մարդիկ յաճախ են վատ շրջապատ ընկնում, զի լաւ շրջապատ ընկնելը դժուար ա։

լաւ շրջապատ ունենալու համար մարդը պէտք ա շատ աշխատի իր վրայ, սովորի, զարգանայ, հետաքրքրութիւններ ունենայ, լաւ բնաւորութիւն ունենայ եւ այլն։ զի ոչ ոք պարտաւոր չի հանդուրժել մեզ։

լաւ շրջապատում յայտնուելու համար մարդը պէտք ա առնուազն դուրս գայ վատից, խզի բոլոր կապերը։ էս փուլով շատերն են անցնում, զի դպրոցից, համալսարանից, աշխատավայրից ու այլ տեղերից լիքը ծանօթներ են մնում, որոնց հետ շփուում ենք տարածք կիսելու համար։ ապա ընտրում ենք ընկերներ եղած ենթաբազմութիւնից։

ես միշտ ասել եմ, որ երկարաժամկէտ ընտրութիւն անելիս պէտք ա քիչ զիջումների գնալ։

ինձ շատ հարազատ ա նիցշէական մտածողութիւնը։ նիցշէն յարմարաւէտութիւն չի առաջարկում կամ համակերպում, հակառակը՝ դժուար ճանապարհ ա ցոյց տալիս։ նիցշէն ասում ա, թող ամէն թոյլ բան վերանայ զի բնութեան օրէնքն ա էդ։ ապա թող թոյլ ազգերը վերանան, թոյլ՝ կապերը, թոյլ՝ յարաբերութիւնները, թոյլ՝ ընկերութիւնը, թոյլ՝ մարդը։ թուում ա թե դաժան միտք ա, բայց ինչ որ պահից հասկանում ես, որ կամ էս կողմ պէտք ա լինես կամ էն։

ընտանիքում մեծանալով մարդիկ ընտանիքի մաս են դառնում, համակարգի անիւ։ մէկի հայրը քաղաքապետարանում ա աշխատում, տղային էլ ա իր մօտ գործի ընդունում։ մտածում ա լաւ բան արեց, բայց դրանով դատապարտում ա տղային քաղաքապետարանի աշխատող լինել ամբողջ կեանքում։ կամ ծխախոտ գնելիս մի հատ էլ տղայի համար ա առնում։ մարդիկ չեն տեսնում իրար որպէս անհատ, ուզում են փոխանցել իրենց ինքնութիւնը։ էդ շատ բնական ա, զի դրա շնորհիւ ա դարերով գիտելիք ու առասպել փոխանցուել։ ժառանգութեան ինստիտուտը դրա իրաւական ներկայացումն ա։

մարդը պէտք ա կարողանայ ազնիւ լինել առաջինը իր հետ յետոյ մնացածի։ պէտք ա իմանայ իր արժէքները, ցանկութիւնները, նպատակները իսկ յետոյ ցանկացած ընտրութիւն անի ի նպաստ դրա։ մենք չենք ընտրել մեր բարեկամներին, հարազատներին եւ բակի մարդկանց։ բայց ո՞վ ա ասել, որ ընտրութիւն չունենք։

ո՞վ ա ասել, որ ծնողը պէտք ա երեխայի համար ապրի իսկ երեխան ծնողի։ ո՞վ ա ասել, որ մարդը իր համար ապրելու իրաւունք չունի։ մենք մահկանացու ենք ու չենք կարող մոռանալ դրա մասին։ մեր բարեկամները ու հարազատները ընտրել են իրենց կեանքը կամ ուղղակի ընդուել էն ինչ պատահել ա։

մենք պատասխանատու չենք դրա համար ու պարտաւոր չենք ընդունել նման ժառանգութիւն։ մենք չենք ուզում լինել էն ինչ կը պատահի մեզ հետ, մենք ուզում ենք ընտրել մեզ։ չենք ուզում աշխատել մեր բարեկամի մօտ ու շարունակել իր գործը։ չենք ուզում լինել մեր բարեկամի նման, ծխող կամ խմող։ բայց մեր բարեկամը հէնց դա ա ուզում։

ապա լաւ շրջապատ ընկնելու համար պէտք ա ընտրել դա, զի նման ժառանգութիւն ստանալու հաւանականութիւնը քիչ ա։

#շրջապատ #ժառանգութիւն #ընտանիք #նիցշէ #կեանք #մարդ #մարդիկ #աշխատանք #ընտրութիւն #ճանապարհ #հարազատ #բարեկամ