Լավագույն գովազդային գործակալություն. «Media Systems»-ը հաղթանակով է վերադարձել Դուբայից
«Media Systems» գովազդային գործակալությունը Արաբական միացյալ էմիրություններից լավագույնի կոչումով է վերադարձել Հայաստան: Գովազդային գործակալությունը հաղթող է ճանաչվել համաշխարհային մակարդակի մրցույթում՝ հնարավորություն ունենալով նաև մասնակցել եռօրյա համաժողովների: «Media Systems»-ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանն ու գործակալության հեռուստատեսային գովազդի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը հիմա արդեն հետհայացք գցելով՝ խոստովանում են՝ մրցանակին հասնելը հեշտերից չի եղել: Մանրամասները տեսանյութում