Koryos

@Koryos@անքուն.հայ
7 Followers
14 Following
25 Posts
Կուսակրաւն ծոմապահ

Երեւանի թաղերն իրենց ժողովրդական անուններով ու տարածքով։ Շատ լաւ նախագիծ ա։

https://arthurdolmajian.com/colloquialarmenia/

Colloquial Armenia - A map for the common folk

Mapping colloquial terms used in referencing locations!

Իրականում ես աւելի վստահ եմ գոյների, համերի, հոտերի, ձայների, ցաւի, տաքութեան ու սառնութեան ու մեւս զգացողութիւնների իսկութեանը, քան ֆոտոնների, եղեկտրոնների ու տենց այղ մասնիկների։ Եթե ոմանք կարող են տեսնել ու լսել պատրանքներ (այս ինքն գոյնի կամ ձայնի աղբեւր չկայ, բայց իրենց պայմանական ուղեղը դա ցոյց ա տալիս), ապա ես երբեք մինչ եւ վերջ վստահ չեմ լինի, որ իմ զգայարաններն ինձ իրականութիւնն են պատմում, կամ որ ինձ ծանաւթ իրականութիւնն առ հասարակ կայ։ Մի եւ նոյն ժամանակ, եթե նոյնիսկ տեսածս մարդը պատրանք ա, սենց թե նենց գոյութիւն ունի, ոչ որպէս մարդ, այղ որպէս պատկեր։

Ուզում եմ մի քիչ դատարկաբանեմ։ Եթե ինչ֊որ բան չեմ հասկանում՝ բացատրէք։

Ի՞նչ ենք մենք մեր զգայարաններով լսում, տեսնում եւ այղն։ Նկատի ունեմ, էս կարմիր գրիչը, որին հենց հիմա նայում եմ, իրականում գոյութիւն չունի։ Ոչ թե բուն գրիչն, այղ իմ տեսած 2d պատկերը, որ իւրաքանչիւր ցուցասարք կարող ա կրկնել։ Աչքը երկու տարբեր տեղեկութիւն ա ընկալում՝ լուսաւորուածութիւն եւ գոյն։ Բայց չէ՞ որ էտ գոյնն ու լոյսն իրենց ոտքով չեն մտնում մեր աչք (չեղած բանը ոնց կը մտնի մի տեղ)։ Մի տեսակի բջիջ հաշուում ա ֆոտոնների քանակը, մեւս տեսակինն՝ էտ ֆոտոնների հոսքի յաճախականութիւնը։ Բայց բուն ֆոտոնը ոչ գոյն ունի, ոչ լոյս։

Էտ դէպքում, ո՞ր փուլում ստեղծուեց էս կարմիր գոյնը։ Էս երկու տեսակի բջիջները ինչ֊որ կերպ ծածկագրում են իրենց հաւաքագրած թուերն եղեկտրական հոսանքի մէջ ու հասցնում ուղեղի այս կամ այն մասեր։ Հիմա, եթե բացեմ գլխուղեղս ու նայեմ, կը տեսնե՞մ էտ կարմիր գոյնը։ Չէ որ էտ գոյնը վստահաբար կայ ինչ֊որ տեղ, ուղղակի ոչ թե գրչի վրայ, այղ․․․ Իսկ ի՞նչ նիւթից ա կազմուած կարմիրը, ինչի՞ ա էտքան տարբերուում կապոյտից։ Համաձայն չէ՞ք, որ կարմիր գոյնն անհնար ա որպէս մասնիկների հոսք ընկալել։ Ես շատ յստակ գիտեմ կարմիրն ինչ ա, բայց ոչ մի ԻՐԱԿԱՆ ֆիզիկական յատկանիշ իրեն չի կարողանում բնութագրել։ Ու սա դեռ ամէնը չէ․ բա ձայնը, հոտը, համը․․․ Հա, պարզ ա թե ոնց ա աչքը, որպէս սարք, որոշում կարմիր գոյնը ցոյց տալ թե կապոյտ, լրիւ նոյնն անում ա տեսախցիկը։ Բայց այ ցուցասարքը, չի ստեղծում «կարմիր», այղ վերծանում ա գոյնի մասին մուտքագրուած տեղեկութիւնն ու ելք անում որպէս ֆոտոն։

Միգուցէ գոյնն ինչ֊որ այղ երեւոյթ ա, որ ուղեղը ֆիքսում ա, բայց զգայարանները ոչ, էդ պատճառով էլ մեր գլխուղեղում չենք յայտնաբերում իրեն։ Բայց իրեն մեր մեւս սարքերն էլ չեն նկատում՝ ՄՌՇ, ռենտգէն․․․ Միգուցէ գոյնը ոչ մի կերպ չի փոխազդում մեզ շրջապատող ոչնչի հետ (էտ դէպքում ո՞նց ա ուղեղն իրեն տեսնում), բայց նոյնիսկ տենց, իր անուղղակի գոյութիւնը պիտի մատնէր, ոնց աւրինակ «մութ եներգիայն» ու «մութ նիւթը»։ Ինձ իրաւք թուում ա, որ պատասխանը շատ պարզ ա, ու ես եմ որ մինչ եւ վերջ չեմ հասկանում, բայց իսկապէս, ո՞ւր են գոյները, ձայները, համերն ու մնացածը, որոնց ես շատ յստակ տեսնում, լսում ու զգում եմ (հետեւաբար իրենք կան)։