civilnet unofficial

@civilnet@ծմակուտ.հայ
9 Followers
0 Following
5.7K Posts

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Հուլիս 31, 2024

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

[](https://www.civilnet.am/feed/)

WhatsApp-ով արտերկրում գրանցված հեռախոսահամարներից ուղարկվող հաղորդագրություններում նշվում է, թե աշխատանքը շատ պարզ է, և դրանով կարելի է օրական 13 000-ից մինչև 785 000 դրամ վաստակել։

_Էկրանապատկերը՝ WhatsApp-ի հաղորդագրությունից
_

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչպես են գործում նման հարթակները և իրականում հնարավոր է արդյոք առանց որևէ հմտության մեծ գումարներ վաստակել դրանց միջոցով:

Առցանց խաբեության մեխանիզմը

Մենք նույնպես դիմեցինք այս «աշխատանքին»։ Աշխատանք առաջարկողները շփումը WhatsApp-ից տեղափոխեցին Telegram՝ նշելով, որ աշխատանքները այնտեղ են կատարվելու։
Պարզվեց՝ գումար աշխատելու համար պետք է իրենց ուղարկած կայքում «eBay հաշիվ բացել և պատվերներ գրանցել»՝ այդպիսով իբր միջնորդավճարներ ստանալ գրանցված պատվերներից։

Ուղարկված bananaa.top կայքը, որտեղ պետք է գրանցեինք պատվերները, իրականում կեղծ կայք է, որը նմանակում է հանրահայտ eBay հարթակին։

Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

eBay-ին նմանակող կեղծ կայքում պարզ առաջադրանքները կատարելուց հետո մեզ ուղղորդեցին Telegram-ի մեկ այլ օգտահաշիվ, որտեղ մեզնից պահանջեցին բանկային քարտի տվյալներ՝ «աշխատած գումարը» փոխանցելու համար։

Որոշ ժամանակ անց իսկապես 2800 դրամ փոխանցվեց քարտին: Սակայն հետագայում հայտնեցին, որ հաջորդ վճարումը ստանալու համար անհրաժեշտ է 10 դոլար միջնորդավճար փոխանցել: Այս գումարը փոխանցելուց հետո միջնորդավճարի չափը կտրուկ աճեց՝ հասնելով 82 դոլարի: Պնդում էին, որ այս գումարը փոխանցելուց հետո մեզ կվճարեն 170 000 դրամ շահույթը:

Ուշագրավ է, որ խաբեության համար օգտագործվում են հայաստանյան բանկային քարտեր։ Այսպես, միջնորդավճարը պահանջվում էր փոխանցել Նորիկ Հովհաննիսյան անունով անձի բանկային քարտին: Նույն քարտից էին կատարվում նաև վճարումները:


Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

Ըստ երևույթին, զեղծարարները օգտագործել են գողացված քարտ կամ գուցե իրենց հետ Հայաստանից աշխատող անձին են խնդրել գումար փոխանցել՝ վստահեցնելով, օրինակ, թե միջնորդավճար է փոխանցում։

Փորձագետը զգուշացնում է

Նման սխեմաները աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ խաբեբաները սկզբում իսկապես փոքր գումարներ են տրամադրում՝ վստահություն շահելու համար, այնուհետև փորձում են ավելի մեծ գումարներ կորզել: Որոշակի պահից սկսած, երբ անձը խոշոր գումար է փոխանցում, զեղծարարները անհետանում են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նման սխեմաների հիմնական դերակատարները ռուսներն ու ուկրաինացիներն են: Նրա խոսքով՝ խաբեբաները հաճախ անհատական մոտեցում են ցուցաբերում՝ կախված զոհի ներդրած գումարի չափից:

«Կարծում եմ՝ մի քիչ անհատական են մոտենում՝ տեսնելով, թե մարդն ինչքան փող է ներդնում: Օրինակ, կան մարդիկ, որ մի քանի հարյուր դոլար են կորցրել, իսկ ոմանք՝ մի քանի հազար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նաև զգուշացրեց, որ հետագայում խաբեբաները կարող են դիմել ագրեսիվ շանտաժի՝ պնդելով, թե զոհը խախտել է պայմանագիրը, նրան սպառնում են դատական հայցով կամ ձերբակալությամբ:

Այսպիսով, առանց որևէ հմտության օրական մեծ գումարներ աշխատելու առաջարկները, որքան էլ գրավիչ թվան, իրականում հաճախ խաբեություններ են: Կարևոր է զգոն լինել նման առաջարկների հանդեպ և անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ:

The post Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #փաստերով

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար  - CIVILNET

Զգուշացեք առցանց խաբեություններից: Սոցցանցերում հեշտ գումար վաստակելու առաջարկները հիմնականում կեղծ են: Չվստահեք անծանոթ աղբյուրներին:

CIVILNET

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։

FB գրառում

Հուլիս 26, 2024

Պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով՝ պարզապես գոյացության վրա աղ քսելով։****

[](https://www.civilnet.am/feed/)

«Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ:

Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով:

Էկրանապատկերը՝ կեղծ գրառմանը կցված կայքից

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի և գորտնուկների առաջացման:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ Բրիջիտա Սիմոնյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ աղով բուժումը միֆ է:

«Բուժել չի նշանակում, որ դա թափվեց մաշկի մի մասում, ուրեմն բուժվեց։ Եթե մարդու օրգանիզմում կան պապիլոմա վիրուսի 6 և 11 շտամեր, ինքն անընդհատ առաջանալու է՝ մաշկի վրա, սեռական օրգանների, արտաքին մասերում, տարբեր մասերում ։ […] Դա չի վերանում, մի ուրիշ տեղ է առաջանում»,- բացատրեց մասնագետը:
Փաստացի՝ պապիլոմա վիրուսով վարակված մարդուն հնարավոր չէ բուժել, բայց հնարավոր է հիվանդության առաջացումը կանխարգելել պատվաստման միջոցով: Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվճար է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի որոշման։

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 26 000 քաղաքացի։

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գոյացություններին, դրանք հնարավոր է վերացնել կոսմետիկ միջոցներով, սակայն արդյունքը ժամանակավոր է լինելու, քանի որ, ինչպես նշվեց, Մասնագետի խոսքով՝ եթե օրգանիզմում առկա են վիրուսի որոշակի շտամեր, գոյացությունները կրկին կառաջանան այլ հատվածներում:

Այսպիսով, ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ աղի միջոցով պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գորտնուկների բուժման վերաբերյալ։ Իսկ կոսմետիկ եղանակով դրանց հեռացումը ժամանակավոր լուծում է։

The post Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է appeared first on CIVILNET.

#civilnetcheck #առողջապահություն #թոփ #լրահոս #ճշտաչափ #սխալ

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է - CIVILNET

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։ «Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ: Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով: #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության […]

CIVILNET

Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 30 հոգանոց խումբը հաշվառում է անցնում։

Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի հումանիտար կայանում մենք տեղադրել ենք մոտ երկու տասնյակ համակարգիչներ, որպեզի մարդկանց առաջնահերթ հաշվառում տեղի ունենա: Հղի կանանց, հաշմանդամություն ունեցող մարդկանց կտեղավորեն հյուրանոցներում, իսկ մյուսներին՝ Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում: Մոտ տասը հազար մարդու կեցության հարցը այս պահին մարզում պատրաստ են լուծել»։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սեպտեմբերի 24-ին իրականացվում է այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

The post Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #սյունիք #տեղահանում

Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր - CIVILNET

Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։ Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ: Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի […]

CIVILNET

ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին

Սիրանուշի հետ երեք օր կապ չունեինք։ Նա Ստեփանակերտից գնացել էր իրենց գյուղ՝ Կարմիր Շուկա՝ Ադրբեջանի հարձակման նախօրեին։ Տառացիորեն այս տողերը գրելիս զանգեց։ Վատ էր լսվում։ Արցախի շրջաններում բջջային ցանցերը հարձակումից հետո խափանվել են։ Կապ գրեթե չկա։

Սիրանուշն ասում էր՝ ինքն ու ընտանիքը ողջ-առողջ են, կողքի գյուղ են տեղափոխվել։ Կարմիր Շուկան Արցախի ամենամեծ և բարեբեր գյուղերից է։ Ադրբեջանցիները գրավել են այն։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են՝ ով որտեղ կարողացել է։ Ստեփանակերտ եկող ճանապարհն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չեն կարող գալ քաղաք։

Հասմիկը Արցախի հյուսիսային Վաղուհաս գյուղից է։ Ադրբեջանցիները նրանց գյուղն էլ են գրավել։ Մեծ գյուղ է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են։ Վառելիք չկա, տրանսպորտ չկա։ Շատերը տասնյակ կիլոմետրեր ոտքով են անցել։

Հասմիկի եղբայրը զինծառայող է։ Երեք օր լուր չկար։ Վերջապես լուր եկավ։ Ողջ առողջ է։

Սիրանուշն ու Հասմիկը ՍիվիլՆեթի Ստեփանակերտի թիմից են։

Նրանց մյուս թիմակիցը 17-ամյա Անին է, թիմի ամենաերիտասարդ աշխատողը՝ ԹՈՒՄՈ-ի սան։ Անիին գտանք ու աշխատանքի ընդունեցինք, երբ ՍիվիլՆեթը անցյալ տարի ԹՈՒՄՈ Ստեփանակերտի հետ կրթական ծրագիր էր անում։ Երևանում ընդունվել է համալսարան։ Չէր կարողանում գալ։ Տասն օր առաջ Կարմիր խաչի միջոցով վերջապես հասավ։ Ռեժիսուրա է ուսանելու։ Արդեն աշխատում է Երևանի մեր գրասենյակում։

Հայկը ՍիվիլՆեթի արցախյան թիմի ավագն է։ Սիրում է հետաքննություններ անել։ Բայց շրջափակումը, իսկ վերջին մի քանի օրերին արդեն պատերազմը թույլ չեն տալիս «շեղվել» ուրիշ բաների վրա։

Հայկի մայրը մահացավ շրջափակման ժամանակ։ Ծանր հիվանդ էր։ Չգիտեմ՝ դեղերն ինչպես էին հասցնում կամ ընդհանրապես կարողանում էին դեղ ճարել։

Հեռվում՝ Կարմիր Շուկա գյուղը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի, 2022-ի հուլիս։

Ասել, որ այս երիտասարդները դժվարություններ ունեն, նշանակում է չասել ոչինչ։ Ամեն օր ծանր տեխնիկան ուսներին կիլոմետրերով քայլում են ինչ-որ բան նկարելու համար։ Տրանսպորտ վաղուց չկա։

Կյանքը սարսափելի է դարձել Արցախում։ Եվ սարսափելի սուղ ու թանկ։ Մեր երեխեքը որևէ անգամ աշխատավարձի թեմա չեն արծարծել մեզ հետ։

60-հազարանոց Ստեփանակերտը 2020-ի պատերազմից հետո արդեն լուրջ խնդիր ուներ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին տեղավորելու։ Հիմա Արցախի մյուս շրջաններից քաղաք է եկել ևս մոտ տասը հազար հոգի։ Տխուր պատկեր է։ Շատերը փողոցներում են անցկացնում։

Հպարտ ու հյուրընկալ արցախցին դարձել է գաղթական՝ առանց անգամ գաղթելու իրավունքի ու հնարավորության․ բոլոր ճանապարհները փակ են։

Հայկը Ֆեյսբուքում գրել է, ասում է՝ մի քանի հոգու կարող է հյուրընկալել իր տանը։

Բայց ամենատխուր պատկերները փողոցներում չեն։

Մեր երիտասարդ ու կենսախինդ թիմը, որ պիտի կյանքի ու շարունակության

մասին նյութեր պատրաստեր, զօրուգիշեր տառապանքի ու մահվան մասին է պատմում արդեն տասը ամիս։

Հացի հերթ Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ։ 21-ը սեպտեմբերի, 2023։

Հարյուրավոր զոհեր, անհայտ կորածներ ու վիրավորներ։

Հիվանդանոցներում տեղ չկա։ Դեղ չկա։ Սնունդ չկա։ Լույս չկա։ Հույս չկա։

Դիահերձարանները լի են մարմիններով։ Լեփ-լեցուն սառնարանները կիսատ-պռատ են աշխատում․ էլեկտրաէներգիա չկա։ Մարմիններն այնքան շատ են, որ Մարտունիում, օրինակ, սպորտ-դահլիճում են դասավորել։

Բազմաթիվ մարմիններ էլ դեռ դաշտերում ու սարերում են՝ անհասանելի։

Հարյուրավոր ընտանիքներ օրերով լուր չունեն իրենց զինծառայող որդիներից, եղբայրներից ու հայրերից։

Արցախը սարսափելի ողբերգության միջով է անցնում՝ չակերտավոր քաղաքակիրթ աշխարհի խրոխտ կոչերի ու անձեռնհաս Մայր Հայաստանի անտարբերության ներքո։

Մղձավանջը չունի սկիզբ ու վերջ։

Չափից ավելի է ու չափից ավելի անարդար է մեր երիտասարդ թիմի ու Արցախի ժողովրդի համար։

The post ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #կարծիք #սյունակներ

ՍիվիլՆեթի Արցախի թիմի մասին - CIVILNET

Սիրանուշի հետ երեք օր կապ չունեինք։ Նա Ստեփանակերտից գնացել էր իրենց գյուղ՝ Կարմիր Շուկա՝ Ադրբեջանի հարձակման նախօրեին։ Տառացիորեն այս տողերը գրելիս զանգեց։ Վատ էր լսվում։ Արցախի շրջաններում բջջային ցանցերը հարձակումից հետո խափանվել են։ Կապ գրեթե չկա։ Սիրանուշն ասում էր՝ ինքն ու ընտանիքը ողջ-առողջ են, կողքի գյուղ են տեղափոխվել։ Կարմիր Շուկան Արցախի ամենամեծ և բարեբեր գյուղերից է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են գյուղից՝ ով որտեղ կարողացել է։ Ստեփանակերտ եկող ճանապարհն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Չեն կարող գալ քաղաք։ Հասմիկը Արցախի հյուսիսային Վաղուհաս գյուղից է։ Ադրբեջանցիները գյուղը գրավել են։ Մեծ գյուղ է։ Մարդիկ ամբողջությամբ տարհանվել են։ Վառելիք չկա, տրանսպորտ չկա։ Շատերը տասնյակ […]

CIVILNET

Իրավիճակը Ստեփանակերտից․ Սիվիլնեթի Հասմիկի պատմությունը

Հասմիկ Հովհաննիսյան

Սիվիլնեթը կրկին կապ է հաստատել Արցախի թիմի հետ։ Օպերատոր Հասմիկը երկար ժամանակ չէր կարողանում գտնել եղբորը։ Եղբայրն արդեն գտնվել է, բայց համարյա բոլոր ընտանիքներում անհետ կորածներ կան, անհետ կորած են նաև Հասմիկի հարազատներից մի քանիսը։ Հասմիկի տանը այժմ տասը ընտանիք կա Չափար, Խնկավան, Գետավան, Հաթերք, Վաղուհաս գյուղերից՝ 40-50 հոգի։ Տնից ոչ մի բան չեն հասցրել վերցնել։ Սննդից միայն ալյուր կա։

Օգնություն տրամադրելու համար Կառավարությունը գրանցում է տեղահանվածների անունները, բայց կրակոցների պատճառով մարդիկ չեն կարողանում դուրս գալ։ Շատերը պատսպարվել են օդանավակայանում, մեծ մասը ապաստարաններում է։ Կապը պարբերաբար ընդհատվում է։

Արդեն մեկ օր է՝ բջջային կապի բացակայության պատճառով լուր չկա Սիվիլնեթի արցախյան թիմի լրագրող Սիրանուշի հետ։

Մինչ Եվլախում շարունակվում են բանակցությունները, ադրբեջանական զինուժը Ստեփանակերտի մատույցներից կրակում է Ստեփանակերտի վրա։

Կարդացեք նաև ՍիվիլՆեթի Հասմիկի պատմությունը ապաստարանից

The post Իրավիճակը Ստեփանակերտից․ Սիվիլնեթի Հասմիկի պատմությունը appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #հասարակություն

Իրավիճակը Ստեփանակերտից․ Սիվիլնեթի Հասմիկի պատմությունը - CIVILNET

Սիվիլնեթը կրկին կապ է հաստատել Արցախի թիմի հետ։ Օպերատոր Հասմիկը երկար ժամանակ չէր կարողանում գտնել եղբորը։

CIVILNET

Քիչ սնունդով, առանց կապի, հարազատներից հեռու․ ՍիվիլՆեթի Հասմիկի պատմությունը ապաստարանից

ՍիվիլՆեթի արցախյան թիմի օպերատոր Հասմիկը շուրջ մեկ օր է՝ Ստեփանակերտի ապաստարանում է։ Հարյուրավոր կանայք և երեխաններ կան ապաստաններում․ քաղաքը ուղիղ հրետակոծության տակ է։

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է Հասմիկը, առաջին հրետակոծության ժամանակ ծնողները գյուղում են եղել։ Նա պատմում է, որ ռմբակոծության գիշերը ապաստարանում մարդիկ քաղցած են լուսացրել, չեն կարողացել դուրս գալ, սնունդ բերել, ամբողջ գիշեր ուղիղ կրակի տակ էին։

Արդեն սեպտեմբերի 20-ի առավոտյան արագ-արագ կազմակերպվել են, ով տնից ինչ կարողացել՝ գտել-բերել է։ Փայտի մեկ վառարան են դրել, ու հարյուրավոր մարդկանցով շուրջը հավաքվել, ճաշ եփել, հյուրասիրել բոլորին։

Ապաստարաններում, հիմնականում, կանայք և երեխաններ են, բջջային և ինտերնետ կապ չկա, չեն կարողանում կապվել իրենց հարազատների, զինվորների հետ։

Հասմիկը հրետակոծության ժամանակ քրոջից ոչ մի լուր չի ունեցել, Ստեփանակերտի տարբեր ապաստարաններում են եղել, ասում է՝ առաջին անգամ է, որ տնեցիներից հեռու են պատերազմի ժամանակ։ Երբ հրետակոծությունը մի քիչ պասիվացել է, կարողացել է կապ հաստատել և արագ գնալ քրոջ մոտ։ Հասմիկի ծնողները տարհանվել են գյուղից, այժմ ռուս խաղաղապահների մոտ են։

ՍիվիլՆեթի արցախյան թիմի թղթակից Սիրանուշն էլ երկար ժամանակ ծնողներին չէր տեսել, սեպտեմբերի 19-ին գնացել էր գյուղ՝ Կարմիր շուկա, հետո ռմբակոծությունն է սկսվել։ Արդեն մեկ օր է՝ բջջային կապի բացակայության պատճառով Սիրանուշից ոչ մի լուր չկա։

The post Քիչ սնունդով, առանց կապի, հարազատներից հեռու․ ՍիվիլՆեթի Հասմիկի պատմությունը ապաստարանից appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #հասարակություն

Քիչ սնունդով, առանց կապի, հարազատներից հեռու․ ՍիվիլՆեթի Հասմիկի պատմությունը ապաստարանից - CIVILNET

ՍիվիլՆեթի արցախյան թիմի օպերատոր Հասմիկը շուրջ մեկ օր է՝ Ստեփանակերտի ապաստարանում է։ Հարյուրավոր կանայք և երեխաններ կան ապաստաններում․ քաղաքը ուղիղ հրետակոծության տակ է։ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է Հասմիկը, առաջին հրետակոծության ժամանակ ծնողները գյուղում են եղել։ Նա պատմում է, որ ռմբակոծության գիշերը ապաստարանում մարդիկ քաղցած են լուսացրել, չեն կարողացել դուրս գալ, սնունդ բերել, ամբողջ գիշեր ուղիղ կրակի տակ էին։ Արդեն սեպտեմբերի 20-ի առավոտյան արագ-արագ կազմակերպվել են, ով տնից ինչ կարողացել՝ գտել-բերել է։ Փայտի մեկ վառարան են դրել, ու հարյուրավոր մարդկանցով շուրջը հավաքվել, ճաշ եփել, հյուրասիրել բոլորին։ Ապաստարաններում, հիմնականում, կանայք և երեխաններ են, բջջային և ինտերնետ կապ չկա, չեն կարողանում կապվել […]

CIVILNET

Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ

**Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի «թոքերը»։ 1990-ականներին ցրտի խնդիրը լուծելու համար բնակչությունը սկսեց կտրել Նորքի անտառները, իսկ 2000-ականներին իշխանությունը որոշեց «կտրել» ու «մաս-մաս բաժանել» անտառի ընդհանուր տարածքի կեսը։ **

Նորքի անտառների տարածքը իշխանությունը մասնատեց 2004-ին։ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը հունիսի 3-ին կայացրեց 910-Ն որոշումը, ըստ որի՝ Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվեցին 46,5 հեկտար (465 000քմ) մակերեսով հողամասեր և ընդգրկվեցին բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագիծը հաստատվեց 2007-ի դեկտեմբերի 12-ին։ Անտառներից մնաց 56,7 հեկտարը։ Այստեղից էլ սկսվեց Նորքի անտառների նախկին լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։

2019-ի նոյեմբերի 28-ին կառավարության նիստում շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ Նորքի անտառը նախկինում ավելի մեծ է եղել, և դրա մի մասի գոտիավորումը փոխվել է և կառուցապատվել է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, հետևողական չեղավ անտառային տարածքների վերադարձման հարցում։

Ինչպես է գործել անտառային հատվածի օտարման սխեման

2002-2003-ին տարբեր անձինք, այդ թվում՝ իշխանության հետ փոխկապակցված, վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ։ Պայմանագրերն, ըստ էության, ձևական բնույթ են կրել։ Վարձակալությունը, այսպես ասած, գնման իրավունքն էր։

Բոլորի հետ պայմանագրերը կնքվել են 10 տարով, հիմնականում գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար էին տրամադրվում հողամասերը։ Կախված հողի մակերեսից՝ վարձավճարներն ամսական կազմում էին չնչին գումարներ՝ 1500-3000 դրամ։

2004-ին կառավարության 910-Ն որոշումից հետո տեսնում ենք այս պատմության «հաջորդ արարը»։ Վարձակալները դիմումներ են ուղարկում քաղաքապետարան՝ խնդրելով վաճառել վարձակալած հողատարածքները, իսկ քաղաքապետարանը բավարարում է դիմումները, և 2005-ի տարբեր օրերին լինում են 38-ից ավելի որոշումներ՝ վարձակալներին գնման նախապատվության իրավունք վերապահելու ու հողամասերը վաճառելու վերաբերյալ։

Վարձակալների ցանկում շատ էին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք։ Նրանցից մեկը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայրն էր՝ Հենրիկ Նազարյանը։ 2003-ին նրան վարձակալությամբ տրամադրվել էր 4000 քմ հողամաս, հետո օտարվել, սակայն հետագայում Նազարյանները վաճառել են այս տարածքը։

Վարձակալների շարքում է նաև Տիգրան Ղալումյանը․ նրան է տրամադրվել 1500քմ մակերեսով հողամաս։ Ղալումյանը Երևանի նախկին քաղաքապետ, այդ տարիներին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի շրջապատից է։ Նրան հանդիպում ենք «Կեչառիս» ՍՊԸ-ում։ 2006-ից հիմնադրված այս ընկերությունում Ղալումյանը 2008-ից ունի 50 տոկոս բաժնեմաս, մնացած բաժնեմասը պատկանում է Հրանտ Բեգլարյանին։

Պաշտպանության նախարարության հողատարածքները

Նորքի անտառների մասնատված մասից «իր բաժինն է» ստանում նաև պաշտպանության նախարարությունը։ 2006-ի մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով՝ «ՀՀ ՊՆ կարիքների համար տրամադրել 2․5 հեկտար տարածք՝ Նորք-Մարաշում բնակելի և հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով»։ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2006-ի հունիսի 12-ի 950-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է։ ՊՆ-ն պարտավորվում էր երկու տարվա ընթացքում սկսել շինարարական աշխատանքներ:

2006-ի հոկտեմբերի 30-ին, հաշվի առնելով ՊՆ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի 1753-Ա որոշմամբ՝ չեղյալ է համարվում հունիսի 12-ի որոշման դրույթներից մեկը, ըստ որի՝ լիազորվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի վարչության պետին ՀՀ քաղաքացիական օրենսրդրությամբ սահմանված կարգին համապատասխան կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր։

Հետագայում այս հողատարածքները հանվում են ՊՆ-ի հաշվեկշռից ու վաճառվում տարբեր անձանց։ ՊՆ-ի կարիքների համար բնակելի և հասարակական կառուցապատում այդպես էլ չի իրականացվում։

Նորքի անտառների մասնատման ստվերային կողմը

ՍիվիլՆեթին հաջողվեց զրուցել երկու գործարարի հետ, որոնք 2000-ականների սկզբին հողատարածք են գնել Նորքի այգիներից առանձնացված հատվածում, հետո վաճառել։

Մեր զրուցակիցներից մեկը հաստատեց տեղեկությունը, որ այստեղ տարածքներ է ունեցել նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքը։ Ըստ նրա՝ Նազարյանների տարածքը կազմել է մոտ 10 000 քմ (Սիվիլնեթը գտել է այս տարածքից 4000քմ-ի պայմանագրերը), ընդ որում՝ հենց ինքը Ներսես Նազարյանն էր ներկայանում որպես տարածքի սեփականատեր ու պայմանավորվում վաճառքի վերաբերյալ՝ քառակուսի մետրը 33 դոլարի սահմաններում։

Երկրորդ գործարարը հայտնեց, որ 2008-ին վերավաճառողներից գնել է 2000քմ տարածք՝ քառակուսի մետրը 120 դոլարով։

Ինչո՞ւ Նորքի անտառները կիսվեցին ու բաժանվեցին տարբեր անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների ու ընկերությունների միջև։ Մեր զրուցակիցները նույնաբովանդակ պատասխաններ տվեցին․ իշխանությունը պահելու համար տեղի էր ունեցել անտառային հատվածների բաժանում ու հատկացում տարբեր ազդեցիկ մարդկանց։

ՍիվիլՆեթն ուսումնասիրեց մի քանի տասնյակ փաստաթղթեր, արխիվային ու կադաստրային փաթեթներ և առանձնացրեց մեկ տասնյակը։

Նորքի անտառների մասնատված հատվածները՝ քարտեզով.

Սամվել Ալեքսանյանի մտերիմից՝ Գագիկ Խաչատրյանի եղբոր որդուն

Հովսեփյան 95ա հասցեի անշարժ գույքը՝ բաղկացած 203,8 քմ հասարակական տարածքից և դրա սպասարկման համար նախատեսված 0,9197 հա (9197քմ) հողամասից, տարբեր գործընթացների արդյունքում նախ հայտնվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ Էդգար Անտոնյանի, այնուհետև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Արամ Խաչատրանի ձեռքում։

Կրկին նույն ձեռագիրն է այստեղ գործել. նախ տարածքը տրամադրվել է վարձակալության, այնուհետև օտարվել, իսկ սեփականատերը՝ տվյալ դեպքում քաղաքացի Քրիստինա Սիլչենկոն, 2004-ի հուլիսի 15-ին այն վաճառել է Էդգար Անտոնյանին՝ ընդամենը 10 հազար դոլարով։

Անտոնյանը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող որոշ բիզնեսների կառավարիչն է եղել, մի մասի դեպքում առ այսօր այդ գործառույթն է կատարում։ Նրան տեսնում ենք «Մակալեքս», «Ալեքս Ալկո» և «Խոլորձ» ՍՊԸ-ներում։

2011-ի մարտի 16-ին Էդգար Անտոնյանն անշարժ գույքը վաճառել է Արամ Խաչատրյանին՝ 7,5 մլն դրամով։

Արամ Խաչատրյանը 2005-ից «Մեգա ֆուդ» ընկեության 100 տոկոս բաժնեմասի տերն է, «Յուքոմ»-ում նրա բաժնեմասը կազմել է 24 տոկոս, այսքանով նրա մասնակցությունը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի բիզնեսում չի ավարտվում։

Արամ Խաչատրյանը խոշոր անշարժ գույքի սեփականատեր է, մասնավորապես տեղեկանքներից մեկում տեսնում ենք, որ նրան են պատկանել Երևանի կենտրոնում կաթսայատներ, ավտոտնակ, բնակարան և այլ անշարժ գույքեր։

2016-ին Արամ Խաչատրյանը բանկում կնքել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, գրավ է դրել Նորքի՝ իր անշարժ գույքը, բայց որպես պարտապան հանդես է եկել «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն։ Համագործակցության գումարը կազմել է 4 մլրդ 800 մլն դրամ, ժամկետրը մինչև 2023-ի նոյեմբերը։ 2008-ին այս ընկերությունը հիմնադրել է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Հայկ Խաչատրյանը, 2016-ից, սակայն, Խաչատրյանը վաճառել է իր բաժնեմասը։ 2016-ի վերջին Արամ Խաչատրյանը կնքել է գրավի մեկ այլ պայմանագիր, այս անգամ պարտապանը «Յուքոմ»-ն էր։

2020-ի մարտին Արամ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել՝ ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում։ 2022-ի հուլիսի 21-ին նրա անշարժ գույքի վրա դրված արգելանքները հանվել են։

Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսնու ընկերությունը՝ հողատարածքի սեփականատեր

Նորքում 4000քմ մակերեսով հողամաս ունի «Ասաշին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ի հուլիսին, իսկ 2022-ին գնել է վերոնշյալ տարածքը, որը ներկայում գրավադրված է բանկում։

Ընկերության սեփականատերը Ասատուր Ասատրյանն է։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։

Ասատուր Ասատրյանը 2003-ից 99,9 տոկոս բաժնեմաս ունի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում։ Այստեղ, ըստ ամենայնի, սիմվոլիկ 0,0002 տոկոս բաժնեմաս է գրանցված նաև Ալեքսանյանի կնոջ՝ Շողեր Մկրտչյանի անվամբ։ Ասատրյանը «Նատալի հոլդինգ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է, իսկ 2011-ին հիմադրված ու 2017-ին լուծարված «Նեֆրա-մեդ» ընկերությունում Ասատրյանին էր պատկանում բաժնեմասերի 50 տոկոսը, 20-ը՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդուն՝ Ռուբեն Բաբակեխյանին, իսկ 30 տոկոսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Լևոն Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի առանձնատունը

2003-ին Երևանի քաղաքացի Լենա Շագոյանը «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի համաձայն 10 տարով քաղաքացուն է տրամադրվել անտառապետության տարածքից 0,24 հա (2400քմ) «անօգտագործելի հողատարածությունը»։ Տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 28 800 դրամ, այսինքն՝ ամսական 2 400 դրամ։

2004-ի կառավարության որոշումից հետո՝ 2005-ին, 76-ամյա Լենա Շագոյանը տարածքը գնել է քաղաքապետարանից՝ 31,7 մլն դրամով, իսկ օտարումից օրեր անց՝ մայիսի 17-ին՝ վաճառել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, այդ ժամանակ պատգամավոր Լևոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանին՝ մի փոքր պակաս գումարով՝ 31,5 մլն դրամով, որն այդ ժամանակ համարժեք էր 70 հազար դոլարի։

Տարածքը գնելուց կարճ ժամանակ անց Վահագն Մկրտչյանը սկսել է առանձնատան կառուցման աշխատանքները։ Արձանագրենք, որ Վահագն Մկրտչյանը գործարար է, նա նաև բաժնեմասեր է ունեցել «Վալեմ» ՍՊԸ-ում ու այլ ընկերությունում։ Ներկայում Մկրտչյանին է պատկանում «Արմենիա վայն» գործարանի բաժնեմասերի 30,4 տոկոսը։

Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցը՝ հողատարածքի սեփականատեր

«Ասաշին»-ի հողատարածքից մի փոքր հեռու գտնվում է Հայկազ Հակոբյանի տարածքը՝ 1118քմ մակերեսով։ 1955-ին ծնված Հայկազ Հակոբյանը, իրականում, պատահական մարդ չէ, նա նախկինում աշխատել է նույն Նորք-Մարաշի թաղապետարանում։ Քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն Հայկազ Հակոբյանը 2003-2016-ը եղել է Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը։ Մեր տեղեկությամբ՝ նա նաև բարեկամական կապի մեջ է եղել այդ ժամանակ պաշտոնավարած թաղապետի հետ։

2010-ի հունվարի 25-ին մի կողմից Երևանի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մյուս կողմից Հայկազ Հակոբյանը կնքել են հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ Գ. Հովսեփյան 50-ի 947,59քմ մակերեսով հողամասը Հակոբյանը ձեռք է բերել 10,1 մլն դրամով, քառակուսի մետրը՝ 10,7 հազար դրամով: Գումարը վճարվել է կանխիկ եղանակով։ Այս պայմանագիրը կնքվել է Բեգլարյանի ավելի վաղ՝ 2009-ի դեկտեմբերի 18-ին կայացրած որոշման հիման վրա, ըստ որի՝ բացի վերոնշյալ տարածքի օտարումից, 300քմ հողամաս է անհատույց փոխանցվել Հակոբյանին, քանի որ նա մինչ այդ նշված տարածքում կիսակառույց շինություն ուներ։

Հետագայում Հակոբյանը հողատարածքից կտոր է վաճառել ավելի թանկ գնով։ 2011-ին 0,0129 հա (129քմ) մակերեսով հողամասը Հակոբյանը վաճառել է 6 մլն 750 հազար դրամով, այսինքն՝ քառակուսի մետրը 52 հազար դրամով՝ 5 անգամ թանկ, քան գնել էր մեկ տարի առաջ։

2020-ի հունիսին Հայկազ Հակոբյանը 1118քմ մակերեսով իր հողատարածքը գրավ է դրել, բայց որպես վարկառու է հանդիսացել «Էն շին» ՍՊԸ-ն: Ըստ պայմանագրի՝ գրավի առարկայի իրացվելիք արժեքը գնահատվել է 72,3 մլն դրամ։ 2022-ին լիզինգի պայմանագիր է կնքվել։

Հակոբյանը 2018-2020-ը եղել է «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի տնօրենը։ Այս ընկերության ղեկավարի պաշտոնը նախքան Հակոբյանը զբաղեցրել է Էջմիածնի ավագանու նախկին անդամ Յուրիյ Գևորգյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ էր ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

«Բագկար» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության տարածքը

2006-ին բնակավայրերի կամ հասարակական կառուցապատման նպատակով 2399քմ տարածք է ձեռք բերել «Բագկար» հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2000-ին։ Ընկերության 99 տոկոսը 2004-2015-ին պատկանել է «Մակկոնի» ասոցիացիային, որի միակ բաժնետերը մոսկվայաբնակ Մակար Նահապետյանն է։ Նա 2000-ականների սկզբից բավականին սերտ կապեր էր ձևավորել ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Եղել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարը։ 2013-ին նա զբաղեցնում էր նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

2022-ի հունվարին Մակար Նահապետյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Մոսկվայում ՀՀ դեսպանատանը։ Ըստ հրապարակումների՝ նա հայհոյել էր լրագրող Նաիրա Բաղդասարյանին, որը ավելի վաղ իր վերաբերյալ հետաքննական հոդված էր հրապարակել։

Կանադացի գործարար Վրեժ Արմոյանի տարածքը

2020-ի հուլիսին Նորքի անտառների առանձնացված հատվածի ստորին մասում շուրջ 2000քմ տարածք է ձեռք բերել կանադահայ գործարար Վրեժ Արմոյանը։ 2013-ին կանադական CBC-ն գրել էր, որ Արմոյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, քանի որ չէր կատարել ամուսնալուծությունից հետո երեխայի հանդեպ ֆինանսական պարտավորությունները։ Ըստ СBС-ի Արմոյանը բանտախուցը չի տեսնի, քանի որ լքել է երկիրը։

Արմոյանին պատկանող «Ռուվեր ռիելթի» ընկերությունը նույն մակերեսի մեկ այլ հողատարածք ունի այս հատվածում։ Այս ընկերությունը Արմոյանը հիմնադրել է 2020-ի հունիսին։ Նա 60 տոկոս բաժնեմաս ունի նաև 2017-ին հիմնադրված «Սքայ էներջի» ՍՊԸ-ում։ Հիմնադրման տարում Արմոյանը ընկերության 60 տոկոսի սեփականատերն էր, 20 տոկոսը պատկանում է Շահե Չերքեզյանին, իսկ մնացած 20-ը՝ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին։ Վերջինս, սակայն, 2018-ի մայիսին վաճառել է իր բաժնեմասը Շահե Չերքեզյանին։

«Վեմ ինվեստ» և Սևակ Արծրունի

Մոտ 1000քմ մակերեսով տարածք (առկա է նաև շենք) պատկանում է «Վեմ ինվեստ» ՍՊԸ-ին։ Անշարժ գույքը սեփականություն է գրանցվել 2020-ի հունիսին։ Այս ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունի Սևակ Արզարունին (Արծրունի), մյուս կեսը պատկանում է Անուշավան Նազարիյանին։ Արծրունին նաև ընկերության տնօրենն է։ 2021-ին արգելանք է դրվել նրան պատկանող բաժնեմասի վրա։ Նույն Արծրունին 50 տոկոս բաժնեմաս ունի «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ում։ Այս ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված։ Ընկերության կեսը պատկանում է Լոնդոնում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն լիմիթեդ» ընկերությանը, որը հայտնի է նախ և առաջ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրից։ 2014-ին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին ներդրումային ծրագիրը։ Այդ ժամանակ «Հետք»-ը պարզել էր, որ ընկերության թիկունքում կանգնած է Վարտան Սիրմաքեսը (Վարդան Սըրմաքեշ)։

Նախորդ տարվանից «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու երկու հայց է քննվել դատարանում։ Դրանցից մեկով վճիռը կայացվել է այս տարվա հունվարին, դատարանը որոշել է մերժել «Անքրաժ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը՝ «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Բացի այդ, «Կաէռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն է նույն պահանջով դիմել, վճիռ դեռևս չի կայացվել։

2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո Սևակ Արծրունին ակտիվ գործունեություն էր ծավալում «Կառուցիր Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Այստեղ կրկին մենք հանդիպում ենք Վարդան Սըրմաքեշին, ըստ հրապարակված տեղեկության՝ նա «Կառուցիր Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրն էր ու հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Այս շարքի հաջորդ մասերում ՍիվիլՆեթը կներկայացնի Երևանի այգիներից որոշներում վարձակալության գործընթացը։

The post Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հետաքննություններ

Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները՝ շինարարական պատվերների հետևում

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախի քաղաքաշինության նախարարությունը ՍիվիլՆեթին է տրամադրել պետությունից շինարարարական պատվերներ ստացած տասը ամենախոշոր ընկերությունների ցանկը։ Դրանց մեծ մասը փոխկապված են Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների հետ։

2021-ի առաջին ինը ամիսների ընթացքում Արցախի քաղաքաշինության նախարարությունը 10 ամենախոշոր ընկերություններին շինարարական ծառայությունների մատուցման դիմաց տրամադրել է մոտ 4 մլրդ դրամ։ Ըստ Արցախի քաղաքաշինության նախարարության տարեվերջյան հաշվետվության՝ 2021 թվականին նախարարության պետական պատվերի ծավալը կազմել է 44,8 մլրդ դրամ, որից 19,4 մլրդ-ը արտաբյուջետային միջոցներ են։

Քաղաքաշինության նախարարության տրամադրած ցանկում կան ինչպես Արցախի շինարարության մեջ «հնաբնակ», այնպես էլ համեմատաբար նոր ստեղծված ընկերություններ: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում «Հայաստան» հիմնադրամի՝ 10 խոշոր ընկերությունների հետ կնքված պայմանագրերի ծավալը զգալի կերպով (6,6 մլրդ դրամ) գերազանցում է քաղաքաշինության նախարարության 10 խոշոր ընկերությունների հետ պայմանագրերի ընդհանուր գումարը։ Սակայն տարեվերջյան ցուցանիշներով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախում իրականացրած շինաշխատանքների ծավալը կազմում է ընդամենը 15 տոկոս, պետական բյուջեին ծավալը՝ 39 տոկոս:

Արցախի քաղաքաշինության նախարարության տարեվերջյան հաշվետվության համաձայն՝ 2021-ին Արցախում շինարարական-վերականգնողական աշխատանքներին մասնակցել է 237 շինարարական ընկերություն։

Արցախի քաղաքաշինության նախարարությունը երկարատև ձգձգումներից հետո, Սիվիլնեթին է տրամադրել 2021-ի 9 ամիսների ընթացքում ամենախոշոր 10 շինարարական ու ճանապարհաշինական ծրագրերի և այդ ծառայությունները մատուցող ընկերությունների մասին տեղեկություններ։

Սիվիլնեթի արցախյան թիմին 2021-ի հունիսից չէր հաջողվում Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկատվություն ստանալ վերջին 3,5 տարիներին շինարարական աշխատանքներ կատարած հինգ խոշոր ընկերությունների վերաբերյալ։ Նախարարությունը չի տրամադրում նաև դրանց հետ կնքված պայմանագրերը (տես՝ Արցախի կառավարությունը չի տրամադրում շինարարական ընկերությունների հետ պայմանագրերը , Արցախի դատախազությունը արձագանքել է ՍիվիլՆեթի հրապարակմանը

Եթե Արցախի քաղաքաշինության նախարարությունը նույնաբովանդակ տեղեկատվությունը տրամադրել է 6 ամսում, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 14 օրում (11 աշխատանքային օր):

Ստորև ներկայացնում ենք Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած տասը ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի՝ 2021-ի ինը ամիսների ընթացքում մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ: __ Նշված ընկերություններից որոշները անմիջապես պատկանում են գործող ու նախկին պաշոտանյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։

1․ Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց Ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002-ին:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ և Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները:

https://docs.google.com/spreadsheets/d/e/2PACX-1vTIgx2ksi_oVv6C06mHWbuXmPkttJHgsZ0sBwSuPn-o1Z5-_QhPHTlFJgnZD7CMQklfcLyKHRVrIDE7/pubchart?oid=2115777861&format=interactive

2․ Երկրորդը՝ «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:

Արման Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորն է։ Նա նաև սերտ կապեր ունի Հարությունյանին աջակցող Քաղաքացիական միացյալ դաշինք (ՔՄԴ) կուսակցության հետ:

Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել և բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:

«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր՝ 173,3 մլն դրամ):

Լուսանկարում՝ Արման Հակոբջանյանը Արայիկ Հարությունյանի հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում՝ 2021-ի հունիսի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը: Լուսանկարում՝ Արման Հակոբջանյանը և «Ազատ հայրենիք- Քաղաքացիական միացյալ դաշինք» խբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել:

3․ «Ռոբ-շին» ՍՊԸ-ն ևս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել: Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում, իսկ «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ:

4․ «Ճանշին» ՓԲԸ-ն վաղուց է հայտնի Արցախի շինարարական ոլորտում: ՓԲԸ լինելու պատճառով հնարավոր չէ ծանոթանալ ընկերության սեփականատերերի ցանկին, քանի որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ՓԲԸ-ների գրանցամատյան չի վարում։ Ընկերության տնօրենը Սասուն Աղաջանյանն է` Արցախի նախկին գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի եղբայրը։ Սասուն Աղաջանյանը նույնպես ընտրություններին աջակցել է Արայիկ Հարությունյանին: Հարությունյանի ընտրվելուց հետո նրա եղբայր Մհեր Աղաջանյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազ, որի լիազորությունները դադարեցվել են 2021-ի հունվարի 15-ին:

Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Աղաջանյանը 2021 թվականի փետրվարի 22-ին Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ` հատուկ հանձնարարությունների գծով։ Նա նաև Նախագահին առընթեր Ներման հարցերով հանձնաժողովի նախագահն է։

«Ճանշինը» Արցախի քաղաքաշինության նախարարությա պատվերով 9 ամսում վերակառուցել է Ասկերանի շրջանի Խնձրիստան և Մարտկերտի շրջանի Առաջաձոր գյուղ տանող ավտոճանապարհները, ասֆալտապատել է Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի ճանապարհը և բարեկարգել Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցը։ Այդ պատվերներ ծավալաը կազմել է 280 մլն դրամ։

«Ճանշինը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով Ճանկաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 12 կմ-ից 7 կմ-ի վերակառուցումն է իրականացրել: Այդ ծառայության դիմաց ընկերությունը ստացել է 917 մլն դրամ:

5․ «Վերածնունդ» ՍՊԸ-ն հիմնադվել է 2003 թվականին։ Այն իրականացրել է 252,5 մլն դրամի աշխատանքներ: Ընկերության 50,3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, որը ժամանակին Արցախի պաշտպանության նախարարի տեղակալն էր, իսկ 49,7 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Նախարարության ներկայացված տվյալներով՝ «Վերածնունդը» ասֆալտապատել է Քերթ գյուղի ճանապարհը:

«Վերածնունդը» ևս ծառայություններ է մատուցել «Հայաստան» հիմնադրամին. 655 մլն դրամի դիմաց վերակառուցել է Ճանկաթաղ-Մարտակերտ 12 կմ-ոց ավտոճանապարհի 5 կմ-ն:

_«Քարավանը», «Կապավորը», «ՃանՇինը» և «Վերածնունդը» ճանապարհաշինական աշխտանքներ են իրականացրել, մնացած ընկերությունները՝ գլխավորապես տներ ու բնակարաններ են վերակառուցել, վերանորոգել ու բարեկարգել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ հրետակոծությունից տուժած: 2021 թվականին 9 ամսում Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով մոտ 3 մլրդ է ծախսվել ճանապարհաշինական ծրագերի, իսկ մոտ 1 մլրդ՝ բնակարանների/տների վերակառուցման ու վերանորոգման համար: _

6․ «ՊԱՆՏ» ՍՊԸ-ն 237.5 մլն դրամի դիմաց հիմնականում բնակելի տներ է բարեկարգել և վերանորոգել (այդ թվում հրետակոծությունից տուժած)։ 2003 թվականին հիմնադրված այս ընկերության 50 տոկոսը պատկանում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ (2011-2015, 2015-2019), Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) անդամ Սուրեն Գրիգորյանի որդուն՝ Տիգրան Գրիգորյանին, իսկ մյուս 50 տոկոսն ընկերության ղեկավար Սերգեյ Հարությունյանի որդուն՝ Պավել Հարությունյանին։

7․ «Վիրաժ» արտադրական կոոպերատիվը 224,7 մլն դրամի դիմաց փողոցներ է բարեկարգել ու ասֆալտապատել։ Կոոպերատիվի գործադիր մարմնի ղեկավարներն են Վագիֆ Աթայանը և Մխիթար Աթայան։ «Վիրաժը» Արցախի խոշոր ու հին ընկերություններից է: «Հետքի» կազմած Ստեփանակերտի կապալառուների ցանկում երկրորդն էր։

«Վիրաժը» նաև Մարտունու շրջանի Կաղարծի-Պառավաթումբ 5 կմ ավտոճանապարհի վերակառուցումն է իրականացրել: Սա, սակայն, «Հայաստան» հիմնադրամի խողովակով․ այդ ծառայության գումարը կազմել է 504 մլն դրամ:

8․ «Կոմֆորտշինի» 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Համլետ Մամունցին Մարտակերտ քաղաքից։ Այս ընկերությունը հիմնականում տներ ու բնակարաններ է վերակառուցել ու վերանորոգել։ Քաղաքաշինության նախարարության պայմանագրերով՝ 2021-ի ինը ամիսների ընթացքում կատարած աշխատանքների դիմաց ընկերությունը ստացել է 166 մլն դրամ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ի մայիսին։

9․ «Տիգրան Մեծ» ընկերության 60 տոկոս բաժնեմասը պատկանում է Վանյա Գասպարյանին, 40 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ալինա Ավանեսյանին: Վանյա Գասպարյանը եղել է Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակից: Քաղաքաշինության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Արցախի քաղաքաշինության նախարարությունում աշխատել է 2010 թվականից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ զբաղեցնելով կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ «Տիգրան Մեծը» քաղաքաշինության նախարարության պատվերով բացարձակապես տներ է վերանորոգել ու վերակառուցել։ Այդ պատվերների գումարը կազմել է 133 մլն դրամ։

10․ «Միք-շին» ընկերությունը ևս հիմնականում բնակարաններ է վերանորոգել 2021-ի ինը ամիսների ընթացքում: Նրա 100 տոկոսանոց բաժնետերը Երևանում գրանցված Լարիսա Սարգսյանն է, որը Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հորեղբոր դուստրն է։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մինչև 2016 թվական պատկանոմ էր ներկայիս տնօրեն Աշոտ Մանուչարյանին: Նրա պատվերների գումարը կազմել է 113 մլն դրամ։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից չհաջողվեց երկու կարևոր տեղեկություն ստանալ․ նախ՝ չտրամադրեցին պայամանագրերի պատճենները, ինչպես նաև պետական գնման տեսակը՝ արդյոք այս պատվերները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով, թե մրցութային կարգով։ Օրինակ, Արցախի ֆինանսների նախարարության կայքում 2021-ին հրապարակված 120 պետական գնումների պայմանագրերից, որոնք վերաբերում են քաղաքաշինության նախարարությանը, 19-ը բաց ընթացակարգով են կատարվել, իսկ 97-ը՝ բանակցային։ Սա նշանակում է, որ 120-ից 97-ը ոչ մրցութային եղանակով կատարված գնումներ են, և գնումների հայտարարությունը նախապես չի հրապարակվել։

Արցախում 2021-ին շինարարության ոլորտը նախորդ տարվա համեմատ աճել է 48,3 տոկոսով և կազմել է 74,6 մլրդ դրամ։

The post Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները՝ շինարարական պատվերների հետևում appeared first on CIVILNET.

#արցախ #գլխավոր #թոփ #լրահոս

Կառավարության մոտ բախման հետևանքով 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, 5 անձ բերման է ենթարկվել

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ 5 անձ բերման է ենթարկվել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

«Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ։

The post Կառավարության մոտ բախման հետևանքով 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, 5 անձ բերման է ենթարկվել appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #հայաստան #քաղաքականություն

Ղամիշլիից հայացք դեպի հյուսիս. քրդական երկրորդ ինքնավարությունը գոյատևել կարո՞ղ է

Վիգէն Չըթըրեան

Ղամիշլիում քրդերի առաջնորդների միջև թեժ բանավեճ է ընթանում Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց կրկին ներխուժել Սիրիայի հյուսիս-արևելք: Թեև ներկայում թուրքական մոտալուտ ներխուժման մասին ահազանգ չկա, մտահոգիչ գլխավոր հարցը մնում է՝ ինչ անել, եթե ամերիկյան ուժերը դուրս գան Սիրիայից:

Ղամիշլիում թուրքական ներկայությունը զգացվում է ամենուր: Քաղաքի հյուսիսային թաղամասերից կարելի է տեսնել սահմանի մյուս կողմում գտնվող Նուսայբին քաղաքի շենքերը։ Քաղաքը սահմանից բաժանում է վերջերս կառուցված երկար պատը, որը սահմանապահների ու զինվորական հենակետերի հսկողության տակ է։ Գիշերը մայրուղով ճանապարհորդելիս պարզ երևում է թուրքական կողմը՝ լուսավորված փողոցային պայծառ լույսերով։ Ղամիշլիի միջով հոսող Ջաղջաղ գետի ջրերը մուգ են ու գարշահոտ։ Ինձ ուղեկցողը բացատրում է, որ Թուրքիան փակել է քաղցրահամ ջրերի հոսքը և բաց է թողնում միայն քաղաքների օգտագործած ջրերը: Քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող սահմանային անցակետը գտնվում է նախագահ Բաշար Ասադին հավատարիմ սիրիացի զինվորների հսկողության տակ, իսկ թուրքական կողմից սահմանը շարունակում է փակ մնալ։

Հիմնականում քրդաբնակ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է. թուրքական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռիչքներ են գործում այստեղ, նաև շարունակական սպառնալիքներ են հնչում քուրդ զինյալների դեմ հետագա ռազմական գործողությունների մասին, որոնց Թուրքիան համարում է «Քրդական աշխատավորական կուսակցության» կամ PKK-ի շարունակությունը։

Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը առավել կայուն և բարգավաճ շրջաններից մեկն է այս ողբերգական երկրում՝ Սիրիայում։ Սիրիայում ապստամբությունից և սիրիական ռեժիմի ուժերի դուրսբերումից հետո այն անցել է քրդական զինված խմբավորումների վերահսկողության տակ: «2011-ի երկրորդ կեսն էր, սիրիական ապստամբությունը թափ էր առնում, իսկ Ասադի ռեժիմը ցանկանում էր հետ քաշվել քրդական շրջաններից և շրջանի վերահսկողությունը փոխանցել տեղի քրդական խմբավորումներին»,- ասում է քրդական «​Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Ահմադ Սուլեյմանը։ Սակայն Սիրիայում քրդական ուժերը այն ժամանակ կարծում էին, որ Ասադին մի քանի ամսից կտապալեն, և հրաժարվեցին նրա հետ բանակցել։ Առաջացած բացը լրացվեց, երբ Իրաքի լեռներից PKK-ի զինյալները եկան և կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել այստեղ: Նրանց մեջ էր Մազլում Աբդին՝ Սիրիայի հյուսիս-արևելքի ներկայիս ռազմական ղեկավարը։ Նրանք ստեղծեցին «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներ» կամ YPG-ի խմբավորումները, իսկ քաղաքական հսկողությունը անցավ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, որը քաղաքական կազմավորում է և PKK-ի ու նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գաղափարական ազդեցության տակ է ստեղծվել:

«Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները» կատաղի մարտեր էր վարում «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) դեմ․ Քոբանիի ճակատամարտը (2014) դարձավ դրա գագաթնակետը, ինչը պայմաններ ստեղծեց քուրդ զինյալների և ԱՄՆ-ի զինուժի միջև ռազմական դաշինքի համար: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ը լքեց «Սիրիայի ազատ բանակը» և ռազմական դաշինք կնքեց «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» հետ։ Քոբանին առաջին ռազմական հաղթանակն էր ԴԱԻՇ-ի դեմ, որը սպառնում էր տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Այս դաշինքն ավելի հեռուն գնաց, երբ ԱՄՆ-ը քուրդ մարտիկներին խնդրեց հետևակի դեր կատարել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որպեսզի ազատագրեն Ռաքքան՝ «խալիֆայության» մայրաքաղաքը, Դեր Զորը և մինչև ԴԱԻՇ-ի պաշտպանական գծի վերջին հենակետը Բաղուզում: Դրանք այլևս ոչ թե քրդական, այլ արաբաբնակ շրջաններ էին: ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծվեց քրդական-արաբական ուժերի դաշինք, որը հայտնի է որպես «Սիրիայի դեմոկրատական ուժեր»։ Այսօր դաշինքի իշխանությունը տարածվում է 50 000 ք/կմ տարածքի վրա, որտեղ երեք միլիոն մարդ է ապրում և որոնց մեծամասնությունը էթնիկ արաբներ են։ Թեև քրդական ուժերը ի սկզբանե ստեղծել էին «Ռոջավա» կամ «Արևմտյան Քրդստան» տերմինը, քաղաքական այս նոր միավորի համար այժմ նրանք ավելի չեզոք անուն են ընտրել՝ «Հյուսիսային և Արևելյան Սիրիա»: Այս կերպ Մերձավոր Արևելքում ձևավորվեց քրդական երկրորդ ինքնավարությունը։

Ջազիրան (կամ «կղզի», Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած շրջան) Սիրիայի հացահատիկի արտադրության մեծ մասն ապահովող շրջանն է։ Այստեղ են նաև սիրիական նավթի պաշարների 90%-ը և գազի պաշարների կեսը: Սա կարող է լինել այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ Ասադի ռեժիմը մերժում է Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի հետ որևէ քաղաքական բանավեճ։ Ակնհայտ է, որ երկրի հյուսիս-արևելքը «օգտակար Սիրիայի» մի մասն է, որը վարչակարգը ցանկանում է վերականգնել, քանի որ այն նախկինում կարևոր աղբյուր էր պետական գանձարանը լցնելու համար:

Երբ անցնում ենք քաղաքի կենտրոնում գտնվող սիրիական ռեժիմի անցակետերի կողքով, վարորդս զգուշացնում է չնկարահանել, քանի որ մեզ կարող են կանգնեցնել և հարցաքննել։ Սիրիական վարչակարգը դեռ ներկայություն ունի Ղամիշլիում․ այնտեղ պահպանվում են կառավարական որոշ շենքեր, որոնք հայտնի են որպես «անվտանգության քառակուսի»: Ղամիշլիի օդանավակայանը, որը գտնվում է քաղաքից հարավ-արևմուտք, նույնպես գտնվում է սիրիական ռեժիմի վերահսկողության տակ։ Քրդական ուժերի և ռեժիմին հավատարիմ ուժերի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են։ 2022-ի ապրիլին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» շրջափակման մեջ առավ ռեժիմի ուժերին և նրանցից խլեց որոշ շենքեր՝ ի պատասխան Հալեպի քրդական մեծամասնություն ունեցող Շեյխ Մակսուդ արվարձանի նկատմամբ ռեժիմի շրջափակման:

«Դամասկոսի հետ բանակցություններ չկան,- ասում է Աբդուլքարիմ Օմարը՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի դե ֆակտո արտաքին գործերի նախարարը,- միայն ռուս միջնորդների միջոցով շփումներ։ Վարչախումբը կարծում է, թե դեռ 2011 թվականն է, ուզում են հերթական անգամ վերարտադրել իրենց ամբողջական գերիշխանությունը»։

Օտարերկրյա զորքեր՝ ռուսներ և ամերիկացիներ

Ի՞նչ ապագա է սպասվում Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմին, որը սեղմված է հարավում՝ ռեժիմի ուժերի, իսկ հյուսիսում՝ թշնամական Թուրքիայի միջև: Առայժմ տարածաշրջանը վայելում է ամերիկյան պաշտպանությունը, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից զորքերի դուրսբերման հրամանից հետո այստեղ մոտ 900 ամերիկացի զինծառայող է մնացել։ Նրանք գտնվում են այդ տարածքում տեղակայված բազմաթիվ հենակետերում և պարբերաբար պարեկային ծառայություն են տանում տարածքի գլխավոր ճանապարհներին: Բայց կան նաև ռուսական զորքեր, որոնք տեղակայված են տարածաշրջանում․ այդպիսի մի փոքր բազա տեսա Ամուդա քաղաքում: Այնուամենայնիվ, թուրք ղեկավարները պարբերաբար կրկնել են Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու իրենց ծրագրերի մասին և արդեն հարձակվել ու գրավել են մի մեծ հատված, որը Աֆրինից ձգվում է մինչև Ռաս ալ-Այն։ Եթե ամերիկացի զինվորները մնան, ապա թվում է, թե թուրքական ռազմական գործողությունները կսահմանափակվեն քուրդ զինյալների դեմ օդային հազվադեպ հարվածներով։

Բայց ի՞նչ կլինի Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի հետ, երբ ամերիկացիները հեռանան։ «Մենք երբեք չենք խզել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի հետ մեր ռազմական դաշինքին,- ասում է Աբդուլքարիմ Օմարը։- Ռուսական ռազմական ներկայությունը խորհրդանշական է, բայց կարևոր»: Այժմ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ռուսական ներկայությունը Սիրիայում թուլացել է, և ամեն դեպքում ԱՄՆ-ն է, որ ապահովում է հյուսիսարևելյան Սիրիայի անվտանգությունը։

Ղամիշլի, Սիրիա, 14 սեպտեմբեր, 2020․ Ռուսական ռազմական մեքենաները ճանապարհին։ Ռուսաստանը 30 մեքենաներով նոր ռազմական և նյութատեխնիկական ամրացում է կատարում Ղամիշլիի իր ռազմական կետերում։ (Լուսանկարը՝ Սամեր Ուվեյդի/Անադոլու գործակալության՝ Getty Images-ի միջոցով)

Ղամիշլիի քուրդ քաղաքական գործիչներին կարելի է բաժանել երկու խմբի։ Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Թուրքիայի վերջնական նպատակն է վերացնել Սիրիայի հյուսիսում քրդական քաղաքական կազմակերպված միավորի ներկայությունը։ Իրենց զրույցներում նրանք մեզ հիշեցնում են Աֆրինի՝ Սիրիայի ամենաարևմտյան քրդաբնակ շրջանի ճակատագիրը, որը հարձակման է ենթարկվել թուրքական բանակի կողմից և գրավվել 2018-ի սկզբին։ Ըստ նրանց, այժմ այնտեղ 97% բնիկ քուրդ բնակչությունից մնացել է 20%-ը միայն, մնացածները ստիպված են եղել ապաստան փնտրել` փախչելով իսլամիստական խմբավորումների բռնություններից: Դրանից հետո տեղի է ունեցել երկրորդ հարձակումը Ռաս ալ-Այն և Թել Աբյադ քաղաքների վրա։ Նման հեռանկարի պարագայում դժվար է պատկերացնել այլ բան, քան գոյութենական պայքարը։

«Թուրքիան հետևողական է իր պահանջի հարցում, նրանք ցանկանում են հասնել մինչև Ռաքքա»,- ասում է Սալեհ Մուսլիմը՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին համանախագահը: Մենք նստած ենք հանգստյան մի հին համալիրում, ներկայիս ամերիկյան ավիաբազայի կողքին, որտեղ մեր քննարկումն ընդհատվում է ուղղաթիռների աղմուկից։ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ նրա տեսակետը մռայլ է։ Այնուամենայնիվ, 2013-2015 թթ․ նա երեք անգամ այցելել է Ստամբուլ՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցելու համար։ Այս փաստը ընդգծում է գոյաբանական մտավախությունները, իսկ քաղաքական կարգավորումը դարձնում է հնարավոր։ 2013-ին թուրքական բանակի և PKK-ի քուրդ պարտիզանների միջև հրադադարի համաձայնագիր կնքվեց, և Անկարայի և PKK-ի ղեկավարության միջև քաղաքական քննարկումներ եղան։ Սա դրական անդրադարձավ Սիրիայի և Թուրքիայի քրդերի վրա։ Ի՞նչը սխալ գնաց հետո:

«Քոբանիի ճակատամարտը բեկումնային կետն էր,- ասում է Սալեհ Մուսլիմը։- Նույնիսկ մարտի ժամանակ մենք շփումներ ենք ունեցել Թուրքիայի հետ։ Շփումները դադարեցվել են ԴԱԻՇ-ի ջախջախումից հետո։ Նրանց նախագիծն այն էր, որ ԴԱԻՇ-ը կգրավի Քոբանին և ճանապարհ կբացի թուրքական միջամտության համար, որպեսզի նրանք վերահսկողություն սահմանեն Սիրիայի հյուսիսի մի հատվածի նկատմամբ, ինչպես Ջարաբուլուսում արեցին»: Թուրքիայում վերսկսվել են մեկուկես միլիոն սիրիացի փախստականներին հյուսիսային Սիրիա ուղարկելու մասին խոսակցությունները։ Սալեհ Մուսլիմն ասում է, որ դրանով «Թուրքիան այժմ իրականացնում է «արաբական գոտու» նախագիծը Սիրիայի հյուսիսում», որը Բաասի ժամանակաշրջանի նախագիծ է, երբ «արաբացման» քաղաքականության շրջանակում էթնիկ արաբներին վերաբնակեցնում էին շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր էին։

Նասեր Հաջ Մանսուրը Հետազոտությունների և երկխոսության սիրիական կենտրոնի տնօրենն է: Նա քաջատեղյակ է քուրդ-թուրքական հարաբերություններին, ծանոթ է քրդական ղեկավարության մտածելակերպին։ «Վերջին տարիներին միացյալ Քրդստանի գաղափարը սկսեց քայքայվել,- Ղամիշլիի իր գրասենյակում ինձ հետ զրույցում ասում է նա։- Դա քուրդ առաջնորդներին ավելի իրատես դարձրեց հնարավոր քաղաքական փոփոխությունների վերաբերյալ այն պետության ներսում, որում նրանք ապրում են»: Նա ասում է, որ Հյուսիսարևելյան Սիրիայում այսօր հակասական իրավիճակ է. այն գտնվում է քրդերի քաղաքական և ռազմական գերիշխանության ներքո, սակայն տարածաշրջանն այսօր բնակեցված է մեծամասամբ արաբներով։ «Քրդերը չեն ունենա անկախ պետություն [Սիրիայում], բայց եկեք մտածենք, թե ինչպես հասնել կայունության՝ շարունակական պատերազմի փոխարեն»: Այնուհետև նա անակնկալ կերպով ավելացնում է. «PKK-ի ղեկավարներն ասում են՝ եթե Թուրքիան լուծի քրդական խնդիրը, նա կդառնա գերիշխող ուժը ողջ Մերձավոր Արևելքում»։ Բայց հարց է ծագում. «Թուրքիան պատրա՞ստ է ինչ-որ բան տալ քրդերին, թե՞ ոչ»:

Հասաքայի բանտի վրա ԴԱԻՇ-ի հարձակումը, որը սկսվեց հունվարի 20-ին և տևեց տասը օր, ևս մեկ անգամ հիշեցրեց Սիրիայի արևելյան անապատում առկա վտանգների մասին։ Դրա համար շատ թանկ գին վճարվեց․ հարձակման ժամանակ զոհվեց «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի 154 մարտիկ, որոնց մեծ մասը բանտապահներ էին, ինչպես նաև ԴԱԻՇ-ի մի քանի հարյուր գրոհայիններ և բանտարկյալներ: Այնուամենայնիվ, այս հարձակումը քաղաքականապես ամրապնդեց քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կարևորությունը արևմտյան տերությունների աչքերում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Առայժմ ո՛չ քաղաքական երկխոսություն է ընթանում Ինքնավար Վարչակազմի և նրան շրջապատող երկու հիմնական ուժերի՝ Դամասկոսի և Անկարայի միջև, ո՛չ էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման «մեծ տերությունները» այնպիսի վիճակում են, որը նրանց թույլ կտա այլ բան, քան համակեցություն մասնատված ու ավերված մի երկրում։ Քանի որ քաղաքականությունը չի կարողանում լուծել այդ հսկայական խնդիրները, տեղ է բացվել ռազմական գործողությունների, հարձակումների և հակագրոհների համար՝ որպես կորցրած ժամանակը լրացնելու միակ այլընտրանք:

Վիգէն Չըթըրեանը դասավանդում է պատմություն և միջազգային հարաբերություններ Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Չըթըրեանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։

The post Ղամիշլիից հայացք դեպի հյուսիս. քրդական երկրորդ ինքնավարությունը գոյատևել կարո՞ղ է appeared first on CIVILNET.

#թոփ #լրահոս #սիրիա #տարածաշրջան #վիգենչեթերյանսիրիաղամիշլի #վիգէնչըթըրեանղամիշլիսիրիա