Հակառակորդը մեր նշանառության տակ է, մենք նրան կարող ենք ոչնչացնել. Էդվարդ Ասրյան
Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վեց հայ զինծառայողների գերեվարման մասին մանրամասներ ներկայացրեց: Նա նշեց, որ Հայաստանի արևելյան սահմանի Գեղարքունիքի հատվածում օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, իսկ ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի ուժերը՝ երեք կողմից շրջափակված: Ասրյանի խոսքով՝ հայկական կողմը պահանջել է վերադարձնել մայիսի 27-ի առավոտյան գերեվարված հայ զինծառայողներին: Իրավիճակի հետագա լարման և սադրիչ գործողությունների պարագայում նա չբացառեց, որ հայկական Զինված ուժերը կարող են սկսել պատժիչ գործողություններ: «Եթե մենք կիրառենք ռազմական ուժ, ապա նրանք կենդանի մնալու շանս չեն ունենա: Մենք նրանց կոչնչացնենք, նրանք գտնվում են մեր տեսանելիության և նշանառության տակ», - ասաց ԳՇ պետի տեղակալը։
The post Հակառակորդը մեր նշանառության տակ է, մենք նրան կարող ենք ոչնչացնել. Էդվարդ Ասրյան appeared first on CIVILNET.
#գլխավոր #թոփ #լրահոս #հայաստան #armenianazerbaijaniborder #azerbaijaniforcesinarmenia #edwardasryan #karabakh #let039sdestroytheenemy #армяноазербайджанскаяграница #арцахскаявойна #давайтеуничтожимврага #карабах #эдвардасрян