Նախիջևանիկ, Արցախ․ բուժկետի շենքը նոր շունչ ստացավ

Արցախի Նախիջևանիկ համայնքի բուժկետի շենքը վթարային վիճակում էր, այնտեղ հնարավոր չէր այլևս որևէ աշխատանք իրականացնել։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ համայնքում բուժկետը վերանորոգվել և կահավորվել է համապատասխան սարքավորումներով։

The post Նախիջևանիկ, Արցախ․ բուժկետի շենքը նոր շունչ ստացավ appeared first on CIVILNET.

#արցախ #լրահոս #askeranishrjan #bujket #hamaynq #paterazm #ասկերանիշրջան #բնակիչներ #բուժկետ #բուժօգնություն #համայնքներ #պատերազմ #սահմանամերձգյուղեր #ստեփանակերտ #օգնություն

Կռիվը վերջանալուց հետո սիրիացիներին փոխարինեցին ադրբեջանցիները. Իշխան Գևորգյան

«Ազատազէն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է պատերազմի և Զենքի մասին օրենքի փոփոխության գաղափարի մասին։ Նա մասնակցել է Քարվաճառի, Կարմիր Շուկայի և Թաղավարդ գյուղերի մարտերին։ Գևորգյանի խոսքով՝ իրենց դեմ կռվում էին սիրիացի վարձկանները, որոնց պատերազմի ավարտից հետո փոխարինեցին ադրբեջանցի զինվորականները։

The post Կռիվը վերջանալուց հետո սիրիացիներին փոխարինեցին ադրբեջանցիները. Իշխան Գևորգյան appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #44օրյապատերազմ #azatazen #paterazm #ազատազէն #զենքիմասինօրենք #իշխանգևորգյան #մարտականգործողություններ #պատերազմ

Ադրբեջանը չի թաքցնում՝ Արցախում հայերը կարող են ապրել Ադրբեջանի քաղաքացիություն ունենալու պայմանով

Ադրբեջանը չի պատկերացնում Արցախի որևէ կարգավիճակ, կարծում է տարածաշրջանային հարցերով ՍիվիլՆեթի վերլուծաբան Գեորգի Միրզաբեկյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն անթաքույց հայտարարում է, որ Արցախում հայերը կարող են ապրել՝ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու պայմանով։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Գեորգի Միրզաբեկյանը նշում է, որ Թուրքիան, թեև հայտարարում է, որ նախապայմաններ չկան, սակայն հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Ադրբեջանով։

The post Ադրբեջանը չի թաքցնում՝ Արցախում հայերը կարող են ապրել Ադրբեջանի քաղաքացիություն ունենալու պայմանով appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն #azerbaijan #demarcation #karabakh #mirzabekyan #paterazm #peacetreaty #rusastan #патеразм #ադրբեջանթուրքիա #ադրբեջանականքաղաքականություն #արցախ #խաղաղությանդարաշրջան #խաղաղությանպայմանագիր #հայաստանադրբեջան #միրզաբեկյան #նիկոլփաշինյան #պատերազմ #ռազմականգործողություններ #ռուսաստան #փաշինյան

Հայելային հետքաշում՝ Երասխում․ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի կառավարության նիստին առաջարկեց հայելային հետքաշում իրականացնել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում, այլև Երասխի թեժ կետերում։ Երասխի բնակիչներն ու ոլորտի մասնագետներն այս առաջարկում ռիսկեր են տեսնում։

The post Հայելային հետքաշում՝ Երասխում․ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ appeared first on CIVILNET.

#sidebanner #լրահոս #հայաստան #տարածաշրջան #քաղաքական #քաղաքականություն #dirqer #erasx #martakan #paterazm #paymanagrayin #արցախյանպատերազմ #երասխ #երասխիդիրքեր #զինվոր #պատերազմ

«Լավ կլինի էն դեպքում, երբ Քարագլխի վրա թուրք չլինի»

Վերջին օրերին իրավիճակն Արցախում լարված է՝ մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի հատվածում։ Խրամորթ համայնքից տեղահանվել են կանայք և երեխաները։ Խրամորթցի Գոհար Գրիգորյանը երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում։ ՍիվիլՆեթը զրուցել է նրա հետ։

The post «Լավ կլինի էն դեպքում, երբ Քարագլխի վրա թուրք չլինի» appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #paterazm #war #xramort #yntaniq #ադրբեջան #գյուղ #երեխաներ #ընտանիք #խրամորթ #համայնք #տեղահանվածընտանիք

Ռուսները կողքի կանգնած՝ նայում են․ ստեփանակերտցիները՝ սահմանային մարտերի մասին

Վերջին օրերին իրավիճակն Արցախում լարված է, մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի հատվածում։ ՍիվելՆեթի արցախյան թիմը շրջել է Ստեփանակերտի փողոցներում և փորձել պարզել, թե ինչ են մտածում բնակիչները։

«Ռուսները ղրաղան կաղնած եշում են [Ռուսները մի կողմ կանգնած՝ նայում են]»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Մի ուրիշն էլ ասում է, որ ռուս խաղաղապահներն այնուամենայնիվ «опора» (հենարան) են։

The post Ռուսները կողքի կանգնած՝ նայում են․ ստեփանակերտցիները՝ սահմանային մարտերի մասին appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #bnakichner #karciqner #paterazm #sahman #war #ադրբեջն #բնակիչներ #գյուղեր #զու #լարվածություն #խրամորթ #կարծիքներ #սահման #ստեփանակերտ

«Էն գնալն էր, որ գնաց․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը տուն չեկավ»․ Բորիս Գասպարյանի պատմությունը

Բորիս Գասպարյանը եղել է հետախուզական դասակի հրամանատար։ Մասնակցել է Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերզամներին։ 11 տարի աշխատել է Halo Trust միջազգային մարդասիրական կազմակերպությունում։ 2016թ․ Բորիսը պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Արիության» մեդալներով։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը որպես կամավոր մեկնել է առաջնագիծ։ Նոյեմբերի 7-ին զոհվել է Շուշիի թեժ մարտերում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Բորիսի ըԲորիսի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։

The post «Էն գնալն էր, որ գնաց․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը տուն չեկավ»․ Բորիս Գասպարյանի պատմությունը appeared first on CIVILNET.

#լրահոս #1000 #artsakh #hadrut #paterazm #patmutyun #yntaniq #արցախ #զհվածազատամարտիկ #հադրութ #պատերազմ #ստեփանակերտ

Արցախ․ տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ

Արցախի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում ակտիվ ընթանում են նոր բնակավայրի կառուցման աշխատանքներ։ Նոր ստեղծվող բնակավայրում ապրելու են Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչները։ Շինաշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆինանսավորմամբ։

The post Արցախ․ տեղահանված գյուղերի բնակիչները նոր բնակավայր կունենան Աստղաշենի մոտ appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #տնտեսություն #arcax #astxashen #civilnet #gyux #hamaynq #paterazm #կորսվածհամայնքներ #համայնքներ #շինարություններ #պատերազմ #ջրաղացներ #սիվիլնեթաստղաշեն #սղնախ

Արցախ, Մարտունի․ պատերազմից ամենատուժած քաղաքը փորձում է ոտքի կանգնել

Արցախի Մարտունի քաղաքը պատերազմական գործողությունների ժամանակ մեծապես տուժել է։ Հրետակոծության հետևանքով վնասվել են 900-ից ավելի շենքեր և շինություններ, ամբողջությամբ ավերվել է 14 առանձնատուն։ Մոնթեաբերդը հետպատերազմական շրջանում օրեցօր փորձում է ոտքի կանգնել։

The post Արցախ, Մարտունի․ պատերազմից ամենատուժած քաղաքը փորձում է ոտքի կանգնել appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #civilnet #martuni #paterazm #people #war #ավերվածշենքեր #կյանքըպատրազմիցհետո #հրետակոծություն #մարդիկ #մարտունի #պատերազմիցմեկտարիանց #սիվիլնեթ