խաղ արեցի emulith֊ի՝ lilith համակարգչի էմուլեատորի հետ։

նախ պատրաստել էի ebuild՝ իմ overlay֊ում։

պէտք ա նշել որ emulith֊ը նախագծուած ա էնպէս, որ աշխատեցնես հէնց էն պանակից որի մէջ շինել ես։ ու նաեւ գալիս ա դիսկերի պատկերների հետ։ բայց էդ դիսկերը ես ինսթոլ եմ անում՝ /usr/share/emulith/img պանակի մէջ։ ու եթէ սովորական օգտատէրով ես դիսկը բացում՝ ապա այն միայն ընթերնելու համար ա ու կարծես թէ այդ պատճառով չէի կարողանում օհ֊ը՝ medos՝֊ը մեկնարկել։ ու յաջողուեց մեկնարկել միայն root֊ով։

երբ մեկնարկեցի, բեռնուեց, հարցրեց ամսաթիւ ու օգտանուն ու ծածկագիր։ ծածկագրի փոխարէն սեղմեցի enter։

թւում ա թէ, ունես command line shell որի հրաւէրը՝ * նշանն ա։

ու անսովոր ա որ երբ սկսում ես գրել, աստղանիշի ու քո գրածի արանքում բացատ չկայ՝ սկսում ա գրել անմիջապէս։

երբ սեղմում ես ? ապա տեսնում ես հասանելի հրամանների կամ ֆայլերի՝ դեռ լաւ չհասկացայ, ցանկ։

ֆայլային համակարգը չունի պանակներ, ինչպէս եւ ակնկալում էի, զի նաեւ օբերոն օհ֊ում չունի։ փոխարէնը, տեսայ որ կան նախածանցներ՝ օրինակ՝ DEM.PacDemo ու DEM.PoolDemo, որ դասակարգել լինի ֆայլերը։

առաջին կարեւոր բացայայտում՝ երբ աշխատեցնում ես, օրինակ pacman֊ը, իսկ յետոյ դուրս ես գալիս, պարզւում ա, որ framebuffer֊ի պէս միջավայրում ես՝ վիդեօ քարտը գրաֆիկական ռեժիմում ա։ վերադառնում ես քո՝ աստղանիշով հրաւէրի, կարողանում ես շարունակել տպել, բայց եւ տեսնում ես նախկինում նկարուածը։

երբ հաւաքում ես edit՝ կանչւում ա գրաֆիկական խմբագրիչ՝ մկնիկով։ հարցնում ա՝ ինչ ֆայլ ես ուզում բացել։

այսպէս սկսեցի զգալ միւս բացայայտումը՝ medos֊ում աշխատանքն ինտերակտիւ ա, ի տարբերոթիւն unix֊ի։ ոչ մի հանդիպածս հրաման չունի արգումենտներ, փոխարէնը երբ աշխատեցնում ես՝ հարց ա տալիս։

չգիտեմ, արդեօք վիրտը ծանօթ էր իւնիքսի՝ մինուսով սկսուող հրամանների մշակոյթին, եւ գիտակցում էր որ դա օգում ա աւտոմատացնել գործընթացները։

երեւի հա՞, եթէ թէկուզ cp/m ա տեսել, զի վերջինը բաւական ազդուած էր unix֊ից։

ես բացեցի մի ֆայլ, որով փորձում էի՝ ի՞նչ ա լինելու, եթէ compile անեմ բայց այն չունի գլոբալ BEGIN֊ից END բաժին։ մտածում էի՝ կարո՞ղ ա առանձին օբյեակտային ֆայլ կը սարքի։

ինչեւէ, տեսէք, նշում ա մկնիկի աջ ստեղնը սեղմելով, ինչպէս եւ oberon համակարգում։

իսկ մենիւ խմբագրիչը չունի։ սակայն ցանկացած տեղում երբ սեղմում ես մկնիկի միջին ստեղնը՝ այդ տեղում էլ յայտնւում ա մենիւով շրջանակ։

աւտոլրացում, սակայն, կայ՝ գրում ես օրինակ dev ու աւտոլրացնում ա՝ develop։

ու օրինակ ահա, ես փորձեցի կանչել քոմփայլերը՝ modula գրելով ու տալ իրան արգումենտ։ բայց էդպէս չաշխատեց, փոխարէնը պէտք ա գրէի modula ու ինքը լրացրեց, եւ սեղմեցի enter, յետոյ նա հարցրեց որ ֆայլն եմ ուզում շինել։

օբերոն օհ֊ում կարելի ա քոմփայլերին տալ մի շարք ֆայլեր ու այն բոլորը կը հաւաքի։

հետաքրքիր ա որ համակարգն ունի մի, փոքր, մեքենայական կոդով գրուած միջուկ, որը ինտերպրետացնում ա M code, ու մնացած ամէնը՝ ամբողջ համակարգը աշխատում ա այդ M կոդի ինտերպրետատորով։ մոդուլա քոմփայլեր այդ պրոցեսորի համար չկայ, քոմփայլերը գեներացնում ա M կոդ։ դա բաւական փախած ա։

inferno֊ում կայ բաւական մեծ c֊ով գրուած միջուկ իսկ userspace֊ը աշխատում ա dis վիրտուալ մեքենայի մէջ՝ limbo ծրագրեր են։

էստեղ ամբողջ օպերացիոն համակարգն ա M կոդով աշխատում։ չհաշուած մի փոքրիկ մեքենայական կոդով գրուած կտորիկ։

սա մօտ ութսուն թուին ա աշխատել։ իրականում այդ ժամանակուայ համար բաւական առաջադէմ ա։

իսկ սրա համեմատ արդէն օբերոն համակարգը լրիւ ֆանտաստիկա ա։ դէ էսօր էլ ա ֆանտաստիկ։

#lilith #emulith #լիլիթ #համակարգիչ #էկրանահան #պատմութիւն

[ebuild պատրաստեցի], emulith֊ը (lilith համակարգչի էմուլեատորը) շինուեց, աշխատեց, բայց բան չեմ հասկանում։

ուզում էի help գրել, լրացրեց՝ hermes։

#lilith #emulith #modula-2 #էկրանահան #էմուլեատոր #լիլիթ #համակարգիչ

#lilith stream - ծմակուտ

All content tagged with #lilith.

ծմակուտ

ինչ անում ենք՝ էրեխէքի համար ենք անում։

ես նկատում եմ, հիմա երեխաներին չեն էլ թողնում, կամ խիստ սահմանափակում են իրենց՝ կարգչի հետ անց կացրած ժամանակը։

սահմանափակում են, որովհետեւ ի՞նչ ա անելու համակարգչի հետ՝ ինչ անելու ա դիտարկչի մէջ ա անելու՝ վիդեօ կը դիտի, կամ խաղ կը խաղայ։

համակարգերը նախագծուած են այնպէս, որ մարդիկ կարողանան օգտուել «առանց հասկանալու»՝ ահա՝ «իմ համակարգիչը», ահա՝ պատկերակ֊շորթքաթ, եւ ահա, սկսիր այստեղից՝ «սթարթ» կոճակի ցանկը։

բայց դա ծխամորճ չի, իսկ սա համակարգիչ չի։ պատկերակն էլ ծրագիր չի։

եւ ստացւում ա որ մարդը չգիտի որ

  • ծրագիրը՝ ֆայլ ա համակարգչի մէջ, ինչ֊որ տեղում։
  • որ ծրագիրը աշխատեցնելիս կարելի ա նրան տալ արգումենտներ՝ օրինակ խնդրել անի ինչ֊որ բան ինչ֊որ ֆայլի հետ։
  • որ կան ֆայլեր եւ դրանք ֆայլային համակարգում են ապրում։

աւելի վատ, յաճախ էսօրուայ մարդկանց թւում ա, որ նկարը գոյութիւն ունի իրենց «պատկերասրահ» յաւելուածում։ նրանք չգիտեն էլ ֆայլային համակարգերի եւ ֆայլերի մասին։

ես կարծում եմ, որ պէտք չի երեխաներին արգելել համակարգիչներից օգտուել։

նոյնիսկ windows օգտագործելը կարող ա բերել դրական արդիւնքի, բայց սովորաբար չի բերում։ օրինակ, մարդը կարող ա սովորել տեղակայել ծրագիր, կամ դրայւեր։ ճիշտ ա էլի չի հասկանայ ինչ արեց, ու ինչ եղաւ, բայց ես ճանաչում եմ շատ հասուն եւ կայացած մասնագէտների, որ չեն կարողանում իրենց մասնագիտական ծրագրերը տեղակայել իրենց windows֊ում։ կամ մարդ են կանչում windows տեղակայելու համար։

շատ օգուտ չի տալիս, որովհետեւ ընդհանուր առմամբ այդ համակարգերը սովորեցնում են մարդկանց շարժել մկնիկ, եւ կտացնել էստեղ֊էնտեղ։ ըստ որում դա էլ են մարդիկ անում զգուշօրէն՝ զի չեն հասկանում, ու իսկապէս, դա հասկանալի ա՝ առանց հասկանալու ինչ֊որ բան անելիս պէտք ա զգուշանալ։

սակայն ես կարծում եմ որ համակարգչային կրթութիւն պէտք ա, ու բոլոր մարդիկ պէտք ա կարողանան օգտագործել լաւ գործիքներ եւ աւտոմատացնել իրենց աշխատանքը։

համակարգիչները, ու առհասարակ տէքը, ստեղծւում են մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը բարձրացնելու համար։ աւաղ, կարգիչների դէպքում միշտ չի այդպէս ստացւում։

  • մեզ տուած «յարմարաւէտ» ծրագրերը պահանջում են ինտերակտիւ մասնակցութիւն, եւ չեն խրախուսում որ սովորենք պրոցեսներն աւտոմատացնել։
  • մեզ տուած ծրագրերը մոնոլիտ են, ու գրեթէ երբէք հնարաւոր չի ստեղծել խողովակաշար, տալ մի ծրագրի մի գործ, որ անի, փոխանցի միւս ծրագրին, եւ այլն։
  • երբ մկնիկով ենք աշխատում՝ չենք կարող արտայայտել այն, ինչ հնարաւոր ա արտայայտել տեքստով։ ժեստերով բարդ ա բացատրել այն, ինչ կասես։ իսկ համրերի ժեստերը՝ խօսք են, լոկ ժեստ չեն։

ընկերներիցս մէկը, որ փոքր ժամանակ աշխատում էր գրասենեակում եւ անում էր ռուտին գործ, իսկ հիմա գիտի օգտուել unix գործիքներից, ասում էր, ինչքա՜ն կը հեշտանար իր կեանքը, ի՛նչ լաւ նա կաւտոմատացնէր իր աշխատանքը, եւ ինչքա՛ն աւելի արագ, տասնեակ անգամներ արագ կարուէր նոյն գործն այդ ընկերութիւնում, եթէ նա այն ժամանակ գրագէտ լինէր։

ես շատ եմ մտածել, ինչպէ՞ս լուծել էս խնդիրները։ կարծում եմ, այդ խնդիրները չեն լուծւում եւ խորանում են կորպորատիւ, կապիտալի ստեղծած ծրագրակազմ օգտագործելիս։ կապիտալը շահագրգռուած չի, իր առաջ չի դնում մարդկանց կրթելու խնդիր՝ փոխարէնը ունի մարդկանց սարքեր եւ ծրագրեր վաճառելու խնդիր, եւ այդ սարքերից եւ ծրագրերից աւելի կախուած դարձնելու եւ պահելու խնդիր։

ու էս պահին եկել եմ այսպիսի մի մտքի։

երբ երեխան առաջին անգամ միացնում ա համակարգիչը, նա պէտք ա չուենայ ոչ պատկերակ, ոչ շորթքատ եւ ոչ մենիւ։

բայց ապա ի՞նչ անել, թողնել նրան մէկը մէկի տերմինալի հետ, որի մէջ չգիտի՞ ինչ գրել։

նա պէտք ա տեսնի գրուած հրամաններ։ նախապէս գրուած հրամանները աւելի լաւ են, քան կարճատը կամ մենիւն։

նա պէտք ա հասկանայ ինչպէս տեսնել պանակի ֆայլերը, ինչպէս ընտրել մի ֆայլ եւ տալ որեւէ ծրագրի որ դրա հետ աշխատի։

արդէն գրուած հրամանները կարող են ունենալ մեկնաբանութիւններ։

ու երէկ նստեցի գրեցի այս նախատիպը, heliko ծրագիրը՝

https://toobnix.org/w/jNRdxiUApvrwYJWQNstGTW

(նաեւ հասանելի ա այստեղ՝ https://outcast.am/w/mov1ubxnVnisMRwFPCDHij)

ինչպէս տեսնում էք, կէտ֊ստորակէտի միջի տեքստի հատուածը դառնում ա հրաման։

իսկ ^ նշանի փոխարէն աւտոմատ կը տեղադրուի այլ պատուհանի ընտրուածը։

լռելեայն տեղակայուած ծրագրերի ցանկը պէտք ա ճշտուի (եւ ըստ երեւոյթին տարբեր դէպքերում լինի տարբեր), նաեւ պէտք ա մտածել, ինչպէս պարզ մեկնաբանութիւններ գրել հրամանների մօտ։ սկզբնական տեքստը, որ առաջին անգամ տեսնում ա օգտատէրը, պէտք ա բաւական լաւ ուղեցոյց լինի (եւ այս վիդեօյում չի)։ օրինակ, երեւի այդ ցանկում պիտի լինեն date եւ cal ծրագրերը, եւ գուցէ՝ watch date հրամանը։

պէտք ա մտածել թէ ո՞ր պատուհանային կաառվարիչն (կամ կառավարիչները) ա յարմար օգտագործել՝ դրանք պիտի չունենան, կամ կագրաւորուած լինեն մենիւ չունենալու համար։

սակայն արդէն հիմա, ամենասկզբից մարդը կարող ա սովորել համակարգիչ օգտագործել հասկանալով։ մասնաւորապէս, ամենասկզբից հասկանայ, որ կան ծրագրեր, կան արգումենտներ եւ ֆայլեր, եւ դրանք նշելով ստանում ենք հրամաններ։ եւ կարող են նոր, յաճախ օգտագործուող հրամաններ աւելացնել տեքստի մէջ, այս կամ այն արգումենտներով։

մարդն ունի տեքստով՝ ոչ թէ ժեստերով, կարգչի հետ շփուելու հնարաւորութիւն։ եւ ստանալ ծրագրից տեքստ՝ այն մասին ինչի չի աշխատել, կամ ինչպէս ա աշխատել։ (եթէ սովորական միջավայրում բացում ես ծրագիր, որը պայթում ա՝ չես էլ իմանում ինչ անել, որ իմանալ, ի՞նչ եղաւ, բայց ծրագրերը յաճախ գրում են այդ մասին)։ այդ պատճառով էս պահին դիզայն որոշում ա կայացուել պարտադիր տերմինալի միջից ծրագիր աշխատեցնելու՝ որ դրա մէջ երեւայ ծրագրի յայտնածը։

ակնյայտ ա, որ այս նախագիծը ոգեշնչուած ա օբերոն օհ֊ից եւ acme խմբագրիչից։

սա էլ ելատեքստը։

ու տէնց։

#կրթութիւն #նախատիպ #ծրագիր #համակարգիչ #միջավայր #խխունջ #հելիկօ #heliko

heliko

PeerTube

նախկինում համակարգիչներ իրար միացնելոու նպատակով օգտագործուել են ամենաբազմազան, ոչ ստանդարտաւորուած սարքեր եւ մալուխներ՝ իւրաքանչիւրը իր՝ տուեալներ ներկայացնելու ֆորմատով ։ այդ սարքաւորումների միջոցով հնարաւոր էր միացնել իրար միայն էն համակարգիչները, որոնց համար դրանք նախատեսուած էին՝ օրինակ pdp-11մինի համակարգիչը՝ ibm 360 մէյնֆրէյմի հետ, կամ «նաիրի» համակարգիչը՝ «դնեպր» մեքենայի հետ։ այդ իրավիճակում ուսանողներն ունէին ստեղծագործելու լայն տիրոյթ՝ շատ կուրսային եւ դիպլոմային նախագծերի անունները աւարտուում էին՝ «փոխարկման սարքաւորում» բառերով։

#ցանց #կապ #նաիրի #նայիրի #համակարգիչ #ցանց #գիրք #օլիֆեր #ռուսերէն

#ցանց stream - ծմակուտ

All content tagged with #ցանց.

ծմակուտ
What on Earth Is This Thing?

YouTube

անցած շաբաթ մօրս համար նոթբուք գնեցի։ ընկերս համոզեց windows 10 տեղադրենք վրան, որ մօրս համար հեշտ լինի օգտուելը։

տեղադրելուց յետոյ տեսանք որ ձայնը ու թաչփադը չի աշխատում։ պէտք էր թարմացնել մինչեւ windows 11, որ դրայվերները գային։

պարզուեց Microsoft-ը թոյլ չի տալիս նոր սարքերի համար windows 10-ի դրայվեր գրել, որ մարդիկ ստիպուած windows 11 տեղադրեն։ իսկ վերջինս ստիպում ա օնյալ հաշիւ բացել, ու տէնց բանէր։

ներուերս չհերիքեց, փոխեցի ուբունտու տեղադրեցի։ բոլոր դրայվերները եկան ու ամէն ինչ միանգամից աշխատեց։ նուիրեցի մօրս ու ինքն էլ շատ հեշտ սկսեց օգտուել։ տէնց բաներ։

#վինդոուս #համակարգիչ #ուբունտու #լինուքս

պէտք ա օպերացիոն համակարգը էնքան խելացի դառնայ, որ աւտոմատ փոխի ստեղնաշարի լեզուն։

#ստեղնաշար #լեզու #համակարգիչ

https://www.youtube.com/watch?v=v4qRs0VbHa8

էս մեքենաների cpu֊ն թխած ա pdp11֊ից։ մեր դպրոցում էս մեքենաներից կար։

բայց հաւէս կը լինէր որ իրանց վրայ unix աշխատէր։

էն ժամանակ ելատեքստը հեշտ էր ճարել, unix֊ի կոդը երկար ժամանակ հասանելի էր։ բայց երեւի ռեսուրս չունէին, ու նաեւ դիսկային պահոց էր պէտք։ ոնց որ «ուսուցչի համակարգիչը» ֆլոփի ընթերցիչ ունէր։

նոյն cpu֊ն bk համակարգիչների մէջ էր, ու սովէտից մի քսան տարի անց, երբ հին unix v6֊ի ելատեքստը հրապարակեցին, էնթուզիաստները պորտ արին այն bk-0010 համակարգիչների վրայ։

ի դէպ, այդ համակարգիչը արտադրւում էր նաեւ հայաստանում։ #համակարգիչ #պատմութիւն

Основы информатики и вычислительной техники. Школьный компьютер (1989)

YouTube

http://web.archive.org/web/20180104210930/https://www.drdobbs.com/architecture-and-design/interview-with-alan-kay/240003442

[...]

Binstock: You seem fastidious about always giving people credit for their work.

Kay: Well, I'm an old-fashioned guy. And I also happen to believe in history. The lack of interest, the disdain for history is what makes computing not-quite-a-field.

Binstock: You once referred to computing as pop culture.

Kay: It is. Complete pop culture. I'm not against pop culture. Developed music, for instance, needs a pop culture. There's a tendency to over-develop. Brahms and Dvorak needed gypsy music badly by the end of the 19th century. The big problem with our culture is that it's being dominated, because the electronic media we have is so much better suited for transmitting pop-culture content than it is for high-culture content. I consider jazz to be a developed part of high culture. Anything that's been worked on and developed and you [can] go to the next couple levels.

Binstock: One thing about jazz aficionados is that they take deep pleasure in knowing the history of jazz.

Kay: Yes! Classical music is like that, too. But pop culture holds a disdain for history. Pop culture is all about identity and feeling like you're participating. It has nothing to do with cooperation, the past or the future — it's living in the present. I think the same is true of most people who write code for money. They have no idea where [their culture came from] — and the Internet was done so well that most people think of it as a natural resource like the Pacific Ocean, rather than something that was man-made. When was the last time a technology with a scale like that was so error-free? The Web, in comparison, is a joke. The Web was done by amateurs.

#պատմություն #համակարգիչ #համացանց

Interview with Alan Kay

The pioneer of object-orientation, co-designer of Smalltalk, and UI luminary opines on programming, browsers, objects, the illusion of patterns, and how Socrates could still make it to heaven.

Dr. Dobb's
Как зарождалось «компьютерное искусство»

В 1956 году анонимный сотрудник IBM воспроизвел даму со страниц Esquire на экране военного компьютера стоимостью 238 миллионов долларов. В то время вычислительная мощность была настолько скудной, что...

Хабр