ani (unofficial)

@aniarc@ծմակուտ.հայ
10 Followers
0 Following
1.9K Posts

Բոլշևիկյան զորքերը շարժվում են դեպի Արցախ. Համո Օհանջանյանը՝ Չիչերինին. 7 հունիս, 1920թ

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Լևոն Շանթին

Հունիս 7, 1920 թվական

Ի պատասխան Ձեր թիվ 427 հեռագրի, պատիվ ունեմ հաղորդելու, որ Ձեր հայտագիրը հիմնված է Ձեզ հասած միանգամայն ստահոդ լուրերի վրա։

Հայաստանի հանրապետության կազմակերպման օրից կոմունիստական կազմակերպությունները, մյուս քաղաքական կազմակերպությունների նման, Հայաստանում օգտվում էին լիակատար ազատությամբ, համաձայն երկրի օրենքների․․․ չէին ենթարկվում ոչ մի ճնշումների, ինչպես այդ տեղի ուներ մյուս պետություններում։

Օգտվելով ազատությունից, կոմունիստական կուսակցության ղեկավարները, իրենց հերթին, քանիցս խոսք տվին, ակտիվ պայքար չմղել Հայաստանի ռամկավար կարգերի դեմ։ Դրությունը մնում էր անփոփոխ մինչև անցյալ մայիս ամիսը, երբ պետք է վերջնականապես վճռվեր Թուրքահայաստանի բախտը և Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը․․․

Հենց այդ բախտորոշ պատմական րոպեին ․․․Հայաստանի բոլոր խոշոր կենտրոններում փորձեր եղան երկրում երկրում առաջացնելու անիշխանություն․․․

Գաղափարական կոմունիստներ Մուսայելյանը և Ղարիբջանյանը, որոնք իբրև ռևկոմի անդամներ ապստամբություն բարձրացրին, նրանց կյանքը պաշտպանված է․․․

Հայաստանի կառավարությունը հաստատ հավատ ունի, որ կկարողանա ցրել բոլոր կասկածները Ռուսաստանի կառավարության և պատճառ չի դառնա մեր պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընդհատման, որոնց հետևանքին Հայաստանի ժողովուրդն անհամբեր ու պայծառ հույսերով սպասում է․․․

Միաժամանակ, ես չեմ կարող չմատնանշել Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ շարժվող խորհրդային զորքերի վրա։

Կառավարությունը կրկնակի պնդումով խնդրում է Ձեզնից կանգնեցնել շարժումը և դրանով հնարավորություն տալ ցանկապատելու Հայաստանի սահմանները և երաշխավորել երկրի ներքին խաղաղությունը։

Թիվ 3444, հունիս 7

Հայաստանի արտգործնախարար՝ Օհանջանյան

—————————

ՉԻՉԵՐԻՆԻ ԴԻՄՈՒՄԸ

(Անթել հեռագիր, Մոսկուայից Երեւան)

Երեւան, արտաքին գործերի նախարար Օհանջանեանին

Մօսկւա, 4 յունիս. – Արժանահաւատ տեղեկութիւնների համաձայն Ալէքսանդրապօլում, Երեւանում, Սարիղամիշում, Ղարսում և Հայաստանի այլ քաղաքներում հարիւրներով կօմունիստներ են ձերբակալւած:

Հայաստանի կառավարութիւնը թոյլ է տալիս ինքնադատ և գաղտնի գնդակահարում է կօմմունիստներին, յատկապէս գնդակահարւած է ընկեր Միքօեանը: Սովետական կառավարութիւնը մեծ վրդովմունքով իմացաւ այն կամայականութիւնների մասին, որ գործ են դրւում Հայաստանի կօմունիստական շարժման գործիչների նկատմամբ:

Ռուսաստանը այս ժամին բանակցութիւններ է վարում Մօսկւայում Հայաստանի կառավարութեան պատւիրակութեան հետ, և նա վճռել է հաստատօրէն օգել հայ ժողովրդին իր կրած ծանր փորձութիւնների մէջ, որոնցից մինչեւ այժմ էլ դեռ չի ազատուել:

Ռուսաստանը մտադիր է միջոցներ ձեռք առնել՝ Հայաստանի սահմանների վրա կարգ ստեղծել և, միջնորդութիւն ստանձնելով Հայաստանի և նրան շրջապատող պետութիւնների միջեւ, հայ ժողովրդի կենսունակ և խաղաղ բարգաւաճման համար պայմաններ կերտել:

Հայ կօմմունիստների նկատմամբ գործ դրւած կամայականութիւնների մասին տեղեկութիւններ ստանալուց յետոյ, Ռուսաստանի կառավարութիւնը չի կարող հանգիստ կերպով քննել ձեր պատւիրակների հետ Հայաստանի դրութիւնը և նրա հետ կնքելիք բարեկամական դաշինքի պայմանները:

Սօվետական կառավարութիւնը պնդում է, որ անմիջապէս արձակւեն կօմմունիստ բանտարկեալները և անյապաղօրէն դադարեցւեն Հայաստանի կօմմունիստական շարժման գործիչների ինքնադատներն ու գնդակահարութիւնները: Մենք խնդրում ենք ձեր կարգադրութիւնների մասին հաղորդել մեզ որպեսզի ձեր պատուիրակութեան հետ ունենալիք մտքերի փոխանակութեան արգելքները վերացւեն:

Արտաքին գործերի կօմիսար՝ Չիչերին

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 127, շաբաթ, 19 յունիս, 1920

The post Բոլշևիկյան զորքերը շարժվում են դեպի Արցախ. Համո Օհանջանյանը՝ Չիչերինին. 7 հունիս, 1920թ appeared first on Aniarc.

#news #featured #համոօհանջանյան #շանթիպատվիրակություն #չիչերին

Բոլշևիկյան զորքերը շարժվում են դեպի Արցախ. Համո Օհանջանյանը՝ Չիչերինին. 7 հունիս, 1920թ - Aniarc

Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին, պատճենը՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Լևոն Շանթին Հունիս 7, 1920 թվական Ի պատասխան Ձեր թիվ 427 հեռագրի, պատիվ ունեմ հաղորդելու, որ Ձեր հայտագիրը հիմնված է Ձեզ հասած միանգամայն ստահոդ լուրերի վրա։ Հայաստանի հանրապետության կազմակերպման օրից կոմունիստական կազմակերպությունները, մյուս քաղաքական կազմակերպությունների նման, Հայաստանում օգտվում էին լիակատար ազատությամբ, համաձայն երկրի օրենքների․․․ չէին […]

Aniarc

Դեպի սեպտեմբերի 21. Հայաստանը անկախության ճանապարհին

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

1991թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության իր հանրաքվեն:

Դեռ 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել էր Անկախության հռչակագիր, որով Հայաստանի նոր ոչ կոմունիստական իշխանություններն ընտրել էին ազատ և անկախ պետություն կերտելու ճանապարհը: «Զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»Խորհրդային Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհուրդը հռչակեց երկրում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը, որը քննարկվել և քվեարկությամբ ընդունվել էր կետ առ կետ, խորհրդարանի ամբիոնից առաջինն ընթերցեց ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը: Պատմական այդ փաստաթուղթը առաջինն ընթերցելու պատիվը Կիրովականից (այսօր՝ Վանաձոր) ընտրված և հայ հանրությանը քիչ հայտնի պատգամավորին տրվել էր բացառապես իր անվան համար: 1918-ի գարնանը Արարատի ստվերի տակ «անձև քաոսից» կազմավորված Առաջին Հանրապետության հիմնադիրներից էր Արամ Մանուկյանը: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

1990թ. օգոստոսի 4-ին ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կոմունիսների հետ դժվարին պայքարում երրորդ փուլով ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ փաստացի դառնալով երկրի առաջնորդ, իսկ մեկ այլ նշանավոր ՀՀՇ-ական Վազգեն Մանուկյանը, օգոստոսի 13-ին նշանակվեց վարչապետի պաշտոնում:

Հայաստանի ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը, հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունը գոյությունը քարշ տվեց ընդամենը 16 ամիս:

Իր հայտնի` «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածաշարում Հայոց համազգային շարժման գաղափարախոս Վազգեն Մանուկյանը գրում էր. «Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից»:

Այդ տարիներին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անգամ չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել Ռուսաստանից առանձին շրջափակված Թուրքիայի նման թշնամի պետությամբ: Եթե մարդկանց հարցնեիր, թե առաջին հերթին ինչ չպետք է անել, նրանք կպատասխանեին, որ չպետք է Խորհրդային Միությունից անկախանալ: Սակայն խնդիրն այն չէր Հայաստանն ուզում էր այդ անկախությունը, թե` ոչ: Խնդիրն այն էր, որ այդ անկախությունը դառնալու էր անխուսափելի, այդ անկախությունը ինքն էր գալու մեր դուռը և մենք պիտի պատրաստ լինեինք այն ընդունելու:

Վազգեն Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք արդեն 1990 թ. օգոստոսին զբաղեցնում էին համապատասխանաբար վարչապետի և Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, պնդում էին, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն և միայն սեփական ուժերին: Նրանք քաղաքականապես սնանկ և վտանգավոր էին որակում որոշ մտավորական գործիչների, կոմունիստների և սփյուռքյան կուսակցությունների կողմից քարոզվող տեսակետը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով, իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ:

Մոսկվայում 1991 թ. օգոստոսյան հեղաշրջման ձախողված փորձն ավելի արագացրեց խորհրդային պետության վախճանը: Եվ միայն հեղաշրջման ձախողումից հետո խորհրդային հանրապետությունները, որոնք ընդամենը վեց ամիս առաջ քվեարկել էին Խորհրդային Միության պահպանման օգտին, մեկը մյուսի հետևից հռչակեցին իրենց անկախությունը: Օգոստոսի 24-ին անկախություն հռչակեց Ուկրաինան, 31-ին Կիրգիզիան, օգոստոսի 30-ին Ադրբեջանը, սեպտեմբերի 1-ին Ուզբեկստանը, սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղը, հոկտեմբերի 27-ին Թուրքմենիան, դեկտեմբերի 16-ին` Ղազախստանը:

Նույն տարվա սեպտեմբերի 21-ին, ինչպես նախատեսվել էր դեռ կես տարի առաջ, Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94, 5 տոկոսը մասնակցում, իսկ ավելի քան 99 տոկոսն ԱՅՈ է ասում անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Իրավաբանորեն, Հայաստանը անկախություն հռչակեց հենց սեպտեմբերի 21-ին, իսկ փաստացի` անկախության ուղին սկիզբ էր դրվել նախորդ տարվա օգոստոսի 23-ին:

Արցախյան օրագիր․ Կանաչ ու սև, 4-րդ հրատարակություն

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

The post Դեպի սեպտեմբերի 21. Հայաստանը անկախության ճանապարհին appeared first on Aniarc.

#news #featured

Դեպի սեպտեմբերի 21. Հայաստանը անկախության ճանապարհին - Aniarc

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից 1991թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի […]

Aniarc

Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի հայտարարությունը Հայաստանի հռչակման մասին. մայիս 30, 1918 թվական

1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, «թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին» (մեջբերումը՝ Սիմոն Վրացյանից).

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:

Հայոց Ազգային խորհուրդ

1918թ. մայիս 30, Թիֆլիս

Լուսանկարում՝ Նիկոլ Աղբալյանը, լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվ

The post Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի հայտարարությունը Հայաստանի հռչակման մասին. մայիս 30, 1918 թվական appeared first on Aniarc.

#news #featured

Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի հայտարարությունը Հայաստանի հռչակման մասին. մայիս 30, 1918 թվական - Aniarc

1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, «թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին» (մեջբերումը՝ Սիմոն Վրացյանից). ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ […]

Aniarc

Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Զ)․ Արսէն Միքայէլեան

ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարի վերջին մասը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Արցախի Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։

Ներկայացնում ենք վերջին՝ Զ մասը

———————————-

Եւ այսպիսով սկսում են ընդհարումները: Ադրբէջանի կազմակերպուած բանակը եւ նրան միացած հազարաւոր զինուած թաթար «սոված գայլեր» եւ Ղարաբաղի զինուած հայ գիւղացիութիւնը, որն իր յոյսը դրել էր նաեւ Զանգեզուրի օգնութեան վրայ, դուրս են գալիս ճակատ ճակատի՝ առաջինը՝ Ղարաբաղը զինաթափելու եւ վերջնականապէս գրաւելու նպատակով, իսկ վերջինը՝ ինքնապաշտպանութեան բնազդից մղուած:

Ցոյց տալու համար, թէ այդ կռիւների ղեկավարութիւնը կենտրոնացած չէր մէկ անհատի ձեռքում, ինչպէս ոմանք փորձում են այդպէս պատկերացնել, ես պարտաւորուած եմ յիշատակել մի քանի անուններ, առանց քննադատութեան ենթարկելու անոնց կատարած դերը, այլ միայն բաւականանալով նրանց պաշտօնները թուելով:

  • Պարենաւորման ընդհանուր վարիչ՝ Յարութիւն Թումեան (որ յետոյ Ասկերանի շտաբի վարիչ եղաւ),
  • Վարանդայի պարենաւորման վարիչներ՝ Բիւիզանդ Վարդապետ, Մարտիրոս Արզումանեան եւ Դանիէլ Առաքելեան (վերջինս, յետոյ, յիսնեակի մը գլուխ անցած միանում է Դալի-Ղազարին),
  • Կղարձի-Հացի-Ղզդալայ-ի շրջանի պարենաւորման վարիչ՝ Խաչատուր Մելքումեան,
  • Դիզակի պարենաւորման վարիչ՝ Ասլան Շահնազարեան եւ նրա երկու օգնականները՝ Արմենակ Տէր-Բաղտասարեան եւ Աբրահամ Աթաբէկեան,
  • Սարաշէնի կենտրոնական ռազմամթերքի եւ յետոյ պարենաւորման վարիչ՝ Խաչատուր Եղիազարեան,
  • Բժշկական մասի վարիչ՝ Ասատուր Աւետիսեան,
  • Կենտրոնական շտաբի պետ՝ Բագրատ Բարաղամեան,
  • Թնդանօթի վրայ հսկող եւ Դալաշէնի ճակատի վարիչ՝ Կոստիա Աթայեան,
  • Ճարտար-Սօսի շրջանի պարենաւորման վարիչ՝ Ճարտարիցի Գէորգ,
  • Շուշի քաղաք՝ ենթարկւում է իր ինքնապաշտպանական մարմնին,
  • Ա. Միքաէլեան՝ ընդհանուր կապ պահպանող:

Անցնենք ճակատներին:

ԱՍԿԵՐԱՆ

Դալի-Ղազարը, մօտ 350 զինուորներով, որոնք հաւաքուած են Քեաթուկի շրջանը՝ 3 օրուայ պաշարով, առաջին իսկ յարձակումով կարողանում է գրաւել այդ պատմական կիրճը, որին այնքան նշանակութիւն էին տալիս թէ՛ Ադրբէջանի եւ թէ Զանգեզուրի ռազմագէտները: Գրաւելով այդ կիրճը – Դալի-Ղազարն իսկոյն անցնում է հարեւան Խօջալլու կայանը, զինաթափ է անում այնտեղի ասկեարներին եւ կտրում Շուշի քաղաքի եւ Աղդամի ու Բագուի հաղորդակցութիւնը.

Մարտ 27 եւ 28-ին, Ադրբէջանեան որոշ զօրամասեր՝ առաջնորդութեամբ գեներալներու եւ սպաներու, դիմում են ուժեղ յարձակման, Ասկերանի դիրքերը վերագրաւելու համար, բայց տալով մի քանի հարիւր սպանուածներ, ստիպուած են լինում յետ նահանջել: Դալի Ղազարի զինուորները հետապնդում են նրանց գրեթէ մինչեւ Աղդամ, եթէ միայն այդ ժամանակամիջոցում Զանգեզուրից օգնութեան հասնող հայկական զօրամասը կարողանար հասնել Ղարաբաղ՝ իր թնդանօթներով եւ գնդացիրներով: Եւ Դալի-Ղազարը բարւոք է համարում դիրքեր փորել եւ սպասել թշնամու յարձակման եւ կամ հայկական զօրամասերու ժամանման: Կարճ ժամանակուայ դադարի ատեն Դալի Ղազարի զօրամասի թիւը բարձրանում է մինչեւ 700 հոգու:

Մարտ 31-ին Սարաշէն է հասնում Զանգեզուրի հայկական զօրամասի գնդացիրային մի խումբ, որն իսկոյն ուղարկւում է Ասկերան:

Ապրիլ 1-ին Սարաշէն է հասնում Զանգեզուրի հայկական զօրամասի պետ Ա. Թարվերդեան՝ իր շտաբով եւ 100 ձիաւորներով: Նա յայտնում է, որ իր զօրամասը՝ հետեւակ, ձիաւոր եւ թնդանօթաձիգ, հազիւ թէ կարողանայ 2-3 օրից հասնել Ասկերան-բազմաթիւ կռիւներու մէջ զինուորների ունեցած յոգնածութեան եւ Ղարաբաղի ձիւնապատ լեռների եւ ցեխոտ ճանապարհների դժուարութեանց պատճառով: Սակայն, նա, իր շտաբի եւ ինձ հետ միասին ապրիլ 2-ին ճանապարհւում է դէպի Դաշուշէն՝ ուսումնասիրելու Խանքենտին այդ կէտից ռմբակոծելու կարելիութիւնը եւ ապա՝ իր ճամփորդութիւնը շարունակելու մինչեւ Ասկեարան՝ խորհրդակցելու համար Դալի-Ղազարի եւ Զ. Մեսեանի հետ, որոնց կանխօրօք յայտնուած էր ժամադրութեան թուականը:

Ապրիլ 3-ին, առաւօտեան ժամը 9-10-ի ատենները, մենք լինում ենք Քեաթուկ գիւղում, որ Ասկերանի՝ Շուշուց աջակողմեան, բարձունքի վրայ է գտնւում: Դեռ հեռուից մենք լսում ենք հրացանաձգութեան եւ թնդանօթային ռումբների պայթումի ձայներ: Ատոնք ապացոյց էին, որ զինուորական գործողութիւններ են սկսուած: Քեաթուկում յայտնում են, որ առաւօտեան ժամը 7-ից Ադրբէջանը՝ խոշոր պատրաստութեամբ, անցել է յարձակողականի եւ որ Ղարաբաղի գիւղացիները կռւում են կատաղի կերպով:

Մենք անմիջապէս իջնում ենք Ասկեարան:

Մի նամակով յայտնում ենք Դալի-Ղազարին, որ Ա. Թարվերդեանն իր 100 ձիաւորներով Ասկեարան է: Քիչ յետոյ լսւում են մեր կռուողների «ուռռա՜»ներու ձայնը՝ իբրեւ արդիւնք հայկական զօրամասի գալստեան լուրի: Կռիւը սաստկանում է: Մենք մօտենում ենք ռազմաճակատին: Մինչ այդ մառախլապատ երկինքն սկսւում է բացուել: Սկսում են որոտալ թշնամու թնդանօթները: Նրանց մի քանի յարձակումներ յետ են մղւում յաջողութեամբ: Կռիւը տեղի է ունենում մօտ 50 քայլ հեռաւորութեան վրայ: Մենք պարզ կերպով տեսնում էինք թշնամու զօրամասերի յառաջխաղացը եւ նահանջը:

Այդ ժամանակամիջոցում նամակ ենք ստանում Դալի-Ղազարից, որ խնդրում է փամփուշտ հասցնել իրեն: Մօտ 10,000 փամփուշտ ճանապարհին է՝ բարձած աւանակների, ջորիների եւ ձիաներու վրայ, ու ամէն վայրկեան սպասում ենք նրանց: Ճանապարհի դժուարութիւնները, որոնց հետեւանքով Զանգեզուրից փամփուշտներն ուշ ստացուեցան, հանդիսանում են Ասկերանի անկամ ամենաողբերգական պատճառներից մէկը:

Այդ ժամանակամիջոցում Խաչէնի թեւի կռուողները սկսում են ետ նահանջել: Ա. Թարվերդեանը, Դալի Ղազարի հրահանգի հիման վրայ, իր ձիաւորներից 50 հոգու ուղարկում է օգնութեան: Սակայն Ադրբէջանեան թնդանօթները մեծ գործ են տեսնում, իրենց ռումբերով այրելով Խաչէնի՝ ճակատից մօտ գտնուած գիւղերի մարագները: Կրակը բարձրանում է դէպի երկինք: Փամփուշտների պակասութեան պատճառով ետ են նահանջում կռուողները: Ամուր են կեդրոնը, ուր գտնւում էին Ղազարը եւ Զ. Մեսեանը (որը եկած էր խորհրդակցութեան մասնակցելու) եւ մեր աջ ճակատը: Բոլորի նպատակն է դիմադրել մինչեւ երեկոյ, երբ մութը վրայ կը հասնի եւ հնարաւոր կը լինի ոյժերը թարմացնելու արդէն ճանապարհին գտնուած փամփուշտնէրը ստանալու եւ խորհրդակցելու:

Երեկոյան ժամը 4-ի ատեանները Զ. Մեսեանը սրարշաւ՝ ձիու վրայ, հասնում է կիրճը եւ հրահանգում անմիջապէս գրաւել երկու բարձրունքները, որովհետեւ կռուողները ստիպուած են նահանջել:

Մինչ մենք այդ պատրաստութիւնների մէջ էինք, նկատում ենք անկանոն նահանջը: Կռուողները թողնում են դիրքերը՝ փամփուշտի պակասութեան պատճառով, եւ Ադրբէջանեան ձիաւորները անցնում են յարձակողականի:

Մութը կամաց-կամաց վրայ է հասնում՝ Ասկերանի անկումից յետոյ:

Եւ ամենամեծ զոհը, որ տալիս ենք, Դալի Ղազարն է լինում, որ ընկնում է հերոսաբար:

Երբ կռուի բախտը շրջւում է, Դալի-Ղազարը հրահանգում է Զ. Մեսեանին գնալ եւ թիկունքը կազմակերպել: Զ. Մեսեանը ստիպում է Ղազարին, որ նա գնայ, որովհետեւ իր ոտքը կիսով կաղ է եւ վտանգի ատեն փախչել չի կարող:

-Ես պիտի մնամ եւ կռուեմ մինչեւ վերջին շունչս եւ թշնամին իմ դիակիս վրայով պիտի անցնի Ասկերանը,- լինում է Ղազարի պատասխանը:

Զ. Մեսեանը չի կարողանում համոզել նրան: Նա պատմում է, նաեւ, թէ ինչպէս այդ հերոսը, հայ ժողովրդի ամենանձնուէր յեղափոխականնէրեն մին, իր փոքրաթիւ խմբով, սարսափ է ազդում թշնամուն, որը՝ իր բազմաթիւ յարձակումներով, առաւօտեան ժամը 6-ից մինչեւ երեկոյան ժամը 4.30-ը, չի կարողանում ճեղքել կեդրոնը:

Նա պատմում է նաեւ, թէ ինչպէս Ղազարը, տասնեակ տարիներով մարզուած այդ հայդուկը, ուշադրութիւն չի դարձնում թշնամու թնդանօթների ռումբերի վրայ, որոնք գալիս են եւ ընկնում են իր մօտ, խառնում հողակոյտը, հազիւ ծածկում նրա եւ իր ընկերների երեսը, աչքերը, գլուխը եւ որ այդ բոլորից յետոյ նա թափահարում է իր գլուխն ու նորից սկսում է կռուի:

Ժամը 4.30-5-ի ատեանները նահանջում են եւ Ղազարի հաւատարիմ զինուորները՝ Գանձակեցի Գրիգորը, Գիւլստանի «աւազակը» եւ ուրիշները, որոնց Դալի-Ղազարը քշում է իր ատրճանակի սպառնալիքով, յայտարարելով, թէ «Դուք պէտք էք կռուի համար, իսկ ես՝ մահուան»:

Նա մնում է մինչեւ վերջին րոպէն, կռւում է թշնամու դէմ եւ իր գնդակով վերջ է տալիս իր կեանքին, ինչպէս յետոյ Ադրբէջանի ասկեարներն են պատմում՝ զինադադարի ժամանակ դիրքից-դիրք խօսակցութեան պահուն:

ԽԱՆՔԵՆՏԻ

Գնդապէտ Զ. Մեսեանը, մօտաւորապէս 400 զինուորներով, հին յեղափոխական Ալէքսան Դայու եւ սպայ Լալայեանի հետ միասին, կը գտնուէր Խանքենդու ճակատը: Մարտ 22-ի գիշերը, դէպքերի ժամանակ, նա յարձակում է Խանքենդու վրայ, յաջողութեամբ գրաւում է այդ կարեւոր դիրքը եւ շրջապատում է զօրանոցը, որի մէջ մօտ 1500 (հազար հինգ հարիւր) ասկեարներ են գտնւում:

Ադրբէջանի զինուորներն անձնատուր լինելու տրամադրութիւն են ցոյց տալիս, եւ հենց այդ ժամանակ, հեռուից, սկսում է հրացանաձգութիւն: Խիստ մառախուղի պատճառով հայ գիւղացիները չեն կարողանում զանազանել թշնամուն՝ իւրայիններից եւ այդ հանգամանքից օգտուելով ասկեարները դիմում են զէնքի:

Այդ շփոթ կռուի արդիւնքն այն է լինում, որ հայ կռուողները խումբ-խումբ քաշւում են դէպի Խնածախի դիրքերը եւ միայն առաւօտեան դէմ են իմանում սոսկալի թիւրիմացութեան պատճառած վտանգաւոր հետեւանքները: Այնուամենայնիւ, նրանք կարողանում են Խանքենդու ասկեարներին շրջապատած պահել եւ չէզոքացնել մինչեւ ապրիլ 3-ը, երբ Ասկեարանն է ընկնում եւ երբ այդ պատճառով յուսահատութիւնը տիրում է բոլորին, եւ ամէն մէկը մտածում է իր գիւղը, մանաւանդ որ իրենց հրամանատար Զ. Մեսեանը, Ասկերանի անկումից յետոյ, դէպքերի բերումով, անցնում է Վարանդա:

Եւլախ-Շուշի խճուղու վրայ եւ Ասկերանի մօտ 10-ը գաղութում են եւ թշնամին, օգտուելով հանգամանքից, սկսում է կրակի տալ եւ աւերել այդ գիւղերը:

ԴԻԶԱԿԻ ՃԱԿԱՏ

Այդ շրջանի հրամանատարն էր գլխապէտ Յովհակ Ստեփանեանը, մօտ 450 զինուորներով եւ իրեն օգնական ունենալով Սասունցի Մանուկը: Այդ ճակատի վրայ մեծ յոյս էր դրուած: Այդ զօրամասը պիտի յառաջանար դէպի Զանգեզուր, դէպքերի ժամանակ, գրաւէր Մուսուլմանների կարեւոր դիրքերը, կապ պահպանէր Զանգեզուրից արշաւող հայկական զօրամասի հետ եւ դիւրացնէր նրանց յառաջխաղացքը:

Պէտք է յիշել, որ Յ. Ստեփանեանը յաջողութեամբ կարողանում է տիրանալ կարեւոր դիրքերուն: Եւ դէպքերից մի քանի օր հետոյ մեծ յոյ կար, թէ այդ կարեւոր ճանապարհի բացումը մօտ է եւ թէ շուտով կանոնաւոր կապ կը հաստատուի Զանգեզուրի հետ, որ այնքան կենսական էր Ղարաբաղի համար:

Մարտ 24-ին մեր առաջապահ սուրհանդակները՝ Ղարաղշլաղեցի Եղիշի առաջնորդութեամբ, հանդիպում են Զանգեզուրի առաջապահներին եւ այդ լուրն ուրախութեամբ հաղորդւում է շրջաններն ու տպագրւում «Ազատ Ղարաբաղ» թերթի մէջ: Սակայն, հետեւեալ օրն իսկ, բոլորս էլ յուսախաբւում ենք, որովհետեւ Զանգեզուրի ճակատի վրայ հրացանաձգութիւնը դադարում է, եւ մենք ոչ մի լուր չենք կարողանում ստանալ այդ կողմից մինչեւ մարտ 31-ը:

Ի՞նչ է պատահում:

Գնդապէտ Ա. Թարվերդեանը, յետագային, յայտնում է, որ իրենց գործողութիւնները առաջ էին ընթանում մեծ յաջողութեամբ, որ իր զօրամասն արդէն գրաւել էր որոշ կարեւոր դիրքեր, որ իրենք մտադիր էին Ղարաբաղ մտնել մարտ 24, 25-ին՝ 600 զինուորներով, որոնցից 100-ը ձիաւորներ, 6 թնդանօթով, 12 գնդացիրներով եւ բաւականաչափ փամփուշտներով՝ անմիջապէս անցնելու Ասկեարան, երբ հրահանգ է տրւում իրենց՝ Զանգեզուրից, անմիջապէս թողնել դիրքերը եւ անցնել Զանգեզուրի մի այլ ճակատ, որտեղից թշնամու գերազանց ոյժերը սպառնում էին Գորիսին: Նրանք վերադառնում են, մաքրում այդ ճակատը եւ ապա նորից անցնում Ղարաբաղ եւ այս անգամ կարողանում են, մեծ դժուարութեամբ, լքուած դիրքերը գրաւել եւ կապ հաստատել Ղարաբաղի հետ:

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ

Քաղաքի ինքնապաշտպանութեան Մարմնի եւ նախօրօք եղած առաջարկների հիման վրայ, դէպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրայ դրուած պարտականութիւնները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետերին՝ իրենց զինուած ոստիկաններով (90 հոգի), 160 զինուած գիւղացիներ՝ Ն. Ա.-ի եւ Գ.-ի ղեկավարութեամբ: Իսկ քաղաքը, այդ կռիւների ժամանակ, իր տրամադրութեան տակ ունէր մօտ 400 զինուած կռուողներ, որոնց օգտագործումը կախուած էր քաղաքի Ինքնապաշտպանական Մարմնից եւ ոստիկանապետ Ա. Տ. Ս.-ի հրահանգներից:

Քաղաքը սակայն չի կարողանում օգտագործել այդ ոյժերը: Ինքնապաշտպանական Մարմինը անգիտակ է իրերի կացութեան, իսկ Ա. Տ. Ս.-ն՝ անտարբեր: Ներս մտնող օգնական ոյժերը գործում են ինքնագլուխ, իսկ քաղաքի ազգաբնակութեան մէկ մասը, գլխաւորապէս Ադրբէջանի կողմնակիցները գլխաւորութեամբ յայտնի ռուսամոլ եւ թրքամոլ Գիգի աղայի, սկսում են խանգարել՝ կարեւոր դիրքերը գրաւելու եւ յայտարարում են, թէ իրենք համաձայնել են Սուլթանովի հետ, որ հայկական կոտորած չպիտի լինի:

Այդ վտանգի րոպէին քաղաքի ինտելիգենցիայի երկպառակութիւնը, կռուող ոյժերի անղեկ դրութիւնը, Ինքնապաշտ. Մարմնի խելակորույս վիճակը մէկ կողմից եւ այն, որ Սուլթանովի՝ առաջուց զանազան հայ տներում տեղաւորած սպաներն ու զինվորներն սկսում են հրդեհել իրենց բնակած վայրերը, առաջ են բերում խուճապ, եւ ազգաբնակութիւնը սկսում է փաղչել դէպի գաւառ՝ Քարին Տակի խճուղիով՝ մառախուղի միջով, որ մեծապէս նպաստում է շատ շատերի փրկութեան:

Գաւառից օգնութեան գնացած ոստիկանները ստիպուած են լինում ապահովել նահանջի այդ ճամբան եւ ազատել ժողովրդի մեծ մասը: Այս ժամանակ է, որ տեղի է ունենում Շուշի քաղաքի աղէտը: Գիգի աղայի եւ Ռուբէն Շահնազարեանի կողմից յայտարարւում է փաղչող ժողովրդին, թէ նրանք, որ հաւաքուեն Բէկլարեանենց բակը, Սուլթանովը խոստացել է ձեռք չտալ եւ ապահովել նրանց կեանքը, իսկ միւսների համար պատասխանատու չէ:

Այդ յայտարարութիւնը ունենում է իր ազդեցութիւնը եւ մօտ 2-3000 հոգի – կին, երեխայ եւ ուրիշներ - հաւաքւում են յիշեալ տունը, իբրեւ աւելի «ապահով» վայր: Ազգաբնակութեան միւս մասը – թուով 8000, անցնում է գաւառ, բերելով իր հետ սով, աղքատութիւն եւ տնտեսական տագնապ:

Այս բոլորից յետոյ Սուլթանովը տէր է դառնում նաեւ յայտնի բոլշեւիկ եւ Ղարաբաղը Ադրբէջանին միացնելու ջերմ կողմնակից ծանօթ քննադատ-գրագէտ Ալ. Տատուրեանը: Քաղաքի եւ գաւառի կապը կտրւում է: Սուլթանովը, սակայն, իր խոստումին տէր չի հանդիսանում: Նա բանտերն է լցնում իրեն վստահութիւն յայտնող այդ խեղճ եւ անզէն քաղաքացիներով եւ սպասում մինչեւ Ասկեարանի անկումը, երբ եւ կատաղած զինուորների ու ամբոխի քմահաճոյքին է յանձնում 2-3000 հայ գիւղացիներին:

Գիւլստանի, Ջվանշիրի եւ այլ ճակատների վրայ տեղ են ունենում կռիւներ, գլխաւորապէս տեղական բնոյթ կրող: Այսպիսով գլխաւոր ճակատները կենում են՝ Ասկերան, Խանքենդի, Դիզակ եւ Շուշի:

ԱՍԿԵՐԱՆԻ ԱՆԿՈՒՄԷՆ ՎԵՐՋ

Այս բոլորի դէպքերից յետոյ, ապրիլ 4-ին, Տոնավարզ գիւղի մէջ տեղի է ունենում մի խորհրդակցութիւն, որին մասնակցում են՝ Ա. Թարվերդեան, Զ. Մեսեան, Կ. Աթաեան, Յ, Թումեան, Ա. Աւետիսեան, ես եւ ուրիշներ:

Ժողովը որոշում է.-

Ա) Գնդապետ Թարվերդեանին ճանաչել Ղարաբաղի բոլոր զինուած ոյժերի հրամանատար,

Բ) Կռիւը շարունակել- գլխաւորապէս Ինքնապաշտպանութեան նպատակով:

Այդ խորհրդակցութիւնից յետոյ ճակատները ամրացւում են, լիազօրները վերադառնում են իրենց տեղերը եւ կազմակերպւում է փախադրութեան գործը՝ Զանգեզուրից փամփուշտ ստանալու համար:

Ապրիլ 4-5ին ոչ մի ընդհարում տեղի չէ ունենում: Երկու կողմերն էլ պատրաստութիւններ են տեսնում՝ յարձակման եւ ինքնապաշտպանութեան համար:

Ապրիլ 6-7-ին Շուշի քաղաքից թաթարները սկսում են ռմբակոծել Շօշ եւ Քարին-Տակ գիւղերը, իսկ միաժամանակ կատաղի կռիւներ են սկսում Դաշուշէնի ճակատի վրայ: Տեղi են ունենում իրօք որ հերոսական կռիւներ, որոնց մէջ խոշոր բաժին են ունենում գնդապետ Թարվերդեանի զինուորները:

Ապրիլ 8-ին այդ դիրքերը թողնւում են եւ գրaւում Տոնավազի դիրքերը: Ապրիլ 9-ին տեղի է ունենում օրհասական կռիւ այդ գիւղի դաշտերի վրայ. կռիւը տեւում է աrաւօտեան 7-ից մինչեւ երեկոյան 7-ը:

Մենք նորից զգում ենք փամփուշտի պակասութիւն: Այդ ժամանակամիջոցին եկածները սպառւում են, իսկ մեր փոխադրողները դեռ չեն վերադառնում: Ստացած տեղեկութիւնները հաղորդում են, որ ապրիլ 10-11-ին, հայկական Զատկի օրը Ադրբէջանը խոշոր ոյժերով յարձակում պիտի գործէ Վարանդայի վրայ՝ վերջնականապէս այն գրաւելու համար:

Մենք սկսում ենք հաւաքել փամփուշտնէրը՝ հետեւեալ օրուայ կռուի համար եւ մարդիկ ենք ուղարկում դէպի Զանգեզուր՝ ճանապարհին գտնուած բեռնակիրներին շտապեցնելու համար: Ապրիլ 10-ի գիշերուայ ժամը 4-ի ատենները ստանում ենք մօտ 10.000 փամփուշտ, որ անմիջապէս բաժանւում է կռուողներին:

Միր դիրքերը պիտի պահպանենք,-այս էր բոլորի որոշումը, արգիլելու համար կոտորածը:

Եւ ապրիլ 11-ի ճակատագրական կռուով մեր դիրքերը պահեցինք, կռուելով մինչեւ վերջին փամփուշտը: Ասկեարները չկարողացան «Զատկական խրախճանք» կատարել:

Այդ բոլորի փոխարէն, սակայն, կռուի ճակատի մօտ գտնուած հայկական գիւղերու բնակիչները՝ միացած քաղաքի գաղթականութեան հետ, համրօրէն ճամբայ ելան դէպի Խծաբերդ, դէպի Զանգեզուր, որովհետեւ բոլորն էլ գիտէին որ «փամփուշտն ենք հաւաքում»:

Սկսում է խուճապ եւ ղեկաւար շրջանների մէջ: Լսւում են բողոքի քննադատութեան ձայներ: Լինում են առաջարկներ պատգամաւորութիւն ուղարկելու Սուլթանովի մօտ՝ հաշտութիւն առաջարկելու եւ հնազանդութիւն: Յոգնած ուղեղով, պրկուած ջղերով, գաղթականական հոսանքի տխուր պատկերի ազդեցութեան տակ, փամփուշտի պակասութեան սարսափեցնող հարցը եւ վաղուայ յարձակողականի ուրուականը ծանրապէս ազդել էին բոլորիս վրայ էլ: Բայց վհատութիւնը տեւում է մի քանի ժամ միայն: Ապա բոլորս էլ նորից ներշնչւում ենք կռուելու եւ անցնում աշխատանքի:

Այդ նոյն տրամադրութեան մէջ են լինում եւ գիշերը դիրքերի մէջ մնացող կռուողները, մինչեւ որ տեղի ունեցած խորհրդակցութիւններից դիրքերն է վերադառնում գնդապետ Զ. Մեսեանը:

Գիշերուայ ժամը 11-12-ի ատենները նա իր մօտ է կանչում 20 Ղարաբաղցի տղաներ եւ յայտարարում է.

-Ես իմ մաուզէր ատրճանակիս մէջ ունիմ միայն 8 փամփուշտ: Կա՞ն ձեր մէջ տղաներ – մի քանի փամփուշտներով, որոնք կամենում են մեռնել ինձ հետ:

-Մենք բոլորս պատրաստ ենք,- պատասխանում են:

-Հետեւեցէք ինձ, ուրեմն:

Եւ նրանք, այդ կտրիճները, գիշերուայ մթութեան մէջ առաջ են շարժւում եւ հասնում Սզնէքի բարձրունքների վրայ պառկած թաթար զինուորների դիրքին: Գաղտագողի կերպով նրանք մօտենում են թշնամուն, թւով մի քանի հարիւր, եւ «ուռռաներով», «Դրօն եկել է», «հայկական զօրքը հասել է» աղաղակներով յարձակւում են նրանց վրայ եւ խլում բաւականաչափ փամփուշտնէր եւ մէկ գնդացիր:

Գիշերայնի եւ յուսահատական այդ յարձակումը անակնկալի բերում թշնամուն, որ նահանջում է դէպի խճուղին եւ դէպի Շուշի:

Այդ լինում է վերջին յարձակումը: Դրանից յետոյ տեղի են ունենում Հիւսիսային Կովկասի վրայ զինուորական եւ քաղաքական խոշոր դէպքեր՝ Դենիկինի պարտութիւնը եւ նահանջը եւ Ադրբէջանի յարաբերութիւնների լարումը՝ բոլշեւիկեան Ռուսաստանի հետ:

Ապրիլ 17-ին Ղարաբաղ է հասնում Դրօն:

Դրօի մուտքը Ղարաբաղ ընդունուեցաւ մեծ ոգեւորութեամբ: Բոլորն էլ մեծ յոյսեր էին կապել նրա կարողութեան եւ ժողովրդական անուան հետ:

Նա ստիպուած էր կարճ ժամանակուայ մէջ հետապնդել երեք հերթական նպատակ՝ վերակազմել եւ ուժեղացնել Ղարաբաղի դիմադրական ոյժը, գրաւել ամբողջ Ղարաբաղը եւ միացնել Հայաստանի Հանրապետութեան եւ քաղաքի ու գիւղերի աւերւածութեան փոխ վրէժը լուծել:

Այս էր ժողովրդի հաւատքը:

ԴՐՈՒԹԻՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Գիւլստանի շրջանի մի քանի հայ գիւղեր, շնորհիւ այդ ճակատի ռազմական գործողութիւնները վարող քանի մը բոլշեւիկ եւ սոց. Յեղափոխական սպաներու դասալքութեան, դատարկուել էին եւ ազգաբնակչութիւնը գաղթել էր դէպի Ջվանշիր: Ջվանշիրը մնացել էր անվթար եւ ապահով: Խաչէնի մօտ 10 գիւղերի բնակչութիւնը տեղափոխուել էր Վանքի շրջանը: Վարանդայի առաջին շրջանի գիւղերից՝ Քարին Տակ, Շօշ, Դադուշէն գտնւում էին թշնամու ձեռքին. Վարանդայի երկրորդ շրջանը մնացել էր ապահով. Շուշի քաղաքի հայկական մասը այրուել էր. Դիզակը մնացել էր կանգուն: Բազմաթիւ գաղթականներ պէտք ունէին հացի եւ բնակարանի: Զինուորական ոյժերը կազմալուծուած վիճակի մէջ էին եւ միայն Թարվերդեանի զօրամասը կար իբրեւ ատաղձ, ապագայ զինուորական կազմակերպութեան համար:

Ղարաբաղի Վարիչներու Խորհուրդ.-

Դրօն, մի քանի խորհրդակցութիւններից յետոյ, որոշւում է կազմակերպել քաղաքացիական իշխանութիւնը հետեւեալ կազմով.

  • Ա Շահնազարեան՝ նախագահ վարիչներու խորհրդի.
  • Ա. Աւետիսեան՝ ներքին գործոց վարիչ.
  • Բժ. Տէր-Գրիգորեան՝ առողջապահական մասի.
  • Խ. Մելքումեան՝ գիւղատնտեսական.
  • Յար. Թումեան՝ գաղթականական եւ զինուորական իշխանութիւններու միջեւ կապ պահպանող:
  • Արշ. Քամալեան՝ գիւղատնտեսական.
  • Գր. Ղարագէօզեան՝ լուսաւորութեան.
  • Ա. Միքայէլեան՝ քաղաքացիական եւ զինուորական իշխանութիւններու միջեւ կապ պահպանող: Վարիչներու խորհրդի պարտականութիւնները պիտի ըլլար՝ վարել ներքին կեանքին վերաբերեալ բոլոր գործառութիւնները, նպաստել զինուորական իշխանութեան եւ պարենաւորել թէ՛ բանակը եւ թէ՛ գաղթականներին: Զինուորական կազմակերպութիւն- Դրօն, ինքը, բնականաբար, ստանձնում է այդ գործը եւ ձեռնարկում է բանակի վերակազմութեան: Վարիչներու խորհրդի համաձայնութեամբ եւ գործակցութեամբ, յայտարարում է զօրահաւաք Վարանդայում եւ Դիզակում՝ 21-25 տարեկանների: Եւ կարճ ժամանակուայ մէջ Դրօն կարողանում է ունենալ մօտ 3000 հոգի՝ զինուորներ եւ կամաւորներ:
  • Պարտադիր որոշումով զօրահաւաքի է ենթարկում բոլոր լաւ ձիանները, թամբերը, սանձերը, թուրերը եւն. համապատասխան գին նշանակելով եւ վճարելով՝ ամէն մէկին:

    Վարիչներու խորհրդի միջոցով սկսում է ցորենի, գարու եւ խոտի, դարմանի գնումներ եւ բռնագրաւումներ՝ զինուորներու համար:

    Պէտք է յատկապէս շեշտել, որ Ղարաբաղի գիւղացիութիւնը, սկսած մարտ 22-ից մինչեւ մայիս 26-ը, մօտ երկու ամիս, անտրտունջ կերպով կերակրում էր հազարավոր կռուողներ եւ այդ բոլորի փոխարեն ստանում էր չնչին գումար… հայկական չէքերով:

    Շատ արագ կերպով Դրօն կարողացաւ հեռախօսային ցանցով պատել Վարանդայի գլխաւոր ճակատները եւ կեդրոնները, Դիզակի շրջանը եւ ապա Զանգեզուրի հետ կապուել ուղիղ գծով:

    Դրօի ժամանումէն վերջ Ղարաբաղ է հասնում նաեւ Նժդեհը՝ Ղափանի իր զօրամասով եւ տեղաւորւում է Դիզակի շրջանում:

    Ապրիլ 24-ին Խաչէն-Ջվանշիր են ուղարկւում գնդապետ Զ. Մեսեան եւ Գ. Ղարագէօզեան՝ կազմակերպելու համար զինուորական եւ քաղաքացիական իշխանութիւնները:

    Ապրիլ 25-ին, Թաղավարդ գիւղում, տեղի է ունենում Վարանդայի եւ Դիզակի շրջանների գիւղերի ներկայացուցիչների համագումարը, գլխաւորապէս 3 կարեւոր նպատակներու համար.

    Ա) Հաստատել եւ ընդունել վարիչների խորհրդի գոյութիւնը եւ կազմը.

    Բ) Գծել որոշ ուղղութիւն՝ նպաստելու զօրահաւաքին եւ պարէնին.

    Գ) Որոշել Ղարաբաղի քաղաքական դիրքը հանդէպ Հայաստանի եւ ընտրել ներկայացուցիչներ՝ անդրկովկասեան խորհրդաժողավի առջեւ Ղարաբաղի դատը պաշտպանելու համար:

    Այդ համագումարի մէջ նկատելի էր ոգեւորութիւն եւ եռանդ, որով գիւղացիները պատրաստակամութիւն էին յայտնում ամէն կերպ իրենց օժանդակութիւնը բերելու: Նրանք, ինչպէս նաեւ քաղաքի գաղթականութեան ներկայացուցիչները, մոռացութեան էին տուել եղած զոհերն ու աւերները՝ միայն թէ վերջնականապէս ազատագրուէին Ադրբէջանից եւ միանային Հայաստանին:

    ԱՆԴՐԿՈՎԿԱԵԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ.- Ղարաբաղի դէպքերու ընթացքին եւ յատկապէս Շուշի քաղաքի կոտորածէն եւ Ասկերանի անկումէն յետոյ, դաշնակից պետութիւններու ներկայացուցիչներու նախաձեռնութեամբ, ապրիլ 11-ին, Թիֆլիսի մէջ, տեղի է ունենում Անդրկովկասեան պետութիւններու խորհրդաժողովը, որն իր առաջին նիստին մէջ հետեւեալ բանաձեւերն է ընդունում.-

    «Ադրբէջանի, Հայաստանի եւ Վրաստանի հանրապետութիւններու քոնֆերանսը, սկսելով իր աշխատանքներին, որոշում է նախ՝ անմիջապէս դադարեցնել բոլոր արիւնալի ընդհարումները, որոնք տեղի են ունենում Ղազախում, Նախիջեւանում, Օրդուբաթում եւ Ղարաբաղում… եւ երկրորդ՝ այս որոշման մասին շտապով հաղորդել Ադրբէջանի եւ Հայաստանի կառավարութիւններին, որ համապատասխան միջոցներ ձեռք առնեն: Ն. Աղաեւ, Ս. Մամիկոնեան եւ Ե. Գեգեչկորի»:

    Ապրիլ 12-ի նիստում ընտրւում է 6 հոգուց բաղկացած մի յանձնաժողով, որ 1) Տեղին վրայ իրականացնէ եւ կոնտրոլի ենթարկէ քոնֆերանսի որոշումները՝ արիւնալի ընդհարումները դադարեցնելու եւ նախկին գոյավիճակին վերկանգնելու եւ 2) Հետազօտել տեղի ունեցած ընդհարումների պատճառներն ու պատկերը:

    Այդ յանձնախմբի անդամները ընտրւում են՝ Ա. Պապովեան, Ռ. Իւզբաշէան, Ալշիբայա եւ Վէքիլով (թաթար):

    Յանձնաժողովը , որ միայն ապրիլ 17-ին է հնարաւորութիւն ունենում մեկնելու, Ղարաբաղ է հասնում ապրիլ 22-ի ատենները, որովհետեւ ստիպուած են լինում անցնել Բագու՝ տեղեկութիւններ ստանալու համար:

    Ղարաբաղ հասնելուց յետոյ յանձնախմբի անդամների մէջ տեղի են ունենում անհամաձայնութիւններ: Թիւրքերը պնդում են, թէ նախ եւ առաջ պէտք է այցելել այն վայրերը, որոնք թաթարական են եւ աւերուած՝ Աւդալ Գիւլափլու եւ Զանգեզուր, իսկ հայերը՝ թէ պէտք է քննել Շուշի քաղաքի ողբերգութիւնը եւ հայ գիւղերի աւերծութիւնը: Ապրիլ 25-ին յանձնախմբի կողմից գրաւոր ազդարարութիւն է ուղարկւում գաւառ, որ ապրիլ 27-ին յանձնախումբը պիտի անցնի գաւառ՝ քննելու թէ զինուորական գործողութիւնները վերջ գտած են թէ ոչ եւ առհասարակ ծանօթանալու ընդհանուր կացութեան:

    Վարիչներու խորհուրդը, Դրօի հետ համախորհուրդ, ընտրում է երկու հոգի՝ բանակցելու յանձնախմբի հետ եւ եւ ժամադրաւայր է նշանակում Չանախչի գիւղը: Այդ նամակին պատասխան չի ստացւում: Ստիպուած ենք լինում գրել երկրորդ նամակ մը՝ Ղարաբաղի ժամանակաւոր կառավարութեան անունից, որին ի պատասխան ստացւում է կարմիր մելաանով հասցէագրուած նամակ մը՝ հետեւեալ բովանդակութեամբ.-

    «Յեղափոխական Ղարաբաղը, միշտ էլ կողմնակից լինելով Ադրբէջանի պրոլետարիատի շահերի պաշտպանութեան, սպասել է Ադրբէջանի կողմից խորհրդային իշխանութեան ճանաչման, կապիտալ բռնութիւններից նրա պրոլետարիատի ազատագրումը եւ այդ իմանալով՝ մեր հայացքներն ուղղուած են եղել դէպի Խորհրդ. Ռուսաստանի հետ ունեցած միութեան: Ղարաբաղի դեմոկրատիան խորապէս համոզուած է եւ հաւատում է Անգլիայից եւ Արեւմուտքի մնացած իմպերիալիստական պետութիւններից աշխատաւոր ժողովրդի ազատուելուն՝ Խորհրդ. Ռուսաստանի, Ադրբէջանի եւ Տաճկաստանի Դաշնակցութեան ջանքերով:

    Կեցցեն Խորհրդ. Ադրբէջանը, Խորհրդ. Ռուսաստանը եւ Տաճկաստանը, կարմիր բանակն ու պրոլետարիատի առաջնորդները:

    Ղարաբաղի Ռեւկոմի նախագահ՝

    Խ. ՍՈՒԼԹԱՆՈՎ

    1920, 29 ապրիլ, Շուշի»

    Այս կոչի հետ միասին յանկարծ «յեղափոխականացած» Սուլթանովը ուղարկում է մի հրահանգ, որով ծաղրանքի է ենթարկում Ղարաբաղի վարիչների խորհուրդը, որ յայտարարում է լուծուած, եւ հրամայում է այդ կոչը տպագրել եւ ուղարկել շրջանները, հնարաւորութիւն տալով, որ աշխատաւոր գիւղացիութիւնն իր ներկայացուցիչներն ընտրէ եւ ուղարկէ Շուշի՝ մասնակցելու Ռեւկոմին:

    Այս դրութիւններէն վերջ Դրօի եւ վարիչներու խորհրդի միացեալ խորհրդակցական ժողովը գումարուեցաւ: Քննութեան ենթարկուեցան կոչը եւ հրահանգը: Եզրակացութիւնն այն էր, որ այդ բոլորը խաղ է Սուլթանովի կողմից՝ Ղարաբաղի հայ ժողովրդի կամքը երկուսի բաժանելու համար: Որոշուեցաւ պատասխանել «Ռեւկոմին» եւ անոր միջոցով Մոսկուա՝ Լենինին ուղարկել մի հեռագիր,- յայտնելով,

    Ա) Որ Ղարաբաղի հայ աշխատաւոր ժողովուրդը երկար տարիներու ընթացքին պայքարած է ռուս ցարական կառավարութեան եւ Ադրբէջանեան խան-բէկեան իշխանութեան դէմ.

    Բ) Որ Ղարաբաղի ժողովուրդը բարեկամական զգացմունք ունի հանդէպ Ռուսաստանի մէծ զանգուածի, բայց չի հաւատում մի յեղափոխութեան, որ արիւնռունչ Սուլթանովնների միջոցով եւ ղեկավարութեամբ է առաջ տարւում.

    Եւ

    Գ) Որ Ղարաբաղի հայ ժողովրդի կամքն է միանալ Հայաստանի Հանրապետութեան:

    Օրժօնիկիձէի ներկայացուցիչները

    Մայիս 4-5-ին, 1920 թիւ, Վարանդայ են գալիս՝ Դրօ-ի եւ Վարիչների Խորհրդի հետ բանակցելու Անդրկովկասեան ճակատի ռուսական կարմիր ընդհանուր հրամանատար Օրջօնիկիձէի ներկայացուցիչները՝ Լեւանդովսկիյ եւ Սահակ Տէր-Գաբրիէլեան:

    Նրանք իրենց հետ բերում են հետեւեալ կտրուկ առաջարկները.- Դատարկել ամբողջ Ղարաբաղը հայկական զօրքերից եւ անցնել Հէքքեարի գետի միւս կողմը՝ Զանգեզուր, որովհետեւ Ռուսաստանը մտադիր է Ղարաբաղ մտցնել կարմիր զօրամասեր եւ յայտարարել իբրեւ չէզոք գօտի:

    Դրօն պատասխանում է, ներս է մտել Ղարաբաղ իր կառավարութեան հրահանգով եւ այն ժամանակ միայն, երբ Ադրբէջանն սկսել է կոտորել Շուշի քաղաքի անզէն բնակչութիւնը եւ աւերել հայկական գիւղերը. կը հեռանայ միայն այն ատեն, երբ համապատասխան հրաման ստանայ Հայաստանի Հանրապետութիւնից:

    -Բայց Հայաստանի նախկին կառավարութիւնն այլ եւս գոյութիւն չունի, եւ մայիս 2-ին Հայաստանի մէջ հաստատուած է Խորհրդային Իշխանութիւն,-յայտարարում են նրանք:

    -Ես զինուորական եմ եւ կը սպասեմ իմ կառավարութեան հրահանգին, այդ կ’ըլլայ հին թէ նոր,- լինում է Դրօի պատասխանը:

    Այն ժամանակ Օրժօնիկիձէի ներկայացուցիչներն առաջարկում են Վարիչների Խորհրդի իշխանութիւնը տարածել միայն Վարանդայի եւ Դիզակի վրայ:

    Դրօն միեւնոյն պատասխանն է տալիս:

    Տրամադրութիւնների փոփոխութիւն

    Ադրբէջանի բոլշեւիկացումը, Խորհրդ. Ռուսաստանի ներկայացուցիչների երեւալը, Հայաստանի բոլշեւիկեան յեղաշրջման մասին տարածուած լուրերը եւ բոլշեւիկեան գործակալներու աշխատանքները առաջ են բերում Ղարաբաղի հայ ժողովրդի մէջ տրամադրութեան բեկում: Հայաստանի հետ մեր կապը կտրուած էր կառավարութեան վերջին հեռագրից յետոյ, որով յայտնւում էր, որ Սարիղամիշի, Ղարսի, Ալեքսանդրապօլի, Դիլիջանի, Ն. Բայազէտի եւ այլ շրջաններում բոլշեւիկեան շարժում է սկսուած եւ պատրաստութիւններ են տեսնւում դիմագրաւելու այդ վտանգը:

    Վարիչներու Խորհրդի մի քանի անդամներ մէջ տրամադրութիւն է ստեղծւում Խորհրդային Ռուսաստանի հետ հասկացողութեան գալու:

    Մայիս 14-15-ին լուր է ստացւում, որ Թառթառի կողմից ռուս կարմիր զօրքից մի հարիւրակ ձիաւոր «բարեկամաբար» մտել է Ջվանշիրի սիրտը՝ Մարդակերտ, ապրանքներ գնելու:

    Մայիս 15-16-ին լուր է ստացւում, որ Մարդակերտից դէպի Վանք տանող ճանապարհի վրայ սպանուած է հայկական բանակի սպայ Յակոբ Մարտիրոսեանը:

    Մայիս 18-ին Դրօ-ի հրահանգով մի քանի սպաներ անցնում են Վանք՝ Զ. Մեսեանին օգնելու եւ այդ շրջանը ուժեղացնելու, բայց դեռ Խաչէն չհասած վերադառնում են, լուր ստանալով, որ Խաչէնի շրջանը բոլշեւիկացել է:

    Մայիս 21-ին Ջվանշիրի հայ բոլշեւիկները՝ միացած ռուս կարմիր բանակի մի հարիւրեակ ձիաւորների հետ, յարձակւում են Վանք գիւղի վրայ՝ Զ. Մեսեանին ձերբակալելու, ու չեն կարողանում:

    Այդ ժամանակամիջոցում ռուսական որոշ զօրամասեր են տեղափոխւում դէպի Շուշի եւ Զանգեզուր: Եւ այսպիսով, հակառակ Դրօի եւ Վարիչներու Խորհրդի թափած աշխատանքներուն եւ կազմակերպած բանակին, Ղարաբաղը դրւում է նոր անակնկալի առջեւ:

    Չանախչու խորհրդակցութիւնը

    Մայիս 24-ին, Չանախչի գիւղի մէջ, տեղի է ունենում Հայաստանից եկած պաշտօնեաներու՝ Դրօ-ի, Նժդեհի, գնդապետ Միրիմանեանի եւ Ա. Միքայէլյեանի խորհրդակցութիւնը, որի մէջ պարզւում է.-

    Ա) Որ Ղարաբաղի ժողովրդի տրամադրութիւնները զգալապէս փոփոխութեան ենթարկուած են եւ աստիճանաբար կարող են վերածուել թշնամութեան.

    Բ) Որ մայիս 12-ից սկսեալ Հայաստանի կառավարութենէն, հակառակ բազմիցս եղած դիմումների, ոչ մի տեղեկութիւն չի ստացուել, ապա ուրեմն Հայաստանի Հանրապետութիւնը գտնւում է օրհասական վտանգի մէջ.

    Գ) Որ Նժդեհի Ղափանի զօրամսը չի կարող երկար մնալ Ղարաբաղում, որովհետեւ բոլորն էլ գիւղացիներ են եւ կամաւոր ու կը կամենան վերադառնալ հայրենիք՝ դաշտային աշխատանքներու լծուելու.

    Դ) Որ ռուսական բանակի որոշ զօրամասեր, խճուղու վրայով, գրաւում են կարեւոր դիրքեր, որով կտրում են Ղարաբաղի հայկական զօրամսի նահանջի ճամբան:

    Այս բոլորը նկատի առնելով, որոշւում է Ղարաբաղի իշխանութիւնը յանձնել հայ բոլշեւիկներուն, նրանց տրամադրութեան տակ թողնելով բաւական թւով ռազմամթերք, հեռախօսներ եւ մէկ գնդացիր՝ ժողովրդի ինքնապաշտպանութեան համար եւ բանակի, սպաների ու վտանգուած գործիչների հետ միասին թողնել Ղարաբաղը եւ անցնել Զանգեզուր:

    Մայիս 26-ին իշխանութիւնը յանձնւում է բժ. Համբարձումեանին եւ հայկական զօրամասը՝ Դրօի առաջնորդութեամբ, Քիրսի վրայով անցնում է դէպի Խծաբերդ եւ ապա Զանգեզուր:

    Վերջ

    ՀԱՅՐԵՆԻՔ, Ա. Տարի, թիւ 12, Հոկտեմբեր, էջ 118-127, 1923թ

    The post Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Զ)․ Արսէն Միքայէլեան appeared first on Aniarc.

    #news #featured #արսէնմիքայէլեան #ղարաբաղիվերջինդէպքերը

    Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Զ)․ Արսէն Միքայէլեան - Aniarc

    ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարի վերջին մասը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի […]

    Aniarc

    Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (1918, մայիս 26 – 1921, մարտ 18)

    1918-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արևելյան և Հարավային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի տանը Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը:

    Վրաստանի հռչակման տեքստը

    Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության վարչապետները

    Նոյ Ռամիշվիլի (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918)

    Նոյ Ռամիշվիլի

    Նոյ Ժորդանիա (24 հունիս, 1918 -18 մարտ, 1921)

    Նոյ Ժորդանիա

    Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարները

    Ակակի Չխենկելի (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918)

    Ակակի Չխենկելի

    Եվգենի Գեգեչկորի (հունիս, 1918 – մարտ, 1921)

    Եվգենի Գեգեչկորի

    Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը

    The post Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (1918, մայիս 26 - 1921, մարտ 18) appeared first on Aniarc.

    #news #featured #վրաստանիդեմոկրատականհանրապետություն

    Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (1918, մայիս 26 - 1921, մարտ 18) - Aniarc

    1918-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արևելյան և Հարավային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի տանը Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը: Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության վարչապետները Նոյ Ռամիշվիլի (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918) Նոյ Ժորդանիա (24 հունիս, 1918 […]

    Aniarc

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի գործող իշխանություններն, ըստ էության, հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը հետապնդելուց եւ այս պահին կենտրոնանում են Արցախի բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրների վրա:

    2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Երեւանը հրաժարվել է Հայաստանի հետ Արցախի միացման եւ կամ նրա անկախության գաղափարից: Իրողությունները Փաշինյանին պարտադրել են իջեցնել նշաձողը եւ հաշվի նստել իրականության հետ:

    Նշաձողը իջեցվել էր 1998-ին՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իրականացրած ռազմական հեղաշրջումից հետո, բայց քանի դեռ նոր պատերազմ չէր եղել, հեղաշրջում իրականացնողները վայելում էին Արցախյան առաջին հաղթանակն ու 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարը:

    Երեւանը պաշտոնապես իր համաձայնությունն էր տվել «Ընդհանուր պետություն» առաջարկին, որի առաջին պարբերության մեջ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

    Երբ Բաքուն չընդունեց այս առաջարկները, Հայաստանի դիվանագետները սկսեցին նշաձողը մի աստիճան եւս իջեցնել: Այդ ժամանակներում շրջանառության մեջ էր դրվել «Անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր», «Դե ֆակտո անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում» եւ նմանօրինակ ձեւակերպումներ:

    Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել միայն միջնորդ կողմը, այս դեպքում՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Կողմերի լռության պայմաններում Միշելի հայտարարությունը կարելի է համարել համաձայնեցված տեքստ Երեւանի եւ Բաքվի միջեւ: «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» ձեւակերպումը նշանակում է, որ այս փուլում Հայաստանի համար Արցախի կարգավիճակ չկա:

    Պատահական չէ նաեւ, որ «Ղարաբաղ» բառից առաջ բացակայում է «Լեռնային» բաղադրիչը: «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, անկախ կարգավիճակից, միջազգայնորեն նշանակել է Արցախի տարածքային, ազգային եւ քաղաքական միավորի գոյություն: Ադրբեջանն, անկասկած, կցանկանար, որ Շառլ Միշելի հրապարակած տեքստում «Ղարաբաղ» բառն ընդհանրապես չլիներ:

    Երեւանը ձգտելու է նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրում երկու երկրների՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչելու գործընթացում չլինի հստակ կետ, համաձայն որի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Սա է այն հնարավոր առավելագույնը, որ կարող է ակնկալել Հայաստանն այսօր, այս պայմաններում:

    Հիմա ասելիք եւ անելիք ունի Ստեփանակերտը, որը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հաջորդների ձեռքով դուրս է թողնվել բանակցային գործընթացից՝ զրկվելով իր ճակատագիրը որոշելու կամ կայացվելիք վճռի վրա ազդելու հնարավորությունից: Առաջին՝ փորձել նոյեմբերի 9-ի հայտարարության, այն է՝ գործընթացի մաս կազմել, երկրորդ՝ ուղիղ խոսել Բաքվի հետ: Սա է սուբյեկտայնությունը վերականգնելու անհնարին թվացող, բայց միակ ու սեփական ճակատագիրը տնօրինելու ճանապարհը:

    Մեր պատմությունը 100 տարի անց ողբերգական կերպով կրկնվում է ոչ միայն Կարսի եւ մյուս տարածքների կորստի, այլեւ Արցախի կարգավիճակի հարցում:

    Հայոց պատմագրությունը հետեւողականորեն այն թեզն է առաջ տարել, որ Արցախը Խորհրդային Ադրբեջանին կցվել է 1921 թվականի հուլիսի 5-ի Կավբյուրոյի հայտնի նիստում: 1923-ի հուլիսի 7-ին Խորհրդային Ադրբեջանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման» դեկրետը: Այս երկու թվականներն էլ ճշգրիտ են, բայց կա մեկ այլ՝ ավելի կարեւոր տարեթիվ ու փաստ, որը բացակայում է հայոց պատմության դպրոցական եւ բուհական բոլոր դասագրքերում, ակադեմիական շատ հրատարակություններում:

    1920 թվականի այս օրը՝ մայիսի 24-ին, Չանախչի (այսօր՝ Ավետարանոց, որը ադրբեջանցիները գրավել են 2020-ի հոկտեմբերի վերջին) գյուղում տեղի է ունենում Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի, Գարեգին Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի եւ Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը: Մոտ մեկ ամիս առաջ բոլշեւիկները խորհրդայնացրել էին Ադրբեջանը եւ Բաքվի հետ Հայաստանից պահանջում էին զորքերը դուրս բերել Ղարաբաղից:

    Խորհրդակցությունը որոշում է Ղարաբաղի իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշեւիկներին: Մայիսի վերջերին իշխանությունը հանձնվում է բժիշկ Սարգիս Համբարձումյանին, եւ հայկական զորամասը Դրոյի առաջնորդությամբ, Քիրսի վրայով հունիսի առաջին օրերին անցնում է Խծաբերդ եւ ապա Զանգեզուր: Նույնն անում է Գարեգին Նժդեհը՝ իր զորախմբով Հադրութից նահանջելով դեպի Կապան:

    Այսպիսով՝ բոլշեւիկների անմիջական օգնությամբ եւ սպառնալիքի տակ Արցախը խորհրդայնացվեց: Ռուսաստանը, սակայն, խորհրդայանացնելով Ղարաբաղը, այն միանգամից չմիացրեց Ադրբեջանին: 1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայագրով Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում էին վիճելի տարածքներ:

    Հայաստանի Հանրապետությունն իր գոյության 1000 օրերի ընթացքում (1918-1920) արեց հնարավորը՝ Ադրբեջանի հետ երեք վիճելի տարածքներն իրեն միացնելու գործում, սակայն ի վիճակի եղավ պահելու միայն Զանգեզուրը, այն էլ ոչ ամբողջապես: Ղարաբաղն ու Նախիջեւանն ի վերջո մնացին Խորհրդային Ադրբեջանի կազմում:

    Եվ վերջինը. պետք է հասկանալ, որ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը Հայաստանը ստիպված է եղել հանձնել, պատվիրակել Ռուսաստանին: Բաքուն ձգտելու է հասնել նրան, որ Երեւանը հստակ կերպով Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, որպեսզի հետագայում այդ փաստն օգտագործի Ռուսաստանի հետ բանակցություններում, մասնավորապես՝ խաղաղապահների դուրսբերման նպատակով:

    Ալիեւին, թվում է, հաջողվել է ազատվել «հայկական գլխացավանքից», բայց նրա համար նոր գլխացավանք կա՝ ռուսականը:

    Թաթուլ Հակոբյան

    Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

    The post Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը appeared first on Aniarc.

    #news #featured

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը - Aniarc

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի գործող իշխանություններն, ըստ էության, հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը հետապնդելուց եւ այս պահին կենտրոնանում են Արցախի բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդիրների վրա: 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմում կրած պարտությունից եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Երեւանը հրաժարվել է Հայաստանի հետ Արցախի միացման եւ կամ նրա անկախության գաղափարից: Իրողությունները Փաշինյանին […]

    Aniarc

    Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Ե)․ Արսէն Միքայէլեան

    ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Արցախի Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։

    Ներկայացնում ենք Ե մասը

    Քաղաքի ներկայացուցիչները սակայն պէտք է գիտնան որ գաւառի պատգամաւորները եւ ինտելիգենտ ուժերը չեն կարող մասնակցել համագումարին, եթէ վերջինս քաղաքի մէջ տեղի ունենայ, Սուլթանովի ոստիկաններու հսկողութեան տակ, երբ անկարելի է ազատ կերպով արտայայտուիլ եւ նպատակայարմար որոշումներ տալ: Փափաքելի է որ քաղաքի ներկայացուցիչները գաւառ գան, ուր եւ հնարաւոր կ’ըլլայ մանրամասնօրէն խօսակցիլ եւ ընդհանուր գետին գտնել՝ գործունէութեան համար:

    Այդ տեսակցութեան արդիւնքը լինում է այն, որ անոնք խոստացան այդ ուղղութեամբ աշխատանք կատարել եւ համոզել քաղաքի իրենց ընկերները:

    Քաղաքի այդ մեղկ եւ թոյլ տրամադրութեանց դիմաց կար գաւառի տրամադրութիւնը:

    բ) Գաւառի ինտելիգենցիա.- Գաւառի գործիչները, որոնք Սուլթանովի անմիջական սպառնալիքներէն ազատ էին եւ նախօրոք հալածուած, տրամադրուած էին աւելի ակտիւ: Անոնց բոլորի տրամադրութիւնն ալ այն էր, որ Ադրբէջանին հաւատալ չի կարելի, որ նա զիկզակ ճանապարհներով, կամենում է տիրանալ այս հայաշատ շրջանին, եւ որ անհրաժեշտ է Ղարաբաղի հարցին շտապ կերպով վերջ տալ, միացնել Հայաստանի Հանրապետութեան եւ երկիրն ազատել այս անորոշ եւ անկանոն վիճակէն:

    Անոնց մէկ մասը տրամադիր էր որ Հայաստանի կառավարութիւնն աւելի վճռական ըլլայ, ուրիշներ կողմնակից էին ընդհանուր ապստամբական շարժում առաջ բերել՝ գրաւելով կարեւոր դիրքեր եւ այդ բոլորը պատճառաբանում էին այն դժուարութեամբ, որ կարող է առաջ գալ գարնան ժամանակ, երբ Զանգեզուրի եւ Ղարաբաղի միջեւ գտնուած Հիքքեարի գետը կարող է յորդել եւ հայ զինուորներու օժանդակութիւնը դժուարացնել: Մինչեւ գարնան Ղարաբաղի հարցը պիտի փակել, այս էր գաւառի ինտելիգենցիայի մէկ մասի համոզումը:

    գ) Գաւառի ժողովուրդ.- Գիւղացիութեան տրամադրութիւնն աւելի ռազմական էր եւ վրէժխնդրական: Զանազան շրջաններէ լուրեր էին գալիս, որ իրենք հազիւ կարողանում են զսպել աւելի ակտիւ տարրերին, որոնք կամենում են փոխվրէժ լուծել Խանքենտու դէպքերի համար: Այդ տարրերու մտադրութիւնն էր յարձակուել թաթարական Մալիբեկլու եւ Աւդալ-Գիւլաքլու գիւղերու վրայ: Մթնոլորտը ելեքտրականացած էր եւ մենք հազիւ էինք կարողանում այդ շարժման առաջքն առնել՝ պատճառաբանելով համագհումարի մօտալուտ ըլլալը:

    Չնայած Ադրբէջանի բացարձակ պատրաստութիւններուն, Խանքենտու կոտորածին, Սուլթանովի սպառնալիքներուն եւ վերջնագրին, Ղար. Ինքն. Կեդր. Մարմինը որոշում է ընթացք չտալ ժողովրդեան հասունցած տրամադրութիւններուն, հետեւիլ սպասման քաղաքականութեան, անցքերն իրենց մանրամասնութիւններովը տեղեկագրել Զանգեզուր, զինուորական կազմակերպութիւններն աւելի ընդարձակել եւ սպասել եւ սպասել աւելի պատեհ առիթի:

    Մեր այդ զգոյշ քաղաքականութեան արդիւնքն է լինում, որ որոշւում է ակտիւ կերպով մասնակցիլ համագումարին, անոր վայրը նշանակելով Շօշ գիւղը, որ քաղաքին շատ մօտ էր ընկած, առաջարկել որ քաղաքի պաշտօնական մարմիններն ու անհատները գան գաւառ՝ իրենց հաշիւներով եւ զեկուցումներով եւ ամէն կերպ ջանալ բոլոր տարրերը միացնել ընդհանուր գործունէութեան շուրջ:

    Ղարաբաղի 8-րդ համագումարը.- Քաղաքի կուսակցութեանց ներկայացուցիչները, դժբախտաբար, չեն կարողանում համաձայնութեան եզր մը գտնել համագումարի տեղի մասին եւ միայն ընդհանուր համամտութիւն կայանում է այն ժամանակ, երբ Սուլթանովը սպառնում է եւ հրահանգում, որ ներկայացուցիչները պէտք է հաւաքուին Շուշի եւ որ ինքը խոստանում է պատգամաւորների անձեռնմխելիութիւն եւ խօսքի կատարեալ ազատութիւն:

    Այդ վերջնական որոշումէն վերջ գաւառի ներկայացուցիչները յայտնում են, որ իրենք քաղաք երթալ չեն կարող եւ որ Ղարաբաղի բոլոր շրջանների ներկայացուցիչները, պէտք է հաւաքուեն Շօղ գիւղը: Գիւլստանի, Ջվանշիրի եւ Խաչէնի ներկայացուցիչները, խմբերով եւ զինուած, գիշեր ատեն եւ գաղտնի, անցնում են այդ շրջանները Վարանդայէն բաժնող Շուշի-Եւլախ խճուղիով, որ Ադրբէջանի հսկողութեան տակ էր, իրենց հետ բերելով ընտրող ժողովուրդի կամքը:

    Վարանդայի բոլոր գիւղերի, ինչպէս նաեւ Դիզակի քանի մը գիւղերու ներկայացուցիչները հաւաքւում են Շօղ գիւղը: Բացառութիւն են կազմում Շուշի քաղաքը, որ վախէն չի կարողանում գաւառ անցնել, եւ Դիզակի որոշ շրջանները, որ շնորհիւ այդ շրջանի լիազօր Ա. Շ.-ի երկդիմութեան եւ բոլշեւիկներու հետ սիրաբանութեան, քաղաքի իր հայրենակիցներին է տալիս իր ձայնը:

    Այսպիսով, շնորհիւ քաղաքի մեղկ ինտելիգենցիայի եւ Ա. Շ.-ի երկդիմի քաղաքականութեան, Ղարաբաղի հայութիւնը բաժանւում է երկու մասի եւ այդ պառակտումն ու անվստահութիւնը թողնում է ճնշիչ տպաւորութիւն բոլորի վրայ:

    Երկու օր շարունակ տեղի են ունենում բանակցութիւններ գաւառի եւ քաղաքի միջեւ եւ գրաւոր առաջարկ-պատասխաններ: «Քաղաքը» կամենում է համոզել «գաւառին», որ գայ քաղաք, որ հոն ապահով է եւ ազատ կերպով կրնան իրենց կարծիքները յայտնել: Գաւառը չի վստահում քաղաք երթալ եւ Սուլթանովի սպառնալիքի տակ գործել ու պահանջում է, որ քաղաքի փոքրամասնութիւնը ենթարկուի գաւառի մեծամասնութեան կամքին: Այդ բանակցութիւնները ո՛չ մի արդիւնք չեն տալիս եւ համաձայնութիւն տեղի չի ունենում:

    Քաղաքի ներկայացուցիչների թիւը հասնում էր 50-ի, որոնցմէ 7-8 հոգի թիւրիմացաբար Շուշի գացած էին, առաջուց տեղեկութիւն չունենալով համագումարի մասին: Նրանք երկու օր յետոյ, զանազան պատրուակներով եւ միջոցներով, գալիս են Շօշ գիւղը: Մնացածներէն 5-6 հոգի Ազգ. Խորհուրդի անդամներ են լինում եւ 10-12 հոգի ալ միշտ ձեռնպահ են մնում եւ կամ հակառակ բանաձեւեր քուէարկում, որով ժողովի վճռող ձայներու թիւը 2-3ը չի անցնում:

    Գաւառի համագումարը, վերջին եւ լրիւ նիստին, 96 պատգամաւոր է ունենում, եւ բանաձեւերն անցնում են միաձայնութեամբ:

    Քաղաքի ներկայացուցիչները, 23 ձայնով, վճռում են Ղարաբաղը համարել Ադրբէջանի անբաժան մասը: Եւ այդ որոշման վրայ յենուելով, Ադրբէջանի մամուլը վայնասուն է բարձրացնում եւ պահանջում է, համաձայն «ժողովրդի արտայայտած կամքին» , Ղարաբաղը պէտք է միացուի Ադրբէջանին:

    Ղարաբաղի 8-րդ համագումարը, սակայն, տրամագծօրէն հակառակ բանաձեւ է հանում, որ եւ ուղարկւում է Անդրկովկասի դաշնակից պետութիւններին եւ միւս հանրապետութիւնների ներկայացուցիչներին:

    Ահա այդ բանաձեւը.-

    «1919 թ. օգոստոսի 15ին, Ղարաբաղի հայ ժողովուրդի ամբողջ ներկայացուցչութիւնը 7-րդ համագումարում, մանրամասն քննելով Ղարաբաղի քաղաքական վիճակը, այն իրաւական հողի վրայ էր կանգնած, որ վիճելի երկրամասերի այս կամ այն պետութեան հետ վերջնականապէս կցուելու խնդիրը կախուած է վեհաժողովի որոշումից եւ հետեւապէս ի զուր արիւնահեղութեան տեղիք չտալու եւ հարեւան ժողովրդի հետ խաղաղ կենակցելու համար՝ անհրաժեշտ է կեանքի այնպիսի ճանապարհ գծել, որ երկու ժողովուրդներն էլ համերաշխ եւ հանգիստ ապրեն:

    Այդ հիման վրայ Ղարաբաղի հայութեան 7-րդ համագումարը, Ադրբէջանի կառավարութեան ներկայացուցիչների հետ որոշ հասկացողութեան գալով, մշակեց 26 կէտից բաղկացած ժամանակաւոր համաձայնութեան մի կանոնագիր: Հայ ժողովրդի ներկայացուցչութիւնն այն յոյսն ունէր, թէ այդ համաձայնութեամբ երկու ժողովուրդներն էլ հաշտ ու համերաշխ կը կենակցեն առանց աչառութեան եւ երկու ժողովրդին ալ համահաւասար վերաբերմունք ցոյց կուտայ եւ կարգ ու կանոնը կը պահպանէ:

    8-րդ համագումարի Շօշու հաւաքուած պատգամաւորները դժբախտաբար ստիպուած են մատնանիշ անել այն տխուր եւ միանգամայն ցաւոտ հանգամանքը, որ համաձայնութիւնը կայացնելուց մինչեւ այսօր Ադրբէջանի կառավարութիւնը ոչ մի կարգ ու կանոն չկարողացաւ պահպանել Ղարաբաղում, այլ ընդհակառակը պատճառ եղաւ անիշխանութեան:

    Անցեալներում ոչ մի ժամանակ հայ ժողովուրդը թէ՛ մարդկային զոհերով, թէ՛ տնտեսապէս այնքան վնասնէր չի կրել, որքան համաձայնութիւնը կայացնելուց յետոյ, շնորհիւ Ադրբէջանի կառավարութեան աչառութեան եւ թուլութեան:

    Ակնյայտնի մարդասպաններ ու գողեր օրը ցերեկով սպանում, թալանում են խաղաղ ժողովուրդը եւ դրա դէմ ոչ մի միջոց ձեռք չէր առնում, մեղաւորները չէին պատժւում: Կանոնաւոր ասկեարները թալանում են խաղաղ ժողովուրդի տները, կոտորում տղամարդկանց, կանանց ու երեխաներին եւ ոչ ոք դրանցից չի պատժւում: Աւերուած գիւղերի հայ բնակիչները մինչեւ այսօր էլ թափառում են այս ու այն գիւղերում, եւ Ադրբէջանի կառավարութիւնը, հակառակ իր խոստման, դրանց չի բնակեցրել իրենց վայրերում: Ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը միանգամայն խախտուած են Ադրբէջանի կառավարութեան կողմից:

    Առաջին կէտը պարզ ասում է. «Ներկայ ժամանակաւոր համաձայնութիւնը ընդունւում է կողմերից մինչեւ այդ հարցի որոշումը խաղաղութեան վեհաժողովի կողմից, որի որոշումը պարտադիր է երկու կողմերի համար էլ»: Մինչդեռ Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապետն իր սոյն տարւայ փետրուար 19-ի դրութեամբ, թիւ 1927, յանուն Շուշու Ազգային Խորհուրդի, յայտնում է հետեւեալը.-

    «Յետոյ, օրակարգի իբրեւ առաջին կէտ, կը խնդրեմ քննութեան դնել Ղարաբաղի հարցի քաղաքական մասը՝ միանալու Ղարաբաղը Ադրբէջանի հետ, իբրեւ նրա տնտեսական անբաժանելի մասը»:

    Բացի դրանից Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապէտ Սուլթանովը, սոյն թուի փետրուար 14-ի՝ Ազգային Խորհուրդի, իր խորհուրդի հայ անդամների եւ հայ ինտելիգենցիայի ներկայացուցիչների պաշտօնական խորհրդակցութեան մէջ պարզ կերպով արտայայտուել է այն մտքով, որ խորհրդաժողով գոյութիւն չունի: Ահա այդ խօսքերը բառացիօրէն.-

    «Ինչպէս կը նայի Ազգայի Խորհուրդը Ղարաբաղի ապագայի վրայ: Խաղաղութեան վեհաժողովն արդէն գոյութիւն չունի. Ֆրանսիան եւ Իտալիան չեն կարող իրենց ապուրը եփել, ուր մնաց մեր կերակուրը, եւ մենք ինքներս պէտք է դուրս գանք այս աննորմալ դրութիւնից»:

    Այս խօսքերից պարզ հասկանալի է, որ Սուլթանովը մինչեւ իսկ ոչ մի արժէք չի տալիս վեհաժողովի որոշումներին, որին մենք երկու կողմերս էլ, ժամանակաւոր էինք ենթարկուել, հետեւապէս նա խախտում է մեր պայմանների հէնց առաջին կէտը:

    Համաձայնութեան 7-րդ կէտը ասում է. «Միջազգային բնույթ կրող բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կիրառուիլ՝ առանց Խորհուրդի նախնական քննութեան»: Մինչդեռ փետրուարի 18-ի դրութեամբ ժամանակաւոր գեներալ նահանգապէտ Սուլթանովը Շուշու Ազգային Խորհուրդին իր վերոյիշեալ պաշտօնական թղթով առաջարկում է ի քննութիւն ամենագլխաւոր սկզբունքային հարցը՝ Ղարաբաղի վիճակը ընդմիշտ կապելու Ադրբէջանի հետ:

    Նախ՝ Շուշու ազգային Խորհուրդին չէ վերապահուած ոչ մի քաղաքական հարց քննելու իրաւունքը եւ երկրորդ՝ համաձայն 7-րդ կէտի, այդպիսի սկզբունքային խնդիր նախ պէտք է քննութեան առնուի նահանգապէտին կից խորհրդում եւ ապա առաջարկուի համագումարին, հետեւապէս եւ ամբողջապէս խախտուած է համաձայնութեան կէտը:

    Համաձայնութեան 15րդ կէտը հետեւեալն է.- «Զինուորական մասերը բնակւում են Խանքենդում եւ Շուշում՝ խաղաղ ժամանակուայ կազմով», բայց ամբողջ ամսուայ ընթացքում այդ կէտը չէ պահպանուած: Զանգեզուրի դէմ երկու անգամ արշաւելու դէպքում թէ՛ Խանքենդ եւ թէ՛ Շուշի են մտել մի քանի գնդեր, որոնք եկել են Գանձակից, Բագուից եւ Զաքաթալայից: Եւ այդ գնդերը ահագին յուզում են առաջ բերել Ղարաբաղի ժողովուրդի մէջ:

    16-րդ կէտը ասում է.- «Զօրական բոլոր տեղափոխութիւնները Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ Շուշու, Ջվանշիրի եւ Ջիբրայիլի գաւառներում, որոնք հայերով բնակուած են, կրնան տեղի ունենալ Խորհուրդի անդամների երկու-երրորդի համաձայնութեամբ»: Համաձայնութեան այս կէտը հիմնովին խախտուած է՝ սկսած 1919 թ. հոկտեմբեր ամսից մինչեւ այժմ: Ադրբէջանը մօտ 12 հազար զինուոր է անցկացրել Ասկերանից, Խանքենդուց եւ Շուշուց, հոկտեմբեր ամսին, դէպի Զանգեզուր, մինչդեռ այսպիսի մի կարեւոր խնդիր պէտք է քննութեան առնուէր Խորհրդում եւ որոշուէր ձայների երկու-երրորդի մեծամասնութեամբ:

    Բացի դրանից Ադրբեջանի կառավարութիւնը պաշտօնապէս յայտնել է Ազգային Խորհրդին եւ Ջվանշիրի հայ ժողովուրդին, որ Աւան-Իւզբաշեանի կալուածքում զօրք պիտի կենտրոնացնէ. մի հանգամանք, որ միանգամայն խախտում է ամբողջ ժամանակաւոր համաձայնութիւնը:

    Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարը, քննութեան առնելով Ղարաբաղի ներկայ քաղաքական վիճակը եւ մանրամասն ծանօթանալով բոլոր վերոյիշեալ փաստերին, հետեւեալ եզրակացութեան եկաւ.-

    Լեռնային Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարը՝ բաղկացած 96 պատգամաւորներից՝ Գիւլստանի, Ջվանշիրի, Խաչէնի, Վարանդայի եւ Դիզակի շրջաններից,- որը տեղի ունեցաւ Շօշ գիւղում, 1920 թ. փետր. 28-ից մինչեւ մարտ 4-ը, մանրամասն եւ բազմակողմանի քննութեան առնելով լեռնային Ղարաբաղի ներկայ քաղաքական դրութիւնը, գտնում է, որ 7-րդ համագումարից յետոյ (22 օգոստոս, 1919 թ.) Ադրբէջանի կառավարութիւնը պարբերաբար խախտել է ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը: 8-րդ համագումարը, համաձայն պատգամաորների իրենց ընտրած ժողովուրդի տուած մանդատի, հետեւեալ որոշումները կայացրեց.-

    1.- Ադրբէջանի կառավարութիւնը պարբերաբար խախտել է Ղարաբաղի ժամանակաւոր համաձայնութեան ամենագլխաւոր կէտերը.

    2.- 1920 թ. փետրուար 22-ին Խանքենդում, Ասկերանում եւ Շուշի-Եւլախ խճուղու վրայ կառավարութեան զորքերի եւ ագենտների ձեռքով, ակնյայտնի նպատակով կոտորուել են մի քանի հարիւր հայեր, թալանուել են Խանքենդու հայերի բնակարանները եւ տարուել նրանց ունեցուածքը.

    3.- 8-րդ համագումարը, հաւատարիմ մնալով 7-րդ համագումարի որոշումներին եւ երկուստեք ստորագրուած ժամանակաւոր համաձայնութեան, մինչեւ վեհաժողովի վերջնական որոշումը, Ղարաբաղի եւ առհասարակ Անդրկովկասեան հանրապետութիւնների սահմանների վերաբերյալ, պահանջում է Ադրբէջանի կառավարութիւնից, ժամանակաւոր համաձայնութեան կէտերի ամբողջական կիրառումը կեանքի մէջ.

    4.- Վճռականապէս բողոքում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ՝ Խանքենդում, Ասկերանում եւ Շուշի-Եւլախ խճուղու վրայ տեղի ունեցած անլուր կոտորածների առթիւ եւ կոչ է անում քաղաքակիրթ աշխարհի խղճին՝ վերջ տալու Ադրբէջանի նման քաղաքականութեան.

    5.- Յայտնում է, որ նման դէպքերի կրկնութիւնը կը ստիպէ Լեռնային Ղարաբաղի հայութեան իրենց կեանքի եւ պատուի պաշտպանութեան համար համապատասխան միջոցների դիմել.

    6.- Միաժամանակ 8-րդ համագումարը կոչ է ուղղում Ադրբէջանի թիւրք գիւղացիութեան իր բողոքի ձայնը միացնելու Լեռնային Ղարաբաղի հայութեան բողոքին, ինչպէս նաեւ դիմում է անում մամուլին.

    7.- Եւ վերջապէս որոշում է այս բանաձեւի պատճէնը ուղարկել դաշնակից պետութիւնների Անդրկովկասի ներկայացուցիչ Հասկէլին. դաշնակից պետութիւնների դիւանագիտական եւ զինուորական ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ Ղարաբաղի ժամանակաւոր գեներալ նահանգապետին:

    Նախագահ՝ Ղարաբաղի հայութեան 8-րդ համագումարի՝

    1920թ. 6 Մարտի Դ. ԱՌԱՔԵԼԵԱՆ

    Համագումարէն վերջ

    Սուլթանովի վերջնագիրը, որ կապուած էր զօրական պատրաստութիւնների հետ եւ համագումարի այս կերպ վերջանալը, որով Ղարաբաղի հայ ժողովուրդի կամքը երկուսի է բաժանում, խոր եւ սպառնական տպաւորութիւն է գործում բոլորի վրայ:

    Ակնյայտնի էր, որ Ադրբէջանը կամենում է միանգամայն վերջ տալ Ղարաբաղի հարցին եւ, բնականօրէն, մենք չէինք կարող անտարբեր մնալ ու հանգիստ նստել:

    Ղարաբաղի մէջ գտնուող հասարակական-քաղաքական գործիչները չէին միայն, որ կը զգային մօտալուտ վտանգը, այլ եւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբէջանի հայ ժողովուրդը եւ անոնց ղեկավարները:

    Արժէ հոս յիշատակել երեք կարեւոր դրութիւններ, որոնք պարզ ապացոյցներ են դրսի հայութեան տրամադրութեանց:

    ա) Գանձակեցիներու բողոքը.- Մարտ 4-5-ին, Բագու, Ադրբէջանի կառավարութեան նախագահ Նասիբ-բէկ Ուսուբբէկովին հետեւեալ գրութիւնն է ուղարկւում.

    «Գանձակ քաղաքի եւ իր գաւառի հայերի ծանր դրութիւնը վերջերս կատաստրոֆիկ է դառեր: Քաղաքի եւ գաւառի անզէն, անպաշտպան եւ անկասկած լոյեալ հայ ազգաբնակչութեան դէմ օրը ցերեկով կատարուող բռնութիւնների բազմաթիւ փաստերը սիսթեմատիք բնոյթ են ստացել եւ ժողովրդական զանգուածների մէջ այնպիսի խուճապ առաջացրել, որ ազգաբնակութիւնը թողնում է իր յամառ աշխատանքով ստեղծած հարստութիւնները եւ ձգտում, որքան կարելի է շուտ, դուրս գալ այդ դժոխքից, որպէսզի, գուցէ եւ ժամանակաւորապէս, փրկէ իր ֆիզիքական գոյութիւնը: Անվերջ ու զազրելի ոճրագործութիւնների մթնոլորտում ահաբեկուած ազգաբնակութեան մինչեւ այժմ Գանձակում չտեսնուած ամենասոսկալի խուճապի եւ մասսայական գաղթի փաստը այնքան ակնյայտ է ու աղաղակող, որ հազիւ թէ որեւէ մէկը պիտի հերքէ, որ քաղաքի ու գաւառի հայութիւնը գլխովին գտնւում է կատարեալ տնտեսական աղքատացման եւ դանդաղ մահացութեան նախօրեակին, շնորհիւ անխուսափելի սովի, հիւանդութիւնների եւ այլ զրկանքների:

    Այդ շրջանը, որ ապրել է ռէակցիայի, պատերազմի եւ անիշխանութեան բոլոր սարսափները եւ այնու ամենայնիւ մնացել անվնաս՝ շնորհիւ տեղական հայ եւ թիւրք դեմոկրատիաների ղեկավարների իմաստուն եւ համաձայնական քաղաքականութեան, այժմ, շնորհիւ անկախ Ադրբէջանի սահմաններում գործող ինչ որ մութ ուժերի որոգայթների, իր ամբողջ հայ ազգաբնակչութեամբ գտնւում է լիակատար աղքատացման ու բնաջնջման մահացու սպառնալիքի տակ, մինչդեռ այդ շրջանի հայութիւնը Ադրբէջանի հանրապետութեան առաջին իսկ օրից իր լիակատար ու անվերապահ լոյեալութիւնն է ցոյց տուել… Խորապէս բողոքում ենք եւ կարծում, որ յանուն երկու հարեւան դեմոկրատների բարձր ու պերմանետ շահերի, կառավարութիւնը պէտք է անյապաղ ամենախիստ միջոցներ ձեռք առնի պաշտպանելու Գանձակի եւ իր գաւառի հայերի պատիւը, կեանքն ու գոյքը» :

    Գանձ. Հայր. Միութ. Նախագահ՝

    ԱՐՇԱԿ ՄԻԱՆՍԱՏԵԱՆ

    (Պատճէնն ուղարկւում է Հասկէլին, Ուորտրոպին, Վրաստանի հանրապետութեան նախագահին, Հայաստանի վարչապետին, Ադրբէջանի պարլամենտին, Հ. Յ. Դաշնակցութեան եւ Ժողովրդական կուսակցութիւններու ֆրակցիաներուն եւ Հայ Ազգային Խորհուրդին):

    բ) Ղարաբաղցիների բողոքը.- Այդ նոյն ատեանները Երեւանի Ղարաբաղցիների Հայրենական Միութիւնը հետեւեալ գրութիւնն է ուղղում Հայաստանի պարլամենտի նախագահին եւ վարչապետ Խատիսեանին.-

    «Ճշգրտօրէն ստուգուած հեռագիրների համաձայն, Ադրբէջանի կառավարութիւնը յանձնարարել է ընդհանուր նահանգապէտ Սուլթանովին եւ տաճկական գեներալ Խալիլ փաշային՝ նոր արշաւանքի ձեռնարկել Զանգեզուրի դէմ, ինչպէս եւ զինաթափել Ղարաբաղը: Վերջիններս այդ նպատակով կազմակերպել են թաթարական եւ քրտական ամենախոշոր հրոսակախմբեր: Պատրաստւում է հայերի հսկայական կոտորած, որի սկզբնաւորութիւնն են Խանքենդու եւ Աղդամի ջարդերը… Յառաջիկայ կոտորածի լուրը բուռն վրդովմունք ու յուզում առաջարկեց հայերի եւ յատկապէս այն Ղարաբաղցիների միջեւ, որոնց ընտանիքները հայրենիքում են գտնում…

    Անտանտայի գերագոյն կոմիսարների աչքի առաջ պատրաստւում է Հայաստանի վերջին անվնաս մնացած շրջանի ոչնչացումը… Խնդրում ենք… վճռական քայլեր առնել… թիւրքական էմիսարների եւ Ադրբէջանի շովինիստական շրջանների արիւնալի ագրեսսիւ նպատակների առաջն առնելու համար»…

    Նախագահ Երեւանի Ղարաբաղցիների Հայրենակցական Միութեան՝

    Գ. ԲԱԼԱՅԵԱՆ

    գ) «Աշխատաւոր » թերթի մարտի 5-ի խմբագրականը.- «Թող պարզ լինի… գարունքին Ադրբէջանը քոչւորներին սարը բարձրացնելու պատրուակին տակ՝ սկսելու է ընդհանուր արշաւանք ամբողջ Զանգեզուրի դէմ եւ բոլոր կողմերից… Կարմիր Սուլթանովը Ղարաբաղում կազմում է քրտական-թաթարական զօրամասեր, որպէսզի հէնց տեղում վտանգ ստեղծէ հայերի համար: Միւս կողմից՝ դրամի եւ սպառնալիքի օգնութեամբ փորձում է համագումարի միջոցով փոխել Ղայբալիքէնդի ջարդից յետոյ կայացած «համաձայնութեան» պայմանները, զօրք մտցնելով այդ երկիրը:

    Ադրբէջանի տարբեր վայրերում տեղի ունեցած հայկական մասնակի կոտորածները նպատակ ունէին ոչ միայն թուլացնել հայ տարրը այդ պետութեան սահմաններում առհասարակ, այլ եւ ահաբեկել Ղարաբաղը, կոնկրետ կերպով ցոյց տալով այն հեռանկարը, որ նրան սպասում է: Մարգարէ չ’պէտք ՝է լինել գուշակելու համար, որ Ղարաբաղը կանգնած է արիւնալի նախճիրների նախօրեակին, որովհետեւ կասկածից դուրս է, որ տեղացի հայութիւնը երբեք կամովին չի համաձայնի իր վիզը թեքել թրքական եաթաղանի հանդէպ…

    Ինչպես անցեալում, այնպէս եւ այժմ, Ղարաբաղի փրկութիւնը նրա կազմակերպուած կամքն է ու կատարեալ վճռականութիւնը՝ ամէն գնով ապահովել իր ազատութիւնը, միանգամայն հաւատացած լինելով, որ իր հետ է այդ գործում ամբողջ հայութիւնը»…

    Ղարաբաղից դուրս գտնուած հայութեան տրամադրութեան արտայայտութիւններն են ասոնք, որոնք համապատասխանում են իրականութեան եւ ապացոյց են, որ Ադրբէջանը զինական պատրաստութիւններ է տեսնում, արիւնի մէջ խեղդելու Ղարաբաղի հայութեան ազատութեան ձգտումը:

    Հակառակ այդ վրդովումներուն, Ադրբէջանը մասնակի խստութիւններով եւ սպանութիւններով, համագումարէն վերջ, կանխապատրաստական աշխատանքներ էր կատարում՝ իր լայն եւ մտածուած ծրագիրը իրականացնելու համար:

    ԱԴՐԲԷՋԱՆԵԱՆ ՔԱՅԼԵՐ

    Մարտ 1.- Սուլթանովը, յատուկ հրամանով, արգիլում է Շուշի քաղաքի հայերի հեռանալը դէպի գաւառ: Գնացողներէն շատերը յետ են դարձւում եւ գոյքերն ալ գրաւում: Ադրբէջանի կառավարութեան հրահանգով ցուցակագրւում են բոլոր հայ սպաները, որպէսզի անոնք չկրնան գաւառ անցնիլ եւ գործօն դեր ստանձնել՝ ինքնապաշտպանական գործի մէջ:

    Մարտ 3.- Շուշու բանտից փախչում են 7 բանտարկեալներ, որոնցմէ 3-ը հայ եւ 4-ը՝ թիւրք, բոլորն ալ նշանաւոր աւազակներ: Ասոնք անցնում են հայկական շրջանը, Վարանդա: Սուլթանովը երեք օրուայ պայմանաժամ է տալիս քաղաքի շրջակայքի հայ գիւղացիութեան՝ վերադարձնելու նրանց, սպառնալով, հակառակ դէպքում, ռմբակոծել Չանախչի եւ այլ հայկական գիւղեր:

    Ինքնապաշտպանական Մարմնի եւ գաւառի ոստիկանութեան ջանքերով այդ փաղչողներէն մէկ մասը ձերբակալւում է եւ յանձնւում Սուլթանովին՝ անակնկալ ընդհարումներու պատրուակ չստեղծելու համար:

    Մարտ 4.- Խ. Սուլթանովը Ադրբէջանեան բանակի սպաներին տեղաւորում է հայկական թաղի կարեւոր դիրք ունեցող տներու մէջ, ամէն մէկի տրամադրութեան տակ դնելով 2-3 հասարակ զինուոր, իբրեւ ծառայողներ, չ’մոռանալով ուժեղացնել նաեւ հայկական թաղի թիւրք ոստիկաններու կազմը:

    Մարտ. 6 - Շուշի է հասնում Ադրբէջանի բանակի ղեկավարներէն իշխան Մահմէտը:

    Մարտ 7.- Դէպի Խանածախ երկարող ճանապարհի վրայ սպանւում են 4 Ջամալուեցի եւ 1 Ալըքլուիցի հայեր եւ Ջվանշիրի շարջանէն հայ ուսուցիչ մը:

    Մարտ 8. – Շուշի քաղաքէն, հաւանօրէն զգալով Ադրբէջանի կողմէն գալիք մօտալուտ վտանգը, գաղտագողի կերպով հեռանում է սոց.-յեղափոխականներու պարագլուխ եւ Ղարաբաղը Ադրբէջանին միացնելու կողմնակից Արսօ Յովհաննիսեանը՝ իր ընտանիքով,- մի բան, որ բաւական խուճապ է առաջացնում ժողովրդի մէջ:

    Մարտ 9.- Շուշի քաղաքէն գաւառ է անցնում նշանաւոր Դաշնակցական Յով. Ստեփանեանն իր ընտանիքով, որը նոյնպէս բացասական ազդեցութիւն է թողնում հասարակութեան վրայ:

    Մարտ 10.- Եւլախ-Շուշի խճուղու վրայ նորէն սպանւում են 10 Ղարաբաղցի հայեր:

    Մարտ 11.- Դէպի Շօշ գիւղ տանող ճամբուն վրայ, Հարամ Ջուր անուանուած տեղը, օրը ցերեկով, սպանւում են մէկ Շօշիցի եւ Մէկ Թաղլարցի հայեր:

    Մարտ 13.- Քաղաքից դէպի Քարին Տակ գիւղը քտնուող ճամբուն վրայ Խալիփալուցի թաթարները սպաննում են մէկ Քարին-Տակցի հայ եւ վիրաւորում են մէկ ուրիշ հայ:

    Մարտ 12.- Սուլթանովի հրամանով Շուշի քաղաք են մտնում 150 հոգի Հաճի-Սամլւեցի եւ Սուլթանովի հաւատարիմ զինուած թաթար գիւղացիներ, որոնց մուտքը ահ ու սարսափ է տարածում հայ բնակչութեան մէջ:

    Մարտ 13.- Սուլթանովը յատուկ հրահանգ է ուղարկում Ղարաբաղի հայկական շրջանի հայ ոստիկանապետներուն, որ իրենց ոստիկաններով կազմ ու պատրաստ վիճակի մէջ, մարտ 23-ին քաղաք գան՝ նահանգապետի բայրամը շնորհաւորելու: Այս հրահանգը նկատւում է, իբրեւ որոգայթ, գաւառի հայ զինուած ոստիկանութիւնը, թուով 250 հոգի, զինաթափելու եւ ձերբակալելու:

    Այդ ժամանակաշրջանին է վերաբերւում նաեւ Սուլթանովի մէկ ձեռագիր հրահանգը, ուղղուած Մուսուլմանլարի կայազօրի պետին, որին հրաման է տրւում «հողի երեսից մաքրել Խծաբերդ, Տումի եւ Հին Թաղլար գիւղերը (ասոնք հայաշատ եւ ռազմունակ գիւղեր են, որոնց միջոցով Ղարաբաղի հայութիւնը կապ էր պահպանում Զանգեզուրի հետ):

    ԱԴՐԲԷՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ ՔԱՅԼԵՐ

    Մարտ 13.- Զանգեզուրի Ազգային Խորհուրդը հեռագրում է Հայաստանի Խորհրդարանին.-

    «Այս րոպէիս ստացուած տեղեկութիւնների գլխաւորութեամբ, Օրտուբաթի եւ Նախիջեւանի թաթարները՝ Ադրբէջանեան սպաների ղեկավարութեամբ, ընդհանուր յարձակում են գործում Գողթանի հայ գիւղերի վրայ՝ ոչնչացնելու եւ նուաճելու նպատակով: Հայ գիւղացիութիւնը մահուան կռիւ է վարում նենգաւոր եւ անպատիժ թշնամու դէմ՝ յանուն հերոսական, ազնիւ եւ աշխատասէր գիւղացիութեան» …

    Մարտ 19.- Թաթարները, 5000 հոգով, տաճկական սպաների առաջնորդութեամբ, յարձակում գործեցին Բեօյիւք-Վէտիի եւ Բոշբուրուն սարի վրայ: Յարձակման անսպասելիութեան պատճառով թաթարներին յաջողուեց սկզբում ճնշել մեր զօրամսերին: Յարձակման այդ գրոհի ժամանակ սպանւում են 2 հայ սպայ եւ մի քանի զինուորներ:

    Մարտ 20.- Թաթարները յարձակում գործեցին Նախիջեւանի խճուղու վրայ գտնւած Շիտաղլուի երկաթուղային կայանի վրայ:

    Մարտ 20.- Սարդարապատի մօտերը, թաթարների կողմից, տեղի ունեցաւ յարձակում գնացքի վրայ, որով ճամբորդում էր ճանապարհների հաղորդակցութեան նախարարի օգնական Տէր-Միքայէլեանը, որը վիրաւորւում է ոտքից:

    Այսպիսով պարզ երեւում է, որ այն ժամանակ, երբ մենք խաղաղ կերպով առաջ էինք տանում ինքնապաշտպանական մեր աշխատանքները, Ադրբէջանի կառավարութիւնը նախապատրաստական զինուրական ցոյցեր էր կատարում Ղարաբաղի մէջ, Օրտուբաթի կողմէն՝ Զանգեզուրի ուղղութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան ներսը՝ թաթարական ապստամբութեամբ: Այդ բոլորը նշաններ էին, որ որոշ պատրաստութիւն է տեսնւում մօտ ատեանները իրենց փափաքած ծրագիրն իրագործելու՝ Ղարաբաղը գրաւելով եւ Զանգեզուրն ընկճելով:

    Մենք հարկաւ հանգիստ ու անտարբեր մնալ չէինք կարող:

    Մեր պատրաստութիւնները.- Այդ բոլոր դէպքերը եւ Ադրբէջանի զինուորական պատրաստութիւնները չէին կարող չստիպել մեզ, որ համապատասխան քայլերու չդիմենք: Ղարաբաղի Ինք. Կեդր. Մարմինը քանի մը նիստերու մէջ, փետր. 22-ի կոտորածէն եւ Համագումարէն յետոյ, որոշւում է հետեւեալ անհրաժեշտ քայլերը առնել.-

    Ա) Գիշերային պահակներ.- Մասնակի սպանութիւններու, թաթարական աւազակային խմբերի գործունէութեան առաջն առնելու եւ Ադրբէջանեան յանկարծակի յարձակումները կանխելու նպատակով՝ հրահանգ տրուեցաւ Ղարաբաղի Ինքնապաշտպանական եւ Զինուորական մարմիններուն գիշերային պահակներ նշանակելու, գիւղերի եւ կարեւոր ճակատների ապահովութեան համար.

    Բ) Ռազմական փորձեր.- Շրջանի զինուորական կորիզներն աւելի ընդլայնելով, կարիք զգացուեցաւ քանի մը կարեւոր կեդրոններու մէջ կատարել զինուրական համախմբումներ: Հարիւրաւոր զինւորներու հրահանգ տրուեցաւ, երեք օրուայ պաշարով, հաւաքուել որոշեալ վայրերը, եւ այդ այն նպատակով որ կարողանանք իմանալ, թէ ինչպիսի՞ արագութեամբ են իրագործւում հրահանգնէրը՝ տրուած Զինուորական Մարմիններու կողմէն, որպէսզի վտանգի վայրկեանին կարող ըլլանք վստահիլ մեր ոյժերուն: Այդ փորձերն անցան բաւական յաջող կերպով:

    Գ) Թնդանօթ.- 1918 թուի տաճկական արշաւանքի ժամանակ, Մսմնայ գիւղի ձորում, Վարանդայի գիւղացիները ջարդել էին տաճկական մի զօրագունդ եւ խլել երկու թնդանօթներ, բաւականաչափ թուով ռումբերով: Դաշնակիցներու յաղթանակէն յետոյ թնդանօթի որոշ մասեր եւ ռումբեր ցրուած էին զանազան գիւղեր: Անհրաժեշտ էր այդ բոլոր մասերը համախմբել, յատուկ վարպետ կանչել քաղաքէն, ժողվել ռումբերը եւ պատրաստ վիճակի մէջ դնել՝ վտանգի վայրկեանին գործածելու համար: Թնդանօթի շինութեան եւ գործածութեան հոգեբանական նշանակութիւն էինք տալիս՝ ոգեւորելու ժողովրդական զանգուածները: Այդ աշխատանքն ալ արագութեամբ գլուխ հանուեցաւ եւ թնդանօթը Տումիէն տեղափոխուեցաւ Սարուշէն, ուր վարպետ մը օրն ի բուն աշխատում էր անոր վրայ:

    Դ) Թերթ.- Քաղաքի մեր ներկայացուցիչներու ջանքերու շնորհիւ գաւառ տեղափոխուեցաւ տպարան մը եւ հիմք դրուեցաւ «Ղարաբաղի Լրաբեր» ի, որ դէպքերէն վերջը դարձաւ «Ազատ Ղարաբաղ» օրաթերթ, շատ փոքրիկ ծաւալով, ժողովրդին տեղեակ պահելու կացութեան եւ պայքարելու շրջուող եւ ելեքտրականացնող պրովոկասիոն լուրերի ազդեցութեան դէմ:

    Ե) Ուժերու դասաւորում.- Զինուորական ներկայացուցիչներու յատուկ խորհրդակցութեան մէջ, որին մասնակցում էր եւ քաղաքի Ինքնապաշտպանութեան Մարմնի մէջ գործող զինուորական գլխապէտ Յ. Ս.-ը, որոշւում է, կռուի պարագային, ուժերը հետեւեալ կերպով դասաւորել.-

    Ասկերան. - Դալի-Ղազարը, Խաչէնի եւ Քեաթուկի շրջանի 250 զինուորներով, պիտի գրաւէր եւ պաշտպանէր պատմական այդ կիրճը:

    Խանքենտի.- Գնդապետ Զ. Մ. 450 զինուորներով, պիտի գրաւէր Խանքենտին, ուր կեդրոնացած էր թաթարական զօրագունդը մը եւ բաւական թուով ռազմամթերք: Միաժամանակ 100 հոգի պիտի գրաւէին Ղայբալիքենտ գիւղի բարձրունքները՝ արգիլելու Նարի Սամուլի կողմէն թիւրքերու յարձակումը:

    Աղթարայի եւ Թառթառի շրջանում, 350 զինուորով, գլխապէտ Յ. Տէր Մարտիրոսեանը, պիտի հսկէր այդ շրջանի Ադրբէջանական զինուորներու շարժումներու վրայ:

    Չանախչու գումարտակ.- 500 հոգի, գլխապէտ Ն. Ա.-ի ղեկավարութեամբ, պիտի կտրէր դէպի Զանգեզուր տանող խճուղին եւ պաշտպանէր քաղաքի թիկունքը:

    Խծաբերդի շրջան.- 450 զինուորներ, գլխապէտ Յ. Ս.-ի հրամանատարութեամբ, պարտականութիւն ունէին կապ պահպանելու Զանգեզուրի հետ եւ նպաստելու, գրաւելով որոշ դիրքեր, հայկական զօրքերու յառաջխաղացման:

    Շուշի քաղաք.- Քաղաքի Ինքն. Մարմնի հաղորդած տեղեկութիւններու հիման վրայ, հոն կային 120 հոգի կազմակերպուած եւ զինուած երիտասարդներ, եւ 40 հոգի հայ ոստիկաններ: Անհրաժեշտ էր, սակայն, դրսէն օգնութիւն հասցնել՝ քաղաքի ազգաբնակութիւնն աւելի ապահովելու համար:

    Այդ նպատակով, դեռ առաջուց եղած խորհրդակցութիւններու հիման վրայ, Վարանդայի երկու ոստիկանապետերը – 45-ական զինուած ոստիկաններով եւ 160 հոգի ալ զինուած գիւղացիներ, վտանգի եւ կամ որեւէ շարժման ատեն, պիտի գաղտագողի ներս մտնէինք քաղաք՝ Ն. Ա.-ի հսկողութեամբ: Այդ ամբողջ զինուած ոյժերը-թուով մօտ 400 հոգի, պիտի գտնուէին քաղաքի Ինքն. Մարմնի եւ ոստիկանապէտ Տ. Տ. Ս.-ի հրամանի տակ:

    Այդ ակտիւ ոյժերէն զատ, որոնց թիւը հասնում էր մօտ 2500 հոգի, կային նաեւ կրաւորական ինքնապաշտպանական դիրքեր գրաւոր ոյժեր. Գիւլստան, Ղզղուլայի եւ այլ շրջաններ - մօտ 500 զինուորներով:

    Այդ պատրաստութիւններու ատեն տեսնուեցաւ, որ Ղարաբաղի Ինքն. Մարմինը, 21/2 ամսուայ ընթացքին, կրցել էր Ղարաբաղի կռուող զինուորական ոյժը հասցնել 3000 հոգու, որ ինքնին բաւական պատկառելի թիւ էր, որը սակայն դեռ բաւական չէր միայնակ որոշ քայլերի դիմելու: Անհրաժեշտ էր ապահովել օգնութիւն դրսէն: Եւ մեր յոյսը Զանգեզուրի վրայ էր, ուր գոյութիւն ունէր հայկական կարեւոր զօրամաս:

    Զանգեզուրը եւ մենք.- Զանգեզուրի հետ մենք մշտական յարաբերութեան մէջ էինք: Պարբերաբար տեղեկութիւններ էինք հաղորդում – յատուկ սուրհանդակներու, զինուորական ոյժերու, Ադրբէջանի պատրաստութիւններու եւ զօրքերու տեղեկութեանց մասին:

    Մեր կարեւոր նամակները հետեւեալ գլխաւոր դէպքերու հետ կապուած էին.-

    Տանավարզի խորհրդակցութիւն.- Մենք յայտնեցինք Կեդր. Մարմնի կազմութեան, Ինքն. եւ Զինւ. Մարմիններու կանանագրութեան, Ադրբէջանեան լրտեսական ցանցի, ռազմամթերք ձեռք բերելու մեր միջոցներու եւ այն նախապատրաստական քայլերու մասին, շեշտելով, որ առանց Զանգեզուրի օգնութեան անկարելի է դրական եւ ակտիւ ինքնապաշտպանութիւն Ղարաբաղի մէջ:

    Մարգուշեւանի դէպքեր.- Յայտնեցինք Ադրբէջանի քայլերի եւ նպատակների մասին. պարզեցինք անոր սպառնալիքները՝ Իւզբաշովկան գրաւելու, մեր ոյժերու անկազմակերպ եւ թոյլ վիճակն ու շեշտեցինք, որ որեւէ լուրջ կռուի ատեն Ղարաբղն անկարող է երեք օրէն աւելի դիմադրել: Ուստի եւ խնդրեցինք պատրաստ ըլլայ՝ մեզ օժանդակելու համար:

    Փետրուարեան դէպքեր եւ համագումար.

    -Մանրամասնօրէն տեղեկացուցինք մեր կատարած աշխատանքներու, Սուլթանովի վերջնագրի, ըրած սպառնալիքներու, զօրքերու կենդրոնացման եւ այլ դէպքերու մասին ու նորէն խնդրեցինք, որ վտանգի ատեն մեզ մոռացութեան չտան եւ ամենաարագ կերպով օգնութիւն հասցնեն Ղարաբաղին:

    Մեր այս բոլոր նամակներին Զանգեզուրէն պատասխանում էին, յայտնելով իրենց պատրաստակամութիւնը՝ օգնելու. տալիս էին որոշ խորհուրդներ՝ կարեւոր դիրքեր գրաւելու համար, տալիս էին որոշ հրահանգնէր՝ Ղարաբաղի մէջ գտնուած զինուորական ներկայացուցիչներուն եւ միաժամանակ նպաստում էին զէնքերու եւ ռազմամթերքի փոխադրութեան:

    Համագումարէն յետոյ.- Ընդարձակ նամակով պարզեցինք կացութիւնը, յայտնելով, որ դրութիւնը բաւական լուրջ է, որ Սուլթանովը որոշ պատրաստութիւններ է տեսնում, որ մեր քով գտնուած դրամը սպառուել է պաշտօնեաներին վճարելու պատճառով եւ խնդրում էինք որ մեզ յայտնեն, թէ ի՞նչ պիտի ըլլայ մեր յետագայ դիրքն ու ընելիքը:

    Զանգէզուրէն մեզ պատասխանեցին, որ իրենք ամէն պատրաստութիւն տեսած են՝ Ղարաբաղին օգնութեան հասնելու, որ որոշ ուղղութեամբ իրենք ալ ոյժեր են կենդրոնացնում: Հրահանգում էին մեր ոյժերն ալ կեդրոնացնել եւ յատկապէս ուշադրութիւն դարձնել Ասկերանի վրայ:

    Այսպիսով երկու կողմերն ալ, առանց վայրկեան կորցնելու, նախապատրաստական տենդոտ աշխատանքներ էին կատարում: Եւ այդ բոլոր պատրաստութիւններու արդիւնքը եղաւ այն, որ 1920 թուի մարտ 23-ին սկսուեցին կռիւներ՝ Ղարաբաղի բոլոր ճակատների վրայ:

    ՀԱՅՐԵՆԻՔ, Ա. Տարի, թիւ 11, Սեպտեմբեր, էջ 110-119, 1923թ

    The post Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Ե)․ Արսէն Միքայէլեան appeared first on Aniarc.

    #news #արցախյանօրագիր #featured #արսէնմիքայէլեան #ղարաբաղիվերջինդէպքերը

    Ղարաբաղի վերջին դէպքերը (մաս Ե)․ Արսէն Միքայէլեան - Aniarc

    ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել ՀՅԴ գործիչներից Արսեն Միքայելյանի «Ղարաբաղի վերջին դէպքերը» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1923 թվականի համարներում։ Ծնունդով Արցախից Արսեն Միքայելյանի այս հոդվածաշարը հավելյալ լույս է սփռում Արցախի 1919-1920 թթ․ դեպքերին, այդ թվում՝ Շուշիի հայերի 1920թ մարտյան կոտորածին։ 1920թ մայիսի 24-ին Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի […]

    Aniarc

    Ջեմալ փաշայի հետ հանդիպում Բաթումում՝ 22-23 մայիս, 1918թ. Ալեքսանդր Խատիսյան

    Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018թ վերահրատարակել է Հայաստանում:

    Չորրորդ գլուխ

    Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները

    1918 ապրիլ 1-մայիս 26 ****

    Մայիսի 22-ին «Գյուլ Ջեմալ» նավով Բաթում եկավ ծովային նախարար Ջեմալ փաշան։ Նա այցելեց մեր պատվիրակությանը։ Շատ լավ եմ հիշում այդ օրը։ Պատվիրակությունը ողջունեց Ջեմալ փաշայի գալուստը երեք ճառերով։ Վրացիների կողմից խոսեց Չխենկելին, հայերի կողմից՝ ես, թաթարների կողմից՝ Ռասուլ Զադեն։ Մենք համերաշխաբար խոսեցինք Անդրկովկասի շահերի մասին և ապա մեզանից յուրաքանչյուրը մասնավոր կերպով կանգ առավ իր ազգային շահերի վրա։ Մեր ճառերում մենք մատնանշեցինք այն միտքը, որ փոխանակ արյուն թափելու, պետք է ապրելու, շնչելու, աշխատելու և կերակրվելու հնարավորություն տալ բոլորին։ Ես, մասնավորապես, մատնանշեցի պատերազմի սարսափներն ու ավերները և խնդրեցի վերադառնալ դաշնագրի պայմաններին։

    Ջեմալ փաշան, պատասխանելով Ռասուլ Զադեի ճառին, շատ ջերմ տոնով ասաց, որ ադրբեջանցիները թուրքերի սիրելի եղբայրներն են և թե թուրքերը եկել են «ազատագրելու» նրանց։ Դառնալով Չխենկելուն և վրացիներին, Ջեմալ փաշան նույնպես սիրալիր և հաճոյալի տոնով խոսեց, որ վերջում նույնիսկ դարձավ սրտագին։ Նա ասաց, որ թուրքերի և վրացիների միջև, ճիշտ է, եղել են անցողակի թյուրիմացություններ, բայց ինքը վստահ է, որ ապագայում դրանք չպետք է կրկնվեն այլևս և շատ դյուրությամբ կարելի պետք է լինի համերաշխ գործակցության հողը մշակել։

    Վերջապես, դառնալով ինձ, նրա դեմքը մռայլվեց և տոնը չորացավ։ Նա խոսում էր արդեն թույլ և դանդաղ ձայնով, աչքերը լեցուն էին դաժան և մռայլ կայծերով։ Նա ասաց․ «Հայերի հետ թուրքերի վեճը հին է, և հայերը ոչ մի քայլ չեն անում թուրքերի հետ հաշտվելու համար։ Այս ընթացքը պիտի պատճառ դառնա հայերի նոր դժբախտությունների»։

    Ջեմալ փաշան հիշատակեց Անդրանիկի անհաշտ դիրքը Զանգեզուրում, հայերի կապը բոլշևիկների հետ, հայկական «գազանությունները» մահմեդականների նկատմամբ։ Նրա ամեն մի խոսքում զգացվում էր, թե ինչպիսի ահավոր անդունդ կա թուրքերի և հայերի միջև և թե ինչպիսի անհաղթելի ատելությամբ է լցված փաշայի սիրտը հայերի հանդեպ, որոնք կանգնած էին թուրքերի ճանապարհին։

    Ջեմալ փաշային հետագայում ես հանդիպեցի Պոլսում և այնտեղ նրան գտա ավելի մեղմ տրամադրության մեջ, բայց Բաթումում նրա դիրքը բացարձակապես թշնամական և անհաշտ էր մեր հանդեպ։

    Հետևյալ օրը հանդիսավոր ճաշկերույթ տեղի ունեցավ թուրքական նավի վրա՝ ի պատիվ Անդրկովկասյան պատվիրակության։ Արտաքին վերաբերմունքը շատ սիրալիր էր․ նավը զարդարված էր գորգերով, ծաղիկներով, և մեզ դիմավորեցին խոնարհ ողջույններով։ Ճաշի ժամանակ ինձ ինձ նստեցրին Ջեմալ փաշայի և դոկտոր Բեհաեդդին Շաքիրի միջև։ Վերջինս պատմեց, թե ինչպես ինքը 1914-ին Արդահանի ուղղությամբ մասնակցել է Էնվեր փաշայի արշավանքին և թե ինչպես գնդապետ Ռիզա բեյի հետ կազմակերպել էր աջարական չեթե ները։ Եվ հայտնեց, որ ինքը հայերի ազնիվ թշնամին է։

    «Հայերը կանգնած են մեր համիսլամական և համաթուրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհին, և մենք անխուսափելիորեն բախվում ենք նրանց հետ։ Դա վեր է և դուրս է մեր անձնական զգացումներից ու տրամադրություններից։ Մենք հարկադրված ենք մեր ճանապարհին տարերայնորեն ոչնչացնել այն ամենը, ինչը որ մեր ազգային սրբազան իդեալների համար արգելք է։ Եվ հետո, դուք միշտ ռուսների հետ եք։ Դուք նրանց առաջապահն եք, իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են․ պատմական թշնամիները։ Մտածեք այս մասին, փոխեք ձեր հոգեբանությունը և կոմնորոշումը։ Դուք թշնամի եք, ես էլ թշնամի եմ, բայց մենք ընկերակիցներ ենք։ Մենք հասկանում ենք կենդանի մարմնի կյանքը, նրա մեջ չկա մարդասիրություն կամ կամքի տկարություն։ Զորավոր և կենսունակ մարմնի իրավունքն է, այն միակ իրավունքը, որով ապրում է մարմինը։ Այդպես է և ազգերի կյանքում։ Այդտեղ չկա մեղկ զգայնականություն, կա միայն ինքնապաշտպանության բնազդ և զգացում»,- ասաց նա։

    Ես, հարկավ, պատասխանեցի նրան ինչ որ պետք էր, բայց ակներև էր, որ մենք խոսում էինք տարբեր լեզուներով, ու մենք բաժանվեցինք առանց միմյանց համոզած լինելով։

    Այդ խոսակցությունից տասը օր հետո Էնվեր փաշան պաշտոնական դիմում ուղղեց մեզ՝ հայերիս հետ հայ-թուրքական զինվորական դաշինք կնքելու մասին։ Արդյոք ճի՞շտ վարվեցինք մենք, թե սխալ, տարբեր խնդիր է, բայց, ինչպես և 1914-ին, մենք մերժեցինք այդ առաջարկը։

    Մի քանի ամիս հետո իմացա, որ Ջեմալ փաշան իր հետ Բաթումից տարել էր շատ արժեքավոր ապրանքներ ու այդ առիթով իր դեմ նույնիսկ դատական քննություն էր սկսվել, որը, սակայն, անհետևանք մնաց։

    The post Ջեմալ փաշայի հետ հանդիպում Բաթումում՝ 22-23 մայիս, 1918թ. Ալեքսանդր Խատիսյան appeared first on Aniarc.

    #news #հայթուրքականօրագիր #featured #ալեքսանդրխատիսյան #հովհաննեսքաջազնունի

    Ջեմալ փաշայի հետ հանդիպում Բաթումում՝ 22-23 մայիս, 1918թ. Ալեքսանդր Խատիսյան - Aniarc

    Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018թ վերահրատարակել է Հայաստանում: _______________________________ Չորրորդ գլուխ Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները 1918 ապրիլ 1-մայիս 26 Մայիսի 22-ին «Գյուլ Ջեմալ» նավով Բաթում եկավ ծովային նախարար Ջեմալ […]

    Aniarc

    Armenia’s five challenges to recovery – ambassador Tigran Mkrtchyan

    BY MASIS DER PARTHOGH 21ST MAY 2022

    After three decades of independence following the collapse of the Soviet Union, tiny Armenia faces a plethora of challenges, not least because of hostile intentions from its neighbours.

    With limited natural resources to enhance the country’s image and help rebuild an economy hampered by wars, Yerevan is turning to diplomacy to strengthen relations and build new partnerships, especially with traditional allies Greece and Cyprus.

    “There are five challenges, and they are very obvious,” said Tigran Mkrtchyan, the country’s new ambassador in Athens.

    “First and foremost is the just and fair solution to the Nagorno Karabakh conflict.

    “Following the loss of the war [in 2020], the Azeris on the other side are trying to exploit the situation, and the situation in Ukraine, to gain as much as possible in their negotiations.

    “This has two dimensions on the Armenian-Azerbaijani border delimitation discussions and, most importantly, the future status of Nagorno Karabakh itself.

    “When talking about the return to negotiations, within the framework of the OSCE Minsk Group Co-Chairs (which includes Russia, USA, and France), there is now understandably friction with respect to the Ukraine conflict – on the one hand, you have France and the United States, on the other you have Russia.

    “We hope very much that this internationally mandated format will resume its work in finding a solution to the conflict of Nagorno-Karabakh.

    “So, returning to negotiations within this framework to find a just solution to the conflict is the biggest challenge,” he told the Financial Mirror in an interview.

    “Second, of course, the normalisation of Armenia-Turkey relations is an independent process, and this has been clearly signalled to Ankara.

    “The Turkish side has gotten involved in these negotiations on this assumption that we are proceeding to normalise relations along the borders without any preconditions.”

    Mkrtchyan said the third biggest challenge is “to keep up building relations with our close partners, with the EU and the West, with the US, allies such as France and Greece, and Cyprus. And deepen those relations.

    “Another challenge that is not dependent on us is the war in Ukraine and its negative impact on the region and the world in general.

    “We want to come out of this with as little damage as possible, given the fact that we have around 500,000 Armenians in Ukraine, on both sides of the conflict.”

    Regeneration

    The ambassador, whose previous posting was in the Baltics, said the fifth major challenge for Nikol Pashinyan’s government is to regenerate Armenia economically.

    “All this has certain internal political dimensions; we see protests in Armenia against the delimitation talks, Armenia-Turkey normalisation efforts or the state of the economy.

    “Some people, the opposition, do not like the way the government is running those processes.

    “When the administration achieves some success in all of these dimensions, the internal situation will calm down.”

    He said the key to this success is the critical role of the Armenian diaspora.

    Representing a small state of 3 mln, Armenia and its diplomatic corps constantly need to balance their relations.

    Ambassador Mkrtchyan said three factors help his work.

    “First, the excellent support of our image – Armenia is an island of democracy surrounded by mainly, not all, so democratic states.

    “The path that Armenia has chosen, one of ongoing democratisation and reforms, is highly valued by our western partners.

    “Then, we have the human resources and scientific know-how and development over decades, even from Soviet times, when Armenia was considered the Silicon Valley of the USSR.

    “This know-how is still there, and it’s been developed further. We are registering a lot of successes in various sectors, and foremost in IT.”

    And third is that Armenians are a ‘global nation’ with a diaspora bigger than in the Republic.

    “Over these three decades (of independence), we have been looking for ways to find the key to exemplary cooperation with our diaspora. We still have a long way to go.

    “Clearly, I do not want to compare us with the strong and highly institutionalised ties that Israel and Greece enjoy with their respective diasporas, but the resource is there.

    “Based on these three factors, I think Armenia has a chance of success, of regeneration from the catastrophic war we witnessed in 2020.”

    Landlocked

    Surrounded by hostile Turkey and Azerbaijan, and with Iran to its south, landlocked Armenia has had centuries-old ties with its northern Caucasus neighbour, often regarded as brotherly to sometimes rivalry.

    “Apart from a common history, Georgia and Armenia share common values and beliefs.

    “We also share common approaches to our democratic future. And this is a great resource on which both governments are relying, indicative of the trust between the elites.

    “Definitely, the Armenian community in Georgia is playing a major role in any rapprochement between the two Orthodox Christian nations.

    “We have also been together as part of the Eastern Partnership Cooperation of the European Union; there’s a lot we share and a lot in common.

    “Economically, the routes running from the south to the north, from the south to Europe, take into account that Armenia can be an alternative trade route, and this route runs through Georgia.

    “Therefore, Georgia has a crucial role in the development of Armenia’s economy, as well.

    “We have to understand this geo-economic role.

    “Relations with Georgia have been deepening over the last few years; I hope there won’t be any hurdles towards the furtherance of our brotherhood, as we prefer to refer to our relations as ‘brotherly’.”

    Ambassador Mkrtchyan said Tbilisi was the intellectual centre of the Caucuses at the beginning of the 20th century. It was where the first Republic of Armenia was declared in 1918, while the first government of Armenia was established and was functioning for some time from Tbilisi.

    “Tbilisi, for us, after Yerevan, is the second most important city.”

    Open wound

    But the 44-day war over Nagorno Karabakh has left an open wound throughout the Armenian nation, particularly with the high number of casualties and the prisoners that Azerbaijan captured and refused to hand over some of them.

    “According to Azerbaijan, these people are not prisoners of war.

    “This interpretation is not accepted by the West. It is not accepted by anybody, and they should be returned as soon as possible,” Mkrtchyan said.

    “While we speak, the US State Department made a statement, where Secretary of State, Anthony Blinken, during a phone call with President Aliev, reminded about the necessity of returning the detainees.

    “The statement referred to ‘recent positive developments and future concrete steps towards the path of peace in the south Caucuses, including the border demarcation, opening transport and communication links and the release of the remaining Armenian detainees’.”

    “This is one of the most important issues on our agenda.

    “Perhaps, the Armenian government is not talking openly about this every day because sometimes publicising our intentions may not necessarily have the same result or effect.

    “Diplomacy doesn’t necessarily mean secrecy.

    “Because the means of public communications are sometimes used to achieve a certain result, so too, diplomacy has both these elements of work, the aspect of secrecy and sometimes also working publicly.”

    Mkrtchyan said that being an Armenian ambassador is challenging, and it requires triple or quadruple efforts than other usual ambassadorial work.

    “The work needs to be strategised into short term, medium- and long-term results. And taking into consideration the resources and potential of the Armenian diaspora.

    Healthy diaspora relations

    “I’ve been lucky in my previous capacity in the Baltics and now in Greece and Cyprus, where we have a healthy relationship with the diaspora groups.

    “I am not taking it for granted and will continue to exert a lot of effort to maintain healthy and fruitful cooperation with our diaspora representatives.”

    To assist, the ambassador said that Armenia has resorted to establishing Honorary Consulates, one in Thessaloniki and one in Limassol.

    “We also did this in my previous posting.

    “We opened an Honorary Consulate in Kaunas, Lithuania, and I started the process of appointing an Honorary Consul in Riga, Latvia, as well.

    “It’s extremely helpful because it’s like having an office in a major city.

    “But the main aim is supporting the embassy in promoting economic diplomacy.

    “We don’t have that many economic attachés yet, just in a handful of capitals. We need a bigger economic presence in all capitals.”

    Regarding the warm relations with Athens, Mkrtchyan said the opening of the natural gas Trans-Adriatic Pipeline (TAP) from Azerbaijan has not been to the detriment of Greece’s ties with Yerevan.

    “TAP cannot replace the amount of gas Russia provides to Europe. It doesn’t have that physical capacity; it’s one of the alternatives.

    “Firstly, there is over-exaggeration about TAP’s capacity and Azeri gas resources capacity.

    “Secondly, it’s a multinational project; it’s owned by several companies and is going to run through several countries, including Turkey.

    “Greece is not becoming and cannot become dependent on Azerbaijani natural gas.

    “And third, the fact that you’re buying a certain amount and not the biggest amount of energy resources from any country does not decapacitate you to talk about abuse of human rights, democracy conditions, in that country, or to continue to support one of your historically closest friends – Armenia.

    “We need to understand these things.

    “When we see the Azeri propaganda game, that ‘we are giving you TAP, therefore we are your friends, and you should not criticise us’, this logic is extremely simplistic, and it’s not going to work.

    “I don’t think that such cooperation in terms of TAP will be at the cost of Greece-Armenia cooperation and friendship.

    “Moreover, we are upgrading the relations between Greece and Armenia, and hopefully, we will have results in the near future.”

    The post Armenia’s five challenges to recovery - ambassador Tigran Mkrtchyan appeared first on Aniarc.

    #inenglish #news #featured #tigranmkrtchyan

    Armenia’s five challenges to recovery - ambassador Tigran Mkrtchyan - Aniarc

    BY MASIS DER PARTHOGH 21ST MAY 2022 After three decades of independence following the collapse of the Soviet Union, tiny Armenia faces a plethora of challenges, not least because of hostile intentions from its neighbours. With limited natural resources to enhance the country’s image and help rebuild an economy hampered by wars, Yerevan is turning to […]

    Aniarc

    Թուրքական սալն ու բոլշեւիկյան մուրճը ո՞ւր մնացին

    1920 թվականի աշնանը Հայաստանը վեց շաբաթների ընթացքում կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք (այդ թվում՝ Կարսը), հրաժարվեց Սեւրի դաշնագրից, իսկ դեկտեմբերի 2-ի գիշերը քեմալական Թուրքիայի հետ՝ նրանց կողմից զավթված Ալեքսանդրապոլում (Գյումրի, որն այդ ժամանակ ՀՀ ամենամեծ քաղաքն էր), ստորագրեց հաշտության ստորացուցիչ պայմանագիր:

    1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանը Թիֆլիսում Ռուսաստանի հետ ստորագրել էր համաձայնագիր, որով բոլշեւիկյան զորքերի կողմից «գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը»:

    Հետագա տարիներին բազմաթիվ հոդվածներ, պատմական ուսումնասիրություններ ու գրքեր գրվեցին այն մասին, որ տեղի ունեցածը քեմալականների ու բոլշեւիկների միջեւ պայմանավորվածություն էր, որով Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ բաժանվեց թուրքերի ու ռուսների, ավելի պատկերավոր՝ մնաց «թուրքական սալի ու բոլշեւիկյան մուրճի միջեւ»:

    Այսօր՝ այդ դեպքերից մեկ դար անց, քչերն են անդրադառնում մեր պատմության ամենամեծ հողակորստին: Փոխարենը շատ է գրվել ու գրվում այն մասին, որ մեր պարտության մեղավորները թուրքերն ու ռուսներն են: 1920 թվականի մայիսյան եւ 1921 թվականի փետրվարյան ապստամբությունները ոչ կուսակցական տեսանկյունից ուսումնասիրողները պիտակավորվել են «բոլշեւիկյան» եւ «դաշնակցական» անուններով:

    100 տարի անց մեր պատմությունն ու պարտությունների շարքը զարմանահրաշ եւ ողբերգական նմանություններով կրկնվում են: Մնացել է միայն պետականության կորուստն ու Ռուսաստանի (Խորհրդային Միության) մաս կազմելը: Եթե, Աստված մի արասցե, դա էլ տեղի ունենա, կրկնությունը կլինի 100 տոկոսանոց:

    1920-ի Կարսի ու մյուս պարտությունների համար նշանակվեցին հստակ մեղավորներ՝ թուրքերն ու ռուսները: Այսօր Կարս-2-ի՝ Շուշիի, Հադրութի եւ մեր մյուս պարտությունների միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Խորապես համոզված եմ, որ 100 տարվա մեր երկու նմանօրինակ պարտությունների մեղավորների ու պատասխանատուների հարցում հայ պատմագրությունը կողմնակալ է՝ ամենաանարդար ու հակագիտական կերպով:

    Դուք հանդիպե՞լ եք դպրոցական, բուհական, ընդհանրապես ուսումնական ձեռնարկի, որտեղ հստակ նշված լինի, որ Հայաստանի պատմության ամենամեծ հողակորստի ամիսներին՝ 1920-ին, մեր հանրապետությունը ղեկավարում էր Բյուրո-կառավարությունը, վարչապետը Համո Օհանջանյանն էր, իսկ ռազմական նախարարը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը:

    Այն ժամանակ մեղավորները ներխուժող թուրքերն ու ռուսներն էին, բանակի քայքայման գործում դավադիր դեր խաղաց բոլշեւիկյան քարոզչությունը, իսկ պետության առաջին դեմքերը, իշխող կուսակցությունը խնայվել են հնարավոր բոլոր միջոցներով:

    Հասկանո՞ւմ եք մեր ողբերգական պատմության անհեթեթությունը: Երկրի կեսը կորցնում ենք, մյուս կեսը մաս է կազմում Խորհրդային Միության, իսկ պատասխանատվությունը մեզնից դուրս է:

    Այսօր ճիշտ հակառակ քարոզչությունն է տարվում: 2020-ի մեր պարտության մեջ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Երեւանում Ռուսաստանի դեսպանության դեմ բողոքի ցույցեր չեն կազմակերպվում, աշխարհի կարեւոր մայրաքաղաքներում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դեմ պաստառներ չեն բարձրացվում, թուրք, ադրբեջանցի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին տհաճ հարցեր չեն տրվում մամուլի ասուլիսներում: Փոխարենը հայկական դեսպանատներն ու հյուպատոսություններն են «պաշարվում», հայ դեսպանները չեն կարողանում միջոցառումների մասնակցել: Կարծես թե նման տհաճ վիճակում պետք է հայտնվեին թուրք եւ ադրբեջանցի դեսպանները:

    Նկատե՞լ եք՝ 2020-ի մեր սարսափելի ու ողբերգական պարտության մեջ անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է բացակայում: Երեսուն տարի ասվել է, չէ՞, որ Արցախը անկախ պետություն է: Ավելին՝ այս օրերին Արցախի տարբեր վայրերում կազմակերպվում են դպրոցական ցածրահասակ դասարանների աշակերտների բողոքի ցույցեր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի գործող ու նախկին իշխանությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես մեղավոր են ու պատասխանատու մեր պարտության համար, «թաքուն ձեռքով» տոն են տալիս Փաշինյանի դեմ կազմակերպվող դպրոցական ըմբոստություններին:

    Մենք այսօր ձեռքի տակ չունենք փաստաթղթեր, համաձայն որոնց Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միմյանց միջեւ, հայ ժողովրդի հաշվին, կիսել են Արցախը ու մեր ժողովրդին տարել պարտադրված պարտության: Փոխարենը ունենք բազմաթիվ փաստեր ու փաստարկներ, որ 2020-ի մեր աղետը տարիներ շարունակ մենք ենք «եփել» մեր անիրատեսական, ցնորային, անգամ արկածախնդիր քաղաքականությամբ:

    Այս պարտությունը, ինչպես 1920-ի Կարսը, մերն է եւ պետք է փորձենք դասեր քաղելով, արժանապատվորեն տանել այն, Հայաստանն ու Արցախը դուրս բերել անհուսալի թվացող վիճակից: Այս պարտության եւ աղետի թիվ մեկ պատասխանատուներն ու մեղավորները մենք ենք՝ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխավորությամբ:

    Թաթուլ Հակոբյան

    Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

    The post Թուրքական սալն ու բոլշեւիկյան մուրճը ո՞ւր մնացին appeared first on Aniarc.

    #news #featured

    Թուրքական սալն ու բոլշեւիկյան մուրճը ո՞ւր մնացին - Aniarc

    1920 թվականի աշնանը Հայաստանը վեց շաբաթների ընթացքում կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք (այդ թվում՝ Կարսը), հրաժարվեց Սեւրի դաշնագրից, իսկ դեկտեմբերի 2-ի գիշերը քեմալական Թուրքիայի հետ՝ նրանց կողմից զավթված Ալեքսանդրապոլում (Գյումրի, որն այդ ժամանակ ՀՀ ամենամեծ քաղաքն էր), ստորագրեց հաշտության ստորացուցիչ պայմանագիր: 1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանը Թիֆլիսում Ռուսաստանի հետ ստորագրել էր համաձայնագիր, որով […]

    Aniarc