Բաքվից ու 32 տարի անց՝ Շուշիից տեղահանված կնոջ պատմությունը
60-ամյա Ստելլա Միրզոյանը իր կյանքի ընթացքում արդեն երկու անգամ տեղահանվել է․ առաջին տեղահանությունը եղել է 1988-ին Բաքվից, երկրորդը՝ 32 տարի անց՝ Շուշիից։
44-օրյա պատերազմի հետևանքով ընդհատվել է նրա 17 տարվա բնակությունը Շուշիում․ այնտեղ է թողել տունն ու սրճարանը։
Որոշ ժամանակ Երևանում ապրելուց հետո նա վերադարձել է Արցախ: Այժմ ապրում է Ստեփանակերտի ծայրամասային մի թաղամասում, ինչպես ինքն է ասում՝ «Շուշիին հնարավորինս մոտ»։
The post Բաքվից ու 32 տարի անց՝ Շուշիից տեղահանված կնոջ պատմությունը appeared first on CIVILNET.
#sidebanner #արցախ #լրահոս #artsakh #shushi #stella #stepanakert #շուշի #պատերազմ #ստելլա
Ադրբեջանը շատ լավ գիտի՝ ինչքան խոցելի է Արցախի հարցում. Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում «ինքնորոշման իրավունք» արտահայտությունը՝ խոսելով Արցախի մասին․ այսպիսի հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նա ասում է, որ Արցախի շուրջ բանակցությունները հասել էին մի կետի, երբ տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև հավասարություն էր դրվել, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի օգտվում ստեղծված իրավիճակից։ Վարդևանյանը նաև անդրադարձավ Արցախում հումանիտար խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
The post Ադրբեջանը շատ լավ գիտի՝ ինչքան խոցելի է Արցախի հարցում. Արամ Վարդևանյան appeared first on CIVILNET.
#արցախ #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #hadrut #shushi #ակցիա #արցախիբնակիչ #արցախիցտեղահանված #եահկմինսկիխումբ #հադրութ #մակ #շուշի
A recap of Pashinyan’s dubious claims and false statements
CivilNet has put together Armenia’s Prime Minister Nikol Pashinyan's dubious claims and false statements over the last year.
1. Price of water
During the parliamentary election campaign of December 2018, Pashinyan announced that the tariff on drinking water would not increase during the next six years. "According to the previously signed agreement, in December, that is now, drinking water should have become more expensive in the whole republic, but we were able to work with Veolia Water, and agreed that there will be no increase in the price of drinking water in Armenia until 2024."
On November 30, 2021, however, the Public Services Regulatory Commission announced that from January 1, 2022, the tariff on drinking water will increase by 20 drams, from the current 180 to 200 drams.
2. Separation of business and politics
In June 2018, while presenting his government’s program, Pashinyan attached great importance to the separation of politics and business.
"The following conceptual issues […] the practical separation of politics and business are of key importance and will become a landmark for the government's activities," Pashinyan said.
Despite that, in the June 20, 2021 parliamentary elections, businessmen Khachatur Sukiasyan and Gurgen Arsenyan appeared on the list of Pashinyan’s Civil Contract party. Both were elected as parliament deputies.
**3. Changes in the defense budget **
During the June parliamentary election campaign, Pashinyan claimed that the defense budget had grown by almost 50 percent during his tenure.
"We have increased the defense budget by 48% - by 63 billion AMD, during 2018-2020."
In reality, military spending increased not by 48%, but by 27% in 2020. It increased from 238 to 303 billion AMD.
4. The Shushi Conundrum
One week after the end of the 44-day war, Pashinyan insisted that the war could have been avoided if the seven regions surrounding Karabakh and Shushi were handed over to Azerbaijan.
"Could we have avoided war? Yes, we could have, if we had agreed to hand over seven regions to Azerbaijan, and Shushi," he said.
Pashinyan’s claim was refuted by then-Foreign Ministry spokesperson Anna Naghdalyan. "At any given stage of the peace process, there was no question about giving up Shushi," she said.
Pashinyan was also refuted by Russian President Vladimir Putin who said that, "As for the city of Shushi, the issue of its surrender has never been raised […] this issue arose during [the 2020 Karabakh War], this crisis."
Later, Pashinyan himself admitted that previous peace processes did not mention the handing over of Shushi to Azerbaijan, but they mentioned the return of the Azerbaijanis to the city.
5. Use of the Iskander Missile System
In February 2021, Pashinyan made a scandalous statement about the use of the Iskander missile system during the 44-day war. "Why didn't the Iskander [missiles] explode, or only exploded at 10% capacity?"
Russia, which sold the Iskander to Armenia, replied to Pashinyan’s claim with the following statement․ “The Russian Federation’s Ministry of Defense got acquainted with the statement of the Armenian Prime Minister Nikol Pashinyan with bewilderment and surprise that the "Iskander" missiles used by the Armenian armed forces in Nagorno Karabakh did not explode or exploded only by 10%. […] According to our objective and reliable information, […] none of these missile systems were used during the conflict in Nagorno-Karabakh. ”
After this announcement, Pashinyan took a step back. His spokesperson announced, "As a result of the juxtaposition of the available facts and data, the Prime Minister of Armenia came to the conclusion that he was not properly informed about this situation."
Later on, local investigators discovered that the Iskander had in fact been used during the 44-day war.
6. Status of Karabakh
In January 2021, Pashinyan published an article claiming that the Russian proposal for a solution to the Karabakh conflict did not mention the question of the region’s status.
“The now well-known Russian proposals, which were conceived in 2013 and finalized in 2015, provided for the return of the seven regions to Azerbaijan…, for the return of refugees, and for the deployment of Russian peacekeepers. The package of proposals has no mention of the status of Nagorno-Karabakh, it bypasses this issue,” Pashinyan wrote.
Former Russian co-chair of the Minsk Group Igor Popov disputed Pashinyan’s claim. "It is not right to claim that Russia has offered to return the seven regions [in exchange] for nothing, or forget about the status,” Popov said.
Armenian Foreign Minister Ara Ayvazyan agreed with Popov. “I definitely agree with Mr. Popov on the fact that the status of Artsakh was the most important principle for the settlement of the conflict.”
7. State borders are not determined by domestic laws
After the war, Pashinyan repeatedly insisted that the 2010 law on "Administrative Territorial Division" defined Armenia's state border with Azerbaijan.
During his visit to Sisian in December 2020, for example, he stated: "Today's borders, the description of the administrative borders of our communities were determined by the law on the administrative-territorial division of the Republic of Armenia, that law was adopted in 2010."
The Law on Administrative Territorial Division is about the internal divisions of the state, it regulates the issue of local self-government bodies, and does not clarify the borders with other countries.
Translated by Zara Poghosyan
The post A recap of Pashinyan’s dubious claims and false statements appeared first on CIVILNET.
#reportsinenglish #gurgenarsenyan #igorpopov #iskander #karabakhwar #pashinyan #putin #shushi #sisian
Fire Resumes on Armenia-Azerbaijan border
UPDATE: Armenia’s Defense Ministry reports that at roughly 5:30 pm local time on January 11, the Azerbaijani Armed Forces resumed fire on the eastern part of the Armenian-Azerbaijani border. Artillery and drones are being used. As of 6pm, the exchange of fire continues between the sides. So far, three soldiers have been wounded on the Armenian side.
Kazakhstan President said the withdrawal of the CSTO forces will begin in two days.
Karabakh sees renewed violence in three regions.
The case of Davit Tonoyan, former Armenia’s Defense Minister, has been sent to court.
The post Fire Resumes on Armenia-Azerbaijan border appeared first on CIVILNET.
#armenia #dailyarmenia #ammunition #army #artakdavtyan #artsakh #askeran #azerbaijan #case #ceasefire #collective #council #court #csto #davidgalstyan #davittonoyan #embezzlement #karabakh #karmirshuka #kazakhstan #security #shooting #shushi #stepangalstyan
Արցախ․ «Գառների լռությունը» խախտված է
Գեղամ Բաղդասարյանի հերթական հաղորդման թեման նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, ադրբեջանցիների կողմից հրահրված արյունոտ միջադեպն է և մի քանի օր անց դրա պատասխանը հայկական կողմից։ Նա ամփոփել է թե պաշտոնական արձագանքները և թե արցախյան հանրությունում այս առնչությամբ տեղ գտած քննարկումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով տեղեկատվական անվտանգության հիմնախնդրին։ «Արցախյան դիտանկյուն Գեղամ Բաղդասարյանի հետ» հաղորդումն ամփոփում է Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շաբաթվա կտրվածքով։
The post Արցախ․ «Գառների լռությունը» խախտված է appeared first on CIVILNET.
#sidebanner #արցախ #արցախյանդիտանկյուն #լրահոս #adrbejancinerykrakelen #artsakhymataghatsuche #artsakhyanditankyun #geghambaghdasaryan #shushi #ադրբեջանցիներըկրակելեն #արցախըմատաղացուգառչէ #գեղամբաղդասարյան #շուշի
«Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինվորականները կրակել են տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, երեքը վիրավորվել են, մեկը՝ տեղում մահացել։ ՍիվիլՆեթի արցախյան թիմն այցելել է հիվանդանոց և զրուցել վիրավորների հետ։
The post «Թշնամու պատվերն է, ասել է՝ գնա, արյուն բեր»․ ինչ են պատմում Շուշիի մոտ վիրավորում ստացած անձինք appeared first on CIVILNET.
#sidebanner #արցախ #լրահոս #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն #arcax #artsakh #shushi #war #zoh #աշխատանք #զոհ #կրակոցներ #շուշի #պատերազմ #վիրավոր
Շուշի. ինչպես ընկավ բերդաքաղաքը
_2020-ի արցախյան պատերազմի վերջում՝ նոյեմբերի 4-ին, ադրբեջանական ուժերը սկսեցին Շուշիի վրա հարձակման գործողությունները, նոյեմբերի 7-ին քաղաքն ընկավ։ Շուշիի մարտերի վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է շուրջ երեք տասնյակ զինծառայողների, պահեստազորայինների, կամավորների ու քաղաքացիական անձանց հետ՝ հասկանալու քաղաքի մարտերի աշխարհագրությունը ու բնույթը։ Նրանց գերակշիռ մասը տեղեկություն է տրամադրել՝ անանուն մնալու պայմանով։ ՍիվիլՆեթը օգտվել է նաև բաց աղբյուրներից, այդ թվում՝ մարտերին մասնակցած ադրբեջանցիների տվյալներից, ինչպես նաև գրականությունից։ _
«Ով տիրում է Շուշիին՝ տիրում է Արցախին». ինչպես ընկավ Շուշին
«Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ հինգ, թշնամու գերնպատակն է՝ տիրանալ Շուշիին, ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշին՝ տիրում է Արցախին»,- հոկտեմբերի 29-ին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նոյեմբերի 4-ից ադրբեջանական ուժերը սկսեցին հարձակումը Շուշիի ուղղությամբ՝ միաժամանակ հրթիռակոծության տակ պահելով Ստեփանակերտ և Բերձոր քաղաքները։
Մեր զրուցակիցների, ինչպես նաև ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Շուշիի վրա հարձակվել է ադրբեջանցի 1 000-3 000 զինվորական․ նախնական գնահատականներով հարձակումն իրականացվել է 2 հիմնական ուղղություններից։ Նրանց սկզբնական փորձերը տապալվել են։ Նոյեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ-ից մի տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր՝ ինչպես են ադրբեջանական ուժերը անտառային հատվածից բարձրանում Լիսագոր-Շուշի ճանապարհ ու ոչնչացվում։
Ադրբեջանցիները չէին հասցրել հրետանին մոտեցնել քաղաքին, հարձակումն իրականացվում էր բացառապես հետևակի միջոցով՝ առանց զրահատեխնիկայի։ Հակառակորդն այդ մարտերում օգտագործել է հատուկ ջոկատայինների և թեթև հետևակի գրեթե ողջ ներուժը։ Քանի որ հրետանին դեռևս չէր մոտեցվել մարտական գործողությունների վայր ու չէր կարող կրակով օգնել նրանց, հարվածները հասցվում էին հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ԱԹՍ-ների միջոցով։
ՍիվիլՆեթի զրուցակիցների պատմությունները համադրելով՝ ստացվում է հետևյալ պատկերը․ հայկական ուժերն արձանագրել են, որ առաջին անգամ հակառակորդին հաջողվել է անցնել թիկունք՝ Բերձորից դեպի Շուշի ճանապարհի վրա՝ աջ մասում գտնվող ենթակայանի մոտով՝ Քարին տակի մոտից (լուսանկարում՝ հարձակման 1-ին ուղղություն)։
Սա եղել է հիմնական ուղղությունը, որտեղից ադրբեջանական ուժերը ծավալվել են։ Նրանք ճանապարհով շարժվել են դեպի Շուշիի խաչմերուկ (լուսանկարում՝ հարձակման 1.1 ուղղություն)՝ քաղաքի ցուցանակի դիմաց (այս հատվածում ներկայում ռուս խաղաղապահների ուղեկալն է), մեկ այլ խումբ էլ Ղազանչեցոց փողոցով մտել է քաղաք ու տեղակայվել Շուշիի տարբեր հատվածներում (լուսանկարում՝ հարձակման 1.2 ուղղություն)։ Այդ մասին է վկայում նաև պատերազմի ժամանակ քաղաքի տարածքում զինվորականներին տարհանող ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանի պատմությունը։
«Դա շրջափակում չէր, այլ ծուղակ, նեղացող ծուղակ»
Տիտան Ասատրյանը ՍիվիլՆեթին հայտնել է, թե նոյեմբերի 6-ի գիշերը Շուշի քաղաքից ու մերձակայքից վիրավորներ են եղել. «Նոյեմբերի 6-ի ցերեկը վիրավորների թիվն ավելանում է, մարտերը թեժանում են»,- պատմում է Ասատրյանը։ Նրա խոսքով՝ զինծառայողները վիրավորում ստացել էին Ղազանչեցոց փողոցի սկզբնամասում տեղակայված էլեկտրական ենթակառուցվածքների մոտ՝ սա Քարին տակից դեպի հիմնական ճանապարհ տանող հատվածն է։ Նոյեմբերի 6-ին, ըստ մեր զրուցակցի, արդեն տեղանքի զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ. «Դա շրջափակում չէր, այլ ծուղակ, նեղացող ծուղակ»։
Ադրբեջանցիները նաև կարողացել են ճակատը ճեղքել՝ Լիսագորից դեպի Շուշի ընկած հատվածում՝ անտառներով բարձրացել ու փակել են ճանապարհը (Լուսանկարում՝ հարձակման 2-րդ ուղղություն) և զբաղեցրել նպաստավոր դիրքեր հարակից բարձունքներում, այդպիսով՝ Շուշիի ենթակայանի մոտ շրջափակման մեջ պահելով հայկական ուժերին (Լուսանկարում՝ հարձակման 2.1 ուղղություն)։
Բացի այդ, ադրբեջանական ուժերը շատ փոքր խմբերով, տարբեր հատվածներում հնարավոր բոլոր «անցքերով» քաղաք են մտել՝ անցնելով հայկական ուժերի թիկունք։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ թիկունքում առնվազն երկու օր հակառակորդի տարբեր խմբեր են եղել, մինչև հիմնական գործողությունները սկսելը։
«Միգուցե նրանք մեզ նկատել էին, սակայն բավականաչափ համբերատար սպասել են հիմնական գործողության մեկնարկին: Ըստ էության նրանք մեր թիկունքում են եղել 5-6-ի արանքում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Այս դրվագի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք գտնում նաև ադրբեջանական մամուլում։ Ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկը պատմել է, որ Քարին տակի մոտով շրջանցել են հայկական ուժերին ու ժայռերը մագլցելով մտել բերդաքաղաք՝ անակնկալի բերելով հայ զինծառայողներին։
Ըստ ամենայնի՝ ադրբեջանցիները նաև հստակ իմացել են, թե քաղաքում որտեղ են տեղակայված հայկական ուժերը, այդ մասին են վկայում նախիջևանյան հատուկ ջոկատայինների ղեկավար Թեհրան Մանսիմովի, ինչպես նաև մի քանի ադրբեջանցի հատուկ ջոկատայինների պատմությունները, որոնց հրամանատարությունը տվել է հստակ կոորդինատներ Շուշիում դիրքավորվելու համար՝ հավելելով, որ դրանցից շեղումը կնշանակի ֆիզիկական ոչնչացում։
Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի գիշերը թեև քիչ քանակով, սակայն քաղաքում ադրբեջանական ուժեր կային. «Նախկին զինկոմիսարիատի շենքի մոտ, Վազգեն Սարգսյանի արձանի մոտից արդեն կրակոցներ էին»։
Պատերազմի ժամանակ պահեստազորի սպա, Շուշիի մարտերին մասնակցած Արսեն Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմել է, որ նոյեմբերի 4-ից առաջին խումբը արդեն մտել է Շուշի. «Բայց ավելի շատը ամսի 6-ից նոյեմբերի 7-ի գիշերն են քաղաք մտել»։
Այսպիսով՝ ադրբեջանական ուժերը փոքր խմբերով մտել են Շուշի՝ սպասելով հիմնական հարձակման։ Այդ ընթացքում երկու խոշոր ստորաբաժանումներ․ մեկը Քարին տակի հատվածից բարձրացել է ենթակայանի դիմաց ու շարժվել դեպի Շուշիի խաչմերուկ, ինչպես նաև Ղազանչեցոց փողոցով մտել քաղաք, իսկ մյուսը դեպի Լիսագոր անտառային հատվածներից դուրս է եկել ճանապարհի վրա։ Երբ բոլոր խմբերը զբաղեցրել են իրենց դիրքերը կամ դուրս եկել իրենց համար նպաստավոր բարձունքներ, սկսվել է նոյեմբերի 6-ի հարձակումը։
Նոյեմբերի 6․ ադրբեջանական հիմնական հարձակումը Շուշիի վրա
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Շուշի քաղաքի վրա հիմնական հարձակումը սկսվել է նոյեմբերի 6-ին, դրան մասնակցել են Բաքվի հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև Նախիջևանի հատուկջոկատայինները։ Մանրամասները 2021-ի հունվարին նախիջևանյան հեռուստաընկերություններից մեկին հայտնել է ադրբեջանցի գնդապետ, նախիջևանյան հատուկ ջոկատայինների ղեկավար Թեհրան Մանսիմովը։ Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 7-ին, երբ Շուշին արդեն հակառակորդի վերահսկողույթան տակ էր, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պնդում էր, թե Մանսիմովը սպանվել է։ Ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մանսիմովը հայտնել է, որ Շուշիի մերձակայքում մարտերը չափազանց կատաղի էին, ընդ որում՝ դրանք «ինքնաձիգի կռիվներ էին»։
Նախիջևանյան գումարտակը կազմված էր շուրջ 400 անդամներից։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ առաջինը Շուշի հենց նրանք են մտել․ չի բացառվում, որ դա քարոզչական նպատակներ է հետապնդել, քանի որ նրանցից առաջ քաղաքի վրա մի քանի անգամ գերազանցող ուժեր են հարձակվել։
Նոյեմբերի 6-ին ադրբեջանական ուժերին հաջողվել է ճեղքել բնագիծն ու մուտք գործել Շուշի։ Ադրբեջանցիները Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել նոյեմբերի 7-ին։
Պահեստազորի սպա Արսեն Հարությունյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին «Շուշիում հայկական զորք չի եղել»։
«Քաղաքում զորք չի եղել։ Շուշիի վերջնամասում է զորք եղել, Քարին տակի խաչմերուկը, որ կա, մեկ էլ ճանապարհի ձախ կողմն ու ճանապարհի աջ կողմի բլրի վրա»,- ասել է Հարությունյանը։
Հակահարձակման անհաջող փորձերը
Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո հայկական կողմը հակահարձակման է անցել։ Այս մասին պատմել են մեր զրուցակիցները, իսկ ադրբեջանցիների աղբյուրների համաձայն՝ արձանագրվել է հայկական ուժերի 3 խոշորածավալ հակահարձակում։ Հայաստանի պաշտոնական աղբյուրները նշում էին, թե այդպիսի հակահարձակումներ եղել են նաև նոյեմբերի 8-ին ու 9-ին, սակայն մեր զրուցակիցները այդ տեղեկությունները չեն հաստատում։ Օրերս տարբեր տեսանյութեր հայտնվեցին սոցիալական ցանցերում, ըստ հայ օգտատերերի՝ դրանք իրականացվել են նոյեմբերի 6-7-ին։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է Շուշի քաղաքը հայկական ուժերի կողմից անկանոն հրթիռակոծվում՝ թիրախում քաղաքի ստորին հատվածներն են՝ ժայռոտ մասերը, մեկ այլ տեսանյութից պարզ է դառնում, որ հայկական ուժերը Շուշիի ուղղությամբ օգտագործել են ՏՕՍ-1Ա «Բուրատինո» համալիր։ Գրեթե բոլոր զրուցակիցները պնդում են, թե հայկական ուժերը երբեմն անկանոն կրակ են բացել քաղաքի վրա, ինչպես երևում է տեսանյութերից մեկում, դրա արդյունքում խոցվել են նաև քաղաքի մաքրմանը մասնակցող հայկական ստորաբաժանումները։
Նոյեմբերի 7-ի հակահարձակման մասնակիցներից մեկը Գեղարքունքի մարզից պայմանագրային զինծառայող Գնել Աղաջանյանն է, որը զոհվել է Շուշիում։ Նրա ծնողները ՍիվիլՆեթին պատմել են, որ Աղաջանյանը տուն է եկել նոյեմբերի 6-ին և հայտնել, որ նույն օրը երեկոյան գնալու է Շուշի։ Նոյեմբերի 7-ին Գնել Աղաջանյանն իր վաշտի զինծառայողների հետ մտել է քաղաք, ծնողներին Գնելի մարտական ընկերները փոխանցել են, թե «ոչ մեկ չի պատկերացրել, որ քաղաքում ադրբեջանցիներն են»։
«Մոտ 1 000 հոգի քաղաքի մեջ է եղել, մինչև 3 000-ն էլ՝ քաղաքից ներքև»,- Գնելի ծնողներին ասել են նրա մարտական ընկերները։ Նրանցից երկուսը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են այդ տեղեկությունը՝ ցանկանալով անանուն մնալ։
Պատերազմի ընթացքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ նոյեմբերի 7-ին Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ չէր. «Նոյեմբերի 7-ին մենք գրեթե լիովին կորցրած էինք Շուշին, հետո 8-ին մենք վերադարձրել ենք քաղաք, 9-ին նորից կորցրել ենք»,- նշել է Հովհաննիսյանը։
Նոյեմբերին քաղաքում է եղել քաղաքացիական անձ՝ Արսեն Առուստամյանը, որը Շուշիի տեղահանված բնակիչներից է։ Նա ՍիվիլՆեթին պատմել է, որ նոյեմբերի 8-ին թաքստոցից դուրս է եկել ու գերեվարվել ադրբեջանցիների կողմից, երկու օր նրան պահել են, ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ արձակել։
ՍիվիլՆեթի հետ մասնավոր զրույցում երեք տասնյակի հասնող զինծառայողներ ու կամավորներ, որոնք մասնակցել են Շուշիի մարտերին, հաստատել են տեղեկությունը, թե նոյեմբերի 7-ին Շուշին դուրս է եղել հայկական ուժերի վերահսկողույթունից։ Նրանց խոսքով՝ նոյեմբերի 7-ից հետո հայկական ուժերը չեն կարողացել վերադարձնել Շուշին։ Ըստ մեր զրուցակիցների՝ Շուշիի գրավումից հետո այնտեղ մնացել են հայկական որոշ փոքրաքանակ խմբեր՝ քաղաքի տարբեր հատվածներում, ոմանք՝ թաքնված։
«Բարդակ էր»
Մեր զրուցակիցները նաև պատմել են Շուշիում տիրող անորոշության ու խուճապի մասին, իսկ մարտական գործողությունների կանոնակարգմանը տալիս էին մի որակում՝ «բարդակ էր»։ Շուշիի մարտերին մասնակցում էին տարբեր զորամասերի զինծառայողներ, համակարգվածություն չի եղել ու պաշտպանական ուղղություններն իրար հետ կապի դուրս չեն եկել, որոշ տեղեկություններով՝ պատահել են դեպքեր, երբ հայկական ուժերը խոցել են յուրայիններին։
Հայկական ուժերը նոյեմբերի 8-ին ցանկացել են Բերձորից մոտենալ ու տարբեր ուղղություններով շրջափակել Շուշիում ու քաղաքի մերձակայքերում գտնվող ադրբեջանական ուժերին՝ փակելով նաև վերոնշյալ ենթակայանի մոտի ճանապարհը ու կասեցնել Քարին տակից ադրբեջանցիների շարժը։ Այս գործողությունը պետք է ավարտվեր նոյեմբերի 9-ին, սակայն նույն այդ օրը, ինչպես մեզ հայտնել են տարբեր զինվորականներ, այդ թվում՝ պահեստազորայիններ, «քար լռություն էր» տիրում, ավելի ուշ նրանք տեղեկացել են, որ պատերազմն ավարտվել է։ Այս մասին վկայում է նաև Շուշիի նախկին քաղաքապետը. «Հիմա էլ ասում են, որ նոյեմբերի 7-ին մերոնք նախապատրաստվել են, որ 8-ին հակահարձակում իրականացնել, բայց դա չի եղել»,- ասել է Արծվիկ Սարգսյանը։
Շուշիի մարտերի ժամանակ զոհվել է նաև ոստիկանության զորքերի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանը, որն ի դեպ, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եղբայրն է։ Մարտական գործողությունների, մասնավորապես Արմեն Վարդանյանի սխրանքների մասին ոստիկանության պատրաստած տեսանյութից տեղեկանում ենք, որ նրա զինակիցները նոյեմբերի 4-ին Քարին տակի ուղղությամբ մասնակցել են պաշտպանական մարտերին, մարտերը թեժացել են նոյեմբերի 5-ին ու ոստիկանական զորքերը գնալով հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ։ Մարտերին մասնակցած ոստիկաններից մեկն էլ նշել է, որ նոյեմբերի 7-ին Արմեն Վարդանյանը փոխանցել է, որ շրջափակման մեջ են հայտնվել ու պետք է նահանջել, նույն օրը ականանետի կրակոցից նա զոհվել է, իսկ ոստիկանական ուժերը սկսել են նահանջել։ Ոստիկանական զորքերին այդ օրերին տեսանկարահանել են նաև ռուս լրագրողները:
Եզրահանգում
Այսպիսով՝ Շուշիի մարտերը սկզբում ընթացել են հաջող, նոյեմբերի 4-ին հայկական ուժերին հաջողվել է հետ մղել ադրբեջանական որոշ խմբերի, սակայն ադրբեջանցիներն իրենց հերթին նոյեմբերի 5-ին և 6-ին վաղ առավոտյան շրջանցել են հայկական ուժերին ու մտել քաղաք՝ հայտնվել թիկունքում ու սպասել հիմնական հարձակմանը։ Նոյեմբերի 6-ին հակառակորդը կենտրոնացրել է ուժերն ու տարբեր ուղղություններով (2 հիմնական ուղղությունից և քաղաքում փոքր խմբերով տարբեր հատվածներից) անցել է հարձակման։ Նրանց հաջողվել է նոյեմբերի 7-ին վերահսկողություն սահմանել քաղաքում։
Հայկական ուժերը նույն օրը մի քանի հակահարձակման փորձեր են կատարել, որոնք տապալվել են։ Հետագայում ծրագրվել է ևս մեկ կամ մի քանի հակահարձակում, սակայն դրանք կա՛մ կասեցվել են, կա՛մ էլ լայնամասշտաբ չեն եղել։
ՍիվիլՆեթի տեղեկությամբ նոյեմբերի 9 (10-ի) պատերազմը դադարեցնելու շուրջ եռակողմ հայտարարությունը՝ ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև, բանակցային սեղանին է հայտնվել հենց նոյեմբերի 7-ից, այսինքն՝ այն ժամանակ, երբ հայկական կողմը հասկացավ, որ Շուշին ընկել է, իսկ հակահարձակման փորձերը՝ տապալվել։
Ուշագրավ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը. նոյեմբերի 8-ին՝ վաղ առավոտյան, նա իր Ֆեյսբուքյան էջում գրեց. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»:
Ինչ էին պաշտոնապես ասում Շուշիի անկման մասին
Պաշտոնական լրահոսը Շուշիի անկման օրերին քաոտիկ էր, դա առավել ցայտուն դարձավ նոյեմբերի 9-ին, երբ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե Շուշին հայկական վերահսկողությունց դուրս է, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ Ազգային ժողովի իշխանական պատգամավորները սկսեցին վստահեցնել, թե «նոր են ճշտել՝ Շուշին մեր վերահսկողության տակ է»։
Նոյեմբերի 4-7-ը պաշտոնական լրահոսը հանդես էր գալիս իրարամերժ տեղեկություններով։
Նոյեմբերի 5-ին հայտնում էին, թե «Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով, իսկ Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է»։ ՊՆ-ն պնդում էր, թե նույն վիճակն է. նոյեմբերի 6-ին «հակառակորդը ոչնչացվել է ու առաջխաղացում չի ունեցել»։
Մինչդեռ հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասում էր, որ «հակառակորդը մեծ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշին գրավելու իր պլանները»։
Այդպես շարունակ նոյեմբերի 8-ին ու 9-ին հայտարարվում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Պաշտոնյաները, նախկին զինվորականները՝ Շուշիի անկման մասին
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկում է Շուշիի անկման պատճառները փնտրել ակունքներում, այսինքն՝ հայկական ուժերի կողմից քաղաքի ազատագրման պատմությունում։
«Այս անգամ նույնն արել է հակառակորդը, օղակում է պահել հայկական ուժերին»,- ասել է Բաբայանը։
Շուշիի պաշտպանության մարտերում հրամանատարական կետին է աջակցել պաշտպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա մանրամասնել է, որ քաղաքը լքել է նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան՝ 05։30-ին։
«Հրամանատարական կետի անձնակազմը հայտնվել էր մի քանի կողմերով շրջափակման մեջ»,- ասել է Օհանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Շուշիի անկմանը, 2021-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մեղադրում էր ընդդիմությանը. «Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են՝ կանչեք նրանց, հարցրեք․ Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետը նրանց թիմում է, թող կանգնի, ասի, թե ով ա Շուշին հանձնել»,- դեռ հունիսի 10-ին ասել է Փաշինյանը։
Ինչու էր պատերազմի ժամանակ «օդը բաց»
Արցախյան պատերազմի մասնակից Արկադի Կարապետյանը (Ագո) մեջբերում է ռուսական հայտնի ասացվածքը՝ «թնդանոթով ճնճղուկ սպանել»։
«Այն ՀՕՊ համակարգը, որ մենք ունեինք, նախատեսված էր հիմնականում ուղղաթիռ կամ ինքնաթիռ գցելու համար, ոչ թե ԱԹՍ, թեև ԱԹՍ էլ են խփում, սակայն քանակի հարց կա և այլն»,- ասում է նա։
Արցախյան առաջին պատերազմում Շուշիի ազատագրման ժամանակ ուղղություններից մեկը ղեկավարած Կարապետյանը հիշում է՝ այն ժամանակ կար գաղափարախոսություն. «Շուշիի մարտերին մարդիկ մասնակցում էին առանց զենք, «ավտոմատով» մարդ կար գրոհում էր, հետևից մեկ այլ անձ գնում էր առանց զենք, որ եթե հանկարծ այսպես ասած «ավտոմատն ազատվի», ինքը վերցնի ու շարունակի։ Ոգին տարբեր էր, բացի դրանից, շատ համախմբված էինք։ Նույնիսկ եթե ճիշտ չկառավարվեր, բան չէր փոխվի, քանի որ ջոկատներն իրար լավ էին հասկանում»։
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար առ այսօր անհասկանալի է, թե ինչու են գաղտնի պահվում 2020-ի Շուշիի մարտերը ղեկավարող հրամանատարների անունները։
«Որպես կանոն որևէ ուղղությամբ գործողություն իրականացնելու ժամանակ հրամաններով ֆիքսվում է, թե ինչ խնդիրներ են դրված ու ով է եղել պատասխանատուն»,- ասում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ից արդեն պարզ էր, որ ադրբեջանական ուժերը նպատակադրված են գրոհել հենց Շուշիի վրա։
Շուշիի ազատագրումը 1992-ի մայիսի 8-9-ին
Ինչպես Արցախյան երկրորդ, այնպես էլ առաջին պատերազմի համար Շուշի քաղաքի գործողությունների հաջողությունը բեկումնային եղավ՝ քաղաքն իր վերահսկողության տակ վերցրած կողմի համար։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի ազատագրումն իրականացվել է 1992-ի մայիսի 8-9-ին՝ չորս ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2։30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Հայաստանյան կամավորական ջոկատների ազատամարտիկներից կազմված հարձակողական-գրոհային խմբերը, ռեակտիվ հրետանավորները և այլ ուժեր հյուսիսային, Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային-գլխավոր), Ջանհասան-Քյոսալարի ուղղություններով սկսկել են հարձակումները։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր։
Հյուսիսային ուղղության ընդհանուր հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, այն կոչվում էր նաև «26»-ի ուղղություն։ Այս ուղղությամբ ուժերը գրոհը սկսել են Ստեփանակերտ-Շուշի մայրուղով՝ նրա աջ ու ձախ եզրերով։ Որոշակի անհաջողություններից հետո գրոհող ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել ճանապարհի վրա իշխող բարձունքների վրա՝ մոտենալ քաղաքի մատույցներում գտնվող բենզալցակայանին։
Շոշի (արևելյան) ուղղությամբ գործողությունները սկսվել են մայիսի լույս 8-ի գիշերը։ Երեք ուղղություններով հարվածային ուժերն անցել են առաջխաղացման։ Ընդհանուր հրամանատարը Արկադի Կարապետյանն էր։
Լաչինչի (հարավային) ուղղությամբ նախ ինքնապաշտպանական ուժերը տիրել են Քրիս լեռան ստորոտում գտնվող հակառակորդի ռազմակայանին, այնուհետև մի քանի այլ խմբեր դուրս են եկել Շուշի-Լաչին մայրուղի։ Դաշնակցականների ջոկատները՝ Ժ. Սեֆիլյանի և Վ. Բալայանի հրամանատարությամբ, նպատակադրվել էին շրջանցել Շուշին ու Զառսլուն և հասնել Լիսագորի ռազմավարական բարձունքին։ Նրանց դա չի հաջողվել, սակայն Լաչին-Շուշի ճանապարհի մերձակա բարձունքներին նրանց տեղակայվելը հնարավորություն է տվել օղակի մեջ վերցնել հակառակորդին։
Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղությամբ հարձակում սկսած ուժերը երկու նպատակ ունեին՝ կանխել և ստեղծել խուճապային դրություն, շեղել հակառակորդի ուշադրությունը՝ ապահովելով Շուշիի վրա հյուսիսից հարձակվող ուժերի թիկունքը։
Եվ ամենավերջում
Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնաս, հաճախ նաև Շոշի բերդ… Ուշ միջնադարյան աղբյուրները այսպես են անվանել Շուշի քաղաքը, քանի որ այն դեռևս վաղ անցյալում ամրոց-բնակատեղի էր։ Հայերը Շուշին համարում են «անառիկ բերդաքաղաք»։ Պատմությունը տարբեր էջեր ունի, որոնք ապացուցում են այդ պնդումը։ 1725-ին Շուշիի վրա հարձակված 40-հազարանոց թուրքական զորքը 8-օրյա մարտերից հետո փախուստի է դիմել։ 1795-ին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել կոտրել բերդի պաշտպանների դիմադրությունը։
Շուշիի պատմությունը չի սկսվել ու բնականաբար չի ավարտվում 2020-ի պատերազմով։ «Մեծ ժայռի գլխին» ծվարած այս փոքր քաղաքը սկզբում քոչվորական ցեղերի, հետո թուրքական ուժերի, այնուհետև պարսկական զորաբանակի, ապա ռուս-պարսկական, ու վերջում հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմում է եղել։ Իր գոյության տարիներին Շուշիի համար պարբերաբար մարտեր են ընթացել, քաղաքը եղել է տարածաշրջանում այդ ժամանակ տարբեր «դերակատարների» վերասկողության տակ։
Շուշիի դասը, թերևս, մեկն է՝ չթերագնահատել հակառակորդին ու լինել նրանից կազմակերպված, ինչը մեզ այս անգամ չհաջողվեց։
Գևորգ Թոսունյան, Երևան
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
The post Շուշի. ինչպես ընկավ բերդաքաղաքը appeared first on CIVILNET.
#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #տարածաշրջան #2020ipaterazm #shushi #շուշիիանկում #շուշիիմարտեր