
«Սահմանազատում, սահմանագծում անվան տակ տեղի է ունենում ուղղակի մեր տարածքների օտարում»․ «Առերեսում»
«21 կմ հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Ինչի՞ հիման վրա։ Դեռ չէր էլ սկսվել սահմանազատումն ու սահմանագծումը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա իրենցն է, սահմանն այն կողմն է։ Ախ, դու նախօրո՞ք գիտես սահմանը։ Ուրեմն, ինքը նախօրոք գիտի սահմանը ու ձեւացնում է, թե տարվում է սահմանագծման, սահմանազատման աշխատանք։ Դրա ապացույցն է նաեւ այն, որ ադրբեջանական անվանումներ է տալիս բնակավայրերին»։

Շավարշ Քոչարյանն՝ ԱԳՆ–ում կատարվածի մասին․ «Դրոշի նկատմամբ հարգանքը ցույց է տալիս՝ ով է իրոք մտածում մեր ազգային, պետական շահերի մասին»
Խնդիրը, ցավոք սրտի, դրոշով չի լուծվում՝ դնելով կամ չդնելով; Խնդիրն իրական հողի վրա է՝ ինչ է կատարվում։

Նույն ռեժիմը, նույն կուսակցականները
Հայկական քաղաքական դիսկուրսում կան ընդամենը երկու տեսակի հայեր՝ «հայրենասեր», «ազգին նվիրված» եւ «թուրքեր», «դավաճաններ»: Բանավեճը գնում է այն մասին, թե ում պետք է կպցնել այդ պիտակները: Միջազգային կազմակերպություններում պատվիրակությունների դեպքում նույնպես աշխատում է այդ՝ չափազանց պարզունակ ու սուբյեկտիվ «երկճյուղումը» (դիխոտոմիան). կախված նրանից, թե արդյոք այս կամ այն պատվիրակի պահվածքը ձեռնտու է տվյալ քաղաքական խմբին՝ նրան …

Ինչ է կատարվել եւ ինչի մասին էր գրում «Առավոտը» 2001 թվականի դեկտեմբերին
«Առավոտը» տեղեկացնում է, որ 20 տարի առաջ դեկտեմբերի 9-11-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Կոնֆլիկտների տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» թեմայով միջազգային սեմինարը, որն անց է կացվել «Քաղաքացիական համաձայնության հարավկովկասյան ցանց» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Տարածաշրջանի երկրներում անց են կացվել սոցիոլոգիական հարցումներ, որոնք էլ դարձել են սեմինարի քննարկման նյութ։ Յուրաքանչյուր երկրում հարցման է ենթարկվել 1000 մարդ։ Հայաստանում դրանք անց …

«Ականջ քաշելու» նոր տարբերակները
1996 թվականի սեպտեմբերի 26-ին՝ այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանին համակրող զանգվածը ներխուժել էր Ազգային ժողով եւ ծեծի ենթարկել խորհրդարանի նախագահին ու փոխնախագահին, ԱԺՄ-ական պատգամավոր Շավարշ Քոչարյանը ԱԺ նիստի ժամանակ մոտեցավ ամբիոնին՝ ելույթ ունենալու համար: Նրա ՀՀՇ-ական գործընկերները, համարելով, որ Շ. Քոչարյանը նախորդ գիշերվա իրադարձությունների մեղավորներից մեկն է, սկսեցին քաշքշել նրան ամբիոնից եւ փորձում էին …