Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացման փորձի փոխանակմանը, միասնական ծառայությունների գրասենյակի աշխատանքներին և այլն: Նախարար Անդրեասյանն ուսումնասիրել և բարձր է գնահատել նաև զանգվածային լրատվության …
Նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին
#իրավականլուրեր #լուրեր #ագնեբիլոտաիտե #լիտվա #կարենանդրեասյան
Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը: Որպես Հայաստանում …
Մայիսի 23-24-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։ Այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։ Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի մոսկովյան վարչական շրջանի …
#featured #իրավականլուրեր #լուրեր #դատականհամակարգ #դատավոր #ժողովրդավարություն #կարենանդրեասյան #կոռուպցիա
Ամեն դատավոր պետք է իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որը օբյեկտիվ է, դա իրենց կորպորատիվ ընկերները չեն, որը կա էթիկայի հանձնաժողովում: Դա մի մարմին է, որն առանց ճնշումների, առանց յուրային ու ոչ յուրային նայելու՝ հարուցում է կարգապահական վարույթներ:
Նա վստահեցրեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում ապագա ունի, անտեր չէ. «Այսօր նույնիսկ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն են Հայաստանում ենթարկվում գոնե վերբալ հարձակման, երբ իրենք չեն բավարարում առանձին խմբերի քաղաքական ճաշակները: Ես չեմ խոսում նույնիսկ պաշտոնյաների մասին, որոնք պետք է արժանիորեն քննադատվեն»:
Ապրիլի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են՝ արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը: Ֆորումի կազմակերպմանն աջակցել …
Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստանի արդարադատության նախարարին
#իրավականլուրեր #լուրեր #իրակլիղարիբաշվիլի #կարենանդրեասյան #նիկոլփաշինյան #վրաստան
Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։ Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների …