Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։ Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյո՞ք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե՝ ոչ: Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված …
Ապրելը թանկ է, անզուսպ գնաճ կա․ Գյումրու քաղաքապետարանում ստիպված են բարձրացնել համեստ աշխատավարձը
#featured #երեվանիցդուրս #լուրեր #աշխատավարձ #գյումրուքաղաքապետ #վարդգեսսամսոնյան
Գյումրու ավագանու այսօրվա նիստը սկսվեց հայտարարությամբ․ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող թվով 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։ Աշխատակիցների թիվը, ըստ քաղաքապետի, 2023 է։ Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այս հարցով իրենց էին դիմել քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, երկու քաղաքական ուժով քննարկել են ու նման …
Երևանի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն
Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ հուլիսի 29-ին հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար»,- գրել է նա։
Ինչ վերաբերում է քաղաքապետի աշխատավարձի բարձրացմանը, Հայկ Մարությանը նշում է․ «Օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415 000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»։
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարական աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը:
«Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում և ներկայիս պայմաններում, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում կիրառել է հավելավճարների բաշխումը, որը չնայած իր բյուջետային տնտեսագիտական դասակարգմանը՝ կիրառվել է որպես աշխատավարձի հավելման գործիք: Ընդ որում նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի բյուջետային միջոցների վերաբաշխման գործոնը, մասնավորապես նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարին»,- նշված է հիմնավորման մեջ։
Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների առաջարկվող բարձրացման դրույքաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ։
The post Երևանի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն appeared first on CIVILNET.
#թոփ #լրահոս #հայաստան #աշխատավարձ #երևանիքաղաքապետարան #հայկմարության
Հայաստանում 2021-ի հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները, ըստ որի՝ հունիսին աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 643 հազար։
Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ
34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ 37,5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ
80 հազարով:
Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը կազմելով շուրջ 139 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին
15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին
40 %-ով: 2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին
177 հազար դրամ:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար:
«Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը: Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։
The post Հայաստանում 2021-ի հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել appeared first on CIVILNET.
#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #տնտեսություն #աշխատավարձ #պեկ