Բժշկական դիմակների անվան տակ փորձ է արվել հագուստ և կոշիկ ներմուծել

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղըզստանում հաշվառված տրանսպորտային միջոցը:

Բագրատաշեն գյուղի բնակչությունը 1831-1926 թվականներին. Դեբեդի բարեբեր հովիտը

Բագրատաշենը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, Դեբետ գետի աջ ափին, սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղին:

Այսօրվա Բագրատաշեն **** գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 11 բնակիչ, բոլորն էլ իսլամ:

Մինչև 1960 թվականը Բագրատաշենը կոչվել է Լամբալու, 1960-1972 թթ.՝ Դեբետաշեն:

Բագրատաշենի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 11 հոգի, բոլորը՝ իսլամ

1886 թվական – 299 հոգի, 292-ը՝ իսլամ, 7-ը՝ այլ

1897 թվական – 385 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 376-ը՝ իսլամ, 6-ը՝ ուղղափառ, 3-ը՝ հայ

1922 թվական – 812 հոգի, որից 783-ը՝ թրքո-թաթար, 22-ը՝ հայ, 7-ը՝ այլ

1926 թվական – 922 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 857-ը՝ թուրք, 52-ը՝ հայ, 7-ը՝ այլ:

Կորկոտյանի աշխատության մեջ ասվում է, որ Լամբալուի գյուղխորհրդի կազմում ներառված են եղել ևս երեք համայանքներ՝ Դաշյաթաղը, Ղարաբուլաղը և Ղարանաբին, բոլորն էլ թուրք բնակչությամբ, համապատասխանաբար՝ 7 հոգի, 9 հոգի և 7 հոգի:

Այս տեղանունները հետագայում Կորկոտյանի գրքում չեն հիշատակվում:

Խորհրդային մարդահամարի տվյալներով, Բագրատաշենն ունեցել է.

1939 թվական - 1289 հոգի,

1959 թվական - 1151 հոգի,

1970 թվական - 2733 հոգի,

1979 թվական - 1821 հոգի,

1989 թվական - 2555 հոգի:

Լուսանկարը՝ Վահան Աբրահամյանի

Դիտել նաև Թաթուլ Հակոբյանի պատրաստած ֆիլմը Հայաստան-Վրաստան սահմանի մասին

The post Բագրատաշեն գյուղի բնակչությունը 1831-1926 թվականներին. Դեբեդի բարեբեր հովիտը appeared first on Aniarc.

#news #featured #բագրատաշեն #զավենկորկոտյան

Բագրատաշեն գյուղի բնակչությունը 1831-1926 թվականներին. Դեբեդի բարեբեր հովիտը - Aniarc

Բագրատաշենը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, Դեբետ գետի աջ ափին, սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղին: Այսօրվա Բագրատաշեն գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 11 բնակիչ, բոլորն էլ իսլամ: Մինչև 1960 թվականը Բագրատաշենը կոչվել է Լամբալու, 1960-1972 թթ.՝ […]

Aniarc

Վրաստանում ներում են շնորհում քաղբանտարկյալներին․ Վրաստանն այս շաբաթ

  • Վրաստանում վարչական խախտումների համար պատիժը խստացվում է
    • Քաղբանտարկյալ համարվող Գիորգի Ռուռուան ազատ է արձակվել
    • Վրաստանի ցամաքային սահմաններն առաջիկայում չեն բացվի
    • Կորոնավիրուսի ցուցանիշներն աճում են

The post Վրաստանում ներում են շնորհում քաղբանտարկյալներին․ Վրաստանն այս շաբաթ appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հասարակություն #վրաստան #վրաստաննայսշաբաթ #քաղաքականություն #coronavirus #covid19 #georgia #koronavirus #tbilisi #vrastan #բագրատաշեն #գիորգիռուռուա #թբիլիսի #կորոնավիրուս #սադախլո #վրացականերազանք