civilnet unofficial

@civilnet@ծմակուտ.հայ
9 Followers
0 Following
5.7K Posts

Վրաստան. չդադարող ցույցեր, դեսպանների հրաժարականների շարք

Շաբաթ օրը Վրաստանում շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ երկրի կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթացը առկախելու որոշման։ Ոստիկանությունը երրորդ գիշերն անընդմեջ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել։

Վրաստանի առնվազն չորս դեսպան հրաժարական է տվել ի նշան բողոքի։

Բուլղարիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվեց ուրբաթ, իսկ շաբաթ օրը նրան հետևեցին Նիդեռլանդներում, Իտալիայում և Լիտվայում դեսպանները։ Տեղական լրատվամիջոցներում չհաստատված բազմաթիվ հաղորդումներ կան, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, նախկին արտգործնախարար Դավիթ Զալքալիանին նույնպես հրաժարական է տվել՝ արտգործնախարարի տեղակալ Թեմուր Ջանջալիայի հետ միասին։

Շաբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է մնալ նախագահի պաշտոնում իր լիազորությունների ժամկետը դեկտեմբերին ավարտվելուց հետո՝ նշելով, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նշանակել իր հաջորդին։

Շաբաթ օրը ցույցերն ուժգնացան երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բաթումիում, Քութայիսիում, Գորիում, Ռուսթավիում, Խաշուրիում, Փոթիում և Զուգդիդիում։ Թբիլիսիում մոտ 100,000 մարդ է մասնակցել խորհրդարանի շենքի դիմաց ցույցին։

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության կասեցման մասին։ Վրաստանի կառավարությունը բռնություններ հրահրելու համար մեղադրում է ցուցարարներին և ընդդիմությանը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնիսկ ակնարկել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն են պատասխանատու այս իրավիճակի համար։ Բողոքի ցույցերի վերջին ալիքը սկսվել է հինգշաբթի Կոբախիձեի անակնկալ հայտարարությունից հետո, որ երկիրը կդադարեցնի ԵՄ անդամակցության գործընթացը «մինչև 2028 թվականը»։

Բիզնես հատվածից նույնպես հնչել են քննադատություններ կառավարության հասցեին, այդ թվում՝ երկրի երկու խոշորագույն բանկերի՝ TBC-ի և Bank of Georgia-ի կողմից։ Բժշկական խոշոր կլինիկա «Կուրաթիոն» անվճար բուժօգնություն է առաջարկել ցույցերի ժամանակ վնասվածքներ ստացած բոլոր անձանց։

Վրաստանում իրավիճակը լարվել է հատկապես հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ իշխող «Վրացական երազանքը» 54 տոկոս քվե է ստացել։ Լրատվամիջոցները և դիտորդական խմբերը արձանագրել են ընտրախախտումների և քվեարկության գաղտնիության խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրել։ Ընդդիմությունը և երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ընդունում ընտրության արդյունքները։

The post Վրաստան. չդադարող ցույցեր, դեսպանների հրաժարականների շարք appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #հարեւաններ #վրաստան #քաղաքականություն

Ինչպես բարձրացնել Հայաստանի շենքերի սեյսմիկ պաշտպանության մակարդակը․ զրույց Պետրոս Քեշիշյանի հետ

Հայաստանի շենքերի սեյսմակայունությունը կարելի է բարձրացնել մատչելի միջոցներով․ կարծում է Ասիական զարգացման բանկի կողմից որպես դպրոցների սեյսմիկ կայունության միջազգային մասնագետ ներգրավված Պետրոս Քեշիշյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա անդրադարձել է առկա խնդիրներին՝ շեշտելով, որ «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» (ASOF) կազմում ձևավորված խումբը, որտեղ ներգրավված են ինժեներներ, վերահսկիչներ և այլ մասնագետներ, պատրաստ է աջակցել պետությանը՝ խնդիրների լուծման ուղղությամբ։

The post Ինչպես բարձրացնել Հայաստանի շենքերի սեյսմիկ պաշտպանության մակարդակը․ զրույց Պետրոս Քեշիշյանի հետ appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #bnakanahet #earthquake #seismicactivity #seysmikiradardzutyun #yerkrarzharzh #yerkrarzharzhaynaktiivutyun #բնականաղետ #երկրաշարժ #երկրաշարժայինակտիվություն #սեյսմիկիրադարձություն

Ինչպես բարձրացնել Հայաստանի շենքերի սեյսմիկ պաշտպանության մակարդակը․ զրույց Պետրոս Քեշիշյանի հետ - CIVILNET

Հայաստանի շենքերի սեյսմակայունությունը կարելի է բարձրացնել մատչելի միջոցներով․ կարծում է Ասիական զարգացման բանկի կողմից որպես դպրոցների սեյսմիկ կայունության միջազգային մասնագետ ներգրավված Պետրոս Քեշիշյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա անդրադարձել է առկա խնդիրներին՝ շեշտելով, որ «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» (ASOF) կազմում ձևավորված խումբը, որտեղ ներգրավված են ինժեներներ, վերահսկիչներ և այլ մասնագետներ, պատրաստ է աջակցել պետությանը՝ խնդիրների լուծման ուղղությամբ։

CIVILNET

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Հուլիս 31, 2024

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

[](https://www.civilnet.am/feed/)

WhatsApp-ով արտերկրում գրանցված հեռախոսահամարներից ուղարկվող հաղորդագրություններում նշվում է, թե աշխատանքը շատ պարզ է, և դրանով կարելի է օրական 13 000-ից մինչև 785 000 դրամ վաստակել։

_Էկրանապատկերը՝ WhatsApp-ի հաղորդագրությունից
_

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչպես են գործում նման հարթակները և իրականում հնարավոր է արդյոք առանց որևէ հմտության մեծ գումարներ վաստակել դրանց միջոցով:

Առցանց խաբեության մեխանիզմը

Մենք նույնպես դիմեցինք այս «աշխատանքին»։ Աշխատանք առաջարկողները շփումը WhatsApp-ից տեղափոխեցին Telegram՝ նշելով, որ աշխատանքները այնտեղ են կատարվելու։
Պարզվեց՝ գումար աշխատելու համար պետք է իրենց ուղարկած կայքում «eBay հաշիվ բացել և պատվերներ գրանցել»՝ այդպիսով իբր միջնորդավճարներ ստանալ գրանցված պատվերներից։

Ուղարկված bananaa.top կայքը, որտեղ պետք է գրանցեինք պատվերները, իրականում կեղծ կայք է, որը նմանակում է հանրահայտ eBay հարթակին։

Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

eBay-ին նմանակող կեղծ կայքում պարզ առաջադրանքները կատարելուց հետո մեզ ուղղորդեցին Telegram-ի մեկ այլ օգտահաշիվ, որտեղ մեզնից պահանջեցին բանկային քարտի տվյալներ՝ «աշխատած գումարը» փոխանցելու համար։

Որոշ ժամանակ անց իսկապես 2800 դրամ փոխանցվեց քարտին: Սակայն հետագայում հայտնեցին, որ հաջորդ վճարումը ստանալու համար անհրաժեշտ է 10 դոլար միջնորդավճար փոխանցել: Այս գումարը փոխանցելուց հետո միջնորդավճարի չափը կտրուկ աճեց՝ հասնելով 82 դոլարի: Պնդում էին, որ այս գումարը փոխանցելուց հետո մեզ կվճարեն 170 000 դրամ շահույթը:

Ուշագրավ է, որ խաբեության համար օգտագործվում են հայաստանյան բանկային քարտեր։ Այսպես, միջնորդավճարը պահանջվում էր փոխանցել Նորիկ Հովհաննիսյան անունով անձի բանկային քարտին: Նույն քարտից էին կատարվում նաև վճարումները:


Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

Ըստ երևույթին, զեղծարարները օգտագործել են գողացված քարտ կամ գուցե իրենց հետ Հայաստանից աշխատող անձին են խնդրել գումար փոխանցել՝ վստահեցնելով, օրինակ, թե միջնորդավճար է փոխանցում։

Փորձագետը զգուշացնում է

Նման սխեմաները աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ խաբեբաները սկզբում իսկապես փոքր գումարներ են տրամադրում՝ վստահություն շահելու համար, այնուհետև փորձում են ավելի մեծ գումարներ կորզել: Որոշակի պահից սկսած, երբ անձը խոշոր գումար է փոխանցում, զեղծարարները անհետանում են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նման սխեմաների հիմնական դերակատարները ռուսներն ու ուկրաինացիներն են: Նրա խոսքով՝ խաբեբաները հաճախ անհատական մոտեցում են ցուցաբերում՝ կախված զոհի ներդրած գումարի չափից:

«Կարծում եմ՝ մի քիչ անհատական են մոտենում՝ տեսնելով, թե մարդն ինչքան փող է ներդնում: Օրինակ, կան մարդիկ, որ մի քանի հարյուր դոլար են կորցրել, իսկ ոմանք՝ մի քանի հազար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նաև զգուշացրեց, որ հետագայում խաբեբաները կարող են դիմել ագրեսիվ շանտաժի՝ պնդելով, թե զոհը խախտել է պայմանագիրը, նրան սպառնում են դատական հայցով կամ ձերբակալությամբ:

Այսպիսով, առանց որևէ հմտության օրական մեծ գումարներ աշխատելու առաջարկները, որքան էլ գրավիչ թվան, իրականում հաճախ խաբեություններ են: Կարևոր է զգոն լինել նման առաջարկների հանդեպ և անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ:

The post Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #փաստերով

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար  - CIVILNET

Զգուշացեք առցանց խաբեություններից: Սոցցանցերում հեշտ գումար վաստակելու առաջարկները հիմնականում կեղծ են: Չվստահեք անծանոթ աղբյուրներին:

CIVILNET

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։

FB գրառում

Հուլիս 26, 2024

Պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով՝ պարզապես գոյացության վրա աղ քսելով։****

[](https://www.civilnet.am/feed/)

«Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ:

Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով:

Էկրանապատկերը՝ կեղծ գրառմանը կցված կայքից

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի և գորտնուկների առաջացման:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ Բրիջիտա Սիմոնյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ աղով բուժումը միֆ է:

«Բուժել չի նշանակում, որ դա թափվեց մաշկի մի մասում, ուրեմն բուժվեց։ Եթե մարդու օրգանիզմում կան պապիլոմա վիրուսի 6 և 11 շտամեր, ինքն անընդհատ առաջանալու է՝ մաշկի վրա, սեռական օրգանների, արտաքին մասերում, տարբեր մասերում ։ […] Դա չի վերանում, մի ուրիշ տեղ է առաջանում»,- բացատրեց մասնագետը:
Փաստացի՝ պապիլոմա վիրուսով վարակված մարդուն հնարավոր չէ բուժել, բայց հնարավոր է հիվանդության առաջացումը կանխարգելել պատվաստման միջոցով: Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվճար է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի որոշման։

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 26 000 քաղաքացի։

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գոյացություններին, դրանք հնարավոր է վերացնել կոսմետիկ միջոցներով, սակայն արդյունքը ժամանակավոր է լինելու, քանի որ, ինչպես նշվեց, Մասնագետի խոսքով՝ եթե օրգանիզմում առկա են վիրուսի որոշակի շտամեր, գոյացությունները կրկին կառաջանան այլ հատվածներում:

Այսպիսով, ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ աղի միջոցով պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գորտնուկների բուժման վերաբերյալ։ Իսկ կոսմետիկ եղանակով դրանց հեռացումը ժամանակավոր լուծում է։

The post Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է appeared first on CIVILNET.

#civilnetcheck #առողջապահություն #թոփ #լրահոս #ճշտաչափ #սխալ

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է - CIVILNET

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։ «Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ: Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով: #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության […]

CIVILNET

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց

OC Media

Իրակլի Ղարիբաշվիլին։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Իր որոշման մասին Ղարիբաշվիլին հայտարարել է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին։ Նա չի հստակեցրել, թե ինչու է հեռանում պաշտոնից կամ ով է փոխարինելու իրեն։

Ղարիբաշվիլիի հրաժարականից կարճ ժամանակ առաջ կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը, հղում անելով կուսակցության աղբյուրներին, հայտնել էր, որ նրան կփոխարինի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, և որ պաշտոնական հայտարարություն կարվի հինգշաբթի, «Վրացական երազանք» կուսակցության համագումարում:

Իր ելույթում Ղարիբաշվիլին հայտնել է, որ Կոբախիձեին կփոխարինի կուսակցության նախագահի պաշտոնում։ «Իմեդի»-ն հայտնել է, որ Կոբախիձեն էլ կզբաղեցնի «Վրացական երազանք»-ի քաղաքական քարտուղարի պաշտոնը։

Փոփոխությունը տեղի է ունենում ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ կուսակցության միլիարդատեր հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին՝ որպես կուսակցության «պատվավոր նախագահ»: Իվանիշվիլիի վերադարձից հետո «Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը փոփոխել է կանոնադրությունը՝ թույլ տալով պատվավոր նախագահին հաստատել կուսակցության կողմից վարչապետի թեկնածուներին:

Հրաժարականի ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Իվանիշվիլիին:

Խոսակցություններ նոր կաբինետի մասին

Ղարիբաշվիլիի մոտալուտ հրաժարականի մասին հաղորդագրություններն առաջին անգամ տարածվեցին երկուշաբթի, երբ ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերությունը հայտնեց, որ իշխող կուսակցությունը մտադիր է Ղարիբաշվիլիին փոխանակել Կոբախիձեով:

«Մտավարի Արխին» նաև հայտնել է, որ փոփոխության արդյունքում կառավարության կազմում լայնածավալ վերադասավորումներ կլինեն: Ըստ հեռուստաալիքի՝ մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին, արդարադատության նախարար Ռատի Գրեգաձեն, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կլքեն պաշտոնները։

«Վրացական երազանք»-ի պաշտոնյաներն ի սկզբանե հերքում էին, որ որևէ փոփոխություն է ծրագրվում, թեև խորհրդարանի կառավարամետ խմբի՝ «Ժողովրդական իշխանության» անդամ Էկա Սեպաշվիլին երկուշաբթի հայտնել էր, որ իշխող թիմում կադրային փոփոխությունները «ավելի լավ կլինեն բիզնեսի համար»:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին երկուշաբթի հերքել էր այդ պնդումները՝ դրանք անվանելով «շահարկումներ»:

The post Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց appeared first on CIVILNET.

#գլխավոր #թոփ #լրահոս #հարեւաններ #վրաստան #տարածաշրջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց   - CIVILNET

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Իր որոշման մասին Ղարիբաշվիլին հայտարարել է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին։ Նա չի հստակեցրել, թե ինչու է հեռանում պաշտոնից կամ ով է փոխարինելու իրեն։

CIVILNET

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու ԵԽԽՎ որոշման։

«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները` հղում անելով իրենց աղբյուրներին։

Նշվում է, որ Ադրբեջանը նաև կարող է հրաժարվի ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը։

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբորոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այդ որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից։

The post Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը appeared first on CIVILNET.

#ադրբեջան #աշխարհ #թոփ #լրահոս

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը - CIVILNET

Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու ԵԽԽՎ որոշմանը։ «Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները` հղում անելով իրենց աղբյուրներին։ Նշվում է, որ Ադրբեջանը նաև կարող է հրաժարվի ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը։ Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այդ որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից։

CIVILNET

«Խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն», կարծում են Բաքվում

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն, նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանը խաղաղության գործընթացի առաջխաղացման և լուրջ արդյունքներ գրանցելու համար հայացքը պետք է ուղղի տարածաշրջան և շարունակի Ադրբեջանի հետ բանակցությունները», - ասել է Հաջիևը։

Ալիևի օգնականը հավաստիացրել է, թե Ադրբեջանը բարի նպատակներ ունի, իսկ տարածաշրջանում հաստատվել է նոր իրականություն։

«Դա լեգիտիմ ստատուս քվո է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, այնինչ նախորդ իրականությունը, որը ստեղծել էր Հայաստանը՝ գրավելով Ադրբեջանի տարածքները, աջակցություն էր ստանում նաև Մինսկի խմբի անդամների կողմից, ինչն անարդար էր»,- միտքն ամփոփել է Հաջիևը։

**Ալիևը երկու ամիս է՝ Հայաստանից սպասում է պատասխանի **

Իսկ նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Երևանից սպասում է արձագանքի՝ ի պատասխան խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի մեկնաբանությունների։

«Մի քանի անգամ մենք փոխանակվել ենք խաղաղության պայմանագրի առաջարկություններով, սակայն սեպտեմբերի 11-ից սպաում ենք Հայաստանի պատասխանին»,- հայտարարել է Ալիևը Իրաքի նախագահի հետ մամուլի ասուլիսին։

Ադրբեջանի նախագահը կրկին թիրախավորել է Ֆրանսիային՝ մտահոգվելով պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ ունեցած համագործակցությամբ։

«Ֆրանսիան խիստ ապակառուցոական դեր է կատարում Հարավային Կովկասում։ Փաստացի Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, ինչը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի անվտանգության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավաստիացնելով, թե Բաքուն «հետաքրքրված չէ որևէ պատերազմով»։

«Այն զինատատեսակները, որոնց մասին բացահայտ հայտարարում է Ֆրանսիան և հպարտանում է Հայաստանը, չեն օգնի հայկական կողմին, եթե նրանք որոշեն նոր պատերազմ սկսել։ Արդյունքը կլինի նույնը»,- եզրափակել է Ալիևը։

Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներից և կարող է սրացում հրահրել

The post «Խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն», կարծում են Բաքվում appeared first on CIVILNET.

#ադրբեջան #թոփ #լրահոս #հայաստան #տարածաշրջան

«Խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն», կարծում են Բաքվում - CIVILNET

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չեն, նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հայաստանը խաղաղության գործընթացի առաջխաղացման և լուրջ արդյունքներ գրանցելու համար հայացքը պետք է ուղղի տարածաշրջան և շարունակի Ադրբեջանի հետ բանակցությունները», – ասել է Հաջիևը։ Ալիևի օգնականը հավաստիացրել է, թե Ադրբեջանը բարի նպատակներ ունի, իսկ տարածաշրջանում հաստատվել է նոր իրականություն։ «Դա լեգիտիմ ստատուս քվո է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, այնինչ նախորդ իրականությունը, որը ստեղծել էր Հայաստանը՝ գրավելով Ադրբեջանի տարածքները, աջակցություն էր ստանում նաև Մինսկի խմբի անդամների կողմից, ինչն անարդար էր»,- միտքն ամփոփել է Հաջիևը։ Ալիևը երկու ամիս է՝ […]

CIVILNET

Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 30 հոգանոց խումբը հաշվառում է անցնում։

Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սեպտեմբերի 24-ին իրականացվում է այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

The post Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #սյունիք #տեղահանում

Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր - CIVILNET

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։ Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ: Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի […]

CIVILNET

Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ Հաջիև

Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ղեկավարության և միջազգային այլ գործընկերների հետ։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից Ղարաբաղում առաքելության անձնակազմի մեծացմանը: «Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդիի [Ստեփանակերտ - խմբ․] մասնաճյուղ լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն»,- ասել է նա։

Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին և աջակցել նրանց տարհանմանը։

ԿԽՄԿ-ի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծված են և կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները ԿԽՄԿ-ի միջոցով Լաչինի և Աղդամի ճանապարհներով Ղարաբաղ դեղերի, սննդի և այլ ապրանքների առաքման համար։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորականներին կամ օգնել նրանց ԿԽՄԿ-ի միջոցով։ Ըստ պահանջի՝ ԿԽՄԿ բժշկական մեքենաների շարժը պահպանվում է վիրավոր զինվորականներին հավաքելու համար։ Այդ նպատակով մենք պատրաստ ենք նաև շտապ բժշկական մեքենաներ տրամադրել և բուժօգնություն ցուցաբերել»,- ասել է նա։

The post Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ Հաջիև appeared first on CIVILNET.

#ադրբեջան #թոփ #լրահոս #հարեւաններ

Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ Հաջիև  - CIVILNET

Խաղաղապահների հետ աշխատանքներ են տարվում հավաքելու մարտադաշտում մնացած մարմինները․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ղեկավարության և միջազգային այլ գործընկերների հետ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է ԿԽՄԿ Ժնևի գրասենյակից Ղարաբաղում առաքելության անձնակազմի մեծացմանը: «Մենք նաև աջակցում ենք Բաքվի գրասենյակից Խանքենդիի [Ստեփանակերտ – խմբ․] մասնաճյուղ լրացուցիչ անձնակազմ ուղարկելուն»,- ասել է նա։ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր հայ զինվորներին և աջակցել նրանց տարհանմանը։ ԿԽՄԿ-ի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ստեղծված են և կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները ԿԽՄԿ-ի […]

CIVILNET