մտածում եմ, աղաւնին անկապ կենդանի ա խաղաղութիւն խորհրդանշելու համար։ թռչող դեբիլոտ առնետ, եւ յղում ա նոյին՝ կոնկրետ մի պատմութեան որ համ կրօնական ա (ինչի պատճառով լիքը կռիւ ա եղել) համ էդ կրօնը աշխարհի մի մասին ա լոկ մօտ։

այնպէս որ կարծում եմ՝ խաղաղութեան եւ կենսակայուն զարգացման խորհրդանիշ կարող լինել սա՝

🌐🐝

կամ կարելի ա էսպէս՝

🐋🌐🐝

երկուսն էլ վտանգուած կենդանիներ են։

#խաղաղութիւն

#խաղաղութիւն stream - ծմակուտ

All content tagged with #խաղաղութիւն.

ծմակուտ
@inky Կէտը լաւն ա, բայց մեղուն որքան էլ զարմանալի չի շատ տարածուած խորհրդանիշ ա՝ արտադրողականութեան, աշխատանքի, համախմբուածութեան... Ինձ մեղուի աւանդական իմաստն ա դուր գալիս։ Իսկ կէտն անարդարացիաւրէն միայն հրէշների հետ ա ասոցացուել անցեալում, պէտք ա վերիմաստաւորել։

@Koryos@xn--y9a6bah4ck.xn--y9a3aq

>Իսկ կէտն անարդարացիաւրէն միայն հրէշների հետ ա ասոցացուել անցեալում, պէտք ա վերիմաստաւորել։

հա, չէ՞։ նոյնիսկ հայերէնում՝ վիշապաձուկ ա կոչուել։

մեղուների մասին՝ նրանք բոյսերի ամենակարեւոր փոշատողն են, ու մարդկանց աճեցուած բոյսերի մօտ երրորդը իրենցից ա կախուած։ բայց եւ մարդու գործունէութեան պատճառով վերանում են, ու էդ խնդիր ա։

վիշապաձուկն - Wiktionary, the free dictionary

Wiktionary