«La situation de la démocratie dans le monde est pire que celle que nous avons connue dans les années 1930.»
#StaffanIngemarLindberg, directeur de l’Institut #VarietiesOfDemocracy qui publie un rapport annuel sur l’état de la démocratie, analyse les grandes tendances 2024.
https://www.lemonde.fr/international/article/2024/12/21/la-situation-de-la-democratie-dans-le-monde-est-pire-que-celle-que-nous-avons-connue-dans-les-annees-1930_6460119_3210.html?lmd_medium=email&lmd_campaign=trf_newsletters_lmfr&lmd_creation=international&lmd_send_date=20241222&lmd_email_link=_titre_1&M_BT=52845363039990
[Ce n'est pas très joyeux...]
« La situation de la démocratie dans le monde est pire que celle que nous avons connue dans les années 1930 »

Dans un entretien accordé au « Monde », Staffan Ingemar Lindberg, directeur de l’Institut Varieties of Democracy, qui publie tous les ans un rapport sur l’état de la démocratie, analyse les grandes tendances observées en 2024.

Le Monde

"State of the world 2022: defiance in the face of autocratization" Wiebrecht+2023

2022 update on #StateOfDemocracy with #VarietiesOfDemocracy dataset V13

4 main findings
- 3 bad (read for yourself!)
- 1 good: "8 countries not only stopped but also reversed #autocratization in the last 10 years"
-- 5 factors:
* executive constraints
* mass mobilization
* alternation in power
* unified opposition coalescing with civil society
* international democracy support

OA: https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13510347.2023.2199452

State of the world 2022: defiance in the face of autocratization

This article presents the state of democracy in the world in 2022 using the most recent Varieties of Democracy dataset (V13). There are four main findings. First, the level of democracy enjoyed by ...

Taylor & Francis

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը և Հայաստանի ժողովրդավարությունը. Շաբաթվա ֆեյքերը

Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, ամփոփում է նախորդ շաբաթ ստուգված կեղծ և մոլորեցնող լուրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե միջազգային զեկույցներից մեկում Հայաստանը առաջին անգամ բնորոշվել է որպես «ընտրական ժողովրդավարություն», իսկ լրատվամիջոցները հայտնել են, թե փլուզվել է Սյունիքի այլընտրանքային ճանապարհը։

The post Սյունիքի այլընտրանքային ճանապարհը և Հայաստանի ժողովրդավարությունը. Շաբաթվա ֆեյքերը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #հայաստան #շաբաթվաֆեյքերը #aghvan #alternativeroad #destroyed #electoralauthoritarianism #electoraldemocracy #factchecking #fake #falsenews #goris #governmentmeeting #hot #landslide #massmedia #nikolpashinyan #primeminister #rockfall #syunik #tatev #varietiesofdemocracy #vorotan #աղվանի #այլընտրանքայինճանապարհ #գորիս #ընտրականավտորիտարիզմ #ընտրականժողովրդավարություն #լրատվամիջոցներ #խոտ #կապան #կառավարությաննիստ #կեղծլուրեր #նիկոլփաշինյան #որոտան #սյունիք #սողանք #վարչապետ #տաթև #փաստերիստուգում #փլուզված #քարաթափում #ֆեյք

Հայաստանը «ընտրական ժողովրդավարություն» է դասակարգվել 2021-ին․ լրատվականները սխալվում են

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 10-ի նիստում հայտարարել է, որ Varieties of Democracy ինսիտուտի՝ 2022-ի զեկույցում, որն օրերս է հրապարակվել, Հայաստանն առաջին անգամ բնորոշվել է ոչ թե որպես «ընտրական ավտորիտարիզմ» եզրով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»։

«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով, Հայաստանի դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել»,- հավելել է Փաշինյանը։

Նույն օրը մի շարք լրատվականներ տարածեցին, իրենց բնորոշմամբ, քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս հակադարձում է Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետը ստել է։ «Զեկույցն ընդամենն արձանագրում է, որ Հայաստանը, Դոմինիկյան Հանրապետությունն ու Սեյշելյան կղզիներն այն երեք երկրներն են, որոնք վերջին երեք տարիներում կարողացել են պահպանել 2011 թվականից սկսված փոխանցումային ընթացքը»,- պնդում է Մարգարյանը։

Մարգարյանի այս գրառումը վերահրապարակել են yerkir.am, ankakh.com, zham.am, antifake.am կայքերը՝ «Կապիտուլյանտը կրկին ստում է» վերնագրով։

Ինչ է ասվում զեկույցում

V-Dem ինսիտուտի՝ օրերս հրապարակած Varieties of Democracy («Ժողովրդավարության տեսակները») 2022-ի զեկույցում հստակ ասվում է, որ Հայաստանը և Բոլիվիան 2021 թվականին «ընտրական ավտոկրատիայից» անցում են կատարել դեպի «ընտրական ժողովրդավարություն» (էջ 14՝ Two countries – Armenia and Bolivia – made democratic transitions from electoral autocracy to electoral democracy in 2021)։

Այսինքն, անցումը, ինչպես նշել է Փաշինյանը, կատարվել է 2021-ին։ Այս հատվածը Մարգարյանի գրառումից բացակայում է։

Մարգարյանը գրառման մեջ մեջբերել է զեկույցից այլ հատվածներ և սխալ ներկայացրել դրանք։ Այսպես, նա պնդում է, որ Հայաստանն անցումը սկսել է 2011-ից, և որ Հայաստանն ընդամենը վերջին երեք տարիներում կարողացել է պահպանել 2011 թվականից սկսված փոխանցումային ընթացքը։

Որպես հիմնավորում՝ նա մեջբերել է զեկույցից երկու նախադասություն։ Դրանցից առաջինում նշվում է, որ Հայաստանը և Շրի Լանկան 2011-ին «ընտրական ավտոկրատիաներ» էին, իսկ 2021-ին արդեն դարձել են «ընտրական ժողովրդավարություն» (էջ 22՝ Armenia and Sri Lanka have moved from being electoral autocracies in 2011 to electoral democracies in 2021)։

Երկրորդում նշվում է, որ 2011 թվականից ի վեր՝ ժողովրդրավարացած երկրների լավագույն տասնյակից միայն երեքն են վերջին երեք տարում հայտնվել ամենաշատ ժողովրդրավարացած երկրների ցանկում՝ Հայաստանը, Դոմինիկյան Հանրապետությունը և Սեյշելները (էջ 24՝ Only three out of the top ten democratizers since 2011 are among the top democratizers in the past three years – Armenia, Dominican Republic, and Seychelles)։

Այս երկու նախադասությունները ընդամենը ներկայացնում են ընդհանուր պատկերը վերջին տասնամյակում։ Ինչպես արդեն արձանագրվեց, զեկույցում հստակ նշվում է, որ Հայաստանը «ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել դեպի «ընտրական ժողովրդավարություն» 2021 թվականին։

The post Հայաստանը «ընտրական ժողովրդավարություն» է դասակարգվել 2021-ին․ լրատվականները սխալվում են appeared first on CIVILNET.

#civilnetcheck #լրահոս #հասարակություն #քաղաքականություն #varietiesofdemocracy #հայաստան #փաստերիստուգում

Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». Վարչապետ

Ըստ Փաշինյանի, առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ որպես «ընտրական ժողովրդավարություն»: