Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար

Հուլիս 31, 2024

Վերջերս սոցցանցերում և հաղորդագրության հավելվածներում տարածված են դարձել հեշտ և արագ գումար վաստակելու գայթակղիչ առաջարկները: Դրանք հիմնականում ներկայացվում են որպես տնից կատարվող առցանց աշխատանք՝ առանց հատուկ հմտությունների պահանջի:

[](https://www.civilnet.am/feed/)

WhatsApp-ով արտերկրում գրանցված հեռախոսահամարներից ուղարկվող հաղորդագրություններում նշվում է, թե աշխատանքը շատ պարզ է, և դրանով կարելի է օրական 13 000-ից մինչև 785 000 դրամ վաստակել։

_Էկրանապատկերը՝ WhatsApp-ի հաղորդագրությունից
_

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչպես են գործում նման հարթակները և իրականում հնարավոր է արդյոք առանց որևէ հմտության մեծ գումարներ վաստակել դրանց միջոցով:

Առցանց խաբեության մեխանիզմը

Մենք նույնպես դիմեցինք այս «աշխատանքին»։ Աշխատանք առաջարկողները շփումը WhatsApp-ից տեղափոխեցին Telegram՝ նշելով, որ աշխատանքները այնտեղ են կատարվելու։
Պարզվեց՝ գումար աշխատելու համար պետք է իրենց ուղարկած կայքում «eBay հաշիվ բացել և պատվերներ գրանցել»՝ այդպիսով իբր միջնորդավճարներ ստանալ գրանցված պատվերներից։

Ուղարկված bananaa.top կայքը, որտեղ պետք է գրանցեինք պատվերները, իրականում կեղծ կայք է, որը նմանակում է հանրահայտ eBay հարթակին։

Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

eBay-ին նմանակող կեղծ կայքում պարզ առաջադրանքները կատարելուց հետո մեզ ուղղորդեցին Telegram-ի մեկ այլ օգտահաշիվ, որտեղ մեզնից պահանջեցին բանկային քարտի տվյալներ՝ «աշխատած գումարը» փոխանցելու համար։

Որոշ ժամանակ անց իսկապես 2800 դրամ փոխանցվեց քարտին: Սակայն հետագայում հայտնեցին, որ հաջորդ վճարումը ստանալու համար անհրաժեշտ է 10 դոլար միջնորդավճար փոխանցել: Այս գումարը փոխանցելուց հետո միջնորդավճարի չափը կտրուկ աճեց՝ հասնելով 82 դոլարի: Պնդում էին, որ այս գումարը փոխանցելուց հետո մեզ կվճարեն 170 000 դրամ շահույթը:

Ուշագրավ է, որ խաբեության համար օգտագործվում են հայաստանյան բանկային քարտեր։ Այսպես, միջնորդավճարը պահանջվում էր փոխանցել Նորիկ Հովհաննիսյան անունով անձի բանկային քարտին: Նույն քարտից էին կատարվում նաև վճարումները:


Էկրանապատկերը՝ Տելեգրամի նամակագրությունից

Ըստ երևույթին, զեղծարարները օգտագործել են գողացված քարտ կամ գուցե իրենց հետ Հայաստանից աշխատող անձին են խնդրել գումար փոխանցել՝ վստահեցնելով, օրինակ, թե միջնորդավճար է փոխանցում։

Փորձագետը զգուշացնում է

Նման սխեմաները աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ խաբեբաները սկզբում իսկապես փոքր գումարներ են տրամադրում՝ վստահություն շահելու համար, այնուհետև փորձում են ավելի մեծ գումարներ կորզել: Որոշակի պահից սկսած, երբ անձը խոշոր գումար է փոխանցում, զեղծարարները անհետանում են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ նման սխեմաների հիմնական դերակատարները ռուսներն ու ուկրաինացիներն են: Նրա խոսքով՝ խաբեբաները հաճախ անհատական մոտեցում են ցուցաբերում՝ կախված զոհի ներդրած գումարի չափից:

«Կարծում եմ՝ մի քիչ անհատական են մոտենում՝ տեսնելով, թե մարդն ինչքան փող է ներդնում: Օրինակ, կան մարդիկ, որ մի քանի հարյուր դոլար են կորցրել, իսկ ոմանք՝ մի քանի հազար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը նաև զգուշացրեց, որ հետագայում խաբեբաները կարող են դիմել ագրեսիվ շանտաժի՝ պնդելով, թե զոհը խախտել է պայմանագիրը, նրան սպառնում են դատական հայցով կամ ձերբակալությամբ:

Այսպիսով, առանց որևէ հմտության օրական մեծ գումարներ աշխատելու առաջարկները, որքան էլ գրավիչ թվան, իրականում հաճախ խաբեություններ են: Կարևոր է զգոն լինել նման առաջարկների հանդեպ և անծանոթ մարդկանց չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ:

The post Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար appeared first on CIVILNET.

#civilnetcheck #թոփ #լրահոս #փաստերով

Առցանց աշխատանքը՝ խայծ առցանց խաբեության համար  - CIVILNET

Զգուշացեք առցանց խաբեություններից: Սոցցանցերում հեշտ գումար վաստակելու առաջարկները հիմնականում կեղծ են: Չվստահեք անծանոթ աղբյուրներին:

CIVILNET

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։

FB գրառում

Հուլիս 26, 2024

Պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով՝ պարզապես գոյացության վրա աղ քսելով։****

[](https://www.civilnet.am/feed/)

«Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ:

Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով:

Էկրանապատկերը՝ կեղծ գրառմանը կցված կայքից

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել

Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի և գորտնուկների առաջացման:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ Բրիջիտա Սիմոնյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ աղով բուժումը միֆ է:

«Բուժել չի նշանակում, որ դա թափվեց մաշկի մի մասում, ուրեմն բուժվեց։ Եթե մարդու օրգանիզմում կան պապիլոմա վիրուսի 6 և 11 շտամեր, ինքն անընդհատ առաջանալու է՝ մաշկի վրա, սեռական օրգանների, արտաքին մասերում, տարբեր մասերում ։ […] Դա չի վերանում, մի ուրիշ տեղ է առաջանում»,- բացատրեց մասնագետը:
Փաստացի՝ պապիլոմա վիրուսով վարակված մարդուն հնարավոր չէ բուժել, բայց հնարավոր է հիվանդության առաջացումը կանխարգելել պատվաստման միջոցով: Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվճար է՝ համաձայն ՀՀ կառավարության 2020-ի դեկտեմբերի 17-ի որոշման։

Առողջապահության նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023-ին պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 26 000 քաղաքացի։

Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գոյացություններին, դրանք հնարավոր է վերացնել կոսմետիկ միջոցներով, սակայն արդյունքը ժամանակավոր է լինելու, քանի որ, ինչպես նշվեց, Մասնագետի խոսքով՝ եթե օրգանիզմում առկա են վիրուսի որոշակի շտամեր, գոյացությունները կրկին կառաջանան այլ հատվածներում:

Այսպիսով, ապացուցողական բժշկության մեջ չկան տվյալներ աղի միջոցով պապիլոմա վիրուսի հետևանքով առաջացած գորտնուկների բուժման վերաբերյալ։ Իսկ կոսմետիկ եղանակով դրանց հեռացումը ժամանակավոր լուծում է։

The post Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է appeared first on CIVILNET.

#civilnetcheck #առողջապահություն #թոփ #լրահոս #ճշտաչափ #սխալ

Պապիլոման աղով չի բուժվում. տարածվող տեղեկությունը կեղծ է - CIVILNET

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում վերջին շրջանում մեծ տարածում են ստացել կասկածելի գրառումներ, որոնցում պնդում է արվում, թե իբր պապիլոման հնարավոր է բուժել աղի միջոցով։ «Մեդիա բլոգ» ֆեյսբուքյան էջը, որն ունի ավելի քան 79 000 հետևորդ, պարբերաբար տարածում է «Պապիլnման վախենnւմ է աղից․ ահա թե ինչպեu վերացան իմ պապիլnմաները հաuարակ աղի օգնությամբ» վերտառությամբ գրառումներ: Գրառումներին կից lifeinru.ru կայքի հոդվածում պնդում է արվում, թե պապիլոմաները հնարավոր է բուժել պարզապես դրանց վրա աղ քսելով: #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ է պապիլոմա վիրուսը, հնարավո՞ր է բուժել Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է: Առողջապահության […]

CIVILNET

Թաղավարդում բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։

Բնակիչները նշել են, որ ադրբեջանական հարձակման ժամանակ ստիպված են եղել դուրս գալ գյուղից, հաստատվել են հարակից գյուղերում, սակայն հրադադարից հետո որոշները վերադարձել են Թաղավարդ։

«Մարտունու շրջանն ամբողջությամբ գտնվում է մեկուսացման մեջ, առկա է կապի խնդիր։ Այնպես որ պետք չի կապ չհաստատելու դեպքում խուճապային ալիք տարածել տարբեր բնակավայրերի վերաբերյալ»,- գրել է Խանումյանը։

The post Թաղավարդում բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը appeared first on CIVILNET.

#civilnetcheck #արցախ #լրահոս

Թաղավարդում բնակչության կոտորածի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը - CIVILNET

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, շրջանն ամբողջությամբ շրջափակման մեջ է, սակայն հաջողվել է կապ հաստատել Թաղավարդի բնակիչների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական հարձակման ժամանակ ստիպված են եղել դուրս գալ գյուղից, հաստատվել են հարակից գյուղերում, սակայն հրադադարից հետո որոշները վերադարձել են Թաղավարդ։ «Մարտունու շրջանն ամբողջությամբ գտնվում է մեկուսացման մեջ, առկա է կապի խնդիր։ Այնպես որ պետք չի կապ չհաստատելու դեպքում խուճապային ալիք տարածել […]

CIVILNET

Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ

Թեև Ադրբեջանը հայտարարում է, թե չի թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, սակայն շուրջ մեկ ժամ առաջ Ստեփանակերտ քաղաքում ադրբեջանական հարվածից բնակելի շենքեր են վնասվել։

Ստեփանակերտի բնակիչ Սիրանուշ Սարգսյանը հրապակել է տեսանյութ, որում երևում է ադրբեջանական հարվածներից վնասծված քաղաքացիական մեքենաներ և բնակարաններ։

Azerbaijan is shelling civilian residential areas of #Stepanakert This is a building next to us with no military target in vicinity. pic.twitter.com/EZtJsAEBNg

-- Siranush Sargsyan (@SiranushSargsy1) September 19, 2023

#CivilNetCheck-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնեց, որ հարվածները հասցվել են ժամը 14:00-ի մոտ։ Այս շենքերը գտվում են հենց քաղաքում՝ «Կալցեվոյ» կոչվող հատվածում։ Ըստ բնակչի՝ բնակարններից մի քանիսը ամբողջությամբ ավերվել են։

«Բարեբախտաբար շենքերի բնակիչները եղել են ապաստարաններում և զոհեր կամ ծանր վիրավորներ չկան։ Որոշ անձինք ստացել են թեթև վիրավորումներ»,- ասաց Սարգսյանը։

The post Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ appeared first on CIVILNET.

#արցախ #թոփ #լրահոս #ադրբեջան #երեխաներ #շենքեր

Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ  - CIVILNET

Թեև Ադրբեջանը հայտարարում է, թե չի թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, սակայն շուրջ մեկ ժամ առաջ Ստեփանակերտ քաղաքում ադրբեջանական հարվածից բնակելի շենքեր են վնասվել։ Ստեփանակերտի բնակիչ Սիրանուշ Սարգսյանը հրապակել է տեսանյութ, որում երևում է ադրբեջանական հարվածներից վնասծված քաղաքացիական մեքենաներ և բնակարաններ։ #CivilNetCheck-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնեց, որ հարվածները հասցվել են ժամը 14:00-ի մոտ։ Այս շենքերը գտվում են հենց քաղաքում՝ «Կալցեվոյ» կոչվող հատվածում։ Ըստ բնակչի՝ բնակարններից մի քանիսը ամբողջությամբ ավերվել են։ «Բարեբախտաբար շենքերի բնակիչները եղել են ապաստարաններում և զոհեր կամ ծանր վիրավորներ չկան։ Որոշ անձինք ստացել են թեթև վիրավորումներ»,- ասաց Սարգսյանը։

CIVILNET