This content is password protected. To view it please enter your password below:
Password:
The post Protected: Տեստային հոդված appeared first on CIVILNET.
This content is password protected. To view it please enter your password below:
Password:
The post Protected: Տեստային հոդված appeared first on CIVILNET.
Ինչու իշխող ուժը պարտվեց մեծ քաղաքներում. զրույց Վարդինե Գրիգորյանի հետ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության հիմնական պատճառը, հատկապես մեծ համայնքներում, որակյալ և տվյալ համայնքի բնակիչների համար ընդունելի կադրերի պակասն է․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Նա վերլուծում է դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակությունն ու արդյունքները։
The post Ինչու իշխող ուժը պարտվեց մեծ քաղաքներում. զրույց Վարդինե Գրիգորյանի հետ appeared first on CIVILNET.
Թալին․ ինչպես են անցնում ՏԻՄ ընտրությունները
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի յոթ մարզերում շարունակվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Թալին խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։
The post Թալին․ ինչպես են անցնում ՏԻՄ ընտրությունները appeared first on CIVILNET.
#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #electionsinarmenia #qaxaqaciakanpaymanagir #texghakaninqnakaravarmanmarmin #yntrutyunner #արագածոտնիմարզ #զարթոնքկուսակցություն #թալին #խոշորացածհամայնքներ #համամասնականընտրություններ #մերհամայնքը #տիգրանհարությունյան #տիմընտրություններ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն է իրականացնում հանրապետության 36 համայնքներում, արձանագրել է կուտակումներ և ուղղորդումներ ընտրատեղամասերում, չի ստացել որևէ արժանահավատ տեղեկատվություն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ․ Վանաձորում այս մասին ասաց դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ եղել են նաև մարդկանց ընտրատեղամասեր բերելու մասին ահազանգեր, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրում։
The post Այսօրվա ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի մասին արժանահավատ տեղեկություններ չունենք. Դանիել Իոաննիսյան appeared first on CIVILNET.
#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքական #քաղաքականություն
Վանաձոր․ առանց լարվածության, բայց պասիվ ՏԻՄ ընտրություններ
Դեկտեմբերի 5-ին խոշորացված Վանաձոր համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվում են ավագանու ընտրություններ։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը եղել է ընտրատեղամասերում և զրուցել հանձնաժողովի նախագահների ու քաղաքացիների հետ։ Նրանք ասում են, որ ընտրություններն անցնում են առանց լարվածության, սակայն պասիվ մասնակցությամբ։
The post Վանաձոր․ առանց լարվածության, բայց պասիվ ՏԻՄ ընտրություններ appeared first on CIVILNET.
#armvote #գլխավոր #թոփ #հայաստան #քաղաքական #քաղաքականություն
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ Աշտարակ
Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերում։ Աշտարակ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է քաղաքական երեք ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը։
The post Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ Աշտարակ appeared first on CIVILNET.
#armvote #sidebanner #հայաստան #քաղաքական #քաղաքականություն #ashtarak #electionsinarmenia #qaxaqaciakanpaymanagir #texghakaninqnakaravarmanmarin #tovmasshahverdyan #yntrutyunner #ентрутюннер #товмасшавердян #աշտարակ #արագածոտնիմարզ #թոմ #թովմասշահվերդյան #խոշորացածհամայնքներ #համամասնականընտրություններ #տիմընտրություններ
Ռեպ, մարմնամարզություն և ավելին. թեկնածուների նախընտրական տեսանյութերը
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ՍիվիլՆեթը ծանոթացել է թեկնածուների նախընտրական տեսանյութերին և առանձնացրել ամենազավեշտալիները։
The post Ռեպ, մարմնամարզություն և ավելին. թեկնածուների նախընտրական տեսանյութերը appeared first on CIVILNET.
ՏԻՄ ընտրություններ Լոռիում․ ճանապարհի ու ապագայի խոստումներ, հին չլուծված խնդիրներ
**Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը և «Հանրապետություն» արտախորհրդարանական կուսակցության անդամ Սուրեն Թումանյանը: Թումանյան համայնքի մեջ ընդգրկված է ինը գյուղ՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ և Չկալով: Դրանք Թումանյան համայնքի կազմում ընդգրկվել են երկու ամիս առաջ, համայնքի երկրրդ խոշորացմամբ: **
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021-ի մարտի 1-ի որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մխիթարյանը նշանակվել է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ընտրությունների քարոզչությանը Մխիթարյանը արձակուրդ է վերցրել: Նա համայնքի ղեկավարի աշխատանքի փորձ չունի, սակայն իշխող կուսակցությունը ինը հոգսաշատ բնակավայրերի ճակատագիրը հենց նրան է վստահել: Մխիթարյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Ընտրողների շրջանում քարոզչություն է իրականացնում «Ապագա կա՝ Թումանյան» նշանաբանով:
«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Սուրեն Թումանյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Նա ինը տարի զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Երկու թեկնածուներն էլ քարոզչության ընթացքում գերադասում են ընտրողների հետ անհատական հանդիպումները:
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Մխիթարյանը
Թումանյան համայնքի կազմում գտնվող Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները համայնքի առաջին խոշորացումից հետո շատ անգամ են ընդվզել գյուղերից սարերի ամառանոցներ գնացող և Թումանյան –Աթան 28 կմ երկարությամբ ճանապարհների անանցանելի վիճակի դեմ: Աթան –Թումանյան ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով գյուղացիները ստիպված են եղել իրենց արտադրած գյուղմթերքները շուկայականից ցածր գներով վաճառել ապրանքի հետևից գյուղ եկած վերավաճառողներին: Ճանապարհների հարցով գյուղացիների պահանջը համայնքի առաջին խոշորացումից հետո չի լուծվել:
Տիգրան Մխիթարյանը դեկտեմբերի 2-ին Սիվիլնեթին հայտնեց, որ կառավարությունն արդեն 2 միլիարդ 800 մլն դրամ է հատկացրել Աթան- Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման համար: Մխիթարյանի խոսքով՝ ճանապարհի կառուցման մրցույթի հաղթող շինարարական կազմակերպությունը հայտնի է․ ճանապարհահատված է տեղափոխվել վերանորոգման աշխատանքերի տեխնիկան՝ առաջիկա օրերին ճանապարհի վերանորոգումը սկսելու համար:
Վարչապետ Փաշինյանի կողմից Աթան –Թումանյան ճանապարհի կապիտալ վերանորոգման նպատակով ՏԻՄ ընտրությունների շեմին պետբյուջեից 2 միլիարդ 800 մլն դրամի հատկացումը իր կուսակցության թեկնածուի ընտրական հաղթաթուղթն է:
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը իրատեսական չի համարում Աթան –Թումանյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն այս օրերին սկսելու մասին խոսակցությունը․ «Աթան – Թումանյան ճանապարհը խիստ անհրաժեշտ է Մոտկորի գյուղացիներին, թող սարքեն ճանապարհը, ես ուրախ կլինեմ դրա համար: Բայց կարծում եմ ձյունով ծածկված ու սառած ճանապարհների վերանորոգումը սկսելու մասին խոսակցությունը այսօր ընդամենը ընտրողներին գրավելու միջոց է»:
Սուրեն Թումանյանը՝ ձախից
Երկու ամիս առաջ Թումանյան համայնքի մեջ մտած՝ 2 300 բնակիչ ունեցող Դսեղի հիմնախնդիրները տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրերում: Վերջինիս թեկնածուն պարզաբանում է, թե «հատուկ հանձնաժողովով ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզել է Դսեղի հիմնախնդիրները, դրանց կանդրադառնա ընտրվելուց հետո»:
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Սուրեն Թումանյանը նախընտրական ծրագրով որոշել է առաջնահերթ լուծել Դսեղի խմելու ջրի 12-ժամյա մատակարարումը, գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման ցանցի ստեղծումն ու ցանցի պահպանված հատվածի վերականգնումը:
Դսեղցիները այս պահին մշակում են 10 հեկտար վարելահող: Սա հողի մշակման եզակի ցուցանիշ է մարզում: Դեռ 13 տարի առաջ «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 660 հեկտար վարելահողերի ոռոգման խնդիրը լուծելու համար «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը շուրջ մեկ միլիոն դոլար ներդրմամբ Լորուտի Իքատակ հանդամասի Սարիբուլլաղ գետակից սնվող՝ 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցել, սակայն այդ ծրագիրը «ծովերի» ջրի բարձրացման և Դսեղի ոռոգման ջրի խնդիը չի լուծել՝ փլվել ու քանդվել է:
2016-ին Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի
80 մլն դրամ ներդրմամբ վերականգնվել է նույն ջրագծի 4,5 կմ հատվածը: Դսեղի ոռոգման ջրագիծը նորից չի գործել: Համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Թումանյանն ասում է՝ անցյալում «շատ վատ բաներ են կատարվել Դսեղի նկատմամբ, բայց հիմա ժամանակը չէ դրանով զբաղվելու, հիմա պետք է ֆինանսական միջոցներ հայթայթել՝ Դսեղի ոռոգման ջրի խնդիրը անհապաղ լուծելու համար»:
Վերջերս Դսեղի գյուղապետարանը հինգ միավոր գյուղմեխանիզացիա է ստացել, դա դսեղցիներին ոգևորել է: Այսուհանդերձ, հին ավանդույթները Դսեղում շարունակվում են, դսեղցի Ադամ Ռամազյանի ասելով՝ վերջերս խմելու ջրի ցանցը վերանորոգել են, բայց գյուղի խմելու ջրի մատակարարումը շարունակում է չգոհացնել գյուղացիներին: Ադամ Ռամազյանը ոռոգման ջրի պատճառով չի մշակում իր 4 000քմ հողը, այն որպես խոտհարք է օգտագործում:
Դսեղցի Էդիկ Եգանյանն ասում է՝ հողից եկամուտ ստանալ իրեն չի հաջողվում: Էդիկը 9 հազար մետր հող ունի, սակայն այն չի մշակում: Նա գտնում է, որ հողը մշակելու համար դսեղցիների մտածելակերպը պետք է փոխվի: Էդիկի կնոջ՝ Անահիտի խոսքով Դսեղի ժողովուրդը աշխատող չէ, անկախության տարիներին անգործությունից ծուլացել է:
Դսեղի մեկ այլ բնակիչ Սիլվա Եղիկյանն անկնկալում է, որ Թումանյան համայնքի ղեկավարի՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո Դսեղում կարող է ինչ-որ բան փոխվել: Զարեն Անտոնյանի խոսքով՝ եթե ընտրվող համայնքապետը դսեղցի լինի, Դսեղը կզարգանա (անցած տարիներին գյուղի բոլոր համայնքապետերը դսեղցիներ են եղել)։
«Վատ ապրելու գործում մենք էլ մեր մեղքն ունենք, հողը չենք մշակում, բայց մեր ժողովրդի մեղքը ո՞րն է, որ ոռոգման ջուր չունի»,- ասում է Զարեն:
Լարիսա Փարեմուզյան , Ալավերդի
The post ՏԻՄ ընտրություններ Լոռիում․ ճանապարհի ու ապագայի խոստումներ, հին չլուծված խնդիրներ appeared first on CIVILNET.
#armvote #թոփ #լրահոս #հայաստան #հասարակություն #քաղաքականություն #ընտրություններ #թումանյանհամայնք #վարչականռեսուրս
ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց
ՍիվիլՆեթը կազմակերպել է քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց» թեմայով։
Բանախոսներն են՝
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
Արմեն Բաղդասարյան, քաղաքական վերլուծաբան
Քննարկումը վարում է Արշալույս Մղդեսյանը
The post ՏԻՄ ընտրություններ. ինչո՞ւ Կապանում ՔՊ-ն պարտվեց appeared first on CIVILNET.
#armvote #լրահոս #հայաստան #հետընտրականզարգացումներ #քաղաքական #քաղաքականություն
Կապանում ընտրողները կողմնորոշվել են առանց քարոզարշավին մասնակցելու
ՍիվիլՆեթի հետ զրուցած կապանցիները ասում են, որ թեկնածուների միջև ընտրություն կատարել են առանց քարոզարշավին մասնակցելու։ Կապանում ընթացող ՏԻՄ ընտրություններին առաջադրված է երկու քաղաքական ուժ։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը գլխավորում է «Շանթ» դաշինքի ցուցակը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարը պատգամավոր Դավիթ Դանիելյանն է։
The post Կապանում ընտրողները կողմնորոշվել են առանց քարոզարշավին մասնակցելու appeared first on CIVILNET.
#armvote #թոփ #լրահոս #հայաստան #քաղաքական #քաղաքականություն