ո՞րն ա ծանր աշխատանքը։ սովորաբար մարդիկ ծանր են համարում էն աշխատանը որը ֆիզիկական ծանրութեան կամ վտանգի հետ ա կապուած։

օրինակ բանուորի ու հրշեջի աշխատանքը։ բայց հաշուի չեն առնում, որ կան մարդիկ, որոնք սիրով են դա անում։ միեւնոյն ժամանակ կան ծրագրաւորողներ, ֆիզիկոսներ, որ տանջուելով են աշխատում։

երբ մարդը հաճոյքի համար ա սար բարձրանում չենք խղճում, իսկ երբ աշխատանքի համար...

ուզում եմ ասել, կարեւորը սիրով անելն ա, հակառակ դէպքում շատ ծանր կը լինի։

#աշխատանք #սէր #ծանր #գործ

@tigran ծանր են ծանր մտավոր ու ծանր ֆիզիկական աշխատանքները ։դ սիրով անելի իմ կարծիքով սփոփիչ փաստ ա զուտ ։դ
@tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq չես իմանում ոնց գործին մօտենաս նոյնիսկ։ ու ինչքան կը տեւի, զի ընթացքում ինչ ասես խոչընդոտ չի առաջանայ։ ու չես իմանում նոյնիսկ արդեօք կը ստացուի, ոչ միայն արդեօք կը կարողանաս, բայց նաեւ արդեօք լինող բան ա։