ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը կարտահանվի՞

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։

Նա նշել է, որ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ ՀՀ-ն վերջնական արտադրված ու հաստատված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ ունի Հայաստանում: Ըստ նրա՝ ներկայում քննարկվում է այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները:

2021-ի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաեւ «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաեւ կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար։

The post ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը կարտահանվի՞ first appeared on Aliq Media Armenia.

#լրահոս #sputniklight

ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ»-ը կարտահանվի՞ | Aliq Media Armenia

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում…

Aliq Media Armenia