@tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq հմմմ, այսինքն խախտումներով կառուցուած հիւրանո՞ց էր։
ես հիմա երկուսի մասին եմ մտածում, մէկը՝ վարդանանց խանջեան խաչմերուկում, այգու մէջ, միւսը՝ մոնումենտինը, ու ոնց որ երկուսն էլ կան։
@Koryos@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq 2000 թիւն էր, ընկերներս ասացին որ իրանցից մէկի քոյրն ասել ա, թէ մոնումենտում շատ մեծ հին ծառեր են կտրում։ ասացին՝ դու ես մեր միջի նկարողը, վերցրու խցիկներդ, գնանք նկարենք։
գնացինք, նկարեցինք, բանուորներին հրամայեցին մեր վրայ քարեր շպրտել, մեզ լարել։ փախանք։ բայց չէի մտածում որ աւելի կը բարդանայ։ յետոյ բռնեցին, ու էնպիսի տպաւորութիւն էր, որ էսա կը սպանեն ու կը թաղեն էդ կառուցուող շէնքի տակ, ու մեզ էլ ոչ մէկ չի գտնի երբէք։
հարցաքննում էին, թէ ում վրայ ենք աշխատում։ ու չէին հաւատում որ մարդիկ կարող ա անհանգստացած լինեն ու գան։
մի բան էլ ա հետաքրքիր՝ բեքգրաունդը։ երբ գնում էինք, ընկերներիցս մէկը հասկանում էր որ չենք կարող մեր անուններից հրապարակել, ու մտածում էր ոնց ինչ֊որ դրսի պրոքսի֊ով կպնել, գրանցել freenet.am֊ում հաշիւ, ու էնտեղ լցնել, որ ոչ մէկ չիմանայ ով ա լցրել նիւթը։
էն ժամանակ freenet.am֊ը (մակի նախագիծ էր) տալիս էր ձրի dial-up, մէյլ, հոստինգ, nntp կոնֆերանսներ, ու պրոքսի որով հասանելի էին հայաստանի մէջ գտնուող սերուերները։ դա շատ կարեւոր էր ու իրանք յատուկ ջանք են թափել, քաշելով գծեր կամ ռադիօ մոդեմային գծեր բոլոր այլ պրովայդերների հետ։
ու ամբողջ հայաստանը լռուած էր ֆրինէթում, որովհետեւ ինտերնետը շատ թանկ էր, իսկ ֆրինէթը՝ թէեւ ինտերնետի միայն լոկալ մասն էր հասանելի դարձնում։
դա չի կարեւորը, կարեւորն էն ա որ բեքգրաունդը էն էր որ զգում էր ընկերս՝ չենք կարող հրապարակել՝ վտանգաւոր ա։
նաեւ մեզ հարցաքննելուց ասում էին՝ «դուք գիտէ՞ք ինչ գործի մէջ էք խառնուել, դուք գիտէ՞ք սա ումն ա»։ չգիտէինք։ ոնց որ յետոյ ասացին թէ ռ․ ք․֊ի որդունն ա։
յօդուած ֆրինէթի մասին երեւան հանդէսում
@tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
@Koryos@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq ընկերներիցս մէկը որ մեզ հետ էր, աշխատում էր եւրոպական հիմնարկում՝ ոչ մի կարեւոր պաշտօն չունէր՝ կուրյեր էր՝ նամակներ էր տանում բերում։ օֆիսում տեղ չունէր, կոմպ չունէր։ կանչում էին, ասում էին՝ էս նամակը տար էնտեղ։
իհարկէ դրա վրայ էլ կասկածեցին, թէ ախ էդ եւրոպական հիմնարկները։ մեզ հարցաքննողի հեռախօսով (էն ժամանակ արմենթելը պատկանում էր յունական ընկերութեան, ու մենաշնորհ ունէր կապի ու ամէն մարդ ձեռքի հեռախօս չունէր, պէտք էր կարողանալ ամիսը մօտ հարիւր դոլար վճարել, իսկ դա սարսափելի շատ փող էր), զանգեցին ընկերոջս աշխատանքի տեղ, նա խնդրեց իր շեֆը գայ, մեզ հանի։
եթէ էդ չլինէր, գուցէ ես հիմա էստեղ չէի գրի, կամ նէնց ծեծուած կը լինէի որ քայլել չէի կարողանայ, կամ մենք էնտեղից երբէք դուրս չէինք գայ։
իհարկէ նկարներ չմնացին, ժապաւէնները մնացին իրանց։ @tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq
@eschem@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq հա չէ՞։ բայց ինչ կարօ՜տ կայ ռ․ ք․֊ի, ինչ կարօտ։
@tigran@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq