@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq էդ ընդհանուր առմամբ նրանից ա որ օկ չենք հեռանկարի հետ։
ո՞րն ա հեռանկարը։ մեզ աշխատեցնելու են, իհարկէ չեն գնահատելու, իրանք՝ հարստանալու են, կամ էլ աւելի են հարստանալու։ երբ էլ յարմար չլինի՝ դուրս են նետելու, բայց քո տանջանքը իզուր չի լինի՝ իրենց շարունակելու ա փող բերել։
տտ արդիւնաբերութեան վիճակը ահաւոր ա, դրա մասը չենք ուզում լինել։ ու չենք ուզում մեզ ճիպոտեն, ահա, ի՞նչ եղաւ, դէ էս էլ արա, դէ էս էլ, ու դու անում ես անում ես, ու ինչի՞ համար, որ մի քիչ փող ունենաս որ անիմաստ ծախսես որ քեզ էդքան վատ չզգաս, որ էդ անիւի մէջ պտտւում ես։
ու նշանակութիւնը քո գործի ո՞րն ա։ ո՞նց զգալ որ ինչ֊որ բան ես անում որ անիմաստ չի։ երբ ինքդ չէիր ուզի սպառել էն պրոդուկտը որի վրայ աշխատում ես։ երբ զզւում ես էդպիսի բաներից։
ու ամենակարեւորը՝ մենք փողը չենք ընկալում, ըստ երեւոյթին։ ես չեմ ընկալում։ ես տասնչորս տարի էդ տեղում աշխատելով չէի կապում ստացածս փողը իմ դրած ջանքի հետ։ ես հասկանում էի որ ինչ֊որ տեղ դէ պիտի աշխատես, օկ։ դէ էս մալթինէյշնլը ոնց որ ամենաանիմաստ բանը չի՝ ընդհանուր առմամբ մարդկութեանը պէտք են չիպեր, ու պէտք են մարդիկ որ դա անում են, ու պէտք են իմ պէս մարդիկ, որ իրանց օգնում են։
ու ես հասկանում էի որ դէ չի լինի աշխատել մենակ քո ուզած բաների վրայ։ բնականաբար։ բայց կարեւորը՝ շատ զզուելի բաներ քիչ կային, կեանքս չէին ուտում, երբեմն էլ էն մարդիկ ում օգնել եմ՝ երախտապարտ էին։
գիտե՞ս ինչ եմ իմացել։ հիմա եմ իմացել, երբ դուրս եմ եկել գործից։ իմ նախկին գործընկերներից մէկն ա պատմել։ պարզւում ա էդ կորպորացիայի աշխատելաձեւի մէջ սէնց բան կայ՝ երբ ինչ֊որ այլ թիմի մարդու օգնում ես, ու ինքը շատ գոհ ա քեզնից, կարող ա քեզ խրախուսել՝ ուղարկել քեզ կորպորատիւ թէյավճար, որը փոքր բան ա, տաս հազար դրամի չափ, առանց յարկերի, դրա երրորդ մասն էլ յարկւում ա։ էն մարդը պէտք ա քեզ տիպն ուղարկի, իսկ քո մենեջերը պէտք ա հաստատի։ ու ես երբէք չեմ իմացել որ էդպիսի բան կայ, որովհետեւ ես երբէք չեմ ստացել։ ու հիմա ինձ ասացին՝ ինչի երբէք չեմ ստացել։ ասացին՝ «քո նախկին գործընկերը վերջերս մեզ շատ օգնեց, քո թիմի էն տղան։ ահագին տանջուեց որ մեր խնդիրները լուծի։ ես իրան էդ տիպն ուղարկեցի։ ու պատկերացնո՞ւմ ես, էդ քո նախկին մենեջերը, իրա էսօրուայ մենեջերը՝ չի հաստատել։ մի եօթ հազար դրամ հազիւ հասնէր էդ մարդուն, նէնց չի որ իրան շատ փող են տալիս, ինչի՞ չհասնէր։ բայց գիտե՞ս՝ նա ինչքան տիպ ենք ուղարկել ձեր թիմին՝ երբէք չի հաստատել։ ախր ի՞նչ ա գնում քեզնից։»։
ու ես գիտէի որ հա, երբէք իրա շեֆութեան հետ չի խօսի էնպէս որ իրանց մօտ նեգատիւ զգացմունքներ առաջանան իրա հետ կապուած։ մեր թիմը էն քիչ թիմերից էր ուր երբէք ոչ մէկ աշխատավարձի բարձրացում չի ստացել։ ես զարմանքով էի իմանում որ այլ թիմերում էդ լինում ա։ նոյնիսկ մենեջեր կար, որ բոլորի համար (չնայած իրանց ներքին կոնֆլիկտների) էդքան վիզ ա դրել, որ մի պահ պարզուեց ինքն իր թիմի այլ աշխատողներից աւելի քիչ ա ստանում։
ես շատ եմ էն ժամանակ գրել, բողոքել աշխատանքից։ գրում էի ոնց սկրիպտս ասենք csv ա գեներացնում, ուղարկում շէֆիս, իսկ նա ինձ պատասխանում ա, թէ՝ իքսէլ սարքի, նոր ուղարկի, ու ես գիտեմ ոնց ա էդ պահին վերաբերւում՝ թէ դեբիլ ա, չի «կարում» մայքրոսոֆթ օֆիսով աշխատել։ ու ես իրան չէի էլ ասում՝ բացի, քո իքսէլը կը բացի էդ։ որովհետեւ հասկանում էի որ իր ուզածը էն չի որ իր իքսէլը բացի, իր ուզածն ինձ նուաստացնելն ա, ու ցոյց տալը որ իմ սկրիպտի արածը, իմ աշխատանքի արդիւնքն՝ իր համար ոչինչ ա։ որ նա հազիւ հանդուրժում ա էդ դեբիլին, ու նոյնիսկ գուցէ նախընտրէր ես չլինէի։
ու ընդհանուր առմամբ պարզուեց որ դէ նախընտրեց։
միւս տեղում ուր աշխատում էի մի պահ, ինձ թւում ա, իրանք էլ չէին իմանում ինչի են ինձ վերցրել, ու մտածում էին որ էդ սխալ էր։
ու ես միշտ երկրորդ գործից հրաժարւում էի ու բաւարարւում էի իմ մալթինէյշնլի քիչ, դու չես պատկերացնում ինչքան փոքր աշխատավարձով։ վերջերս մի տղայ ասաց թէ՝ իմը շաատ քիչ ա, ես չեմպիոն եմ, էսա ասեմ տեսնես ինչքան քիչ ա, ու պարզուեց որ իմը գրեթէ երկու անգամ քիչ էր։ ասի՝ ես եմ չեմպիոնը, չմտածես։ ու ասացի ինչքան էի ստանում։
հա, ես բաւարարւում էի դրանով, ու փորձում էի ինձ շատ վատ չզգալ ու հոբբիներովս զբաղուել ազատ ժամանակ։ ես լաւ էի զգում նրանից որ տեսնում էի որ ինչ֊որ մարդկանց օգուտ տալիս եմ։ ու հասկանում էի որ ինչ֊որ մարդկային յարաբերութիւններ կան, ու ես ջանում էի օգնել մարդկանց ում տեսնում էի որ խնդիր ունեն։ ես ընկալում էի դա իմ գործառոյթը։ ես չէի ընկալում որ ես դրա համար եմ փող ստանում։ ու ինձ թւում ա՝ էդ կորպորացիան էլ չէր ընկալում որ դրա համար եմ ստանում։ իրանց ընդհանուր առմամբ մէկ էր՝ հաստիք ա, վերեւից էլ ինչ֊որ կեղտոտ գործեր են գալիս, պիտի մէկի վրայ բարձես, տեղի մարդկանց այլ խնդիրները մեր ղեկավարութեանը հետաքրքրում էին էնքանով որ իրանց չբողոքեն։
հա, ու երբ ընկերութիւնը սկսեց պահանջել «վերադարձ», բնաւ էլ բոլորը չէ որ ուզեցին վերադառնալ։ ու լաւ էլ աշխատում էին չէ՞ երեք տարի հեռավար։ եւ պարզուեց որ բոլոր իմ իմացած դէպքերում մենեջերները «պահել» են էն մարդկանց որ չեն ուզել վերադառնալ, ասել են՝ դու մնայ հեռավար աշխատի, ես պարզապէս չեմ ասի որ հեռավար ես, զի ինձ բաւարարում ա գործդ։ իսկ իմը՝ չէ, իրա համար պատճառ էր արդէն ինձնից պրծնելու։
իսկ ես վերադառնայի ի՞նչ անէի՝ որ չորս ժամ խցանումների մէջ յոգնէի, մինիմում մէկ ու կէս ժամ գնալուց ու էդքան էլ գալուց, ու որ էնտեղ չկարողանայի գործ անել, որովհետեւ գործընկերներս գոռալու էին ինչ ճիշտ ա ուկրաինացի էրեխէքին սպանելը, ու կրկնելու էին սոլովեօվի քարոզը թութակների պէս, չկարողանայի կենտրոնանալ, ու անկապ նեարդայնանալու էի։ յետոյ մէկ ա կամ պիտի սպասէի իրանք գնան տուն ու ես գործ անէի, կամ պիտի խցանումներով շուտ տուն գնայի, որ շուտ հասնեմ ու արդէն էնտեղից գործն անեմ, որը էնտեղ չեմ կարող անել։
բոլոր մենեջերները աշխատում են բալլեր նրանով որ ցածր ու ցածր փորձում են ստիպել աւելի շատ աշխատել, ու առանց այդ էլ դեւելոփերները ահաւոր ճնշուած են, ու գիշերն են գործ անում։ զի իրանց չեն թողնում ժամանակ որ իրանք կոդը մաքրեն, կամ շատ չկեղտոտեն, ու եթէ մարդը լուրջ ա վերաբերւում իրա գործին ու իրա ապագան տեսնում ա էդ ընկերութիւնում, ինքը գիշերը գործ ա անում որ կոդը պահի մէյնթէյնաբլ վիճակում, որ վաղը ինքը կարողանայ էդ կոդի հետ աշխատել։
գնահատո՞ւմ են դա։ իհարկէ՝ ոչ։ ամէն օր նուաստացնող բազար ա՝ քանի՞ ժամում էս գործը կանես։ չէ, էդքան չենք տայ, կը տանք դրա հինգերորդ մասը։ ու տէնց անիւի մէջ բոլորը վազում են, մինչեւ մեռնեն։
դրա՞ն պիտի կարօտենք որ ուզենք գտնել աշխատանք։
մի բան էլ՝ մի քիչ բաց ու կրեատիւ մարդիկ ընկերութիւններում օգտակար են, միայն եթէ ամենաբարձր ղեկավարող պաշտօններում են։ ուր անկապ չես հասնի։ ուր կարող ես հասնել միայն մի միջոցով՝ եթէ դու քո ստարթափն ես սկսել, ու այն «յաջողուել» ա, այսինքն՝ իրան առել ա մեծ ընկերութիւն, կուլ ա տուել։ ու մինչեւ առաւ՝ դու լաւ ես, քանի որ այո՛, դու աշխատում ես լաւ մտքի վրայ ու դու կարծում ես որ աշխարհն աւելի լաւն ա դառնալու, ու դու վիզ ես դնում։ ու հէնց քեզ առան՝ քեզ շնչել չեն տալու ու դու զգալու ես որ էդ տեղում չես կարող աշխատել ու գնալու ես։
երբ ինձ էդ ընկերութիւն վերցնում էին՝ տասնչորս տարի առաջ, էնտեղ մարդ կար, որ ինձ գիտէր այլ աշխատանքից, ու աշխատանքից դուրս էլ։
իմ ապագայ շէֆն իրանից ֆիդբէք էր ուզել, ասել էր՝ վերցնե՞նք։ ու նա ասել էր՝ դէ ինչ ասեմ, շատ լաւ մասնագէտ ա, էսինչ գործերն ա արել, բայց շատ ա «ազատ նկարիչ», արդե՞օք կը կարողանայ կորպորատիւ միջավայրում աշխատել։ ու ճիշտ ա ասել, ու ես ջանում էի, ու միշտ մէկ ա վատն էի լինում։
ես էսօր գիտեմ որ իմ փերսոնալիթին ֆիթ չի լինում էդ աշխատանքին։ էդ պատճառով էլ չեմ իմանում ինչ անել։
ու երկու յղում՝
կրեատիւ մարդկանց մասին զրոյց կայ պիտերսոնի հետ՝ https://www.youtube.com/watch?v=KxGPe1jD-qY
իսկ էս շատ կարճ հոլովակ ա ուր հաւաքել են իր տարբեր ելոյթներից՝ https://www.youtube.com/shorts/ZEKoyEyx-9g — արդե՞օք կրեատիւ կամ բաց մարդիկ պէտք են աշխատատուներին։
#աշխատանք