@[email protected] չեմ հասկանում ինչ ա կատարւում։
հասկանում եմ որ թուանշային մինիմալիզմի ես ձգտում։ հետաքրքիր ա՝ ո՞րտեղից ա դա քեզ մօտ, ո՞նց դրան եկար։
օրինակ ես պատկերացնում եմ՝ ոնց ես եկայ։
ես ուզում եմ պարզ եւ հասկանալի համակարգ, որը կարողանում եմ շինել ինքս։ ինձ տանում ա գիտակցումը որ իմ համակարգչի վրայ ա շինւում կօդը։
ու ես գիտեմ ինչից ա, ընդհանուր առմամբ՝ աւտոնոմիայի, ինքնիշխանութեանը ձգտելուց ա։
էդ պատճառով ա, օրինակ, որ rust֊ը չեմ սիրում։ չնայած մեծ յոյսեր ունէի դրա հետ կապուած։ զի ես չեմ կարող ոչ միայն գրել rust֊ի քոմփայլեր, ես չեմ կարողանում rust֊ը նոյնիսկ շինել իմ pinebook pro֊ի վրայ։ իսկ դա՝ շատ հզօր համակարգիչ ա՝ 4gb ram֊ով։ այո, ես յատուկ եմ ասում՝ շատ հզօր՝ 4 գբ յիշողութեամբ։
զի օրինակ օբերոն քոմփայլեր ունեմ մեքենայիս մէջ հիմա, որը շինելու համար պէտք ա 500կբ յիշողութիւն։ օպերատիւ։ մի մբ֊ն արդէն շատ ա։
ու ես նաեւ էդպէս եմ եկել օբերոնի։ ես տեսել եմ, որ պասկալը ունի մոդուլներ, խիստ տիպաւորուած ա, արագ նատիւ կօդ ա գեներացնում, շատ աւելի կոմֆորտ ա աշխատել, քան սիի հետ, բայց եւ չես զոհաբերում արագագործութիւն կամ յիշողութեան ծախս, ինչպէս օրինակ java֊ի կամ c#֊ի դէպքում։
ու իհարկէ կարդում էի ուիրտի մասին՝ ստեղծողի, ու գտայ որ modula-2 ա արել, կարգիչ ունէին որի օհ֊ը ամբողջութեամբ modula-2֊ով ա գրուած եղել (աշխատեցրել եմ էմուլեատորի մէջ, իմ հոսքում կան էկրանահաններ), եւ յետոյ oberon ֊ը ոչ միայն լեզու էր այլ եւ նոյնանուն օպերացիոն համակարգ, ուր մոդուլները դինամիկ բեռնուել են։
ու էդ համակարգը որ գրեն, իրենք որոշեցին երկու հոգով ծախսել մի տարի ամէնի համար։ եւ նաեւ համակարգիչ սարքեցին։
իսկ 2013֊ին ուիրտը, որ միշտ դժգոհ ա եղել intel պրոցեսորներից ու միշտ գրել ա քոմփայլերներ arm֊ի համար (միշտ՝ մի տաս տասնհինգ տարի մինչ էդ), նախագծեց իր cpu֊ն ու իմպլեմենտացրեց fpga֊ի մէջ։ ու արդէն քոմփայլերն ու օհ֊ը տեղափոխեց էդ իր սարքած cpu֊ի վրայ։
այսինքն տես իր ձգտումը ինքնիշխանութեանը ինչ ուժեղ էր։
բայց եթէ ուզում ես ինքնիշխանութիւն ապա պէտք ա բաւարարուես փոքրով։ ապա չես կարող ունենալ լիքը ֆիչըրներ։ ու իր օհ֊ը շատ մինիմալ ա։
ու իմ օհ֊ն էլ ա շատ մինիմալ։
ինչի եմ քշում ջենթու պատմեմ կարճ։ եթէ օգտագործում ես դեբեան, օրինակ, իրանք արդէն քեզ համար շինել են էս ու էն փաթեթները։ իրենց ձեւով։ շինելու ժամանակ կարող ես նախ ասել քոմփայլերին որ հէնց քո cpu֊ի համար շինի, եւ մի քիչ հին cpu֊ի վրայ էլ չաշխատի։ ու քամի քո cpu֊ն։ բայց դա ամենաէականը չի ինձ համար։
ամենաէականն ա էն որ շինելու ընթացքում ա որ կարող ես կառավարել կախուածութիւնները։ դեբեանը էնպէս ա շինել էս ծրագիրը, որ այն լինկ ա եղել էս ու էս ու էս գրադարանի հետ։ իսկ ջենթու֊ում ունես այսպէս կոչուած use flag֊երի ճկուն համակարգ։ ասում ես՝ ուզում եմ որ էս ծրագիրը շինելուց ունենայ էս ու էս կախուածութիւնը, քաշի, շինի, լինկ լինի դրանց, ու չեմ ուզում որ ունենայ էս ու էս ու էս կախուածութիւնները։
ես ընկեր ունէի, որ մինչեւ շատ ուշ կպած նստած էր xp֊ի վրայ։ մօտաւորապէս նման դրդապատճառներով։ ինքը ուզում էր աւելի թեթեւ պարզ համակարգ։ ու ֆոտօ էր անում։ ու շատ տխրեց երբ իմացաւ որ էլ նոր adobe lightroom֊ը xp֊ի տակ չի աշխատի։
ու ինքը չէր պատկերացնում որ կարելի ա ունենալ եւ շատ ժամանակակից եւ շատ մինիմալիստական համակարգ։ ու ես իրան պատմեցի ջենթուի մասին։
ցոյց տուեցի, որ տես ես օգտագործում եմ windowmaker որ ինքն իրանով զբաղեցնում ա 2մբ յիշողութիւն։
որ սարսափելի ճկուն ա։ որ կարող եմ շինել իմ ուզած կախուածութիւններով, առանց ծանրացնելու տարբեր ծրագրեր։ ամենաժամանակակաից։ ամենանոր միջուկով։
ու ահա, ես հիմա ունեմ 7.0.3 միջուկը։ էն օրը էկրանահանը կիսել էի։ էդ էկրանահանում մի հատ էլ խաղ կար որ վերակենդանացրել եմ։
բա ինչի՞ ա որ չեմ ուզում օգտագործել փակ կօդով ծրագրեր։ հէնց էդ պատճառով։ ինքնավարութեան։ բաց կօդովը կարող եմ վերակենդանացնել։ կարող եմ շինել։ կարող եմ փոխել։ փակը՝ իրանցն ա, ինչ ուզել են՝ գրել են, եթէ մի բան ուզեմ փոխել՝ ո՞նց եմ անելու։
ինչեւէ։
դու ինչ֊որ փողից հարցեր ես տալիս, չեմ հասկանում։ իմ կարծիքով շատ քիչ հաւանական ա գտնել փողով աշխատանք, ուր դու կանես հետաքրքիր ու հաւէս բաներ։ աւելի վատ՝ սովորաբար կանես ոչ միայն դախ բաներ, ու քեզնից կը պահանջեն արագ ու վատ կօդ, այլ եւ շատ հաւանական ա որ կանես էթիկապէս վատ բաներ, որոնց համար յետոյ խիղճդ տանջելու ա։
փող չգիտեմ ոնց աշխատես, բայց իմ խորհուրդն ա՝ խղճիդ հետ հաշտ լինելը։ դէ, գուցէ կան մարդասպաններ որ իրենց խղճի հետ հաշտ են, բայց ես յուսով եմ որ դու ձեւաւորում ես արժէքներ ազատ ծրագրակազմ օգտագործելով, ու քո արժէհամակարգը արդէն քեզ թոյլ չի տայ էթիկապէս վատ բաներ անել։ ու խիղճդ քեզ կը յուշի երբ ա դա։
իսկ փող դէ չգիտեմ։ կեղտոտ ոլորտ ա այթին, դժուար ա էնպէս անել որ խղճիդ հաշտ լինես ու աշխատանք ունենաս։
ես բազմիցս նշել եմ որ ինձ դուր ա գալիս բարիստայի աշխատանքը։ ես արդէն մտել եմ տան վարկի տակ, ու երեք տեղում հիմա աշխատում եմ, որ արագ պրծնեմ։
բայց եթէ կեանքս նորից ապրէի, ես կը նախընտրէի լինել սիրող ծրագրաւորող, իսկ փող աշխատել դաս տալով, կամ սուրճ սարքելով մարդկանց համար։ շատ, կարծում եմ էթիկապէս լաւ գործեր են, խնդրայայրոյց չեն։
@[email protected] դու ապա կը սիրես gemini հաղորդակարգը։
քաշի amfora կամ lagrange դիտարկիչները։
նաեւ, դու xmpp֊ում կա՞ս։ հա, կարծես սարեանում քեզ տեսել եմ չէ՞։