ոչ մի ձև ինձ չեմ տրամադրում լուրջ զբաղվել գործ գտնելու ու աշխատելու համար։ որ սիվիներ էլ ուղարկում եմ առանձնապես չեմ նեղվում երբ չեն արձագանքում, պարտականությունա անում եմ, չեն արձագանքում հեչ էլ արձագանքեն վիճակա մոտս։ երևի որ ֆինանսապես կաղայի սենց չէր լինի, բայց դեռ ունեմ գումար ու սենց ասած ձենս տաք տեղիցա գալիս, դեռ մի որոշ ժամանակ էլ կարող եմ վճարումներս անել ու ուզածիս պես ապրել։ մյուս կողմից էլ զգում եմ ինչքան եմ հետ գնացել, բայց դա կարգավորելու վրա էլ ջանք չեմ դնում։ մի խոսքով ինչ որ անդուր կոմֆորտ զոնայի մեջ եմ, բայց ըտեղ էլ ինձ կամֆորտ չեմ զգում։

մեկ մեկ էլ մտածում եմ ինչ որ ուրիշ բան դնեմ զրոից սովորեմ, բայց էդ էլ չեմ կողմնորոշվում ինչ և կամ ոնց

@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq համարեա նոյն վիճակն ա։
@inky լավ վիճակ չի ։/

@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq էդ ընդհանուր առմամբ նրանից ա որ օկ չենք հեռանկարի հետ։ ո՞րն ա հեռանկարը։ մեզ աշխատեցնելու են, իհարկէ չեն գնահատելու, իրանք՝ հարստանալու են, կամ էլ աւելի են հարստանալու։ երբ էլ յարմար չլինի՝ դուրս են նետելու, բայց քո տանջանքը իզուր չի լինի՝ իրենց շարունակելու ա փող բերել։

տտ արդիւնաբերութեան վիճակը ահաւոր ա, դրա մասը չենք ուզում լինել։ ու չենք ուզում մեզ ճիպոտեն, ահա, ի՞նչ եղաւ, դէ էս էլ արա, դէ էս էլ, ու դու անում ես անում ես, ու ինչի՞ համար, որ մի քիչ փող ունենաս որ անիմաստ ծախսես որ քեզ էդքան վատ չզգաս, որ էդ անիւի մէջ պտտւում ես։

ու նշանակութիւնը քո գործի ո՞րն ա։ ո՞նց զգալ որ ինչ֊որ բան ես անում որ անիմաստ չի։ երբ ինքդ չէիր ուզի սպառել էն պրոդուկտը որի վրայ աշխատում ես։ երբ զզւում ես էդպիսի բաներից։

ու ամենակարեւորը՝ մենք փողը չենք ընկալում, ըստ երեւոյթին։ ես չեմ ընկալում։ ես տասնչորս տարի էդ տեղում աշխատելով չէի կապում ստացածս փողը իմ դրած ջանքի հետ։ ես հասկանում էի որ ինչ֊որ տեղ դէ պիտի աշխատես, օկ։ դէ էս մալթինէյշնլը ոնց որ ամենաանիմաստ բանը չի՝ ընդհանուր առմամբ մարդկութեանը պէտք են չիպեր, ու պէտք են մարդիկ որ դա անում են, ու պէտք են իմ պէս մարդիկ, որ իրանց օգնում են։

ու ես հասկանում էի որ դէ չի լինի աշխատել մենակ քո ուզած բաների վրայ։ բնականաբար։ բայց կարեւորը՝ շատ զզուելի բաներ քիչ կային, կեանքս չէին ուտում, երբեմն էլ էն մարդիկ ում օգնել եմ՝ երախտապարտ էին։

գիտե՞ս ինչ եմ իմացել։ հիմա եմ իմացել, երբ դուրս եմ եկել գործից։ իմ նախկին գործընկերներից մէկն ա պատմել։ պարզւում ա էդ կորպորացիայի աշխատելաձեւի մէջ սէնց բան կայ՝ երբ ինչ֊որ այլ թիմի մարդու օգնում ես, ու ինքը շատ գոհ ա քեզնից, կարող ա քեզ խրախուսել՝ ուղարկել քեզ կորպորատիւ թէյավճար, որը փոքր բան ա, տաս հազար դրամի չափ, առանց յարկերի, դրա երրորդ մասն էլ յարկւում ա։ էն մարդը պէտք ա քեզ տիպն ուղարկի, իսկ քո մենեջերը պէտք ա հաստատի։ ու ես երբէք չեմ իմացել որ էդպիսի բան կայ, որովհետեւ ես երբէք չեմ ստացել։ ու հիմա ինձ ասացին՝ ինչի երբէք չեմ ստացել։ ասացին՝ «քո նախկին գործընկերը վերջերս մեզ շատ օգնեց, քո թիմի էն տղան։ ահագին տանջուեց որ մեր խնդիրները լուծի։ ես իրան էդ տիպն ուղարկեցի։ ու պատկերացնո՞ւմ ես, էդ քո նախկին մենեջերը, իրա էսօրուայ մենեջերը՝ չի հաստատել։ մի եօթ հազար դրամ հազիւ հասնէր էդ մարդուն, նէնց չի որ իրան շատ փող են տալիս, ինչի՞ չհասնէր։ բայց գիտե՞ս՝ նա ինչքան տիպ ենք ուղարկել ձեր թիմին՝ երբէք չի հաստատել։ ախր ի՞նչ ա գնում քեզնից։»։

ու ես գիտէի որ հա, երբէք իրա շեֆութեան հետ չի խօսի էնպէս որ իրանց մօտ նեգատիւ զգացմունքներ առաջանան իրա հետ կապուած։ մեր թիմը էն քիչ թիմերից էր ուր երբէք ոչ մէկ աշխատավարձի բարձրացում չի ստացել։ ես զարմանքով էի իմանում որ այլ թիմերում էդ լինում ա։ նոյնիսկ մենեջեր կար, որ բոլորի համար (չնայած իրանց ներքին կոնֆլիկտների) էդքան վիզ ա դրել, որ մի պահ պարզուեց ինքն իր թիմի այլ աշխատողներից աւելի քիչ ա ստանում։

ես շատ եմ էն ժամանակ գրել, բողոքել աշխատանքից։ գրում էի ոնց սկրիպտս ասենք csv ա գեներացնում, ուղարկում շէֆիս, իսկ նա ինձ պատասխանում ա, թէ՝ իքսէլ սարքի, նոր ուղարկի, ու ես գիտեմ ոնց ա էդ պահին վերաբերւում՝ թէ դեբիլ ա, չի «կարում» մայքրոսոֆթ օֆիսով աշխատել։ ու ես իրան չէի էլ ասում՝ բացի, քո իքսէլը կը բացի էդ։ որովհետեւ հասկանում էի որ իր ուզածը էն չի որ իր իքսէլը բացի, իր ուզածն ինձ նուաստացնելն ա, ու ցոյց տալը որ իմ սկրիպտի արածը, իմ աշխատանքի արդիւնքն՝ իր համար ոչինչ ա։ որ նա հազիւ հանդուրժում ա էդ դեբիլին, ու նոյնիսկ գուցէ նախընտրէր ես չլինէի։

ու ընդհանուր առմամբ պարզուեց որ դէ նախընտրեց։

միւս տեղում ուր աշխատում էի մի պահ, ինձ թւում ա, իրանք էլ չէին իմանում ինչի են ինձ վերցրել, ու մտածում էին որ էդ սխալ էր։

ու ես միշտ երկրորդ գործից հրաժարւում էի ու բաւարարւում էի իմ մալթինէյշնլի քիչ, դու չես պատկերացնում ինչքան փոքր աշխատավարձով։ վերջերս մի տղայ ասաց թէ՝ իմը շաատ քիչ ա, ես չեմպիոն եմ, էսա ասեմ տեսնես ինչքան քիչ ա, ու պարզուեց որ իմը գրեթէ երկու անգամ քիչ էր։ ասի՝ ես եմ չեմպիոնը, չմտածես։ ու ասացի ինչքան էի ստանում։

հա, ես բաւարարւում էի դրանով, ու փորձում էի ինձ շատ վատ չզգալ ու հոբբիներովս զբաղուել ազատ ժամանակ։ ես լաւ էի զգում նրանից որ տեսնում էի որ ինչ֊որ մարդկանց օգուտ տալիս եմ։ ու հասկանում էի որ ինչ֊որ մարդկային յարաբերութիւններ կան, ու ես ջանում էի օգնել մարդկանց ում տեսնում էի որ խնդիր ունեն։ ես ընկալում էի դա իմ գործառոյթը։ ես չէի ընկալում որ ես դրա համար եմ փող ստանում։ ու ինձ թւում ա՝ էդ կորպորացիան էլ չէր ընկալում որ դրա համար եմ ստանում։ իրանց ընդհանուր առմամբ մէկ էր՝ հաստիք ա, վերեւից էլ ինչ֊որ կեղտոտ գործեր են գալիս, պիտի մէկի վրայ բարձես, տեղի մարդկանց այլ խնդիրները մեր ղեկավարութեանը հետաքրքրում էին էնքանով որ իրանց չբողոքեն։

հա, ու երբ ընկերութիւնը սկսեց պահանջել «վերադարձ», բնաւ էլ բոլորը չէ որ ուզեցին վերադառնալ։ ու լաւ էլ աշխատում էին չէ՞ երեք տարի հեռավար։ եւ պարզուեց որ բոլոր իմ իմացած դէպքերում մենեջերները «պահել» են էն մարդկանց որ չեն ուզել վերադառնալ, ասել են՝ դու մնայ հեռավար աշխատի, ես պարզապէս չեմ ասի որ հեռավար ես, զի ինձ բաւարարում ա գործդ։ իսկ իմը՝ չէ, իրա համար պատճառ էր արդէն ինձնից պրծնելու։

իսկ ես վերադառնայի ի՞նչ անէի՝ որ չորս ժամ խցանումների մէջ յոգնէի, մինիմում մէկ ու կէս ժամ գնալուց ու էդքան էլ գալուց, ու որ էնտեղ չկարողանայի գործ անել, որովհետեւ գործընկերներս գոռալու էին ինչ ճիշտ ա ուկրաինացի էրեխէքին սպանելը, ու կրկնելու էին սոլովեօվի քարոզը թութակների պէս, չկարողանայի կենտրոնանալ, ու անկապ նեարդայնանալու էի։ յետոյ մէկ ա կամ պիտի սպասէի իրանք գնան տուն ու ես գործ անէի, կամ պիտի խցանումներով շուտ տուն գնայի, որ շուտ հասնեմ ու արդէն էնտեղից գործն անեմ, որը էնտեղ չեմ կարող անել։

բոլոր մենեջերները աշխատում են բալլեր նրանով որ ցածր ու ցածր փորձում են ստիպել աւելի շատ աշխատել, ու առանց այդ էլ դեւելոփերները ահաւոր ճնշուած են, ու գիշերն են գործ անում։ զի իրանց չեն թողնում ժամանակ որ իրանք կոդը մաքրեն, կամ շատ չկեղտոտեն, ու եթէ մարդը լուրջ ա վերաբերւում իրա գործին ու իրա ապագան տեսնում ա էդ ընկերութիւնում, ինքը գիշերը գործ ա անում որ կոդը պահի մէյնթէյնաբլ վիճակում, որ վաղը ինքը կարողանայ էդ կոդի հետ աշխատել։

գնահատո՞ւմ են դա։ իհարկէ՝ ոչ։ ամէն օր նուաստացնող բազար ա՝ քանի՞ ժամում էս գործը կանես։ չէ, էդքան չենք տայ, կը տանք դրա հինգերորդ մասը։ ու տէնց անիւի մէջ բոլորը վազում են, մինչեւ մեռնեն։

դրա՞ն պիտի կարօտենք որ ուզենք գտնել աշխատանք։

մի բան էլ՝ մի քիչ բաց ու կրեատիւ մարդիկ ընկերութիւններում օգտակար են, միայն եթէ ամենաբարձր ղեկավարող պաշտօններում են։ ուր անկապ չես հասնի։ ուր կարող ես հասնել միայն մի միջոցով՝ եթէ դու քո ստարթափն ես սկսել, ու այն «յաջողուել» ա, այսինքն՝ իրան առել ա մեծ ընկերութիւն, կուլ ա տուել։ ու մինչեւ առաւ՝ դու լաւ ես, քանի որ այո՛, դու աշխատում ես լաւ մտքի վրայ ու դու կարծում ես որ աշխարհն աւելի լաւն ա դառնալու, ու դու վիզ ես դնում։ ու հէնց քեզ առան՝ քեզ շնչել չեն տալու ու դու զգալու ես որ էդ տեղում չես կարող աշխատել ու գնալու ես։

երբ ինձ էդ ընկերութիւն վերցնում էին՝ տասնչորս տարի առաջ, էնտեղ մարդ կար, որ ինձ գիտէր այլ աշխատանքից, ու աշխատանքից դուրս էլ։

իմ ապագայ շէֆն իրանից ֆիդբէք էր ուզել, ասել էր՝ վերցնե՞նք։ ու նա ասել էր՝ դէ ինչ ասեմ, շատ լաւ մասնագէտ ա, էսինչ գործերն ա արել, բայց շատ ա «ազատ նկարիչ», արդե՞օք կը կարողանայ կորպորատիւ միջավայրում աշխատել։ ու ճիշտ ա ասել, ու ես ջանում էի, ու միշտ մէկ ա վատն էի լինում։

ես էսօր գիտեմ որ իմ փերսոնալիթին ֆիթ չի լինում էդ աշխատանքին։ էդ պատճառով էլ չեմ իմանում ինչ անել։

ու երկու յղում՝

կրեատիւ մարդկանց մասին զրոյց կայ պիտերսոնի հետ՝ https://www.youtube.com/watch?v=KxGPe1jD-qY

իսկ էս շատ կարճ հոլովակ ա ուր հաւաքել են իր տարբեր ելոյթներից՝ https://www.youtube.com/shorts/ZEKoyEyx-9g — արդե՞օք կրեատիւ կամ բաց մարդիկ պէտք են աշխատատուներին։

#աշխատանք

Lectures: Exploring the Psychology of Creativity

What is creativity? Can we develop it, or is it innate? Watch the conversation between Marc Mayer, Director and CEO of the National Gallery of Canada, and Dr...

YouTube

@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq ու ինձ վստահ չեմ զգում որ դէմքիս չեն թռնի կամ մտքում չեն դատապարտի երբ պիտերսոն եմ շէյրում, բայց ասէք՝ ո՞վ ա էդ մասին խօսել, ո՞վ ա էդ խնդիրները բարձրաձայնել։

հա, մէկ էլ գրել էի որ երբէք երկրորդ գործ չէի վերցնում ու փորձում էի բաւարարուել(եթէ դա ուսման հետ կապ չունէր), որ ասեմ որ ընդամէնը մի անգամ եղաւ որ վերցրի երկրորդը։ էդ ժամանակ փաստօրէն համ դաս էի տալիս համ էդ երկու աշխատանքն էի անում։ իհարկէ շուրջօրեայ էի աշխատում։ դաս, յետոյ կարճ օֆիս աւրս, յետոյ մի քոլլ, յետոյ միւս աշխատանքի քոլլը, ու արդէն էնքան ես յոգնել որ էլ ոչ մի բան չես կարող անել։ բայց հիմա պիտի գնաս տուն ու գործ անես, երեւի, ու տէնց մինչեւ առաւօտուայ հինգը, մինչեւ ձգես։ ես էդ ոչ մէկին չէի ցանկանայ, բայց եթէ երեւանում տուն ես առնում՝ էդ ա պէտք, տէնց պտտուելը։ գոնէ ինձ ու իմ պէս շատ մարդկանց։ ու ես ինձ միշտ վատն էի զգում որ համ դասերն եմ վատ անում, համ էս գործը, համ էն գործը։ ու եթէ չզգայի որ ձեւ չունեմ էդ տունը չառնելու՝ չէի անի, երբէք չէի համաձայնուի։ հիմա իմ կեանքն էլ էսպէս ա դասաւորուել։ եթէ ես էսօրուայ իմացածս ու զգացածս ունենայի, գուցէ իմանայի որ պէտք ա, այո, փող աշխատել, բայց ոչ երեւանի տան համար, այլ օրինակ գիւմրուայ։ ու շատ անկապ ա որ էդպէս եղաւ, բայց դա իմ իմակ ձեւն էր՝ երեք աշխատանքը։

ու ես գիտեմ որ ուրիշները էլի էդքան աշխատեն, բնաւ փաստ չի որ էդքան վաստակելու են, ու այդ պատճառով չեմ բողոքում, պարզապէս աւարտում եմ էն ասածս որ ես չէի վերցնի աւել գործ, եթէ շատ պէտք չլինէր։

@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq հիմա էլ քսան տարուայ վարկ ունեմ, ու եթէ չկարողանամ վաստակել՝ տանից զրկուելու եմ։ քսան տարի պիտի բանկի ստրուկը լինեմ։ էդ էլ գուցէ ամենախելամիտ լուծումը չէր։ ընկերս փոքր քաղաքում տուն ա առել տաս անգամ աւելի ցածր գնով, համ աւելի մեծ տուն ունի, համ տարածք ունի, համ էնտեղ համայնքում փորձում ա իմփաքթ ունենալ ու նշանակութիւն ա զգում իր կեանքում, համ էլ տան պարտքը մի տարում փակել պրծել ա։

@inky չգիտեմ դժվարա, մեր օրերում մարդիկ կամեցող չեն հիմա քո մենեջերին վատ չէր լինելու եթե դու յոթ հազար ավել ստանայիր, նույնիսկ կարողա ավելի լավ լիներ քանի որ ավելի ոգևորված կաշխատեիր, բայց մարդը չի ուզեցել դու մի քիչ ավելին ստանաս, մի քիչ ավելի լավ զգաս քեզ։ ու նույնն էլ մեր մոտ ճիշտա իմ անմիջական մենեջերը չէր (մեր թիմի մենեջմենթով տնօրենն էր զբաղվում ու իմ բոլոր հարցերը իր հետ էին) բայց իմ ամեն շուտ դուրս գալ ուշ գալը ֆիքսում էր ու անկապ նկատողություններ անում, երևի էդ աղջիկը ամենամեծ պատճառն էր որ ես դուրս էկա էդ աշխատանքից, քանի որ իր ներկարությամբ ինձ ճնշված էի զգում։ չնայած եթե էն ժամանակ դուրս չգայի մի երկու ամսից կրճատվելու էի էնպես որ ուրախ եմ որ իմ կամքով գնացի, իմ համար հստակեցրի որ ամեն միջավայրում չի որ ես կարող եմ ու պատրաստ եմ աշխատել։

հա դուր չի գալիս ինչ որ մեկի համար աշխատել ամբողջ կյանք, բայց դրա ալտերնատիվն էլ էս պահին չեմ տեսնում։

գուցե այլ քաղաքում տուն առնելը ավելի հաջող միտք լիներ, բայց կարծում եմ պատճառներ ունեցել ես հենց երևանում առնելու, ու հուսով եմ կկարողանաս ավելի շուտ ազատվել էդ պարտքից քան 20 տարինա։ երևանից դուրսն էլ իր խնդիրներն ունի եթե գործդ երևանումա լինելու պիտի սեփական մեքենայով լինես էդ էլ էն դեպքում եթե քիչ թե շատ մոտ ես կամ էդ քաղաքում աշխատես կամ հեռավար։ ամեն դեպքում ինձ թվումա պարտքն ավելի լավա քան էս գներով վարձովը, էսպես գոնե գիտես որ վերջում քոննա լինելու, եսիմ

@sariaxjik@xn--69aa8bzb.xn--y9a3aq

>եթե գործդ երևանումա լինելու

իմ ընկերների մեծ մասը հեռավար են աշխատում։

գործս երեւանում չի լինելու, եթէ կրթութեան հետ կապուած գործ չի։

եթէ կրթութիւն ա՝ պիտի ուսանողին տեսնեմ անձամբ։

այլապէս՝ ես ոչ հեռավար գործ չեմ վերցնելու։ միայն հեռավար։

@inky @sariAxjik

ինձ մօտ վերջերս նման վիճակ էր, մի քիչ պատմեմ։ սկզբում ես էլ չէի շտապում գործ գտնել զի մտածում էի որ 4 տարի չեմ հանգստացել։ 2 ամիս հանգստանալուց յետոյ սկսեցի ակտիւ ման գալ, մի քանի հարցազրոյցի մասնակցել բայց տէնց էլ գործ չգտայ։

մինչեւ էդ մի տեղ կարդացել էի, որ եթե երկարաժամկէտ ընտրութիւն ես անում, զիջումների մի գնայ։

ինձ համար կարեւոր էր, որ հեռակայ աշխատեմ ու որ նորմալ վարձատրուեմ։ 5 ամիս տեւեց մինչեւ նման գործ գտայ։ վերջին գումարս էի ծախսում էդ ժամանակ ու վարկ փակում։

հիմա ամէն ինչ իմ սրտով ա, բայց հասկանում եմ որ մեծ ռիսկի էի դիմել։ 5 ամիսը իմ դէպքում շատ էր։ եթե առաջին օրուանից սկսէի ման գալ միգուցէ 3 ամիս տեւեր։ ու տէնց։

ձեզ երկուսիդ յաջողութիւն եմ ցանկանում։ որ ձեր ուզած գործը գտնէք, ու քիչ զիջումներով լինի։