կայք` իր ամեն ինչով | https://lmd.vg |
յու` իրա թուբով | https://youtube.com/@lifesminder |
ինստա` իրա գրամով | https://instagr.am/lifesminder |
կայք` իր ամեն ինչով | https://lmd.vg |
յու` իրա թուբով | https://youtube.com/@lifesminder |
ինստա` իրա գրամով | https://instagr.am/lifesminder |
մեկ-մեկ ուրախանում եմ, որ իմ կյանքից անկապ մարդիկ մաքրվում են...
լուրջ, տպեր կան որ ուղղակի էնքան են իրանց թանկացնում, որ էլ դու սուս։ ասենք որոշները իրանց ոչ էդքան փայլուն ինտելլեկտով գիտեն թե «հին գելին» կարան խաբեն հետևյալ արտահայտություններով. «իմ հետ կապ դժվարա պահել», «ես սոց. ցանցեր համարյա չեմ մտնում», և այլն։ էդ հեքիաթային էտապը վաղուց անցածա ու ընկալված, գոնե ավելի հետաքրքիր բան մտածեք :)
բնականաբար այն մարդիկ ում ես շատ թանկ եմ համարում իրանց կորցնելը մեծ ցավ կլինի, բայց էն տեսակները ով ինձանից ավտոմատ հեռավորությունա պահպանում... Աստված իրանց հետ
@tigran Դարձեալ մի քանի նկատառում.
civic.am֊ի հրապարակած յեղաշրջման ապուշագոյն պղանն Աղէն Սիմոնեանի հաստատմամբ մեկ տարուայ վաղեմութիւն ունի, այս ինքն էն անցած գնացած ցոյցերին ա վերաբերում։ Civic֊ը տասնեակ անգամներ ա բռնուել կեղծիք տարածելու վրայ, բայց դա չի խանգարում ՔՊ բոլոր պատգամաւորներին, վարչապետին ու իր տիկնոջը, կիսուել դրա յաւդուածներով։ Կամ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ա civic֊ը դա հրապարակում, եթե ԱԱԾ֊ն կամ դեռ չի հրապարակել, կամ չի տիրապետում տեղեկութեանը։ Ես չեմ պնդում, որ բուն թուղթը ֆէիք ա, այղ մատնացոյց եմ անում յաւդուածի ակնյայտ մոլորեցնող բնոյթը։
Ձայնագրութիւնների կեղծութեան մասին. ԱԺ պատգամաւորներից մեկը յայտնեց, որ Բագրատը դատավարութեան ընթացքում հաստատել ա ձայնագրութիւնների իրական լինելը։ Միակ խնդիրն այն ա, որ դատավարութիւնը դռնփակ էր, այս ինքն ե՛ւ էդ տեղեկութիւնն իմանալը, ե՛ւ առաւել եւս հանրայնացնելը, հանցագործութիւններ են։ Կա՞յ էդ պատգամաւորի գործով վարոյթ՝ ոչ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ յայտնեց, որ Բագրատի փաստաբանն ա հաստատել ձայնագրութիւնների իրական լինելը, որն ուղղակի սուտ էր, նման բան փաստաբանը չի ասել։
Ընդ որում ես կասկածի տակ չեմ դնում ձայնագրութիւնները, էն որ Բագրատը չի ֆայմել հերքի դրանք, ինձ արդէն հերիք ա։ Ես չեմ արդարացնում ոչ զզուելի ողիգարխներին, ոչ էլ զզուելի եկեղեցուն, ուղղակի իշխանութեան ռեսուրսը բաւարար ա դրանց փնովելու համար։ Ես ընդամէնը ՔՊ֊ի երեսպաշտութիւնից եմ նեարդայնանում ու խաւսում։
___________________________________________
Աջապահեանի գործով վարոյթը ձեռնարկուել ա ամսի 17֊ին, բայց իրեն մինչ եւ 27֊ը չէին շտապում ոչ կալանաւորել, ոչ էլ ծանուցել վարոյթի մասին, որ ներկայանայ։ Դանիեղ Իոաննիսեանը Աջապահեանի յայտարարութեան հետ կապուած ամիսներ առաջ դիմել էր դատախազութիւն, պատասխան ստացել, որ յայտարարութեան մէջ յանցակազմ չկայ։
մեկ-մեկ անդրադարձ եմ կատարում կյանքիս, մտածում եմ ` դե հրաշալիա, իրա հունով առաջա ընթանում, ոչինչ չի վկայում վատ բանի մասին։
բայց երբ որ նայում եմ նրան որ ես չեմ կարողանում ինչ-ինչ պատճառներով զբաղվել իմ գործերով, զբաղվում եմ ամեն օրս աշխատելով, հոգնած գալով ու մտածելով անցողիկ բաների մասին, ես շատ տխուր եմ ինձ զգում։
առանց այդ էլ ես ամենաաշխատասերը չեմ, բայց ես դրանից ինձ սխալ եմ զգում, ոնց որ իմ տեղում չլինեմ, չգիտեմ