31.05.2022 թ․, Երևան. Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում: Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։ Մեկնաբանելով …
20.05.2022 թ․, Երևան. Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայաններում և կառուցել է տասնյակ նոր …
03.05.2022 թ․, Երևան. Team Telecom Armenia-ն այսօր Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր սպասարկման կենտրոնի վերաբացմամբ պաշտոնապես հայտարարեց վերաբրենդավորման ավարտը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Համադրելով Հայաստանում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները՝ ընկերությունն այժմ առավել ակտիվ քայլերով մտնում է իր ռազմավարական ծրագրերի իրականացման փուլ։ 1,5 տարվա թիմային …
19.04.2022 թ․, Երևան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan» ընկերության նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և …
03.03.2022 թ․, Երևան. Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում: Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունը իր բաժանորդներին առաջարկում է …
18 փետրվարի 2022 թ., Երևան. Փետրվարի 19-ին 11:00-ից մինչև 21:00-ը Newmag-ը Կոնգրես հյուրանոցում անցկացնում է Newmag Winer Fest 2022-ը: Հյուրերին սպասվում են գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ, գրքի խաղարկություններ և երգի ու տեսահոլովակի պրեմիերա: Փառատոնի գլխավոր հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը։ Ձմեռային փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր …
«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին: Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։ «Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom …
Շուրջ 20 հայկական ստարտափ թիմ և 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-12-ը տեղի ունեցող և ստարտափ էկոհամակարգը սատարող SSSholidays միջոցառմանը: Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո վերջիններս կմրցեն Startup Battle-ում։ Հաղթող թիմը կստանա գլխավոր մրցանակը Team Telecom Armenia-ի …