Չեմ ուզում՝ ականջներն ու աչքերը փակենք, ասենք՝ ոչինչ չենք նկատում․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Այժմ քննարկվում է, թե որ թվականի քարտեզներով պետք է իրականացվի սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան․ դեկտեմբերի 24-ի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ 1975-ի քարտեզներով Տավուշի մարզի շատ գյուղերի վարելահողերի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է․ «Այսինքն մենք նայում ենք տարբեր սցենարներ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քարտեզներն էլ դիտարկում են։

The post Չեմ ուզում՝ ականջներն ու աչքերը փակենք, ասենք՝ ոչինչ չենք նկատում․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #տարածաշրջան #քաղաքականություն #aliev #asulis #ilham #nikolpashinyan #ասուլիս #իլհամալիև #նիկոլփաշինյան #նիկոլփաշինյանիասուլիսը

Հայ-թուրքական հանդիպում դեռ նշանակված չէ, հույս ունեմ՝ թռիչքներ կսկսվեն․ Փաշինյան

Մեզ համար կարևոր է ստեղծել տարանցիկ ուղիներ․ դեկտեմբերի 24-ի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին։ Նա նշեց, որ «սա բարդ խնդիր է, որն ունի զգայունություններ, իսկ Հայաստանում դրա հանդեպ կա էմոցիոնալ մոտեցում»: Նա նկատեց, որ լավատեսության հիմք չկա, բայց կա խոսելու հիմք։ Նա խոսեց նաև Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի կողմի ճանաչման մասին։

The post Հայ-թուրքական հանդիպում դեռ նշանակված չէ, հույս ունեմ՝ թռիչքներ կսկսվեն․ Փաշինյան appeared first on CIVILNET.

#թուրքիա #լրահոս #տարածաշրջան #քաղաքականություն #aliev #asulis #ilham #nikolpashinyan #ասուլիս #նիկոլփաշինյան #նիկոլփաշինյանիասուլիսը