատճառներից ա, թէ ինչու եմ սիրում Open Source լուծումները։ Խոշոր կոմերցիոն կազմակերպութիւնները չեն մտածում մեր մասին, սակայն մենք կարող ենք փոքր համայնքներին ֆինանսաւորել եւ ստանալ աւելի լաւ արդիւնք, քան խոշորները երբեւէ կարող են։ փոքր ու ապակենտրոնը միշտ աւելի լաւ ա աշխատում քան խոշորն ու «չէ իրականում էս բագ չի ֆիչր ա մենք չենք կարող դա ուղղել այս վերսիայում»֊ը։

Նոյնը, ըստ երեւոյթին, վերաբերւում է վեբ ծրագրաւորման մասին։

Այս պահին մի քանի հոգի մարդ է պէտք։ մէկը որ բիզնես լոգիկայ գրի, մէկը որ JSON֊ական բաներ գեներացնի, մէկն էլ որ էդ JSON֊ները ստանայ, ու միջերեսը նկարի։

Հարց է առաջանում՝ մինչեւ JSON API֊ները ի՞նչ էինք անում։ Ո՞նց էինք ստեղծում վեբ միջերեսներ։

Անում էինք այն, ինչ ճիշտ էր՝ ուղղակի ուղարկում էինք HTML֊ը սերւէրից դէպի բրաուզեր, ու ամէն ինչ ճիշտ աշխատում էր։

Կային (ու մինչեւ հիմա կան) շատ լաւ գրադարաններ, ինչպիսին ա jQuery֊ն, որը ինչ֊որ մի ձեւ հեշտացնում էր ծրագրաւորողի գործը։ ինքը իմպերատիւի ու դեկլարատիվի միջեւ է ընկնում։

Բայց Hypermedia Systems գրքի հեղինակները առաջարկում են նոր մօտեցում, նոր գրադարան, որը կոչւում է HTMX։

Առաջին հայեացքից ակնյայտ չի ինչ ա, բայց մի քանի վայրկեան կարդալուց յետոյ պարզ է դարնում որ ինքը ուղղակի դեկլարատիվ կտորներ է աւելացնում HTML֊ի վրայ։

Ասենք ուզում ես ինչ որ տեղ ուղարկել ինչ֊որ GET յայց ու դրա պատասխանը ուզում ես մի տեղ դնել։ Կամ նոյնիսկ ուզում ես ինչ֊որ ֆայլ ուղարկել POST֊ով ու պատասխանը ցոյց տալ։ առաջ պէտք էր կամ խառը JavaScript գրել, կամ jQuery։ Իսկ հիմա կարող եմ ուղղակի գրել հետեւեալը։

<form hx-encoding='multipart/form-data' hx-post='/submit’>
<input type='file' name=‘file’>
<button>Upload</button>
</form>

ուզում ա ասել, որ երբ Upload կոճակն ես սեղմում, ապա ֆայլը ուղարկի դէպի /submit օգտագործելով POST մեթոդը։

Այս մօտեցումը ինձ էնքան դուր եկաւ, որ որոշեցի վերջում, մի քանի ընկերների համար արագի մէջ կայք պատրաստել՝ arm2txt (source), որը ստանում է նկարներ եւ PDF֊ներ հայերէն տեքստով եւ վերադարձնում ա հայերէն տեքստ, ու NetAdoption (source), CERT-AM֊ի նոր նախագծերից մէկն ա, որը ստուգում ա IPv6֊ն ու DNSSEC֊ը։

Ինձ շատ ա դուր գալիս որ մի ժամուայ ընթացքում կարողանում եմ արագի մէջ կայք հաւաքել ու ինձ շատ շատ ա դուր գալիս, որ սա կատարւում ա մի ֆայլանոց գրադարանի կողմից։

Ինձ թւում ա պէտք ա խօսել նման բաների մասին Հայաստանում։ Մեզ պէտք չեն թանկ ու կրակ արտադրանքներ։ Մեզ պէտք են պարզ եւ էժան լուծումներ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

https://xn--y9aai3au2bc2f.xn--y9a3aq/գրառում/2024/09/hypermedia-armenia/

#համացանց #Հայաստան #վեբ

Hypermedia Systems

The revolutionary ideas that empowered the Web. A simpler approach to building applications on the Web and beyond with htmx and Hyperview. Enhancing web applications without using SPA frameworks.