Ալենն ընդդիմության դարդն է լացում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության մասին այսօր լրագրողներին ասել է․ «Բա ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց։ Եթե ժողովուրդն է այդ մանդատն իրենց տվել, ինչո՞ւ չեն գալիս աշխատանքի»։ Սա քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդու միտք է։

Փողոցը նույնպես քաղաքական աշխատանք է ընդդիմադիր ուժի համար, որն ԱԺ-ում չի կարողանում լինել համոզիչ կամ ծանրակշիռ։ Բոլորովին այլ հարց է, թե ինչու չի կարողանում լինել համոզիչ կամ ծանրակշիռ։ Գուցե այստեղ մեծ դեր է խաղում այն, որ չափազանց արմատական են իրենց ընդդիմախոսություններում, իսկ այս ԱԺ-ն այն ԱԺ-ն չէ, որտեղ ընդդիմության արմատականությունը կարող է դեր խաղալ։

Այնպես չէ, որ իշխանությունն անհամեմատ համոզիչ է, բայց լեգիտիմության աստիճանը, նույնիսկ քաղաքական երեխայությունը նրանց հասարակության համար դարձնում է տանելի։

Փաստ է, որ ԱԺ-ն քաղաքական միակ ամբիոնը չէ ընդդիմության համար, եւ խորհրդարան չգալու համար նրանց աշխատավարձից կամ մանդատներից զրկելը մի քիչ անլուրջ է։ Իսկ եթե պիտի օրենքներ ներկայացնեն ու չեն ներկայացնում, նրանք արդեն ունեցել են փորձը, թե ինչպես իրենց, թող որ պոպուլիստական ու անհեռանկարային, օրենքներն իշխանությունը մերժել է։ Նույնն անում էին նաեւ նախկիններն այն ժամանակ, երբ ընդդիմությունը խորհրդարանում եւ փողոցում ավելի լեգիտիմ էր, քան իշխանությունը։

Հարցը մի փոքր այլ տեղ է։ Ընդդիմությունը փողոցում նույնպես ոչինչ չի կարողանում անել։ Բացարձակապես ոչինչ։ Քաղաքական խոսքի նշույլ փողոցում չկա։ Ոչ ոք չգիտի, թե Հայաստանը կամ Արցախը ինչ սպասի գործող ընդդիմությունից, եթե հանկարծ այն գա իշխանության։

Լավ, համարենք, թե ընդդիմությունը մանրամասն ասել է, թե ինչ կանի Հայաստանի կամ Արցախի համար, երբ գա իշխանության, թեպետ ճիշտ կանի, ընդունի, որ մինչեւ հիմա ոչինչ չի ասել։ Որովհետեւ եթե ասել է, ու ժողովրդի թիվը չի ավելանում, ուրեմն ավելի լավ է չասեր։ Իսկ եթե չի ասել, դեռ կարելի է մտածել, թե մի օր գուցե կասի։

Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը թող ընդդիմության դարդը չլացի, ընդդիմությունն ինքը կարող է լացել իր դարդը, քանի որ բացարձակապես անպտուղ է ու ընդունելություն չի գտնում հասարակության մեջ փողոցում, որտեղ, ըստ իրեն, պետք է լիներ ավելի համոզիչ կամ ծանրակշիռ, քան խորհրդարանում։

The post Ալենն ընդդիմության դարդն է լացում first appeared on Aliq Media Armenia.

#խմբագրական #ներքին #քաղաքականություն

Ալենն ընդդիմության դարդն է լացում | Aliq Media Armenia

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության մասին այսօր լրագրողներին ասել է․…

Aliq Media Armenia |
Ուսումնասիրե՞նք Ավարայրի հանգամանքները

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ծանուցում էր ստացել, որտեղ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն» իրեն հրավիրում էր զրույցի: Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ Օսկանյանը արտգործնախարարի պաշտոնը թողել է 2008 թվականի ապրիլին: Ինքնին այդ հրավերը հատկանշական է՝ եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանձնաժողովի նպատակը ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելն …

Մրցունակ խաղաղություն

Մեր մշակույթում պատմական շրջադարձերի մեջ մտնելը չկա: Պատմական շրջադարձերը վերաբերում են մեզ, բայց մենք դրանց չենք վերաբերում։ Մենք դրանց բախվում ենք, հետո հայտնաբերում, որ առաջին անգամ չենք հայտնվում այդպիսի շրջադարձերում:

Բացում ենք Չարենց, տեսնում ենք՝ նա գրել է էդ մասին «Երկիր Նաիրի»-ում, բացում ենք Մաթեւոսյան, տեսնում ենք, որ նա էդ մասին գրել է «Մեծամոր»-ում, բացում ենք Վանո Սիրադեղյան, տեսնում ենք, որ էդ մասին գրել է… Ավետիս Հարությունյանը: Կարդում ենք Քաջազնունի, Լեո ու տեսնում ենք, թե ինչպես ենք խնամքով մեզ դարձրել ողորմելի:

Փավստոս Բուզանդն առանձնապես հիացմունքով չի խոսում Պապ թագավորի մասին, բայց նրան կարդալն էլ չէր խանգարի։

Պատմական շրջադարձերի համար մենք ունենք տեղանուններ` Կարս, Ալեքսանդրապոլ կամ 11-րդ բանակ: Բայց այդպես էլ չենք հասկանում, թե ինչն է խնդիրը: Խնդիրն այն է, որ մենք պատմական շրջադարձեր չունենք, քանզի ամեն այդպիսի մի շրջադարձ Շագրենի կաշվի նման մեզնից կտրում է ինչ-որ բան: Մենք այդ կտորի հետ փակում ենք պատմության ինչ-որ էջ:

Մեզ համար պատմական շրջադարձերն անդառնալի են: Նրանք, ովքեր արձանագրում են այդ շրջադարձը (Չարենց, Լեո, Մաթեւոսյան), նույնպես չկան, ինչպես չկան Վանը, Կարսը, Անին, Շուշին: Մենք չենք իմաստավորում, այլ փակում ենք էջը: Իմաստավորել նշանակում է պատմությունը փոքրացնել քեզնից, փակել այն, նշանակում է ընդունել պատմության անհաղթահարելիությունը:

Իսկ ինչո՞ւ չենք իմաստավորում, երբ արդեն իսկ իմաստավորված է։ Այսինքն՝ ինչո՞ւ «Երկիր Նաիրին» առաջ չի ընկնում իրադարձություններից, որպեսզի թույլ չտանք, որ իրադարձությունը կրկնվի։ Պատճառը պարզ է՝ ցանկացած մարտահրավերի համար մենք ունենք մի անկյուն, ուր կարող ենք փախչել։ Մենք պարարտացել ենք սարոյանական այն ընկալմամբ, թե հայն անկործան է, քանի որ աշխարհի որեւէ անկյունում հաստատ երկու հայ իրար կհանդիպեն։

Ի՞նչ է նշանակում արտագաղթել։ Դա նշանակում է գնալ ու ապրել ուրիշի խաղաղությամբ, գնալ ու տեղավորվել Ռուսաստանի խաղաղության մեջ, Ուկրաինայի խաղաղության մեջ, Ֆրանսիայի խաղաղության մեջ, Ամերիկայի խաղաղության մեջ, մեր սեփական խաղաղությունը մեզ համար մրցունակ չէ։ Որովհետեւ մեր խաղաղության հեղինակը մենք չենք։

Սարդարապատում փորձեցինք հեղինակել, գտնվեցին հայեր, որոնք այդ խաղաղությունը տարան ու տվեցին ռուսներին, որոնք Հայաստանը ձեւեցին ըստ ապագա պատերազմների։ Ղարաբաղյան ճակատում փորձեցինք հեղինակել, տարանք ու տվեցինք ստրուկներին, իսկ մենք փախանք այդ երկրից։ Արդյունքը եղավ 44-օրյա պատերազմը։

Ի՞նչ անել այս պարտության հետ, որի հեղինակը մենք ենք։ Ստեղծել մրցունակ խաղաղություն։ Իսկ ինչպե՞ս։ Կրկին կարդալ այն, ինչն արդեն գրվել է։

The post Մրցունակ խաղաղություն first appeared on Aliq Media Armenia.

#խմբագրական #ներքին #քաղաքականություն

Մրցունակ խաղաղություն | Aliq Media Armenia

Մեր մշակույթում պատմական շրջադարձերի մեջ մտնելը չկա: Պատմական շրջադարձերը վերաբերում են մեզ, բայց մենք…

Aliq Media Armenia |
Ինչու չի կայանա հունիսի 3-ի արտահերթ նիստը

Հունիսի 3-ին նշանակված է արտահերթ նիստ, որի անցկացումը պահանջել են ընդդիմադիր երկու խմբակցությունները: Մեկնաբանելով այդ պահանջը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Կա՛մ նրանք (այսինքն՝ ՔՊ-ականները-Ա.Ա.) կգան ԱԺ ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան կստորագրեն այդ հայտարարությունը»: Խոսքը մտավորականների տարածած հայտարարության մասին է, ըստ որի, Արցախը չի կարող լինել …

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Երեկ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, հետպատերազմյան մեր անհուսությունը նկարագրելիս վարչապետին կծել է հետեւյալ խոսքով՝ չէի՞ր երազի, որ հիմա քո առաջ մի հատ մադրիդյան փաստաթուղթ դրված լիներ։ Այսինքն՝ մադրիդյան փաստաթուղթը հենց այն էր, որի ժամանակ մենք ե՛ւ Արցախ ունեինք, ե՛ւ գրավյալ տարածքներ, ե՛ւ Շուշի ու նաեւ մայիսի 9։ Իսկ հիմա դրանցից ոչ մեկը չունենք։

Բայց ինչո՞ւ պետք է Փաշինյանը երազեր մադրիդյան փաստաթուղթ, ասենք, այսօրվա վիճակի փոխարեն։ Այսինքն՝ որպես ի՞նչ երազի, որ հարցը էլի քնեցնի՞։ Դուք՝ նախկիններդ, կերազեի՞ք, որ ձեր առաջ կրկին մադրիդյան փաստաթուղթ դրվեր։ Ասենք, եղել է այդ փաստաթուղթը ձեր առաջ։ Եվ ի՞նչ։ Էդ ժամանակ վիճակը լա՞վ էր։ Էդ վիճակը էս օրը չէ՞ր հասունացնում։ Հասունացնում էր, որովհետեւ փաստաթուղթը նրա համար չէ, որ դուք ստանաք առավելագույնը, ինչն ուզում էիք անել, այսպես ասած, բոբիկ մտքով ու բանակով, փաստաթուղթը նրա համար է, որ իրատեսությունը հաղթի թղթի վրա եւ կյանքում։

Ցանկացած փաստաթուղթ իմաստ ունի, եթե նրա քննարկումն ինտենսիվ է, ու ինչ-որ լուծում է տրվում, ոչ թե քննարկում, քննարկում եք էն հույսով, թե՝ օրը կգա, բարին հետը։ Էս ասվածքը՝ օրը կգա, բարին հետը, ոչ մի քննարկում չի ենթադրում։ Էս ասվածքը ենթադրում է, որ դուք վաղվա պլան չունեք։ Էս ասվածքը ենթադրում է, որ ձեր պլաններում պետություն էլ չկա։ Դրա համար ոչ միայն մադրիդյան փաստաթուղթը չաշխատեց, նույնիսկ ամենալավ, ամենահեքիաթային կամ ամենավատ, ամենահրեշավոր փաստաթուղթն էլ չէր աշխատի։ Որովհետեւ ձեր առաջ խնդիր չէիք դրել հարցը լուծելու։ Իսկ խնդիր չէիք դրել, որովհետեւ բացարձակապես մոռացել էիք պատերազմի մասին կամ պատերազմի մասին մտածում էիք անվերապահ հաղթողի դիրքից։

Դավիթ Տոնոյանի կարգախոսը մեր հավկուրության վերջին բաստիոնն էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ադրբեջանը ստացավ ե'ւ պատերազմ, ե'ւ տարածքներ։

Ադրբեջանն աղոթում էր, որ հանկարծ դուք չկորցնեք ձեր «զգոնությունը» եւ չհամաձայնեք հակամարտության խաղաղ լուծման, որովհետեւ եթե համաձայնեիք, ինքն այսօրվա պայմաններում չէր լինի։ «Բարեբախտաբար» դուք զբաղված էիք իշխանություն պահելով, եւ Ադրբեջանը ստացավ ոչ միայն ամբողջը, դեռ մի բան էլ ավելի։

Ձեզ խորհուրդ, ոչ մի փաստաթուղթ էլ մի' երազեք, որովհետեւ երազող էիք, երազեիք էնպիսի փաստաթուղթ, որը ձեր կամ մեր հագով էր։ Դուք՝ նախկիններդ, երազելուց վատ եք։ Որովհետեւ ինչ երազում եք, վերջում ստացվում է իշխանություն։ Թեկուզ՝ առանց պետության։

The post Վատ երազողին ի՞նչն է խանգարում first appeared on Aliq Media Armenia.

#խմբագրական #ներքին #քաղաքականություն

Վատ երազողին ի՞նչն է խանգարում | Aliq Media Armenia

Երեկ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, հետպատերազմյան մեր անհուսությունը նկարագրելիս վարչապետին կծել է հետեւյալ…

Aliq Media Armenia |
1920 թվականին մենք «թուրքացե՞լ» ենք

Հայաստանում այժմ կա երկու քաղաքական խոսույթ՝ իշխանական եւ ընդդիմադիր: Առաջինը. «30 տարի ձեզ թալանել են, մենք եկել ենք ձեզ թալանչիներից փրկելու եւ գողացածը ձեզ վերադարձնելու»: Երկրորդը. «Հիմա ձեզ թրքացնում են, մենք եկել ենք ձեզ թրքացումից փրկելու»: Առաջին դեպքում քաղաքացիներին առաջարկվում է նույնացվել խեղճ, կեղեքված ժողովրդի հետ, որին կեղեքումից ազատել են անբիծ, անշահախնդիր հերոսները: Այստեղ թշնամու …

Պարզաբանման կարոտ հարցեր

Այսօր ընդդիմությունը փողոցում հայտարարում է, որ Փաշինյանն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից: Դա իշխանության կողմնակիցները որակում են իբրեւ սադրանք, իբրեւ խաղաղության գործընթացը խաթարելու փորձ: Բայց նման հայտարարություններ անելով՝ ընդդիմադիրները միայն կրկնում են այն, ինչ բազմիցս ասել է ինքը՝ վարչապետը, այդ թվում նաեւ ինձ տված հարցազրույցում 2019 թվականի հունիսի 13-ին: Ըստ այդմ, Ալիեւը ներկայացնում է Ադրբեջանի …

Չբարձրաձայնվող երկխոսությունը

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում կա մի  դրվագ, որտեղ Յոհաննես Լեպսիուսը փորձում է համոզել Էնվեր-փաշային՝ ձեռնպահ մնալ հայերի զանգվածային սպանություններից: Գերմանացի բողոքական քահանան որեւէ հաջողության չի հասնում. Էնվերը բավականին կոպիտ մերժում է Լեպսիուսի առաջարկները, իսկ վերջում ավելացնում. «Վստահ եղեք, որ մեր կառավարությունը խուսափում է ավելորդ դաժանությունից»: Բայց գերմանացին հասկանում է, որ դրանք դատարկ …

Չբարձրաձայնվող երկխոսությունը

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում կա մի դրվագ, որտեղ Յոհաննես Լեփսիուսը փորձում է համոզել Էնվեր փաշային՝ ձեռնպահ մնալ հայերի զանգվածային սպանություններից: Գերմանացի բողոքական քահանան որեւէ հաջողության չի հասնում. Էնվերը բավականին կոպիտ մերժում է Լեփսիուսի առաջարկները, իսկ վերջում ավելացնում. «Վստահ եղեք, որ մեր կառավարությունը խուսափում է ավելորդ դաժանությունից»: Բայց գերմանացին հասկանում է, որ դրանք …

Իրականությանը` բաց աչքերով

Իշխանության կողմնակիցները չեն ընդունում այն փաստը, որ 2020 թվականի պատերազմը սկսվելու պահին, այդ պատերազմի ընթացքում եւ պարտությունը հաստատող եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ Հայաստանի առաջին դեմքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր։ (Պատմության մեջ արձանագրվելու է այդ փաստը, ոչ թե պարտության բազմաթիվ եւ բազմապիսի արդարացումները}։ Ընդդիմության կողմնակիցները չեն ընդունում երկու պնդում. ա) հայաստանցիների մեծամասնության …